Լրահոս
2022-05-23
-
ՀասարակականՆկարի պարեկը այսօր հայհոյանքի ձևով ծանր վիրավորանք է հնչեցրել քաղաքացու հասցեին․ ԿոչուբաևԱլեքսանդր Կոչուբաևը գրում է «Նկարի պարեկը այսօր հայհոյանքի ձևով ծանր վիրավորանք է հնչեցրել քաղաքացու հասցեին: Ծանր վիրավորանքի հատկանիշներով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, ինչպես նաև դիմել եմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն լուծելու պարեկի կարգապահական պատասխնատվության հարցը: Հ.գ. Դաջվածքիդ խաչը քեզ օգնական: Ոչ մի ապօրինություն անհետևանք չի մնալու»։Ավելին12:3623.05.22 -
ՔաղաքականՆշված անձն իրականում եղել է հրապարակում. ոստիկանության պարզաբանումը՝ Գնել Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի մասին«ArmDaily.am»-ը գրում է․ ««Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում հրապարակում էր արել՝ հայտնելով, որ դերասան Գնել Սարգսյան գիշերը՝ 03.00-ի սահմաններում, ֆրանսիայի հրապարակում փորձել է սադրանք հրահրել և պոկել Հայաստանի ու Արցախի դրոշները։ Սակայն, ոստիկանները ժամանակին կասեցրել են այդ փորձն ու նրան հեռացրել հրապարակից։ «ArmDaily.am»-ի հետ զրույցում Բաբայանը մանրամասնել է. «Նա փորձել է նաև կռիվ հրահրել, բայց հրապարակում եղած մարդիկ արագ իրեն մեկուսացրել են, հետո ոստիկանությունը կանխել է սադրանքի փորձը։ Ընթացքում նա փորձել է հրապարակում տեղադրված դրոշները պոկել՝ ոստիկանությունն արագ կանխել է»,- ասել է Բաբայանը։ Կապ հաստատեցինք նաև Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ ճշտելու՝ արդյոք հարուցվե՞լ է քրեական գործ պետական խորհրդանիշ հանդիսացող դրոշը միտումնավոր պոկելու կամ վնասելու մասով։ «Իրականում նշված անձը եղել է Ֆրանսիայի հրապարակում, բայց միջադեպ չի գրանցվել, ոստիկանները միջադեպը կանխել են, այդ անձը հեռացվել է տարածքից»,- ասել է Գաբրիելյանը։ Փորձեցինք կապ հաստատել նաև Գնել Սարգսյանի հետ, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր»։Ավելին12:3323.05.22 -
ՔաղաքականԻնչո՞ւ են իրենց պահում թուրքերի պես․ Ռուբեն ՄելիքյանԺամանակն է, որ վերևում պատկերված մարդիկ «քամինգ-աութ» անեն և բացահայտ հայտարարեն իրենց իրական ինքնության մասին. եթե նրանք հայ ինքնության կրող են, ապա ինչու՞ են իրենց պահում թուրքերի պես։ Ակնհայտ չէ՞, որ մեր երկրում ձևավորվել է մի նոր՝ «հակահայ» ինքնություն, որը բացասաբար (նույնիսկ՝ թշնամաբար) է տրամադրված ամեն հայկականի նկատմամբ։ Գուցե նրանք պահանջեն իրենց տրամադրել «ազգային փոքրամասնության» կարգավիճակ, գուցե այլ պահանջներ դնեն՝ իրենց գործն է։ Կարևորը՝ հասկանանք, թե որքան են նրանք։ Կարծում եմ՝ շատ քիչ են։ Հիշեցնեմ, որ վերևում պատկերված երկուսը նույն ջանասիրությամբ, ինչ ներքևում պատկերվածը, պոկում էին Արցախի դրոշը։Ավելին12:3023.05.22 -
Իրավական«IPhone» վաճառողները՝ հանցագործների թիրախում. ոստիկանությունը զգուշացնում էՈստիկանությունում արձանագրվող դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ վերջերս արձանագրվում է խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեխանիզմ։ Հանցավոր նպատակ ունեցող անձինք առուվաճառքի կայքերում գտնում են «Այֆոն» բջջային հեռախոսների վաճառքի հայտարարություններ։ Հեռախոսային ուղիղ կապով կամ բջջային հավելվածի միջոցով զանգում են վաճառողին և բջջային հեռախոսի աշխատունակության հետ կապված հարցեր տալիս։ Այնուհետև վաճառողին տրամադրում են իրենց «այքլաուդի» մուտքանունն ու գաղտնաբառը և խնդրում, որ նա դրանք հավաքի իր հեռախոսում, որպեսզի գնորդը իբր համոզվի՝ վաճառվող հեռախոսը աշխատունակ է, թե՝ ոչ։ Բջջային հեռախոսը վաճառող անձը, հավատալով գնորդի ազնվությանը, իր հեռախոսում հավաքում է գնորդի տրամադրած «այքլաուդի» մուտքանունն ու գաղտնաբառը, ինչից հետո գնորդը փոխում է «այքլաուդի» գաղտնաբառը՝ վաճառողին զրկելով իր հեռախոսն ամբողջ ծավալով օգտագործելու հնարավարությունից։ Բացի այդ, հանցավորը ցանկացած պահի հնարավորություն է ունենում արգելափակել բջջային հեռախոսը, ջնջել առկա տեղեկատվությունը կամ կատարել այլ վնասաբեր գործողություններ։ Որոշ ժամանակ անց նույն անձը կրկին կապ է հաստատում բջջային հեռախոսը վաճառողի հետ և սպառնում, որ եթե իրեն տերմինալի միջոցով չուղարկի որոշակի գումար, ապա կջնջի բջջային հեռախոսի տվյալները կամ կարգելափակի։ Նմանատիպ դեպքերի վերաբերյալ մի քանի հաղորդում է ստացվել ոստիկանության բաժիններում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոչ մի դեպքում մի՛ տրամադրեք անծանոթ անձանց ձեր օգտահաշիվների տվյալները, ինչպես և ձեր բջջային հեռախոսներում մի՛ մուտքագրեք այլոց օգտահաշիվների տվյալները՝ նման իրավիճակներում չհայտնվելու համար։ Իսկ եթե արդեն դարձել եք նման հանցագործության զոհ, դիմեք ոստիկանություն։Ավելին12:2723.05.22 -
ՀասարակականԷկոնոմիկայի նախարարը՝ կենդանաբանական այգում«Երեկ գնացել էինք գազանանոց»։Ավելին12:1923.05.22 -
ՔաղաքականԵրիտասարդները փակել են Երիտասարդական կայարանի մուտքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵրիտասարդները փակել են Երիտասարդական կայարանի մուտքըԱվելին12:1723.05.22 -
ԱրցախԱդրբեջանն անօրինական շինարարություն է կատարում օկուպացված տարածքներում. Գեղամ ՍտեփանյանԼաչինի միջանցքը շրջանցող նոր ճանապարհը կառուցման փուլում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։ «Իմ տեղեկությամբ՝ այն շրջանցելու է Բերձորն ու Աղավնոն։ Առայժմ վերջնական որոշում չկա այդ բնակավայրերի հայ բնակչության մասին։ Մենք պնդում ենք, որպեսզի հայ բնակչությունն ապրի այնտեղ»,- ընդգծել է օմբուդսմենը։ Նշենք, որ այժմ Բերձորում մոտ 150 մարդ կա, դպրոցը չի գործում։ Մինչեւ 2020թ. Ադրբեջանի ագրեսիան ապրում էր մոտ մեկուկես հազար մարդ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Շուշիի շուրջ ինտենսիվ շինարարությունը վտանգ ներկայացնում է, Գեղամ Ստեփանյանն ասել է. «Իհարկե, վտանգ ներկայացնում է, եւ առաջին հերթին այն պատճառով, որ ադրբեջանցիները զավթել են մեր տարածքներն ու անօրինական շինարարություն են կատարում մեր տարածքում»։Ավելին12:1123.05.22 -
ՀասարակականՓլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։Ավելին12:0823.05.22 -
ՔաղաքականՈստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի անչափահաս մասնակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՈստիկանությունը բերման ենթարկեց բողոքի ակցիայի անչափահաս մասնակցինԱվելին12:0623.05.22 -
ՔաղաքականՄետրոպոլիտենում բերման ենթարկվածներն ազատ են արձակվելՄետրոպոլիտենում բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, գրում է «Հայաստան» դաշինքը։Ավելին12:0423.05.22 -
ՔաղաքականԴերասան Գնել Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում փորձել է Արցախի և Հայաստանի դրոշները պատռել․ ԲաբայանԳիշերը ժամը 3-ին Ֆրանսիական հրապարակում սադրանքի փորձ է արել հայտնի նիկոլական, չստացված դերասան Գնել Սարգսյանը: Քաղաքացիները պատմում են, որ Գնելը եղել է ոչ ադեկվատ վիճակում: Փորձել է Արցախի և Հայաստանի Հանրապետության դրոշները պատռել: Ոստիկանության կողմից սադրանքը կասեցվել է, Գնելին հեռացրել են հավաքի վայրից:Ավելին12:0023.05.22 -
ՔաղաքականՍտանլով Ադրբեջանից հայտնի 5 սկզբունքները ի՞նչ կաներ ՀՀ իշխանությունը, եթե լիներ հայկական․ ԲաբայանՍտանլով Ադրբեջանից հայտնի 5 սկզբունքները ի՞նչ կաներ ՀՀ իշխանությունը, եթե լիներ հայկական: Առնվազն՝ 1) չէր շտապի համաձայնություն տալ այդ հայակործան առաջարկներին և կառաջադրեր պայման, որ տարածքային ամբողջականության ճանաչման հարցը կարող է քննարկվել բացառապես այն պայմաններում, եթե զուգահեռ կքննարկվի Արցախի կարգավիճակի հարցը: 2) Առաջադրված 5 սկզբունքների շուրջ կսկսենք բանակցություններն այն պահից, երբ կատարված կլինեն նոյեմբերի 9-ի համաձայնագրով հաստատված գերիների վերադարձի իմպերատիվ պահանջը: Նկատեմ, որ հայկական կողմը վերադարձրել է ադրբեջանցի գերիներին: 3) Կսկսենք բանակցությունները այն պահից, երբ ադրբեջանական զինված ուժերը դուրս կգան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից: Այս կետերը բազմաթիվ են, որոնց մասին դեռ կխոսեմ:Ավելին11:5623.05.22 -
ՀասարակականՍպանություն՝ Գյումրիում. ամուսինը դանակի մի քանի հարվածներով սպանել է 43-ամյա կնոջըՄայիսի 22-ին սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։25-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է թիվ 58 թաղամաս, որտեղ պարզել են, որ եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացած մարդ կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված թաղամասի Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել են կնոջ դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ որովայնի շրջանում եղել է 6, իսկ ծնոտի շրջանում՝ 1 կտրած-ծակած վնասվածք։ Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 43-ամյա Սիրանույշ Մ-ն էր։ Մինչ ոստիկանները փնտրում էին սպանությունն իրականացնողին, համայնքային ոստիկանին է մոտենում մի քաղաքացի և հայտնում, որ քիչ առաջ սպանել է իր կնոջը։ Համայնքային ոստիկանը այդ տղամարդուն բերման է ենթարկում ոստիկանության Մուշի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարողը Շիրակի մարզի բնակիչ՝ 50-ամյա Անդրանիկ Ե-ն է։ Անդրանիկ Ե-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է։Ավելին11:5123.05.22 -
ՔաղաքականՇատ քիչ ժամանակ կա Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար․ ՎրթանեսյանԱկնհայտ է, որ մենք շատ քիչ ժամանակ ունենք Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար։ Այո՛, նախկին Ադրբեջանական ԽՍՀ անկլավների հանձնումը բերելու է Հայաստանի մասնատմանը։ «Շատ քիչ ժամանակ» ասելով՝ շաբաթների հարց է։ * * * Երեկ, Ֆրանսիայի հրապարակում քննարկման ժամանակ ես ասացի, որ նույնիսկ ընդդիմությունը մինչև վերջ չի գիտակցում, թե այս պայմանագրերն ինչ են բերելու մեր գլխին։ Սրանց վերջը ոչ թե զուտ Հայաստանի ինքնիշխանության թուլացումն է, այլ Հայաստանի՝ որպես հայերով բնակեցված տարածք, վերացումը։ Անկեղծ ասած, արդեն չգիտեմ, թե ինձ է՛լ ինչպես ճղեմ, որ էս պարզ միտքը տեղ հասնի թե՛ ընդդիմությանը, թե՛ բնակչության ավելի լայն շերտերին։Ավելին11:4723.05.22 -
Քաղաքական«Բրյուսելյան դավադրությունն ու հայկական դիմադրությունը» թեմայով քննարկումը՝ լուսանկարներովՖրանսիայի հրապարակում տեղի է ունեցել քննարկում՝ «Բրյուսելյան դավադրությունն ու հայկական դիմադրությունը» թեմայով, որին մասնակցել են տարբեր փորձագետներ և քաղաքագետներ։Ավելին11:4523.05.22 -
ԱրցախՀայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում անհետացած քաղաքացինՁեռնարկված որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում, մայիսի 23-ին՝ ժամը 07։30-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքից դեպի Կաչաղակաբերդ տանող անտառամերձ տարածքում հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն: Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ պարզվել է, որ Ս.Մ.-ն, տեղանքում չկարողանալով կողմնորոշվել, կորել է: Կապի բացակայության պատճառով քաղաքացին չի կարողացել կապ հաստատել արշավախմբի անդամների հետ և սկսել է ինքնուրույն փնտրել անտառից դուրս գալու ճանապարհը: Մայիսի 23-ի վաղ առավոտյան՝ 07:30-ի սահմաններում, նկատելով ճանապարհը՝ դուրս է եկել երևացող տեղանք, որտեղ էլ փրկարարները նրան նկատել են:Ավելին11:4523.05.22 -
ՔաղաքականԱա միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը չի, սա Հայաստանի թրքացումը կանխելու պայքար է․ ԱբրահամյանՓաշինյանական խմբերը կարծում են, որ պետական խորհրդանիշներ պղծելով պաշտպանում են իրենց կուռքին։ Դրոշ ճղողները, խորհրդանիշներ ատողները իրենց գործողություններով հայ հանրությանը հիշեցնում են իրենց գլխավոր առաքելության մասին՝ ոչնչացնել այն ամենը, ինչ կապված է պետականության, ազգի, արժանապատվության հետ։ Այս համատարած խայտառակությունը պետք է կանգնեցնել։ Չեմ հոգնի կրկնելուց, որ սա միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման հարց չի, սա Հայաստանի թրքացումը կանխելու պայքար է։Ավելին11:4123.05.22 -
ՔաղաքականՀայաստանը Ադրբեջանին է հանձնելու ՀՀ Տավուշի ու Արարատի մարզերում, այսպես կոչված, «անկլավները»․ Վարուժան ԳեղամյանԿետ առ կետ բացատրեմ, թե ինչի մասին են գիշերը Բրյուսելում փաստացի պայմանավորվել Փաշինյանը և ԱլիևըԱվելին11:3223.05.22 -
ՀասարակականՄի քանի տոննա թղթով բարձված DAF-ի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել էմայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Համբարձում Բ.-ն իր վարած DAF մակնիշի բեռնատար կցորդիչով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում ընթանալիս է եղել, երբ կցորդիչը պոկվել է: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/22/1213997/մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Համբարձում Բ.-ն իր վարած DAF մակնիշի բեռնատար կցորդիչով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում ընթանալիս է եղել, երբ կցորդիչը պոկվել է: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/22/1213997/Ավելին11:3023.05.22