Լրահոս
2022-05-23
-
ԻրավականՀարուցվել է քրեական գործ՝ 10-ամյա տղա երեխայի մահվան դեպքի առթիվՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 10-ամյա երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հավելենք, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղում 10 տարեկան երեխայի՝ ծառից կախված լինելու մասին ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 21-ին` ժամը 19:45-ին. անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզվել, որ բժշկական կենտրոն տեղափոխված տղա երեխան Արամուս գյուղի բնակիչ է՝ ծնված 2011թ.: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական մի շարք գործողություններ՝ դիակի զննություն, որի արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է խուզարկություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Հետաքննության մարմնին տրվել է հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին16:2323.05.22 -
ՀասարակականԿախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքելAravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին Կոտայքի մարզի գյուղերից մեկում իրենց տան բակի կեռասենուց կախված վիճակում հայտնաբերված 11 ամյա երեխան ինքնասպանություն չի գործել: Նախնական տեղեկություններով՝ նա, կանգնելով տան հին պատուհանների վրա, փորձել է ճոճանակ սարքել իր համար եւ պատահաբար խճճվել ճոճանակի համար նախատեսված պարանով, ինչը փաթաթվել է քներակին ու երեխան շնչահեղձ է եղել: Երեխայի խաղի ժամանակ տանը մեծերից չի եղել, արդեն մահացած եղբորը հայտնաբերել է 18 ամյա քույրը: Երեխան ապրում էր մոր եւ 18 ամյա քրոջ հետ: Հայրը մահացել է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին16:1223.05.22 -
ՔաղաքականԲրյուսելյան հանդիպումը վերջնականապես բացահայտեց վարչապետ կոչեցյալի նպատակը. Ավետիք ԻշխանյանԵԹԵ... Բրյուսելյան հանդիպումը վերջնականապես բացահայտեց, վարչապետ կոչեցյալի նպատակը, հանձնել և հայաթափել Արցախը, Ձանգեզուրի միջանցքի անվան տակ հանձնել Սյունիքը, հանձնել հայկական 7 գյուղերը։ Միթե՞ չեք հասկանում, որ սա Հայաստանի մահն է։Այլևս բոլոր նրանք, ովքեր կբարբաջեն նախկիններ, սրանք, նրանք և ոտքի չեն կանգնի հեռացնելու թշնամական իշխանությանը, լինեն նրանք իշխանության ներկայացուցիչներ, ընդդիմադիրներ, թե անտարբերներ, բոլորը պատասխանատու կլինեն Հայաստանի կործանման համար։Ավելին16:1023.05.22 -
ՀասարակականՆոր Նորքում քամու հետևանքով ծառն արմատախիլ է եղել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀայաստանում ուժեղ քամու հետևանքով ծառեր են արմատախիլ եղել։ Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Միկոյան 10 հասցեում, քամու հետևանքով ծառը պոկվել է արմատից։ Վնասների մասին տվյալներ չկան։Ավելին16:0523.05.22 -
Իրավական«Պետական դավաճանության գործով» դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվելՊետական դավաճանության գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն է այսօր ներկայացվել: Գործով տուժողների իրավահաջորդների՝ զոհված զինվորների հարազատների փաստաբանը հայտարարել է, որ գործը Բիշարյանին միտումնավոր են մակագրել ձեռքով։ Փաստաբանի պնդմամբ՝ զոհված զինվորների հարազատները չեն վստահում դատավորին, նրա վարկանիշի վրա ազդող բազմաթիվ հրապարակումներ կան, որոնք, սակայն, Դատախազության ներկայացուցչի պնդմամբ՝ չեն կարող ինքնաբացարկի հիմք լինել: Ինքնաբացարկի որոշումը կհայտարարվի այսօր ժամը 17-ին:Ավելին16:0223.05.22 -
ԻրավականԱրտաշատի քրեական հետախույզները բնակարանային գողություն են բացահայտել. մեկ անձ կալանավորվել էՄարտի 9-ին ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Արտաշատ քաղաքի Օրբելու փողոցի տներից մեկի դուռը կոտրված է, և հեռուստացույցը չկա: Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ վերջին հինգ ամսվա ընթացքում, օգտվելով տանտերերի բացակայությունից, ցանկապատի վրայով անցել էին, բարձրացել տան երկրորդ հարկ, մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել և գողացել էին հեռուստացույց, մեքենայի մարտկոց և այլ իրեր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արտաշատի քրեական հետախույզները ստացան հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Արտաշատի Խանջյան փողոցի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Նա բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին և ներկայացվեց Արարատի մարզային քննչական վարչություն: Գողացված հեռուստացույցը հայտնաբերվեց նրա բնակարանում: Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությանը մասնակցել էր նաև Արտաշատի 37-ամյա մի բնակիչ: Մայիսի 16-ին նա նույնպես բերման ենթարկվեց ու ներկայացվեց նախաքննական մարմնին: Երկուսն էլ ձերբակալվել են, այնուհետև նրանցից մեկը կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:Ավելին15:5923.05.22 -
ՔաղաքականԱյսօր հանրահավաք չի լինելու․ Գեղամ Մանուկյան3 շաբաթ է, ինչ «Դիմադրության» շարժումը բուռն փողոցային պայքար է մղում, բողոքի անհնազանդության ակցիաներ, ճանապարհներ են փակվում, ավտոերթեր, ինչն էլ ամենօրյա ռեժիմով ամփոփվում է Ֆրանսիայի հրապարակում՝ հանրահավաքի տեսքով և «Դիմադրության» քայլերթով։ Այսօր ևս տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ, քաղաքի տարբեր հատվածներից ավտոերթեր են իրականացվել և որոշ ժամանակով դադարեցվել էր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աշխատանքը։ Սակայն սպասվող հանրահավաքի մասին ընդդիմադիր ուժերը, որևէ հայտարարություն չէին տարածել։ «Hraparak.am»-ը խոսել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, ճշտելու՝ այսօր հանրահավաք լինելու՞ է, թե՞ ոչ, ինչին ի պատասխան նշել է՝ «ոչ» և հավելել․ «Ֆիքսված չէ, որ ամեն օր հանրահավաք է լինելու»։Ավելին15:4823.05.22 -
ՔաղաքականՓաշինյան-Ալիև հանդիպումը ոչ միայն Արցախի հիմնահարցի վերջնական թաղման, այլև ՀՀ-ի կազմաքանդման մասին է. ԳալստյանԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո կատարած հայտարարությունը ոչ միայն Արցախի հիմնահարցի վերջնական թաղման, այլև Հայաստանի կազմաքանդման և պետականության վերջնական կապիտուլյացիայի մասին է։ Ըստ էության․ 1․ Ոչ մի խոսք արդեն մեկ տարի շարունակվող ադրբեջանական ագրեսիայի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարման և ադրբեջաբական զորամիավորումների ներկայության մասին։ 2․ Ոչ մի խոսք գերիների վերադարձի մասին։ 3․ Ոչ մի խոսք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի մասին․ հիմնահարցի տոտալ ուրացում և փակում։ Արցախի հիմնախնդրի կարգավորումն իջեցվել է <<հարցերի>> մակարդակի, որոնք կապված են Ղարաբաղի՝ ազգությամբ հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների հետ /այսինքն, եթե հայ մնա՝ դասագիրք, պարախումբ, պատի թերթ․․․/ 4․ Պարտադրվում է սահմանազատման արագ ընթացակարգ, որն ուղղված է Հայաստանից տարածքներ պոկելուն, Արցախն Ադրբեջանին թողնելուն, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը։ 5. Կոմունիկացիաներ կետի տակ հստակ է, որ Հայաստանն արձանագրելու է տարածքային, ավելի շատ ինքնիշխանության նոր կորուստներ։ Ադրբեջանն ու Թուրքիան տրանսպորտային թրատման են ենթարկելու Հայաստանը, որը նշանակում է, որ սահմանափակվելու է Հայաստանով մեր ազատ տեղաշարժը։ Սա հայաթափման և անվտանգային աներևակայելի սպառնալիք է։ 6. Խաղաղության համաձայնագիր. Բնականաբար, սա արդեն վերջնագծվել է, և այն ազդարարելու է Հայաստանի վերջնական կապիտուլյացիան։ Մի բան, ինչի համար <<Ժողովրդավարության>> անգլոսաքսական պրոյեկտը 2018-ին Հայաստանում իշխանության բերեց այս ազգակործան պատուհասին։ 7. Այս ամենին զուգահեռ ընթանում են Ռուբինյան-Քըլըչ բանակցությունները, որոնք իրենց հերթին նպաստում են Հայաստանի քաղաքական նոքդաունին։ 8․ Սոցիալ-տնտեսական զարգացման ԵՄ խոստումները մոտավորապես համարժեք են Աֆղանստանում և արաբական աշխարհում ԱՄՆ -ի կողմից հաստատվող ժողովրդավարությանը։ Ձեր խորհուրդները մեր կործանման գինն ունեցան։ Եվ մինչ վիրտուոզորեն ընտրված մի ստոր կտոր-կտոր վաճառում է մեր պետականությունն ու երկիրն էլ հետը, ոմանք շարունակում են դեռևս իրենց պատկանող բնակարանում սուրճ խմել՝ չհավանելով ասենք Իշխանի ձայնը, Վանեցյանի սանրվածքը, Աշոտյանի մարզաշապիկի գույնը, իմ մարզական կոշիկները, հրապարակից հնչող <<Զարթիր լաո>>երգի մշակումը կամ խարույկներից բարձրացող ծուխը։ Դատաստան կա, կա դատաստան!!!!!Ավելին15:4423.05.22 -
ՔաղաքականԻսկ Արցախը նախագահ ունի՞․ Արթուր ՂազինյանՄի անհամեստ հարց. իսկ Արցախը նախագահ ունի՞՞, Արցախի ժողովուրդը համաձայն է՞ ապրել ադրբեջանական լծի տակ, Արցախի նախագահը չի՞ ցանկանում իր դիրքորոշումն արտահայտել նիկոլի Բրյուսելյան վոյաժների մասին: Սպասում ենք Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, եկել է հստակ դիրքորոշում հայտնելու ժամանակը . . .Ավելին15:3323.05.22 -
ՍպորտԱրցախի դրոշը՝ բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության բացմանըԱկտիվիստները ակցիա են արել նաև նախօրեին Երևանում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Երկու երիտասարդ Արցախի դրոշներով անսպասելի բարձրացել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմ այն պահին, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատրաստվում էր ընթերցել վարչապետի ողջույնի խոսքը: «Երիտասարդի ձայն» կազմակերպության անդամները բեմից հայտարարել են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և որ լինելու է «Առանց թուրքի Հայաստան»: Հանդիսատեսը ծափերով ողջունել է ակցիան:Ավելին15:2223.05.22 -
Տարածաշրջան21-ամյա ռուս զինծառայողը ցմահ ազատազրկման է դատապարտվել ուկրաինացու սպանության համարՈւկրաինայում դատարանը 21-ամյա ռուս պայմանագրային զինծառայող Վադիմ Շիշիմարինին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Ինչպես հայտնում է meduza.io-ն, զինծառայողը մեղադրվում է պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու համար: «Մեղավոր ճանաչել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված քրեական հանցագործություն կատարելու համար և դատապարտել ցմահ ազատազրկման»,- նիստի ժամանակ ասել է դատավորը։ Նշվում է, որ վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան։ Ավելի վաղ Կրեմլն արձագանքել էր ռուս պայմանագրային զինծառայող Վադիմ Շիշիմարինի դատավարության հետ կապված իրավիճակին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ ռուսական կողմը տարբերակներ է փնտրելու զինծառայող Շիշիմարինին պաշտպանելու համար։ Նա նշել է, որ Ռուսաստանն այժմ զրկված է «իր շահերը տեղում պաշտպանելու» հնարավորությունից։ Նշենք, որ զինծառայողը ցմահ ազատազրկման է դատապարտվել ուկրաինական Բուչայում անզեն քաղաքացիական անձի սպանության գործով։ Շիշիմարինն իրեն մեղավոր է ճանաչել դատարանում և ներողություն խնդրել հանգուցյալի այրուց։ Նա հայտարարել է, որ չէր ցանկանում սպանել Շելիպովին և սպայի կարգադրությամբ է կրակելտղամարդու վրա։ Դատարանում ներկայացված ապացույցների համաձայն՝ փետրվարի 28-ին գնդակոծության է ենթարկվել ավտոշարասյունը, որում եղել է Շիշիմարինը։ Փորձելով փախչել՝ նա և մի քանի զինծառայողներ խլել են մարդատար ավտոմեքենան՝ ճանապարհին ծակելով դրա անիվը։ Ճանապարհին նրանք մայթեզրին տեսել են մի տղամարդու, որը խոսում էր հեռախոսով։ Մյուս զինվորականը, ենթադրելով, որ նա կարող է այդ մասին հայտնել ուկրաինացի զինվորականներին, հրամայել է Շիշիմարինին սպանել տղամարդուն, ինչից հետո զինծառայողը մեքենայի պատուհանից ավտոմատից կրակել է ուկրաինացու վրա։Ավելին15:1823.05.22 -
ԱշխարհԻրանում փլուզվել է 10-հարկանի շենք, որում մոտ 150 մարդ է եղել. կան զոհեր և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱռնվազն մեկ մարդ է զոհվել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադան քաղաքում (Խուզեստան նահանգ) 10-հարկանի շենքի փլուզման հետևանքով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Tasnim գործակալությունը։ Նրա փխանցմամբ՝ շենքում փլուզման պահին եղել է մոտ 150 մարդ։ Հաղորդվում է 3 զոհի մասին. վիրավորների թիվը հասել է 21-ի։ Տեղական իշխանությունների հրամանով տարհանվում են մոտակա բնակելի և կոմերցիոն շենքերը։ Նահանգապետարանը մտավախություն ունի, որ ավելի շատ զոհեր կամ վիրավորներ կան։ Դա պայմանավորված է նրանով, որ փլուզված շենքը գտնվում է խիտ քաղաքային տարածքում։ 10 հարկանի շենքը գտնվում էր կառուցման փուլում։ Ինչպես երևում է տեղական գործակալությունների կադրերից, շենքը մասնակի փլուզվել է: Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:Ավելին15:1323.05.22 -
ԻրավականՄետրոյում ոստիկանների կողմից անչափահասներին ծեծի ենթարկելը սահմանում է 7-12 տարի ազատազրկում. փաստաբանԻնչպես որ նշել էինք երկու օր առաջ, հաղորդում էր ներկայացվել հանցագործության վերաբերյալ, կապված ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից երկու անչափահաս երեխաների ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ։ Քննիչի կողմից տրվել էր դատաբժշկի ուղեգիր, ֆիքսվել էին երեխաների կողմից ստացված մարմնական վնասվածքները։ Եվ ահա այսօր տեղեկացանք, որ մեր անչափահաս վստահորդներին ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, այն է՝ <<Խոշտանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, երկու կամ ավելի անչափահաս անձանց նկատմամբ>>։ Նշված արարքը որպես պատիժ է սահմանում բացառապես ազատազրկման ձևով՝ յոթից տասներկու տարի ժամկետով։ Ինչպես որ խոստացել էինք, հետամուտ ենք լինելու որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։Ավելին15:1023.05.22 -
ՔաղաքականՀայկ Մամիջանյանը հրաժարվել է ԱԺ պատվիրակության հետ մեկնել Շվեյցարիա«Ամիսներ առաջ կուսակցական դիվանագիտության խողովակով ներգրավվել էի Շվեյցարիայում մեր ազգային օրակարգի առաջխաղացման աշխատանքներում ու, տեղեկանալով, որ նախատեսվում է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության այց Բեռն՝ որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ցանկություն էի հայտնել ընդգրկվել պատվիրակության կազմում։ Հաշվի առնելով Արցախի շուրջ սրընթաց հակահայկական զարգացումները և համաժողովրդական շարժման վճռորոշ փուլը՝ կմնամ Երևանում՝ քույրերիս և եղբայրներիս կողքին։ Միևնույն ժամանակ կշարունակեմ օգտակար լինել մեր երկրին արտաքին ճակատում՝ այս անգամ հեռավար եղանակով», - այս մասին Facebook-յան իր էջում գրել է Մամիջանյանը։Ավելին15:0423.05.22 -
Քաղաքական2018-ի ապրիլյան «խրախճանքի» հետքերով․ Ռուբեն Հակոբյանի գրառումըՔաղաքագետ, քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը գրել է․ «18-ի ապրիլյան «խրախճանքի» հետքերով.... Բրյուսելում դավաճան-տականքն իր տգետ և փնթի ներկայությամբ հավաստեց, որ Հայաստանին բանի տեղ դնող չկա... որ՝ Հայաստանը միջազգային հարթակներում իզգոյ է, զրո... Եվ դա՝ մեր պետությունը ներկայացնող փալասի նկատմամբ Ալիևի հեգնական ժպիտի ուղեկցությամբ։ Վկան՝ Արցախի կարգավիճակի մասին ԵԽ նախագահ Շառլ Միշելի գրառումը... Միք վիրավորվեք, երբ կրկնվելով շեշտում եմ, որ մենք՝ մեր հավաքական ստորագրությամբ ենք հաստատել անհայրենիք ու իշխանության հասնելու համար բոլոր սրբությունները պղծող, իշխանություն զավթելու ճանապարհին ժողովրդի ոտքերը լիզող, բայց իշխանության հասնելուց հետո նրան գլխատող Վարդանանք»-ի՝ մերօրյա Կոդակի մանդատը... Հ.Գ. Հիշենք 18-ի ապրիլին փողոցներում համազգային՝ քաղաքական-ժողովրդական խրախճանքը, երբ թագադրում էինք ազգին կառափնարան ուղեկցող այս դահիճին...»։Ավելին14:5523.05.22 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում. հաստաբուն բարդին տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաՔիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արամի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել և տապալվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Արամի 2-րդ հասցեում է դեպքը տեղի ունեցել և, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Տեղեկությունը փոխանցվել է նաև Երևանի քաղաքապետարան, որտեղից ժամանել են համապատասխան վարչության աշխատակիցները։ Թե ով է փոխհատուցելու վնասված ավտոմեքենաների տերերին՝ դեռևս պարզ չէ։Ավելին14:4823.05.22 -
ՔաղաքականԴիմադրության շարժման մասնակիցներն ավտոերթ են արել՝ Փաշինյանի հրաժարականի պահանջովԴիմադրության շարժման մասնակիցները, Փաշինյանի հրաժարականի պահանջով, վաղ առավոտից ավտոերթեր են կազմակերպել մայրաքաղաքի տարբեր փողոցներում: Արցախի ու Հայաստանի դրոշները մեքենաներին ամրացրած՝ վարորդները 15 կիլոմետր ժամ արագությամբ են վարել՝ այդպիսով կաթվածահար արել մի շարք փողոցների երթևեկությունը:Ավելին14:4023.05.22 -
ՔաղաքականՄետրոպոլիտենի տնօրենի տեղակալը հորդորում է աշխատակիցներին գործել պարտականությունների շրջանակումՄետրոյի վագոններից մեկի վրայից Արցախի դրոշը քերելու մասին զեկուցվել է մետրոպոլիտենի տնօրենի տեղակալ, երթևեկության մասնաճյուղի պետին: Նա Արցախի դրոշը քերող աշխատակցին հորդորել է գործել միայն աշխատանքային պարտականությունների շրջանակներում: Այս մասին մամուլին հայտնել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակը:Ավելին14:3023.05.22 -
ՔաղաքականՇառլ Միշելի հայտարարությունից երևում է՝ Արցախի կարգավիճակը Փաշինյանը պատկերացնում է Ադրբեջանի կազմում՝ ինքնավար մարզի կարգավիճակով. Մետաքսե ՀակոբյանՇառլ Միշելի հայտարարությունից պարզ է դառնում, որ Արցախի կարգավիճակը Փաշինյանը պատկերացնում է Ադրբեջանի կազմում՝ ինքնավար մարզի կարգավիճակով. Մետաքսե ՀակոբյանԱվելին14:2023.05.22