Լրահոս

2022-06-01
  • Img default alt hy
    Հասարակական
    Վառնայում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը
    2022 թ. մայիսի 30-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը։ Այս ծրագիրը հնարավոր է դարձել «Ազնավուր» հիմնադրամի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Վառնայի ներկայացուցչության միջև համագործակցության շնորհիվ։ Երկու կողմերի համատեղ արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Ազնավուր ընտանիքի գործուն մասնակցության արդյունքում Ազնավուրի հուշարձանի տեղադրումն իրականություն դարձավ մեկ տարվա ընթացքում։ Արձանի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են Բուլղարիայում Հայաստանի դեսպան Պրն․ Արմեն Եդիգարյանը, Իվա Դիկովան, Բուլղարիայում Ֆրանսիայի դեսպան Տկն․ Ֆլորենս Ռոբինը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի և Ռումինիայի արքեպիսկոպոս Տ. Տաթև Հակոբյանը, Բուլղարիայի նորարարությունների և աճի նախարար Դանիել Լորերը, Վառնայի քաղաքապետ Պրն․ Իվան Պորտնիհը, Վառնայի նահանգապետ Պրն․ Բլագոմիր Կոցևը, Վառնայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի տնօրեն Տկն․ Անտոնիա Յովչևան։ Հուշարձանի բացմանը մասնակցել է Վառնայի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը։ Նրանց հետ էին նաև Վառնայի հայ համայնքի անդամները, Բուլղարիայի խորհրդարանի անդամները, Վառնայի «Օդեսոս», «Պրիմորսկի» և «Մլադոստ» շրջանների ղեկավարները, Վառնայի ականավոր ընկերությունների գործադիր տնօրենները։ ««Ազնավուր» հիմնադրամը ողջունում և աջակցում է նախաձեռնություններին, որոնք հավերժացնում են լեգենդար արտիստի մշակութային ժառանգությունը և հարգանքի տուրք մատուցում նրան։ Ի թիվս այս նպատակին ուղղված այլ ծրագրերի՝ Հիմնադրամը նախաձեռնել է նաև Շառլ Ազնավուրի հուշարձանները աշխարհի տարբեր քաղաքներում տեղադրելու նախագիծ՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, հայկական սփյուռքի ներկայացուցիչների և այլ աջակիցների հետ։ Շառլ Ազնավուրի հուշարձանը Վառնայում տեղադրելու առաջարկով հանդես են եկել ՀԲԸՄ Վառնայի մեր գործընկերները, ինչն էլ հանգեցրել է այս հիանալի իրադարձությանը։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀԲԸՄ Վառնային, Բուլղարիայում Հայաստանի դեսպանությանը, տեղական իշխանություններին և այս գեղեցիկ քաղաքի բնակիչներին ու հյուրերին՝ արձանի տեղադրումը ջերմորեն ընդունելու համար։ Հույս ունենք, որ Շառլ Ազնավուրի հուշարձանը կդառնա Վառնայի սիրված ու անբաժանելի մասը»,- ասել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։ Ավելի վաղ՝ մայիսի 10-ին, Վառնայի «Graffit» սրահում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսի նկարները սիրով տրամադրվել են Ազնավուր ընտանիքի կողմից և «Ազնավուր» հիմնադրամի արխիվից։
    12:50
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ ՊՆ-ն հեքում է լուրերը, թե ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում
    Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե «ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում», չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ինչպես արդեն ներկայացվել է ս.թ. մարտի 21-ին ՀՀ ՊՆ կողմից տարածված պարզաբանման մեջ, սահմանի նշված հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումն արձանագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, հետպատերազմյան շրջանում։ Ընդ որում, տեղակայման փաստն արձանագրելուց անմիջապես հետո ՀՀ ԶՈՒ կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ ադրբեջանական դիրքերը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում նշված տարածքում ադրբեջանական զինծառայողների շարժը լիարժեք վերահսկելի է, իսկ առաջխաղացման որևէ փորձ կհանգեցնի պատասխան գործողությունների։ Պաշտպանության նախարարությունը կրկին կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությանը հարվածող, ինչպես նաև հանրության շրջանում անհիմն լարվածություններ առաջացնող՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց։
    12:48
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ասում է՝ ինչ տանկեր, ինքնաթիռներ է պետք գնել. Զելենսկու կինը պատմել է, որ իրենց 9-ամյա որդին ռազմական խորհուրդներ է տալիս հորը
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու իննամյա որդին՝ Կիրիլը, հոր հետ քննարկում է, թե ինչ է կատարվում երկրում և խորհուրդներ տալիս նրան ռազմական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է առաջին տիկին Ելենա Զելենսկայան, գրում է Daily Mail-ը։ Առաջին տիկնոջ խոսքով՝ իր իննամյա որդին խորհուրդ է տալիս Զելենսկին, թե ինչ զինտեխնիկա գնել, և գնահատում է Ուկրաինային տրամադրվող արտաքին օգնությունը։ «Նա մեծացող քաղաքագետ է, ամեն ինչ գիտի, մեզ ռազմական խորհուրդներ է տալիս, հորը խորհուրդ է տալիս, թե ինչ գնենք, ինչ տանկեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ պետք է գնենք, ինչի պակաս ունենք, որ երկրներն են մեզ վատ օգնում, որ երկրներն են մեզ լավ օգնում։ Նա ռազմական փորձագետ է, նրա հետ կարելի է ամիսներով խոսել»,- ասել է նախագահի կինը։
    12:40
    01.06.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 01.06.22
    12:25
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նրանց, ովքեր մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել, խորը հիասթափություն է սպասվում. Իշխան Սաղաթելյան
    ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հերքում է տեղեկությունը, թե առաջիկայում «Դիմադրություն» շարժումը հայտարարելու է թայմաութի մասին։ «Այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, մենք դադարի որեւէ տարբերակ չենք քննարկում, որովհետեւ դրա պատճառը չկա։ Հակառակը՝ մենք քննարկում ենք պայքարը ընդլայնելու տարբերակները եւ գնում ենք այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ անցած ժամանակահատվածում մեր գործողություններով որեւէ մեկին հիմք չենք տվել նման եզրակացություն անելու։ Հետեւաբար, բացառում ենք նման սցենարը, ու էն որ ասել ենք՝ հետ քայլ չկա, նահանջ չկա, այդ տրամաբանությամբ գնում ենք առաջ, մնացածը խոսակցություններ են, որոնք պարբերաբար հրապարակ են նետվում։ Հունիսի 3–ը շատ կարեւոր օր է։ Բոլոր նրանց, ովքեր ակնկալիքներ ունեն կամ մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել կամ անկում ապրել, խորը հիասթափություն է սպասվում»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։
    12:20
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որով պարգևատրել է ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին: «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ. Հանրապետության տոնի առթիվ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է կարգադրության մեջ:
    12:15
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Դուբայում կոնվերտոպլանի առաջին կին օդաչուն է հայտնվել
    Դուբայի իշխող ընտանիքի անդամ Մոզահ բինթ Մարվան Ալ Մաքթումը դարձել է առաջին կինը, որը վարել է AW609 կոնվերտոպլանը, հայտնում է Khaleej Times էմիրաթական թերթը: Թերթի տվյալներով՝ շեյխուհի Մոզան՝ Դուբայում իշխող Ալ Մաքթում ընտանիքից, դարձել է Դուբայի ոստիկանության առաջին կին ավագ լեյտենանտը, եւ մեկ ժամով կոնվերտապլանով թռել է Ֆիլադելֆիայում Leonardo ընկերության կենտրոնակայան: Կոնվերտոպլանը կարող է թռչել եւ վայրէջք կատարել ուղղահայաց եւ սավառնել ուղղաթիռի պես՝ միաժամանակ լինելով տուրբոպտուտակային ինքնաթիռի պես հարմարավետ: Այն կարող է թռչել ավելի քան 500 կմ/ժ արագությամբ։ Այն կարող է օգտագործվել մի շարք առաքելությունների համար, ներառյալ շտապ բժշկական օգնության ծառայությունը, որոնողափրկարարական աշխատանքները եւ կառավարական առաջադրանքները: Ինչպես նշել է հրատարակությունը, թռիչքից հետո Ալ Մաքթումն ասել է, որ «ուրախ է լինելու առաջին կին օդաչուն, ով փորձարկել է այս հեղափոխական թռչող սարքը, որը նա ցանկացել է վարել այն պահից, երբ տեսել է դրա առաջին լուսանկարները»։ «Դա ոչ միայն անձնական նշաձող էր, այլ նաեւ հնարավորություն՝ կոտրելու հերթական ապակե առաստաղը կանանց համար: AW609 կոնվերտոպլանի նման մեքենաներն ինձ ստիպում են անհամբեր սպասել ավիացիայի ապագային, որն այժմ բաց է մեծ թվով կանանց համար, որոնք ընտրում են այս ոլորտը»,- հավելել է նա:
    12:10
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամանց
    Աղքատ ձկնորսը պատահաբար հազվագյուտ ձուկ է բռնել ու միլիոնատեր դարձել
    Պակիստանցի աղքատ ձկնորսը հանկարծ հարստացել է այն բանից հետո, երբ պատահաբար հազվագյուտ ձուկ է բռնել, հայտնում է ProPakistani-ն: Ինչպես պատմել է տղամարդը, ինքը ձկնորսություն է անում Արաբական ծովում՝ Գվադար շրջանի ափին։ Երբ ցանցը հանել են, պարզվել է, որ նրա որսը ձուկ է, որին տեղացիներն անվանում են սուվա։ Այն հանդիպում է Օմանի ծոցի ջրերում, սակայն՝ շատ հազվադեպ, եւ շատ թանկ արժի։ Որսի քաշը կազմել է 48,5 կիլոգրամ։ Հաջողակ ձկնորսը պատմել է, որ երբ վերադարձել է ափ, ձկան շուրջը հսկայական բազմություն է հավաքվել։ Պակիստանցին հրճվանք է ապրել՝ մտածելով, որ վերջապես կազատվի աղքատությունից։ Տղամարդն աճուրդի է հանել սուվան ու միլիոնատեր դարձել՝ վաստակելով ավելի քան 10 միլիոն պակիստանյան ռուփի։
    12:00
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ուկրաինան օրական ունենում է 60-100 զոհ և մոտ 500 վիրավոր․ Զելենսկի
    Ուկրաինանյի ամենօրյա մարտական կորուստները կազմում են մոտ 60-100 սպանված զինվոր և 500 վիրավոր։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ուկրաինայի արևելքում իրավիճակը շատ ծանր է։ Մենք ամեն օր 60-ից 100 զինվոր ենք կորցնում և մոտ 500 մարդ վիրավորվում է մարտում»,- ասել է նա։ Զելենսկու խոսքով՝ ուկրաինացիները երկրի արևելյան հատվածում «պահում են պաշտպանական գիծը», իսկ Խարկովի մարզում՝ «հակահարձակվում և ճնշում գործադրում»։ Նա նաև ասել է, որ Ուկրաինան մտադիր չէ զիջել իր տարածքները, սակայն դրանց հետ կապված դժվարությունները կարելի է քննարկել։ «Մենք պատրաստ չենք զիջել մեր տարածքներից որևէ մեկը, քանի որ սա մեր անկախությունն է, մեր ինքնիշխանությունը, բայց կան որոշակի դժվարություններ, որոշ տարածքների հետ կապված մանրամասներ, այդ դժվարությունները կարելի է քննարկել»,- ասել է Զելենսկին։ Փետրվարի 24-ից Ռուսաստանը ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապառազմականացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանության»: Ինչպես հայտարարել են ՊՆ-ում, ռուսական բանակը մարտի վերջին կատարել է առաջին փուլի հիմնական խնդիրները՝ զգալիորեն կրճատել Ուկրաինայի մարտական ներուժը։ Գերատեսչությունում գլխավոր նպատակը Դոնբասի ազատագրումն էր։
    11:50
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։
    11:40
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չխանգարել ո՞ր բանակցողին. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
    լեն Սիմոնյանն ասում է, որ ինքը չի կարող հայտարարել, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. «Ես նման հայտարարություններ անելու իրավունք չունեմ, որովհետև բանակցային գործընթաց է հիմա։ Բանակցային գործընթացի ժամանակ նման հայտարարություն անել, նշանակում է՝ ինչ-որ փաստի առաջ կանգնեցնել թե՛ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացը։ Թերևս առանց գիտակցելու՝ Ա. Սիմոնյանը բավականին անհարմար վիճակում դրեց Ն. Փաշինյանին, ըստ էության՝ նրան մեղադրելով պաշտոնավարման տարբեր փուլերում չկշռադատված հայտարարություններով բանակցային գործընթացը փակուղի մտցնելու մեջ: Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»: Հայտարարությունում նաեւ ասվում է. «2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացքի մեջ գտնվող բանակցությունների փուլում արված «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը որևէ կերպ չէ՞ր խանգարում ընթացող բանակցություններին: 26 տարվա բանակցային գործընթացը մերժելը և տարիների ընթացքում կատարված հսկայածավալ դիվանագիտական աշխատանքը զրոյացնելը՝ ասելով, թե «ես սկսում եմ իմ կետից», չէ՞ր խանգարում բանակցային գործընթացին: Բոլոր վերջին հրապարակային ելույթներում Փաշինյանն ինքնամոռաց կերպով հայ ժողովրդին համոզում է, թե Արցախը վաղուց Ադրբեջանի կազմում է. սա փաստի առաջ չի՞ կանգնեցնու՞մ թե´ բանակցողին, թե թե՛ ընդհանուր գործընթացը։ Մադրիդյան սկզբունքները համառորեն նսեմացնելը, դրանց չեզոքացմանն ուղղված գործունեությունը (սկզբունքներ, որոնք այս պահին, ըստ էության, միակ փրկօղակն են մեզ համար և միջնորդների համար արձանագրված պարտավորությունը), չե՞ն խանգարում բանակցային պրոցեսին: Մինչ Ալեն Սիմոնյանը փորձում էր դիվանագիտական պատասխաններ հորինել, վարչապետ Փաշինյանը բյուջետային քննարկման ժամանակ ասում է. «Արցախի ամբողջ կոմունալ ծախսերը փակում է Հայաստանը»։ Արդյոք սա ակնարկ չէ՞ Արցախը որպես հայության հետ ոչ մի կապ չունեցող առանձին մի միավոր դիտարկելուն, արդյո՞ք սա հայկական լյումպենի վրա ազդելու փորձ չէ՞։ Վերը նշված հայտարարությունները կարելի՞ է որակել որպես ներազգային թշնամանքի և ազգամիջյան ատելության կոչ: Սեփական կոպիտ սխալների պատճառով բանակցությունները տապալելուց և պատերազմ բերելուց հետո, Հադրութը, Շուշին և բազմաթիվ գյուղեր թշնամուն հանձնելուց, խաղաղ երկիրը «վարի տալուց» հետո, 30 տարի ստեղծված բանակը սխալ որոշումների արդյունքում կազմաքանդ անելուց հետո կարելի՞ է գլուխ գովալ արցախցու կոմունալները մարելու փաստով: Դա նույնն է, որ ծնողը երեխային ծեծելուց, մանկատուն հանձնելուց և որբության մատնելուց հետո գլուխ գովա, թե կոնֆետ է տվել: Ումի՞ց պետք է կոմունալ վերցնեիր, տուն-տեղ, գյուղ-քաղաք, ամուսին, երեխա կորցրած արցախցու՞ց։ Թուրքական տանկից 100 մ հեռավորության վրա ապրող արցախահայի՞ց։ Սեփական աշխատասենյակը կարմիրբերետավորների ամբողջական դիվիզիայով փակողը ինչպե՞ս է թշնամուն դեմ դիմաց ապրող արցախցիներին կոչ անում՝ ապրել թշնամու դրոշի և հսկողության ներքո: Դա օգնո՞ւմ է «թե´ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացին»։ Գուցե օգնում է, եթե որպես բանակցող ի նկատի ունենք Ալիևին, իսկ «ընդհանուր գործըթնացի» տակ՝ մեզ թելադրվող ստորացուցիչ և տարրական անվտանգություն չապահովող պայմանները։
    11:35
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրահեղձ եղած 2-ամյա տղան, գիտակցության չգալով, մահացել է
    Մայիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ջրահեղձ եղած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/01/1214723/
    11:30
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրաերթի ենթարկված 82-ամյա Ռոբեսպիերը 6 օր անց հիվանդանոցում մահացել է
    Մայիսի 25-ին, ժամը 09.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 31-ին, ժամը 15.40-ին, 82-ամյա Ռոբեսպիեր Սարգսյանը հիվանդանոցում մահացել է: Քննությունը շարունակվում է:
    11:25
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    9-ամյա ամերիկուհին ողջ է մնացել կատվառյուծի հարձակումից հետո
    9-ամյա ամերիկուհին ողջ է մնացել կատվառյուծի հարձակումից հետո: Կատվառյուծը հարձակվել է աղջկա վրա, երբ նա իր ընտանիքի հետ հանգստանում էր Վաշինգտոն նահանգում, GoFundMe-ում գրել է նրա հորեղբայր Ալեքս Մանցեւիչը։ Նրա գրառումը ներկայացնում է իր զարմուհու կադրերը առաջ եւ հետո, վերջին լուսանկարը, որտեղ նա անգիտակից վիճակում գտնվում է հիվանդանոցում՝ դեմքի վրա քերծվածքներով եւ կապտուկներով: «Նա հիվանդանոց է տեղափոխվել մարմնի վերին եւ դեմքի տարբեր վնասվածքներով»,- գրել է Մանցեւիչը։ Երեխային երկար վիրահատել են, նա դեռ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։
    11:20
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցածով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել դատախազին. Թագուհի Թովմասյան
    Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների, պատգամավորների, ինչպես նաև անչափահասների նկատմամբ անկնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժի գործադրման դեպքերը արձանագրել և տեսանյութերի և լուսանկարների տեսքով որպես հանցագործության մասին հաղորդում ներկայացրել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Գրության մեջ մասնավորապես նշել եմ, որ ոստիկանության աշխատակիցները հարվածել են ՀՀ Աժ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, Աշոտ Սիմոնյանին, ինչպես նաև խաղաղ ակցիային մասնակցող բազմաթիվ քաղաքացիների, ինչի արդյունքում ունենք տուժած քաղաքացիներ: Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ոստիկանության ծառայողները, բռնի ուժ գործադրելով, բերման են ենթարկել 16 և 17 տարեկան անչափահասների։ Վերջիններս նշել են նաև, որ ոստիկանական մեքենայի մեջ իրենց հասցեին անձնական բնույթի հայհոյանքներ են հնչեցվել: Բացի այս, նշված մասնաշենքի դիմաց ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած գործողությունների ժամանակ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել «Իրավունք»-ի լրագրող Հրանտ Սաֆարյանի նկատմամբ, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական աշխատանքը: Ծեծել, այնուհետև փորձել են բերման ենթարկել նաև YerkirMedia.am կայքի խմբագիր՝ Վահե Սարգսյանին: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը անթույլատրելի է և հակաօրինական, ինչին արդեն բազմիցս անդրադարձել և դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ: Եւս մեկ անգամ կարևոր եմ համարում նշել, որ ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա: Ոստիկանությունն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, մինչդեռ նախորդ օրերի և վերոնշյալ բոլոր դեպքերը վկայում են հակառակի մասին: Գլխավոր դատախազից պահանջել եմ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ նկարագրված արարքների կատարման հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատական տալու համար»:
    11:15
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեքսիկայում գիտնականները հայտնաբերել են մայաների առեղծվածային 1500-ամյա քաղաքը
    Մեքսիկայի Յուկատան թերակղզու Մերիդայի մոտ գտնվող շինհրապարակում հայտնաբերվել են մայաների հին քաղաքի ավերակները՝ պալատներով, բուրգերով եւ հրապարակներով։ Ենթադրվում է, որ VI-IX դարերում այստեղ ապրում էր մոտ 4 հազար մարդ։ Քաղաքը գիտնականներին հայտնի է որպես Քսիոլ, որը մայաների լեզվով նշանակում է «Մարդու ոգի», հայտնում է Daily Mail-ը: Ճարտարապետական ​​առումով քաղաքն ունի Պուուկ Մայա ոճի առանձնահատկություններ, որոնք տարածված էին Յուկատանի հարավում։ Մոտակայքում գիտնականները հայտնաբերել են մեծահասակների եւ երեխաների գերեզմաններ, որոնց թաղել են օբսիդիանի եւ կայծքարից պատրաստված գործիքներով, ծիսական ընծաներով եւ այլ գերեզմանային իրերով: Այստեղ հայտնաբերվել են նաեւ գործիքներ, որոնք օգտագործվել են քաղաքը կառուցելու համար։ Հնագետները Քսիոլի գոյության մասին իմացել են 1980-ականներին, սակայն հետազոտական ​​աշխատանքները սկսվել են ընդամենը երեք տարի առաջ, եւ առաջին շենքերը հայտնաբերվել են անցյալ սեզոնի վերջում:
    11:10
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրաքում ջրամբարի վրա աշխատանքների ժամանակ 3400 տարեկան հնագույն քաղաք է հայտնաբերվել
    Իրաքում ջրամբարի վրա աշխատանքների ժամանակ 3400 տարեկան հնագույն քաղաք է հայտնաբերվել։ Մոսուլի մեծ ջրամբարից ակտիվորեն ջուր է դուրս բերվում, ինչը հանգեցրել է նրան, որ ջրի մակարդակն աստիճանաբար նվազել է , եւ հնագույն քաղաքը բացահայտվել է։ Բանն այն է, որ ամբարտակը, որը հանգեցրել է հեղեղման, կառուցվել է դեռ 80-ականներին՝ Սադամ Հուսեյնի իշխանության օրոք։ Այդ ժամանակ Իրաքը էլեկտրաէներգիայի խիստ կարիք ուներ, ուստի նախագիծը հնագիտական ​​հետազոտություն չէր նախատեսում, ինչի արդյունքում շատ հնագույն հուշարձաններ հեղեղվեցին ջրով։ Շնորհիվ այն բանի, որ ջուրը կարող է նորից բարձրանալ, հնագետներն աշխատել են հնարավորինս արագ տեմպերով։ Նրանց հաջողվել է կազմել քաղաքի բավականին մանրամասն քարտեզը եւ կատարել բազմաթիվ կարեւոր բացահայտումներ։
    11:05
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամանց
    Տղամարդը վիճակախաղով 10 մլն դոլար է շահել, իսկ հետո հայտնվել է ճաղերի հետևում
    ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Լելանդ քաղաքի բնակիչը վիճակախաղում խոշոր շահումից մի քանի տարի անց հայտնվել է բանտում սիրելիի սպանության համար, գրում է «Լենտա․ռու»-ն։ Դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 54-ամյա Թոդ Հիլին՝ 23-ամյա Կիոնա Գրեմի սպանության մեղադրանքով։ Նշվում է, որ 2017 թվականի օգոստոսին տղամարդը շահել է տասը միլիոն դոլար՝ գնելով ակնթարթային վիճակախաղի տոմս։ 23-ամյա Գրեմը 2020 թվականի հուլիսի 20-ից համարվում էր անհետ կորած։ Ավելի ուշ նրա մարմինը հայտնաբերվել է հյուրանոցում՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով։ Տեսախցիկների կադրերը ցույց են տվել, որ վիճակախաղի հաղթողը միակ մարդն է, ով եղել է հանգուցյալի հետ սենյակում։ Հիլը խոստովանել է սիրեցյալի սպանությունը։ Նա իր գործողությունները բացատրել է խանդով։ Ըստ նրա՝ ընկերուհին նամակներ է գրել այլ տղամարդկանց, երբ միասին հյուրանոցում են եղել։
    11:00
    01.06.22
    Ավելին