Լրահոս

2022-06-01
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չինաստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հունիսի 1-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Չինաստանի Սիչուանի հարավ - արեւմտյան նահանգում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը: Ինչպես հետեւում Է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրությունից, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:00-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) Յաանի քաղաքային օկրուգի Լուշանի գավառում: Երկրաշարժի օջախը գտնվել Է 17 կիլոմետր խորության վրա: 17:03-ին (13:03-ին ) այդ նույն վայրում գրանցվել են 4,5 մագնիուդով կրկնական ցնցումներ: Յաանի քաղաքային օկրուգում, որի բնակչությունը 1,4 միլիոն Է, տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:28
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի բովանդակությունը՝ ըստ հայկական և ռուսական պաշտոնական էջերի
    Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցի մասին պաշտոնական տեղեկատվություն տրամադրել են և Երևանը և Մոսկվան, բայց մի փոքր տարբերությամբ: Մասնավորապես, Կրեմլը հաղորդում է, որ Նիկոլ Փաշինյանը պատմել է մայիսի 22-ին Բրյուսելում Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ունեցած իր շփումների մասին։ Վարչապետի պաշտոնական էջը նշում է, որ Փաշինյանը ոչ թե պատմել է, այլ տպավորություններ է կիսել, և ավելացրել, որ մտահոգություն հայտնել հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով: Հայկական տարբերակում նաև գրված է, թե ՌԴ նախագահը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը և վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն աջակցել սահմանների դեմարկացիայի գործընթացին: Սակայն նման հիշատակում չկա ՌԴ նախագահի պաշտոնական կայքում: Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, որ միևնույն իրադարձություան վերաբերյալ պաշտոնակաան հաղորդագրությունները չեն համընկնում:
    15:22
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր երեխաներին պարտք ենք վերագտած ազգային արժանապատվություն. Արման Թաթոյան
    Մեր երեխաներին պարտք ենք վերագտած ազգային արժանապատվություն ու միասնական հասարակություն, իրավունքի գերակայությամբ ամուր պետություն, բոլորի իրավունքներն ու տարբերվող կարծիքը հարգող, վիրավորանքն իրական բացառող պետություն: Մեր երեխաներին պարտք ենք իրական գիտելիքահեն կրթություն ու գիտելիքն իրական գնահատող պետություն: Զօրուգիշեր բոլորս պետք է աշխատենք այս ուղղությամբ։ Հ.Գ. Երեխաների միջազգային օրն անցյալ տարվա` 2021թ. հունիսի 1-ին:
    15:18
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թբիլիսիի փոխքաղաքապետին մահացած են գտել իր բնակարանում
    Հունիսի 1-ին Թբիլիսիի փոխքաղաքագլուխ Իլյա Էլոշվիլիին մահացած են գտել իր բնակարանում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այո՛, (Էլոշվիլիի – ծանոթ. խմբ.) մահվան փաստը հաստատում ենք: Հարուցվել Է քերական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով («Հասցնել ինքնասպանության»)»,- ասել Է ՆԳՆ-ի մամուլի ծառայության աշխատակիցը՝ հավելելով, որ Էլոշվիլիի մարմինը գտել են նրա սեփական բնակարանում: Բնակարանում, որտեղ հայտնաբերվել Է Էլոշվիլիի մարմինը, աշխատում են քրեագետ-փորձագետները: Մահվան պատճառների մասին առայժմ չի հաղորդվում: Էլոշվիլին Թբիլիսիի փոխքաղաքագլխի պաշտոնն զբաղեցրել Է 2017 թվականից: 2012 – 2017 թվականներին նա աշխատել Է Էներգետիկայի փոխնախարար: Ամուսնացած Էր, ուներ երկու երեխա:
    15:12
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր երեխաները պաշտպանված կարող են լինել միայն ուժեղ Հայաստանում. Իշխան Սաղաթելյան
    Մեր երեխաները պաշտպանված կարող են լինել միայն ուժեղ Հայաստանում: Մենք այդ Հայաստանը անպայման կերտելու ենք մեր և մեր երեխաների համար։ Սրտանց շնորհավորում եմ մեր բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
    15:08
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    CPJ-ը կոչ է արել Վահագն Խաչատուրյանին չստորագրել լրագրողներին հավատարմագրումից զրկելու որոշումը
    Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պետք է ձեռնպահ մնա վավերացնել օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ են տալիս պետական մարմիններին չեղարկել լրագրողների հավատարմագրումը, նշված է Լրագրողների պաշտպանության կոմիտեի հաղորդագրության մեջ։ Հայաստանի խորհրդարանը մայիսի 25-ին հավանություն է տվել զանգվածային լրատվության միջոցների մասին օրենքում փոփոխություններին, որի համաձայն՝ պետական մարմինները կկարողանան դադարեցնել լրագրողների հավատարմագրումը, մինչդեռ նախկինում միայն լրատվամիջոցները կարող էին չեղարկել իրենց լրագրողների հավատարմագրումը պետական գերատեսչություններում: CPJ-ի հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը մտավախություն է հայտնել, որ իշխանությունները կարող են օգտագործել փոփոխությունները՝ արգելելու քննադատող լրագրողներին լուսաբանել խորհրդարանի նիստերը և կառավարության այլ իրադարձությունները: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն երկրի նախագահի կողմից ստորագրվելուց հետո: «Լրագրողների հավատարմագրման կանոնակարգում կատարված վերջին փոփոխությունները մամուլի օրենսդրության միջազգային չափանիշներից Հայաստանի շեղվելու ամենաթարմ օրինակն են։ Հաշվի առնելով երկրի խիստ բևեռացված քաղաքականությունը և ընտրովի կիրառման ներուժը՝ այս փոփոխությունները մտահոգիչ են, - ասել է CPJ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սայիդը: – Մենք կոչ ենք անում նախագահ Խաչատուրյանին ձեռնպահ մնալ փոփոխությունները վավերացնելուց և կոչ ենք անում իշխանություններին աշխատել մամուլի ազատության տեղական կազմակերպությունների հետ՝ բարեփոխելու լրատվամիջոցների վերաբերյալ վերջին սահմանափակող օրենքները»։ Օրինագծի հեղինակները՝ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու պատգամավորներ, չեն ընդունում, որ փոփոխությունները սահմանափակում են մամուլի ազատությունը: Նրանք խորհրդարանում հայտարարել են, որ միայն կոնկրետ լրագրողի հավատարմագրումը կարող է չեղարկվել, այլ ոչ թե լրատվամիջոցինն ամբողջությամբ։ Նաև, պատգամավորների պնդմամբ, լրատվամիջոցները կկարողանան փոխարինել ցանկացած լրագրողի, որի հավատարմագրումը դադարեցվել է: Նրանք նաև պատճառաբանել են, որ նման փոփոխությունն անհրաժեշտություն է, քանի որ «բազմաթիվ դեպքերում» լրագրողները սպառնացել ու վիրավորել են պատգամավորներին և «խոչընդոտել թե՛ պատգամավորների, թե՛ մյուս լրագրողների գործունեությունը»: CPJ-ի հետ զրույցում Մելիքյանն ասել է, որ թեև փոքրաթիվ լրագրողներ մեղավոր են ոչ պատշաճ վարքագծի համար, սակայն այդ հիմքով օրենքներ ընդունելը սխալ է, քանի որ իշխանությունները կարող են օրենքը օգտագործել որպես «ճնշման գործիք» լրագրողական համայնքի դեմ: «Այսօր պետական մարմինները կարող են դեմ լինել լրագրողների պահվածքին, իսկ հետագայում՝ թե ինչպես են լրագրողները լուսաբանում իրենց աշխատանքը»,- ասել Մելիքյանը։ Նա հավելել է, որ ըստ փոփոխության՝ լրագրողները կկարողանան բողոքարկել հավատարմագրման մերժման և դադարեցման մասին որոշումները դատարանների միջոցով, բայց պետք է դեռ տեսնել, թե ինչպես պետական մարմինները և դատարանները կկիրառեն օրենքը գործնականում: Մելիքյանը այս փոփոխությունը որակել է որպես Հայաստանում «լրատվամիջոցների ռեգրեսիվ օրինագծերի շղթայի վերջին օղակը»։ 2021թ. հուլիսին և հոկտեմբերին երկիրը քրեականացրեց վիրավորանքը և եռապատկեց վիրավորանքի և զրպարտության համար գոյություն ունեցող տուգանքները, նաև խորհրդարանն արգելեց լրագրողներին մուտք գործել օրենսդիր պալատ առանց նախնական թույլտվության և սահմանափակեց լրատվամիջոցների հարցազրույցները որոշակի տարածքներում: CPJ-ն էլեկտրոնային փոստով դիմել է Հայաստանի խորհրդարանին, նախագահի գրասենյակին և վարչապետի գրասենյակին՝ մեկնաբանությունների համար, սակայն որևէ պատասխան չի ստացել:
    15:05
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա հավանաբար «հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման» պլան B-ն է. Ալեն Ղևոնդյան
    Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Ադրբեջանը վերջին մոտ մեկ ամիսը (զուգահեռվում է ՀՀ ընդդիմության փողոցային գործողությունների ժամանակացույցի հետ) հետևողականորեն հաղորդագրություններ է տարածում իբրև հայկական կողմից, հատկապես Քելբաջարի հատվածում, հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում: Բացի նրանից, որ դա հիմնականում չի համապատասխանում իրականությանը, հարկ է նշել, որ սա հավանաբար «հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման» պլան B-ն է, որն իրենից ներկայացնում է հետևյալ սցենարը. եթե հայկական կողմը (տարբեր՝ այդ թվում արտաքին գործընկերների հորդորների ներքո) այնուամենայնիվ չի կարողանում գնալ Ադրբեջանի առաջ քաշած պայմանների լիարժեք ընդունմանը, Ադրբեջանը հրադադարի խախտման նման հաղորդագրություններով նախ ֆոն է ստեղծում, ապա մի օր կոնկրետ սադրանք է ձեռնարկելու ռազմական գործողություններ սկսելու արդեն բուն ՀՀ-ի նկատմամբ: Արցախում նրանք դա իրենց հավանաբար թույլ չեն տա, ռուսական էլեմենտը դեռևս կարողանում է որոշակիորեն զսպել նրանց: Սա բավական խելամիտ ու ռացիոնալ պլան է, քանի որ ադրբեջանական կողմի «հակառակորդ»-ը փաստացի նրա գործընկերն է, որը հետևողականորեն իր բանակն ու ռազմական կարողություններ չի զարգացրել, որ հավանաբար հետո, երբ պլանավորված հանձնումներ կատարվեն, հիմնավորի, թե բա չկարողացանք պահել հողը, որն իրականում չցանկացանք պահել է նշանակում: Սա լեգիտիմ հող հանձնելու երկրորդ արարի պլան է, որ ըստ ՀՀ-ի գործող իշխանության կոչվում է «խաղաղության դարաշրջան»: Առնվազն պետք է հասկանալ, որ Ադրբեջանը հստակ պատկերացում ունի իր ազգային շահերի մասին, ու երբ նրանք խոսում են Արևելյան Ադրբեջանի, իսկ պատմականորեն «Մեծ Ադրբեջանի» մասին, ի նկատի ունեն, որ այդ Ադրբեջանը մեծանալու է իրենցից արևմուտք գտնվող պետության հաշվին: Երբեք մի մոռացեք ստորև ներկայացված քարտեզը»։
    14:55
    01.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը տեղում չէ»
    «Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը տեղում չէ», ծնողներին հայտնել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և խոստացել առաջիկա օրերին հանդիպում կազմակերպել Քյարամյանի հետ:
    14:45
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի հետ զրույցում Պուտինը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի գործընթացին
    Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և լավագույն մաղթանքներ փոխանցել: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով հեռախոսազանգի համար և ընդգծել, որ բարձր է գնահատում ՌԴ նախագահի ջերմ, բարեկամական վերաբերմունքը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը: ՌԴ նախագահը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը և վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն աջակցել սահմանների դեմարկացիայի գործընթացին: Ընդգծվել է, որ համաձայն պայմանավորվածության, հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման խնդրին և եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն ակտիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ տպավորություններ է կիսել Բրյուսելյան վերջին հանդիպումից և մտահոգություն հայտնել հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով: ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի ս/թ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին համապատասխան զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունը:
    14:39
    01.06.22
    Ավելին
  • Իրավական
    Զոհված զինվորների ծնողները պահանջում են ՔԿ-ից «պատերազմի գործերը» փոխանցել ԱԱԾ
    44-օրյա պատերազմի զոհերի ծնողները այսօր առավոտյան գնացել են Քննչական կոմիտե: Նրանց փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի Քննչական կոմիտեն ինքնաբացարկ հայտնի 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված երկու քրեական գործերի քննությունից և դրանք փոխանցվեն Ազգային անվտանգության ծառայություն: Այսօր լրանում էր միջնորդության պատասխանի վերջնաժամկետը,, և որդիներ կորցրած մայրերը պահանջում էին հանդիպում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ, որ իմանան, թե ինչ է որոշել կոմիտեն:
    14:30
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ
    Հունիսի 1-ին, ժամը 10։34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դովեղ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Դովեղի հենակետի օպերատիվ խումբը։
    14:20
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլը և նիկոլիզմը ոչնչացրեցին մեր երեխաների երազանքները․ Գեղամ Նազարյան
    Զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայրը Գեղամ Նազարյանը գրել է «Հունիսի 1։ Աբգարս, լուսանկարում պատկերված մյուս տղերքը, լուսանկարում չպատկերված հազարավոր տղերքը եւս փոքր են եղել, երազել, որ ունենան իրենց երեխաները։ նիկոլը եւ նիկոլիզմը ոչնչացրեցին մեր երեխաների երազանքները։ Այս տղերքը, այս հրաշքները ապրել էին ուզում, արարել, ամուսնանալ... նիկոլ ու նիկոլապաշտներ, ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում»։
    14:10
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանները ձիուն տեղափոխել են «պլաշչադկա», բերման են ենթարկվել մի խումբ օշականցիներ
    Մայիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ոստիկնության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել Արտաշավան գյուղի բնակչից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են Փարպի համայնքի բնակիչ Գեղամ Սմբատյանին պատկանող ձին, որը հանձնված է եղել Վանիկ Տոնոյանին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները և մայիսի 27-ին Օշական գյուղից անասնագողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչներ՝ 41-ամյա Նորիկ Բաքոյանին և 44-ամյա Հարություն Կոշեցյանին։ Ոստիկանները հայտնաբերել են նաև «ԳԱԶ 33021» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում բեռնված է եղել գողացված ձին։ Կայքի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ գողությունը կատարվել է Արտաշավան համայնքի վարչական տարածքում գտնվող սարից, և տուժածը ոստիկաններին հայտնել է, որ ձին արժե 150 հազար դրամ։ Ավտոմեքենան ձիու հետ տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որից հետո ձին հանձնվել է տիրոջը։
    14:00
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Շուրջ 1,6 միլիոն փախստականներ են ժամանել Ռուսաստան Ուկրաինայից և Դոնբասից
    Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը մոտեցել Է 1,6 միլիոնին, հունիսի 1-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ուժային կառույցների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Վերջին տվյալներով՝ փախստականների թիվը կազմում Է շուրջ 1,6 միլիոն, ներառյալ 260 հազար երեխա: Նրանց մեծ մասը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապության (ԼԺՀ) քաղաքացիներ են»,- ասել Է գործակալության զրուցակիցը: ՌԴ-ի տարածքում ժամանակավոր տեղավորման 66 կետերում գտնվում են ավելի քան 33 հազար հարկադիր տեղահանվածներ, ներառյալ 11 հազար երեխաներ: Փախստականների համար ՌԴ-ի կառավարության որոշմամբ կազմակերպված են նյութական օգնության միանվագ վճարումներ 10 հազար ռուբլու չափով: Վճարումների ընդհանուր գումարը կազմել Է 2 միլիարդ 736 միլիոն ռուբլի: Վճարումները շարունակվում են:
    13:50
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Այս կամ այն ​​երկրի ղեկավարին սպանելու փորձը թուլություն է. Զելենսկին քննադատել է Պուտինին
    Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը թուլություն է դրսևորել՝ հարձակվելով Ուկրաինայի վրա և փորձելով սպանել պետության ղեկավարին։ Այս մասին Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Պուտինը կարող է շարունակել ռումբեր նետել, բայց դրանով ոչնչի չի հասնի։ Զելենսկին վստահ է, որ Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում: «Այս կամ այն երկրի ղեկավարին սպանելու փորձը, ես կասեի, թուլություն է, եթե չես կարողանում խոսել, ուրեմն սա թուլություն է, թուլությունը պատերազմ սկսելն է, և Ռուսաստանի Դաշնությունն արդեն ցույց է տվել այդ թուլությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Նա նաև նշել է, որ աշխարհը պետք է դադարի պաշտպանել Ռուսաստանի նախագահին, հատկապես Ուկրաինայում տեղի ունեցած վայրագություններից հետո։
    13:40
    01.06.22
    Ավելին
  • Միջազգային
    «Փաշինյանն ու Ալիևը հաստատել են՝ արտատարածքային պահանջներ չկան». Միշել
    Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոր մանրամասներ է հայտնել մայիսի 22-ի բրյուսելյան հանդիպման մասին: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են հաղորդակցությունների և տարածաշրջանային ապաշրջափակման հարցը ու հաստատել, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբերյալ: Միշելի պնդմամբ՝ հակառակի վերաբերյալ շահարկումները ափսոսանք են հարուցում։
    13:30
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Կիևը հրթիռային համակարգեր չի օգտագործի Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար. Զելենսկի
    Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Ուկրաինան չի պատրաստվում գործողության մեծ շառավղով հրթիռային համակարգեր օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը մայիսի 31-ին լրագրողներին հայտնել Է, որ HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերը (ՀԿՀՀ), որոնք ԱՄՆ-ը պլանավորում Է Կիեւին մատակարարել ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում, կարող են թիրախները խոցել մոտավորապես 80 կիլոմետր տարածությամբ: «Ես գիտեմ, որ առանձին մարդիկ ԱՄՆ-ում կամ Սպիտակ տանը խոսում են, որ մենք դրանք (հեռահար հրթիռները) կարող ենք օգտագործել Ռուսաստանի վրա հարձակվելու համար. տեսեք, մենք չենք պլանավորում գրոհել Ռուսաստանի վրա: Ռուսաստանի Դաշնությունը մեզ չի հետաքրքրում: Մենք չենք կռվում նրանց տարածքում»,-Զելենսկին ասել Է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում: ՌԴ-ն բոլոր երկրներին, ներառյալ ԱՄՆ-ը, նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով: ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, կդառնան օրինական նպատակ Ռուսաստանի համար: ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրանան զենքով լցնելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցություններւի հաջողությանը եւ բացասական արդյունք Է ունենալու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    13:20
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մեր երեխաները պետք է մեծանան խաղաղ ու առողջ միջավայրում. Արտակ Բեգլարյան
    Սիրելի՜ երեխաներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ այս գունառատ ու կարևորագույն տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Հիրավի, ձեր իրավունքների պատշաճ պաշտպանությունը նշանակում է բարոյական ու կամային ընդգծված հատկանիշներով, մտավոր ու ֆիզիկական հրաշալի պատրաստվածությամբ սերնդի երաշխավորման պատասխանատվության ստանձնում: Ձեր առողջության, կրթության ու դաստիարակության ապահովման պարտականությունը նվիրվածությամբ ու առանձնահատուկ հոգածությամբ է իրականացվում պետության կողմից՝ միևնույն ժամանակ ձգտելով լուծել առկա հիմնախնդիրներն այդ ճանապարհին: Դուք մեր շարունակությունն եք, մեր ապագան, մեր ներկա ուրախությունն ու դժվարությունները հաղթահարելու միջոցն եք, ոգևորության անսպառ աղբյուրը: Այսօր խորը կսկիծով ու չդադարող ցավով խոնարհվում ենք մեր այն երեխաների հիշատակի առջև, ովքեր սպանվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի պատճառով, ինչպես նաև հատուկ ուշադրության ներքո ենք պահում այն երեխաներին, ովքեր տեղահանվել են ու զրկվել իրենց հայրենի օջախներից, ոմանք՝ ծնողից, ոմանք կորցրել են առողջությունը: Մենք պարտավոր ենք հիշել ու բարձրաձայնել այս մեծագույն հանցագործության մասին, ինչպես նաև միշտ կանգնել այդ բոլոր խոցելի երեխաների կողքին: Մեր երեխաները պետք է մեծանան խաղաղ ու առողջ միջավայրում՝ օժտված ծնողին, հայրենիքը սիրելու շնորհով, անդավաճան սկզբունքներով և ապահովված լինեն ընտանեկան ներդաշնակ միջավայրը վայելելու հնարավորությամբ: Մեր աղոթքները այն ընտանիքներում են, որտեղ հույսն ու հուսահատությունը պայքարում են միմիանց դեմ: Թո՛ղ հրաշք լինի, ու կատարվեն ձեր ամենաբարի, մաքրամաքուր ցանկությունները: Թո՛ղ առողջություն, բերկրանք ու խաղաղություն տիրի ձեր հոգիներում ու ընտանիքներում:
    13:10
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում մեծացնում է ՌԴ-ի և ԱՄՆ-ի ուղիղ բախման վտանգը. ՌԴ ԱԳՆ
    Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում, ինչպես էլ Վաշինգտոնը դրանք հիմնավորի, մեծացնում է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ուղիղ բախման վտանգը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Զենքի ցանկացած մատակարարում, որը շարունակվում է, ավելացվում է, մեծացնում է նման զարգացման ռիսկերը»,- ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի միջեւ բաց բախման վտանգը կմեծանա Ուկրաինային HIMARS հրթիռային համակարգեր մատակարարելու Վաշինգտոնի որոշման լույսի ներքո։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը երկար տարիներ չի փորձել որեւէ բան անել ուկրաինական հակամարտության լուծում գտնելու համար։ Իսկ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո «իրավիճակին պատասխանատու, խելամիտ մոտեցման մնացորդները պարզապես ոչնչացել են»՝ այժմ Վաշինգտոնը ձգտում է ամեն ինչ անել Ռուսաստանին ռազմավարական պարտության ենթարկելու համար։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ-նըչորեքշաբթի օրը կներկայացնի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը, որը կներառի HIMARS հրթիռային համակարգեր։ Միաժամանակ նշվել է, որ ԱՄՆ-ի կողմից Կիեւին մատակարարվող հրթիռային համակարգերը չեն կարողանա խոցել Ուկրաինայի տարածքից դուրս գտնվող թիրախները։
    13:00
    01.06.22
    Ավելին