Լրահոս

2022-06-15
  • Քաղաքական
    Ժամը 14։00-ին Վարդանյանների այգում ինքնաբուխ հավաք կլինի․ Վարդևանյան
    Ընկերներ ջան, եկեք այսօր ինքնաբուխ հավաք իրականացնենք Ժամը 14-00 Վարդանյանների այգի, Իտալիայի փողոց: Գործ ունենք
    11:30
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի իրական հենարանը Հայաստանում
    Zham.am-ը գրում է․ Վերջերս անհայտ անձը պղծել էր Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը։ Արձանը կոտրող քաղաքացին` Երևանի բնակիչ Կարեն Խաչատրյանը, դրան հաջորդող օրերին եկել էր «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն եւ պատմել, թե ինչու է նման բան արել: Պարզվում է, որ այս անձնավորությունը գաղափարական հիմքի վրա է կատարել այդ հանցագործությունը: Դեռ ավելին, ըստ նրա, «...Լեոնիդ Ազգալդյանի արձանը վնասել է, քանի որ նրա ու նրա նմանների երեսից է հայ ազգն էս օրին հասել...»: Շարունակելով իր միտքը, այս քաղաքացին նշել է բառացի հետևյալը. «...Ես հարգում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ պնդում, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում այսօր Նիկոլ Փաշինյանը դրանում որևէ մեղավորություն չունի՝ մեղավորն 88-ին հրապարակ դուրս եկած մարդիկ էին...: 90-ականներին անիմաստ ավազակային հարձակում սկսեցին մեր հարևան պետության դեմ: 30 տարի զավթել ենք նրանց հողերը, հիմա էլ դրա պատասխանն ենք տալիս: Ես արդարության կողմնակիցն եմ, ով արդար է՝ նրան եմ պաշտպանում: Բացի այդ ուզում եմ ասել, որ այդ Հայրենիքի դավաճան Ազգալդյանի պատճառով մեր հայ ազգը տառապում է մինչ օր: Ադրբեջանը մեզ ի՞նչ թշնամի, ի՞նչ վատ բան է արել մեզ: Հող են գրավե՞լ, ի՞նչ են արել, սպանություննե՞ր են արել, ի՞նչ վատ բան են արել մեզ: Էս վերջում էլ իրենց հողերն են ազատագրել, կարո՞ղ ա մեր հողերն են գրավել: Հայ ազգի դավաճանները զավթել են Ադրբեջանի հողերը, մեզ կրակը գցել...»: Нет описания. Վերջում այդ քաղաքացին հայտարարել էր, թե Արցախը Ադրբեջանինն է և ինքը հարգում է Նիկոլ Փաշինյանի տեսակետը: Բայց, ըստ այդ քաղաքացու, Հայաստանի իրավապահ մարմինները չեն կիսել իր այդ տեսակետները և բողոքել է, որ փաստացի երկրի պատկան մարմինները, իրականում թաքնված ընդդիմություն են Նիկոլ Փաշինյանին: Այս ամենը կատակ չէ, սա մեր այսօրվա իրականությունն է: Մարդը օրը ցերեկով հանդես է գալիս հակապետական տեսակետներով և հպարտ է դրա համար: Միաժամանակ խոստովանելով, որ հենց այդ տեսակետների համար էլ աջակցում է Նիկոլ Փաշինյանին: Ասել, որ մենք գործ ունենք մի շարքային անմեղսունակի հետ, նշանակում է ոչինչ չասել: Քանզի այդ մարդը անվճար կրկնում է այն, ինչ քարոզում են հարևան Ադրբեջանում: Իսկ դա նշանակում է, որ մեր հանրության մեջ կա այդ զանգվածը, որը փաստացի մեր հարևան երկրի հինգերրոդ շարասյան դերն է կատարում: Նա միգուցե չի գիտակցում դրա մասին, բայց դա այսօր այդքան էլ էական չէ: Այդ քաղաքացին ճիշտ է հասկացել Փաշինյանի բոլոր հրապարակային մեսիջները: Հենց այդ շերտն էլ լռելյալ աջակցում է Փաշինյանին: Բայց արդյո՞ք միայն այդ մարդն է մեղավոր նման գաղափարներ ունենալու համար: Իհարկե՝ ոչ: Անցած 30 տարիների ընթացքում, ի՞նչ է արել պետությունը, որ նման քաղաքացիներ չունենար: Ի վերջո պետությունն է ազգի կազմակերպման այն բարձրագույն ձևը, որը միաժամանակ կրթում է իր քաղաքացուն, դարձնում նրան գիտակից մարդ: Իսկ, երբ աշխատանքը բացակայում է, մենք ստանում ենք նման դեպքեր: Այս դեպքերին քաղաքացի անվանել չի կարելի, քանզի դրանով մենք կվիրավորենք մյուս իրական քաղաքացիներին, ովքեր ֆորմալ տեսանկյունից ունեն այդ «դեպքերի» հետ նույն իրավունքները: Իրենց տարբերությունը կայանում է նրանց բովանդակության մեջ: Դեռ անգլիական բողոքականության, այսպես կոչված, «հավատքի սիմվոլի» մեջ բացատրվում էր այն թեզը, թե մարդիկ, ովքեր արտաքուստ իրար նման են, իրականում իրենց բովանդակությամբ բաժանվում են երկու մասի: Մի մասը իրոք որ «մարդ են», իսկ մյուսները,՝ մարդկային կերպար ունեցող «կենդանիներ»։ Այդ բաժանման իմաստը կայանում էր նրանում, որ անգլո-սաքսերը դրանով փորձում էին հիմնավորել այն թեզը, որ իրենց հանրության մի մասն իրականում ոչ թե մարդիկ են, այլ մարդկային դեմքով «կենդանիներ», որոնք իրականոքւմ չպիտի ունենան հավասար իրավունքներ իրական մարդկանց հետ: Այդ թեզով Անգլիան երկար տարիներ ապրեց, կրթեց իր հանրության անգիտակից հատվածին և դրանից հետո միայն կիրառեց համընդհանուր հավասարության սկզբունքը, որը գործում է մինչ այսօր: Մինչդեռ մեր երիտասարդ պետությունը ոչ միայն չկրթեց իր քաղաքացիներին, այլև չգիտակցեց նույնիսկ դրա անհրաժեշտությունը: Այդ իսկ պատճառով էլ մենք ստացանք այն, ինչ ունենք այսօր: Եթե այսօր չգիտակցենք այս իրավիճակի լրջությունը, ապա վաղը կստանանք, ոչ թե 4000, այլ 40000 հազար զոհ և զոհասեղանի վրա էլ դրված կլինի, ոչ թե միայն Արցախը, այլ ողջ Հայաստանը: Սա է իրականությունը:
    11:28
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Դիմադրություն» շարժումը, վրանը չէ, ժողովուրդ, «Դիմադրություն» շարժումը դու ես․ Սևակ Հակոբյան
    Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․ ««Դիմադրություն» շարժման երեկվա հանրահավաքում Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ ծրագրային ելույթով․ շատ կարևոր բաներ ասաց, պայքարի գրաֆիկ, որը հագեցած է։ Բայց շատերի մեջ տպավորվել է վրանները հավաքելու կտորը։ Վրանները, այո, սիմվոլ էին․ եկել ենք ու մնալու ենք, մինչև չկատարվեն մեր պահանջները։ Այս ամփոփիչ տեսանյութը ընդդիմության 45 օրվա ահռելի աշխատանքի մասին է։ Այն, ինչ արեց «Դիմադրություն» շարժումն ու Իշխան Սաղաթելյանը, աննախադեպ է Հայաստանի վերջին 30 տարվա պատմության մեջ, ակցիաների այսպիսի քանակ, տեմպ երբեք չի եղել՝ ո՛չ 2008-ին, ո՛չ 2018-ին, էն մանր-մունրները չեմ էլ հիշատակում։ Աշխատանքի ահռելի ծավալ։ Պետք է ֆիքսենք դրականը, ձեռքբերումները, այդ գիտակցումով՝ անելիքները ու անցնենք առաջ, բացասականն ու բացթողումն էլ պետք է ֆիքսեն շարժման առաջնորդները, որ չեզոքացնեն դա։ Իշխանությունը ցայըտնոտի մեջ է, առավոտից իրիկուն խորհրդարան է կանչում ընդդիմությանը, իսկ ընդդիմությունը չի գնում, ասում է՝ ձեզ հետ նստել ու նիստ անել, մեր օրակարգը չէ, իրավիճակ է փոխվել, դուք լեգիտիմ չեք։ Բոլորի մոտ կար գիտակցում, որ պետք է պայքարի ձև, մեթոդ, միգուցե վայր փոխել ու փոխվում է։ «Դիմադրություն» շարժումը, վրանը չէ, ժողովուրդ, «Դիմադրություն» շարժումը դու ես։ Վրանը չկա, բայց դու հո կաս։ Վրանային պայքարը սպառել էր իրեն, բայց պայքարի միջոցները չեն սպառվել, էնքան միջոց պետք է փորձել, մինչև սպառվի Նիկոլը։ Ավելի ճիշտ՝ նա սպառված է, բայց պետք է դա ընդունի ու գնա»։
    11:23
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանում պայքարի ոգի կա․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
    Ֆրանսիայի հրապարակում երեկ Իշխանը թվարկեց Դիմադրության շարժման՝ մինչ այս պահն ունեցած ձեռքբերումները։ 14 թե 15 կետ նշեց։ Ես դրանց ևս մի քանիսը կավելացնեի։ Բայց ամենակարևորը թերևս այն է, որ Հայաստանում պայքարի ոգի կա։ Վերականգնվել է այդ ոգին։ Իսկ այդ ոգու տեր մարդիկ կոնսոլիդացվում են։ Սա ամենակարևորն է։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, հանրային տրամադրությունների այն վիճակը, որ կար մարտի կեսերին, խայտառակություն ու մի բան էլ ավել էր։ Ավելի վատ վիճակում մեր ժողովուրդը միայն 2020-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին էր։ Բայց այն ժամանակ պատերազմը նոր էր ավարտվել, մարդիկ շիվարած էին, չէին հասկանում ինչ է կատարվում իրենց շուրջ։ Իսկ ահա ընդամենը երեք ամիս առաջ այդ լոյալությունը լրիվ այլ պատճառներ ուներ։ Ժողովուրդն իրեն դատապարտված էր համարում։ Հիմա դա այլևս չկա։ Շարժումը ոչ միայն այդ մթնոլորտն է կոտրել, այլ ինչպես միանգամայն ճիշտ նշեց երեկ Իշխանը, նախանշել է մեր ժողովրդի ապագա ապրելակերպը։ Մնացած ամեն ինչը տեխնիկական հարցեր են, որոնք պարզապես պետք է ճիշտ կազմակերպել։ Ես ավելի քան վստահ եմ, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանում ապագա չունի։ Ավելին, այդ խնդիրը շատ արագ է լուծվելու՝ անկախ նրանից վրաններ կլինե՞ն Ֆրանսիայի հրապարակում, թե ոչ։ Դիմադրության շարժումը դրա հիմքերն արդեն դրել է։ Մնացածում պետք է կենտրոնանանք բովանդակության վրա։ Ձևը հեչ կարևոր չէ։
    11:15
    15.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Վիվա-ՄՏՍ-ում նոր գլխավոր տնօրեն է նշանակվել
    Շարժական կապի ռուսաստանյան խոշորագույն օպերատոր և թվային ու մեդիա ծառայությունների առաջատար մատակարար «ՄՏՍ» ՀԲ ընկերությունը (NYSE: MBT, MOEX: MTSS) հայտարարում է, որ 100% բաժնեմասով հայաստանյան իր դուստր ընկերության՝ «ՄՏՍ Հայաստան» («Վիվա-ՄՏՍ», «Viva-MTS») ՓԲ ընկերության տնօրենների խորհուրդը Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն է նշանակել Արմեն Ավետիսյանին: Մինչև նշանակումը Արմեն Ավետիսյանը զբաղեցրել է «ՄՏՍ» ՀԲԸ իրերի ինտերնետի և արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնը: Այս մասին հայտնում են Վիվա-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից։ Արմեն Ավետիսյանը ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում աշխատանքային գործունեությունն սկսել է 2004 թվականին՝ հեռահաղորդակցային և ՏՏ խոշոր ընկերություններում գլխավորելով տեխնիկական և կոմերցիոն վարչություններ: 2013-ից 2016 թվականների ընթացքում նա ղեկավարել է «ՄՏՍ» ընկերության մասնաճյուղը՝ Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի մարզում, իսկ 2016-ից 2021 թվականների ընթացքում աշխատել է որպես «ՄՏՍ» ընկերության ռեգիոնալ զարգացման գծով տնօրեն: «ՄՏՍ» ընկերության՝ իրերի ինտերնետի և արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնն Արմեն Ավետիսյանը զբաղեցրել է 2021 թվականի մարտից մինչև գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելն ու պաշտոնավարման ընթացքում կառուցել է ընկերության նոր բիզնես ուղղություն՝ իրերի ինտերնետի ոլորտում: Ավարտել է Ռուսաստանի՝ Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի «Բանկային գործ» ֆակուլտետը: «ՄՏՍ Հայաստան» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով ընկերությունը գլխավորել է 2004 թվականին այն հիմնադրելու պահից ի վեր և որի ղեկավարությամբ Վիվա-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի անվիճելի առաջատար, լքում է ընկերությունը՝ գործարար այլ նախագծերով զբաղվելու համար:
    11:09
    15.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական բանակը «ցավալի կորուստներ» է կրել վերջին մեկ օրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը «ցավալի կորուստներ» են կրել ռազմական գործողություններում վերջին մեկ օրվա ընթացքում
    11:03
    15.06.22
    Ավելին
  • Հասարակական
    «Հայփոստի» աշխատակիցները հունիսին ամանորյա հավելավճարներ են ստանալու
    «Հրապարակ» թերթը գրում է․ ««Հայփոստի» ավելի քան 2 հազար 750 աշխատակից այս օրերին 13-րդ աշխատավարձ է ստանում: Այսինքն՝ տարեվերջին՝ դեկտեմբերին ստանալիք 13-րդ աշխատավարձը հունիսին են տալիս։ «Հայփոստ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը հաստատեց լուրը՝ նշելով, որ դա ոչ թե 13-րդ աշխատավարձ է, այլ ամանորյա հավելավճար: - Իսկ ինչո՞ւ է ամանորյա հավելավճարը հունիս ամսին տրամադրվում: - Դա տարեկան աշխատանքների համար նախատեսված գումար է` բոնուս-պարգևատրում: Օրինակ` ես դեռ չեմ ստացել: Առաջ ամեն նոր տարվան մենք ստանում էինք կես աշխատավարձ, հիմա՝ այս տարի որոշվել է մարդկանց նման ձևով խրախուսել: - Իսկ ի՞նչն է պատճառը, որ որոշվել է վեց ամիս շուտ կամ ուշ պարգևատրել աշխատակիցներին: - Առիթ չկա: Պատկերացրեք, Դուք լավ եք աշխատել, և Ձեզ որոշել են պարգևատրել, մյուս լրագրողը լավ չի աշխատել՝ Ձեզանից քիչ է պարգևատրվել: - Իսկ գուցե ամանորյա հավելավճարն աշխատակիցներին տրամադրվում է, որպեսզի ցույցերի՞ն չգնան, չբողոքեն։ - Դա վաղուց որոշված և բյուջեով նախատեսված ծրագիր է, որոշվել է նոր տարուց առաջ, մենք ցույցերի հետ ոչ մի կապ չունենք: Պետք չէ ոչ մի բան քաղաքականացնել: - Քանի՞ աշխատակից է պարգևատրվել: - Չեմ կարող ասել: Հիմա ոչ մեկը դեռ չի ստացել, սպասում ենք, էս երկու օրը կստանանք: Չեմ էլ իմանում, թե ես ինչքան կստանամ: Նորից եմ կրկնում` դա մի տարի առաջ պլանավորած բան է: Նախորդ տարի ընդհանրապես չենք ստացել: Սրանք պետբյուջեով արվող ծախսեր են»։
    11:01
    15.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Օրագիր. Աննա Գրիգորյան
    Աննա Գրիգորյան. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
    11:00
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայը կզած չի ապրելու․ հայը պայքարելու և հաղթելու է․ Իշխան Սաղաթելյան
    Հայը կզած չի ապրելու․ Հայը պայքարելու և հաղթելու է․ Իշխան Սաղաթելյան
    10:57
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Տպավորություն է՝ Նիկոլ Փաշինյանը մերժել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ դիտարկելով այն նախկինների ժառանգություն. Թովմասյան
    Տպավորություն է, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մերժել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ դիտարկելով այն որպես նախկինների ժառանգություն Օրերս Ազգային ժողովում հանդիպել եմ «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը` ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող օրենսդրության մոտարկման գործընթացում» ծրագրի ղեկավար Միկելե Դինելիի և ծրագրի փորձագետների հետ: Ողջունել եմ, որ ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է համաձայնագրի իրականացման հարցը, քայլեր է ձեռնարկում այն կյանքի կոչելու համար, քանի որ դրա իրականացումը շատ կարևոր է Հայաստանի համար: Համաձայնագիրը կնքվել է դեռ 2017 թվականի նոյեմբերին և տարիներ է, ինչ փոշոտվում է դարակներում: Տպավորություն է, որ ներկա իշխանությունը, նախկիններին մերժելով, մերժել է նաև մինչ հեղափոխությունը կնքված միջազգային այս համաձայնագիրը: Այս համաձայնագրով նոր օրենքները պետք է մշակվեն համաձայնագրի պահանջներին համապատասխան, մինչդեռ, ինչպես նշել եմ հանդիպման ընթացքում, այսօր ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք չեն բխում համաձայնագրի սկզբունքներից: Այդպիսիններից է օրինակ հենց ծանր վիրավորանքը քրեականացնող օրինագիծը: Այս համաձայնագրում հստակ նշված է նաև, որ կողմերն ընդունում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա՝ հաշվի առնելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հանձնառությանը: Իսկ այս ուղուց մենք ինքներս վաղուց շեղվել ենք: Հավելել եմ, որ անհրաժեշտ է ոչ թե ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համաձայնեցնել Հայաստանի իրավիճակին, այլ Հայաստանում առկա իրավիճակը փորձել համաձայնեցնել ժողովրդավարության սկզբունքներին. պետք է ոչ թե փորձել հարմարվել հայաստանյան իրականությանը, այլ՝ Հայաստանը տանել ժողովրդավարացման ճանապարհով: Միկելե Դինելին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա նշել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ իրականացնելու օրենքների մոտարկման գործողությունները: Ծրագրի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հանձն է առել իրականացնելու համաձայնագրով նախատեսված պահանջները: Նշել եմ, որ իմ լիազորությունների շրջանակում պատրաստակամ եմ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել համաձայնագրի իրականացման գործընթացին: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
    10:52
    15.06.22
    Ավելին
  • Աշխարհ
    Թեհրանում պայթյունի հետևանքով 8 մարդ է մահացել․ նրանց մեջ եղել են նաև երեխաներ
    Tasnim գործակալությունը հայտնում է, որ Թեհրանի սրճարաններից մեկում ծննդյան տոնակատարության ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով 8 մարդ մահացել է, նրանցից 3-ը եղել են երեխաներ։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպի պատճառ է դարձել հելիումի պայթյունը, որն օգտագործվել է փուչիկներ փչելու համար։
    10:47
    15.06.22
    Ավելին
  • Հասարակական
    Հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 29 ահազանգ է ստացվել
    Հունիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
    10:44
    15.06.22
    Ավելին
  • Միջազգային
    ՀՀ նախագահը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ
    ՀՀ նախագահը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ
    10:42
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Գագիկ Մելքոնյանի հայտարարությունները հաստատում են իմ կասկածները քննիչ հանձնաժողովի իրական նպատակների մասին․ Դավիթ Տոնոյան
    ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարությանն այն մասին, որ պաշտպանության նախարարը պետք է պարտադիր Նիկոլ Փաշինյանի թիմակիցը լինի։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․«Տեղեկացա, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ մեկնաբանելով «Պաշտպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, խոսել է այն մասին, որ պաշտպանության նախարարը պետք է պարտադիր Նիկոլ Փաշինյանի թիմակիցը լինի և բառացի ասել է․ «էս պատերազմի ժամանակ, որ մենք տանուլ տվեցինք, հիմնական խնդիրներից մեկն այդ էր, որ իր թիմից չէին, որ կազմակերպված ձևով, մենք գիտենք ինչ ձևով փախուստներ կազմակերպեցին»: Այս առիթով մի քանի շեշտադրում կանեմ. Այն փաստը, որ Գագիկ Մելքոնյանը նախկինում բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել ՊՆ-ում, ամենևին չի նշանակում, որ նա ունի պաշտպանական ոլորտի կազմակերպման անհրաժեշտ մասնագիտական որակներ պատերազմի արդյունքի մասին եզրակացություններ անելու համար: Հպարտ եմ, որ Կառավարության անդամ լինելով՝ չեմ եղել մի «թիմում», որի անդամներից մեկը Մելքոնյանն է: 2022թ. ապրիլին սպառիչ պատասխան եմ տվել այն հարցին, թե ինչու ինձ «քաղաքական թիմի» անդամ չեմ համարել և ինչով էր պայմանավորված իմ որոշումը՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու մասին: Գագիկ Մելքոնյանի հայտարարությունները միայն հաստատում են իմ կասկածները ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին: Իմ խորին համոզմամբ, պաշտպանության նախարարը, հանդիսանալով Կառավարության անդամ և քաղաքական պատասխանատվություն ստանձնելով պաշտպանական ոլորտում Կառավարության ծրագրերի իրականացման համար, այնուամենայնիվ, պետք է դուրս լինի «քաղաքական-կուսակցական թիմի» տրամաբանությունից։ Ինչ վերաբերում է Կառավարության կողմից Ազգային ժողով ուղարկված ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, դրա վերաբերյալ իմ մասնագիտական կարծիքը կհայտնեմ հետո մոտ ժամանակներս»։
    10:38
    15.06.22
    Ավելին
  • Հայաստան
    1 դոլարն առավելագույնը գնվում է 420 դրամով
    Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 6.40 դրամով, առավելագույնը՝ 7.06 դրամով, միջինը՝ 6.73 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 7.40 դրամով, առավելագույնը՝ 7.99 դրամով, միջինը՝ 7.77 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 417 դրամով, առավելագույնը՝ 420 դրամով, միջինը՝ 419 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 426 դրամով, առավելագույնը՝ 430, միջինը՝ 428.88:
    10:35
    15.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 8 ահազանգ է ստացվել
    Հունիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Կամարիս գյուղում, Սյունիքի մարզի Կապան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում, Տավուշի մարզի Բաղանիս գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 2 գյուրզա, 2 սահնօձ, 3 շախմատաձև օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
    10:32
    15.06.22
    Ավելին
  • Իրավական
    «Երևան Սիթի»-ից նռնակով մի քանի միլիոն դրամ հափշտակած կասկածյալը հայտնաբերվել է
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունիսի 14-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզաան և իրականացրած հսկայածավալ աշխատանքների արդյունքում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սևադա Պ-ին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/15/1215715/
    10:26
    15.06.22
    Ավելին
  • Հասարակական
    Լուսագյուղ-Երասխահուն հատվածում երթևեկությունը 1 գոտիով է իրականացվում
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    10:19
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Համայնքապետը գրանցված է մարզային հոգեբուժական դիսպանսերո՞ւմ
    «Հրապարակ» թերթը գրում է. «Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցը, որը Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին, է գրանցված է մարզային հոգեբուժական դիսպանսերում եւ իրավունք չուներ զբաղեցնել համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին մեր լրագրողին ասել է համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը: Նա ասում է, որ ինքն անձամբ է տեսել Ղուլունցի անունը դիսպանսերի մատյաններում, այնինչ համայնքապետը ոչ միայն քեռու շնորհիվ ազատվել է բանակից դիսպանսերում հաշվառման թղթով, նաեւ զավթել է համայնքի ղեկավարի պաշտոնը եւ, ըստ այդ թղթի, նաեւ թոշակ է ստանում պետությունից: «Ընտրությունների ժամանակ իր քարոզարշավի ժամանակ կենսագրության մեջ գրել էր՝ երեք պատերազմի մասնակից է, ծառայել է 1992-94թթ․, բայց ինքը 1976 թվականին է ծնվել, իսկ այդ թվականներին 16 տարեկան է եղել»,- ասում է Զեյնալյանը: Հիշեցնենք, որ Տեղը Սյունիքի բացառիկ համայնքներից է, որտեղ անցած տարվա աշնանը կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ական թեկնածուն հաղթեց»:
    10:16
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը մոռացել է սահմանամերձ համայնքների մասին. Փաշինյանը խաբել է
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2019-ի սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր, որ սահմանապահ գյուղերի կյանքն ու այնտեղի բնակիչների առօրյան ոչ միայն իրեն, այլ նաեւ իր ընտանիքի համար է կարեւոր ու առաջնային: Վստահեցնում էր՝ սահմանապահ համայնքների երեխաներն ու, առհասարակ, բնակիչները մշտապես զգալու են կառավարության ուշադրությունը: «Սահմանապահ 23 գյուղերի 280 շրջանավարտների «Վերջին զանգի» «փարթին» տեղի է ունեցել կառավարական առանձնատների «Կոնդ» համալիրում: Շրջանավարտների համար ելույթ են ունեցել Սիլվա Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Միհրան Ծառուկյանը, Արամ MP3-ը, Սեւակ Ամրոյանը, Նարե Գեւորգյանը, «Դետք» խումբը, DJ Smoke-ը։ Համանման միջոցառում իրականացվել է նաեւ նախորդ տարի: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ եւ կառավարության ֆինանսավորմամբ՝ վարչապետի հիմնադրամից ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաներ այցելել են երեւանյան զվարճանքի կենտրոններ, այգիներ, թանգարաններ։ Այս տարի սեպտեմբերի 1-ին մենք՝ ես ու Աննան, այցելել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին։ Վերջին՝ որպես 100-րդ փաստ՝ սա եմ ընտրել՝ ցույց տալու համար մեր առանձնահատուկ վերաբերմունքը սահմանապահ գյուղերի նկատմամբ, եւ այդ վերաբերմունքը շարունակվելու է»,- հպարտորեն հայտարարում էր վարչապետ Փաշինյանը: 2019-ից ուղիղ մեկ տարի անց, սակայն, առ այսօր ՀՀ սահմանամերձ գյուղեր վարչապետ Փաշինյանը, կարելի է ասել, չի այցելել՝ առաջին հերթին անվտանգային նկատառումներից ելնելով: ՀՀ պետական սահմանը, որ 44-օրյա պատերազմից հետո երկարել է 410 կմ-ով, հսկել ու շարունակում են հսկել հողից կառչած, քարից հաց քամող ու իրենց եզերքին հավատարիմ գյուղացիները, որոնք, որպես կանոն, ի տարբերություն պետպաշտոնյաների՝ մեծ-մեծ չեն խոսում: Փաշինյանը, որ խոստանում էր, թե սահմանապահ համայնքները մշտապես իր ուշադրության տակ են լինելու, պատերազմից հետո այնպիսի թիկնազորով է շրջում, որ նրան անգամ մենք՝ լրագրողներս չենք կարողանում հարց ուղղել մի քանի մետր հեռավորության վրա, էլ ուր մնաց թե շրջանավարտների հետ «Վերջին զանգ» նշի: Սահմանապահ համայնքների բնակիչները նախկինի նման մտածում են՝ ինչպես մարել գյուղատնտեսական նշանակության ծախսերի համար վերցրած վարկերի տոկոսները, ինչպես պարատանյութ գնել, իրացնել մթերքը, երբ դաշտ գնալ, որ հակառակորդի թիրախում չհայտնվեն, կամ ինչպես անել, որ վայ-հարեւանը անասուններին չգողանա տանի: Սրան զուգահեռ՝ Փաշինյանի կառավարությունը շարունակում է խելացի անասնագոմերի, էժան պարարտանյութերի ու այլնի մասին խոսել, այնինչ այդ ամենից գյուղացիների կյանքը չի հեշտանում: Հետեւաբար Փաշինյանի՝ սահմանամերձ համայնքների բնակիչների նկատմամբ առավել ուշադիր լինելու մասին հայտարարությունը հերթական սուտն էր:
    10:10
    15.06.22
    Ավելին