Լրահոս
2022-06-15
-
ՔաղաքականՎրանները հավաքվել են Ֆրանսիայի հրապարակից. դիմադրության օջախներ կլինեն նաև Արցախում ու Սփյուռքում44 օր փակ մնալուց հետո գիշերը բացվել է Ֆրանսիայի հրապարակը, Դիմադրության շարժումը հավաքել է վրանները՝ հայտարարելով, որ վրանային ավանը եղել է շարժման առաջին օջախը, բայց ժամանակն է պայքարին ցանցային բնույթ հաղորդելու: Երեքշաբթի հրավիրված հանրահավաքին Իշխան Սաղաթելյանը հայտնեց մարտավարական փոփոխությունների մասին: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար պետք է դիմադրության օջախներ ձևավորվեն մարզերում,Արցախում և Սփյուռքում՝ նկատի առնելով, որ ցանկացած պահի, երբ անհրաժեշտություն լինի, շարժման մասնակիցները կարող են 2 ժամում հավաքվել երկրի ցանկացած հրապարակում և նորից անցնել դիմադրության 24-ժամյա ռեժիմի:Ավելին13:0015.06.22 -
ՀայաստանԱյսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 1, 3 շենքեր, Գայի պող. 1, 1/1 շենքեր, Դ․ Մալյան փ. 3, 7 շենքեր, Դ․ Մալյան նրբ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-17:00 Ավան Առինջ 1-ին միկրո.՝ Բաբաջանյան փ. 1 ( 1/10) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարքվարտի, Պոպովի և Հ․Հովհաննիսյան փողոցների սեփական տներ, Շիրակի փ․ 21, 21ա, 4/7 շենքեր, Շիրակի փողոցի սեփական տներ, Արշակունյաց պող․ 135 շենք, Արշակունյաց պողոտայի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Փարպեցի փ. 12, 14, 16, 18, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հ․Ներսիսյան փ. 1, Ազատության պող. 24, 24/16, 24/17, 24/24, 24/31, 244 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատության պող. 24 սեփական տուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեփսիուսի փ. 11, 14, 16 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գյուլբենկյան փ. 31, 33, Կասյան փ. 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 4-րդ նրբ․ 16-36 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սիլիկյան թաղ. 1, 2, 3, 4, 6, 7, 11, 12, 13 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Էջմիածին քաղաք ՝ Պետտնկարան և Խոզաբուծական թաղամասեր, Կոտայքի մարզում՝ 11:00-17:00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-16։00 Գեղամավան, Ծաղկունք, Գագարին, Դդմաշեն, Զովաբեր համնայնքներն ամբողջությամբ, Ծաղկունքի ոռոգման պոմպ, «Պահուստ» ՊՈԱԿ, «Գագարին ՍՍԿ», «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ, «ՀԿՀ Ագրոսպասարկում», «Սեդամի», «Տելեմակ», «Անանուխ», «Գրին Ֆարմեր», «ԴԻ ՎԻ Էյչ», «Արթ Գա» ՍՊԸ-ներ, «Վիվասել-ՄՏՍ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, ԱՁ «Կարեն Աղաջանյան» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզում՝ 11:00-15:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Առափի գյուղ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին12:5515.06.22 -
ՀասարակականԵրևանի Նալբանդյան փողոցում ծառ է այրվելՀունիսի 15-ին, ժամը 10։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 106 շենքի մոտակայքում ծառի փչակից ծուխ է նկատվում: ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:54-ին, մարվել՝ 10:58-ին: Այրվել է ծառը՝ մասամբ:Ավելին12:5015.06.22 -
ՔաղաքականՆիկոլիզմի դեմ պայքարը մտնում է առավել ինստիտուցիոնալ և համակարգային փուլ․ Արթուր ՂազինյանՖրանսիայի հրապարակից վրանները հանելու փաստից ռեժիմի ներկայացուցիչներն և նրանց սպասարկուները պետք է ավելի անհանգստանան, քանի որ նիկոլիզմի դեմ պայքարը մտնում է առավել ինստիտուցիոնալ և համակարգային փուլ: Իսկ այդ փուլի ավարտին Հայաստանում նիկոլ ու նիկոլիզմ հաստատ չի լինելու: Կարճ ասած, հաջորդ փուլում մեր ժողովուրդը ստանալու է փոփոխության այնպիսի քաղաքական առաջարկ, որից նա ուղղակի չի կարողանալու հրաժարվել: ԳՆՈւՄ ԵՆՔ ԱՌԱՋԱվելին12:4515.06.22 -
ՀայաստանՀունիսի 18-ին կնշվի Խոր Վիրապից Սուրբ Գրիգոր Լուսավորչի դուրս գալու տոնըԱյս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Խոր Վիրապից Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքի տոնը հիշատակելու է հունիսի 18-ին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռից հավատացյալների երկրպագության և օրհնության համար Խոր Վիրապ կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները: Ժամը 10:30-ին Խոր Վիրապի վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստան։Ավելին12:4215.06.22 -
ԻրավականԱյնթապ գյուղի 25-ամյա բնակչուհին գործընկերուհու բանկային քարտից պարբերաբար փող է փոխանցել իր հաշվեհամարին և խաղադրույքներ կատարելՀունիսի 10-ին ոստիկանություն հաղորդում տված կինը հայտնել էր, որ ապրիլի 30-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում իր բանկային քարտից անհայտ պայմաններում պարբերաբար տարբեր չափի գումարներ են փոխանցվել բուքմեյքերական ընկերություններից մեկին: Հայտնում է ոստիկանությունը։ Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը: Այնթապ գյուղի 25-ամյա բնակչուհին հունիսի 14-ին հրավիրվել է բաժին, որտեղ ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է, որ ապրիլի 30-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում, գործընկերուհու վստահությունը չարաշահելով, նրա բանկային քարտից պարբերաբար փող է փոխանցել բուքմեյքերական ընկերության իր հաշվեհամարին՝ ընդհանուր 145 100 դրամ, և կատարել խաղադրույքներ:Ավելին12:3815.06.22 -
ՔաղաքականԻշխան ջան, և ուժեղ եմ, և քո կողքին եմ. Արմեն ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու մասին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, գրում է. «Քանի որ վրանների թեման ոմանք փորձում են չափից շատ ծանրացնել, մինչև կոնսպիրոլոգիական դոկտորականների մակարդակի, մի բան էլ մեր մեջ ես ձեզ ասեմ ու քնեք։ Վրանները հանվել են, որ շեղեն ձեզ Հայաստան-Շոտլանդիա խաղի արդյունքից։ ՀԳ. Իշխան ջան, և ուժեղ եմ, և ամուր եմ, և պայքարի մեջ եմ, և քո կողքին եմ»։Ավելին12:3515.06.22 -
ՀասարակականՖրանսիայի հրապարակում գեներացվել է այն ուժը, որն ունակ է և պետք է իրավիճակ փոխի երկրում․ Տիգրան ՆերսիսյանՖրանսիայի հրապարակում գեներացվել է այն ուժը, որն ունակ է և պետք է իրավիճակ փոխի երկրում․ Տիգրան ՆերսիսյանԱվելին12:2515.06.22 -
ՀայաստանԴեն Բիլզերյանը կժամանի ՀայաստանԱմերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան: Վերջինս տեսանյութ հրապարակել, թե ինչպես է հավաքում իրերը։ Բիլզերյանը հայտնել է, որ ճամփորդության ընթացքում կլինի Իռլանդիայում, Դուբայում, Մալդիվներում, Թայլանդում, Հայաստանում, Ֆրանսիայում: Ամերիկահայ միլիոնատերը 2018 թվականին ևս այցելել էր Հայաստան և ստացել քաղաքացիություն։Ավելին12:1915.06.22 -
ԻրավականՀունիսի 14-ից 15-ը բացահայտվել է հանցագործության 64 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 11-ական, անձնական ունեցվածքի գողության` 10, յուրացնելու կամ վատնելու՝ 4, ծանր վիրավորանքի՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ընտանեկան բռնության ու 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2-ական, անձի առևանգման, շորթման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի տարածելու, ազատությունից ապօրինի զրկելու և փաստաթուղթ կեղծելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, ավազակային հարձակման, ապօրինի ծառահատման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին12:1615.06.22 -
ՍպորտՍա այն հաշիվը չէր, որ պետք է գրանցվեր. Վահան ԲիչախչյանՇոտլանդիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակ Վահան Բիչախչյանն իր կարծիքն է ասել հանդիպման մասին։ Ֆուտբոլիստի կարծիքով սա այն հաշիվը չէր, որ պետք է գրանցվեր, բայց պետք է մոռանալ և առաջ շարժվել։ «Մենք միասին ենք թիմ: Այդ սխալը կարող էր ցանկացածս թույլ տալ, ես՝ նույնպես: Այս դժվար պահերին պետք է միասին լինենք: Փորձենք սա մոռանալ և շարժվել առաջ»։Ավելին12:1115.06.22 -
ԻրավականԱվետիք Չալաբյանի խափանման միջոցի փոփոխման մասին միջնորդություն է ներկայացվել. փաստաբանԱվետիք Չալաբյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանն այդ առնչությամբ տեղեկացրել է, որ միջնորդության քննությունը նշանակվել է այսօր։ «Տեղեկացնում ենք, որ կիրառված կալանավորումն այլ խափանման միջոցների կիրառմամբ Ավետիք Չալաբյանին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը թույլատրելի ճանաչելու միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր` ժամը 14:00-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Աջափնյակ-1 նստավայրում, հասցեն` Նազարբեկյան 40)», - նշել է Հարությունյանը։Ավելին12:0615.06.22 -
ՔաղաքականՀիմար մեկնաբանություններին արձագանքելու նպատակ և ժամանակ չունեմ. Իշխան ՍաղաթելյանԳնահատենք մեր կատարած աշխատանքը, արժևորենք անցած ճանապարհը, արձանագրենք ձեռքբերումներն ու նոր ուժով շարունակենք պայքարը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նա նաեւ հավելել է. «Հիմար մեկնաբանություններին արձագանքելու նպատակ և ժամանակ չունեմ։ Ժամանակն ամեն մեկին և ամեն ինչ իր տեղը կդնի ու բոլոր հարցերի պատասխանը կտա։ Հ.Գ. Այժմ գնում եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ՝ ընկերներիս տեսակցության, օրվա երկրոդ կեսին գործընկերներիս հետ զբաղվելու ենք շարժման կազմակերպական աշխատանքներով: Հ.Գ. 2 Ամեն դեպքում երեկվա ծավալուն ելույթս տեղադրում եմ մեկնաբանությունների բաժնում, ովքեր ցանկանում են, կարող են ծանոթանալ։ Նահանջ չկա, հետքայլ չկա։ Ոգով, Աստծով՝ մինչև վերջ»:Ավելին12:0015.06.22 -
ԱշխարհՆավաստին ընկել է նավից և 17 կմ լողացել շնաձկներով լի ջրերումLADBible-ը հայտնում է, որ Պանամայի ափերի մոտ մոտորանավով ծովը դուրս եկած նավաստին ընկել էր ծովը եւ 17 կիլոմետր լողալով անցել շնաձկներով լի ջրերում։ «Այդ ժամանակ ես մտածեցի, որ դա է վերջն է, և ես կմեռնեմ։ Մոտավորապես հասկանում էի, թե որ կողմում է ցամաքը, բայց լողալը հեշտ չէր, երբ գիտես, որ այդ ջրերը լի են շնաձկներով»,- նշել է Ջորն Դին։ Մեկ ժամ լողալուց հետո նավաստին հասել էր ափ, ազդանշանային կրակ վառել եւ սպասել երեք ժամ։Ավելին11:5515.06.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանը «ղարաբաղյան» նժույգ է նվիրել Անգլիայի թագուհուն․ Հարութ ՍասունյանԱդրբեջանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Էլչին Գուլիևի գլխավորած պատվիրակությունը մայիսի 16-ին Անգլիայի թագուհուն նվիրել է «ղարաբաղյան հազվագյուտ նժույգ»՝ «Շոհրաթ» (փառք) անունով՝ որպես «ընծա» նախագահ Իլհամ Ալիևից։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանը հրավիրված էր ելույթ ունենալու Նորին Մեծության գահակալման Պլատինե հոբելյանի տոնակատարություններին։ Մայիսի 12-15-ը Վինձորի թագավորական ձիերի շոուի մասնակիցների թվում էին ադրբեջանական հեծելազորային ջոկատը և սահմանապահ ծառայության պարային համույթը ազգային տարազով, որոնք կատարեցին «Հրո երկիր» խորագիրը կրող հայտագիրը: Ադրբեջանը 2012 թվականից սկսած մասնակցում է այս շոուին: 96-ամյա Էլիզաբեթ երկրորդ թագուհին, շարժողականության խնդիրների պատճառով ձեռնափայտը ձեռքին, սպասել է Վինձորի ամրոցի բակում, որպեսզի անձամբ ընդունի Ադրբեջանի «նվերը»: Միապետը, որն իր ողջ կյանքի ընթացքում սիրել է ձիերին, ասել է, որ դա «շատ սիրալիր, շատ առատաձեռն» վարմունք էր: Վերջերս աճուրդում նման մի ձի վաճառվել է 17 հազար դոլարով: Թագուհուն նվիրել են նաև ձիերի երկու քանդակ, որոնք պատրաստել էր ադրբեջանցի քանդակագործ Ֆաիք Հաջիևը։ Հետաքրքիր է, որ Խորհրդային Միության Կոմկուսի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը 1956 թվականին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ Էլիզաբեթ երկրորդ թագուհուն ևս նվիրել էր «ղարաբաղյան նժույգ»՝ «Զաման» անունով։ Չթաքցնելով թագուհուն ընծայված ադրբեջանական «նվերի» քարոզչական արժեքը՝ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնը, պատմական փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ, բացահայտ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի ձիերի շոուն «չափազանց կարևոր հարթակ է դարձել ադրբեջանական հնագույն և եզակի մշակույթը գովազդելու համար»։ Այնուամենայնիվ, ադրբեջանական քարոզչությունը հակառակ արդյունքն ունեցավ, երբ «Գաղտնազերծված Մեծ Բրիտանիա» կայքի գլխավոր լրագրող Ֆիլ Միլլերը խիստ քննադատական հոդված գրեց՝ «Զայրալից է, որ թագուհին «առատաձեռն» նվեր է ստանում բռնապետից» վերնագրով: Հոդվածը սկսվում էր հետևյալ կերպ. «Մինչ թագուհին նշում է իր Պլատինե հոբելյանը, նա բախվում է հորդորների՝ վերադարձնելու այն նժույգը, որ նա վերջերս ստացել է բռնապետական վարչակարգից․ երրորդ բռնակալությունը, որից նա նման նվեր է ընդունել»: Միլլերը հայտնում է՝ «Հանրապետություն խումբը, որը ցանկանում է վերացնել միապետությունը և այն փոխարինել ընտրված պետության ղեկավարով, քննադատել է թագուհուն «մտերիմ հարաբերությունների համար, որտեղ նա ձիեր է ստանում բռնապետություններից»: Հանրապետություն խմբի խոսնակ Գրեհեմ Սմիթն ասել է «Գաղտնազերծված Մեծ Բրիտանիա»-ին. «Բրիտանական պետության ղեկավարի համար այնքան էլ լավ չէ նման հարաբերություններ ունենալ այն մարդկանց հետ, որոնք շատ կասկածելի ձեռքբերումներ ունեն իրենց պաշտոնում և ճնշում են սեփական ժողովրդին։ Ես կարծում եմ, որ դա տհաճ է և այնպիսի մի բան, որը մեկ այլ պետության ղեկավար իրեն թույլ չէր տա անել: Ես զարմանում եմ, որ կառավարությունը նրան խորհուրդ չի տվել հրաժարվել նման ընծաներից, բայց ենթադրում եմ, որ դա այն է, ինչում նա մեծապես ներգրավված է՝ ձիարշավը։ Կարծում եմ՝ լավագույն բանը, որ նա կարող էր անել, նվերները վերադարձնելն է ու խնդրելը, որ հետագայում իրեն նման բան այլևս չառաջարկեն»: Միլլերը հավելել է. «Ալիևների ընտանեկան ցանցը մեծապես մեղադրվում է պետական միջոցների յուրացման և Լոնդոնում ավելի քան 500 միլիոն դոլարի սեփականություն ձեռք բերելու մեջ, որոնցից մեկը վաճառվել է թագուհու ունեցած կալվածքին՝ 82 միլիոն դոլար արժողությամբ գործարքով»։ Միլլերը մեջբերել է վտարանդի ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլաևային. «Նախագահ Իլհամ Ալիևը հայտնի է ոչ միայն իր մենատիրական ղեկավարությամբ, այլև նա հաջողությամբ կարողացել է փչացնել կառավարման ողջ համակարգը՝ կամակատարներին, օլիգարխներին և ընտանիքի անդամներին տեղավորելով բարձրագույն ղեկավար պաշտոններում»։ Հունիսի 2-ին Բրիտանական Համագործակցության բոլոր չորս երկրների՝ Ավստրալիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի և Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբերը համատեղ հայտարարություն են տարածել՝ «Ձերդ մեծությո՛ւն, զգուշացեք ընծաներ բերող բռնապետերից» վերնագրով: Հայ Դատի հանձնախմբերն ասել են, որ Ադրբեջանը փորձում է «իրենց ուղին հարթել՝ մաքրագործելու համար իրենց սարսափելի հեղինակությունը մարդու իրավունքների ոլորտում»։ Հայ Դատի հանձնախմբերը նվերն անվանել են «Ադրբեջանի մենատիրական վարչակարգի կողմից իրենց թերությունները դրական լույսի ներքո ներկայացնելու վերջին լկտի փորձերից մեկը»: Համատեղ հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ «իրավապաշտպան կազմակերպությունները հետևողականորեն բացահայտել են Ադրբեջանի կողմից խավիարային դիվանագիտության օգտագործումը մի շարք կոռուպցիոն սկանդալներում, որտեղ պարզվել է, որ նրանք վճարում են՝ միջազգային հանրության շրջանում երկրի հեղինակությունը բարձրացնելու համար»: Հայ Դատի չորս հանձնախմբերը հիշեցրել են, որ «2012 թվականին նախագահ Ալիևը դարձել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի տարվա մարդ մրցանակի անդրանիկ հաղթողը, որը շնորհվում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) կողմից»: Հայ Դատի հանձնախմբերն ահազանգել են թագուհուն, որ «Freedom House-ն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակն ամփոփել է հետևյալ կերպ. «Ադրբեջանի ավտորիտար վարչակարգում իշխանությունը շարունակում է կենտրոնացած լինել 2003 թվականից ի վեր նախագահ Իլհամ Ալիևի և նրա մեծ ընտանիքի ձեռքում»: Կոռուպցիան համատարած բնույթ է կրում, իսկ պաշտոնական քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիների հալածանքների պատճառով: Վերջին տարիներին իշխանությունները մեծ ճնշում են գործադրել քաղաքացիական ազատությունների դեմ՝ չնչին տեղ թողնելով ազատ արտահայտվելու կամ ակտիվության համար»: Մեծ Բրիտանիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը հայտարարել է. «Մենք կասկած իսկ չունենք, որ նվերը դիտավորյալ և նպատակաուղղված գործողություն է ադրբեջանական վարչակարգի կողմից՝ փառաբանելու իր ռազմական հանցագործությունները և հոգեբանական վնաս պատճառելու հայերին Համագործակցության երկրներում, ինչպես նաև Արցախում՝ իրենց նախնիների հայրենիքում, որոնք կանգնած են գոյատևման վտանգի առաջ և ականատես են եղել, որ իրենց նախնիների հայրենիքի որոշ հատվածներ բռնազավթվել և էթնիկ զտման են ենթարկվել օտար բռնապետության կողմից»: Կանադայում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Սևակ Բելյանը հավելել է. «Մենք վստահ ենք, որ վերոնշյալի մասին լիովին տեղեկացված լինելուց հետո Նորին Մեծությունը պետք է իրավացիորեն վերանայի այս «նվերի» ընդունումը և մերժի Ադրբեջանի բացահայտ և ստոր խավիարային դիվանագիտությունը»: Քիչ հավանական է, որ թագուհին վերադարձնի Ադրբեջանի ընծայած նժույգը, քանի դեռ բրիտանական հասարակությունը ճնշում չի գործադրել իրենց կառավարության վրա, որ այս «նվերը» ոչ այլ ինչ է, քան գռեհիկ կաշառք՝ արդարացնելու Ալիևի վարչակազմի հանցագործություններն Ադրբեջանի, ինչպես նաև Արցախի ու Հայաստանի ժողովուրդների դեմ:Ավելին11:4815.06.22 -
ՔաղաքականՀնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ճգնաժամը արագ տեմպերով զարգանում է․ ԱբրահամյանԹայվանի շուրջ ստեղծված իրադրությունը, Չինաստանի վճռականությունը մոտ չթողնելու Թայվանին սատարող, իսկ որոշ դեպքերում՝ հրահրող ուժերին, միջամտելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, նոր գործընթացներ է խոստանում, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Արևմուտքը փորձում է այս հակամարտության շուրջ հակաչինական բլոկ ձևավորել, սակայն այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցները՝ Ճապոնիան և Ավստրալիան բավականին զգուշորեն են մոտենում խնդրին, որովհետև կարծում են, որ Թայվանի ուղղությամբ Չինաստանի հնարավոր մարտական գործողություններն իրենց չեն շրջանցելու։ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պայմաններում թեև հակառուսական դաշինք ձևավորվեց, սակայն այն ավելի շատ քաղաքական-քարոզչական բնույթ ունի, նույնիսկ այն պարագայում, որ մեկ տասնյակից ավելի երկրներ միացել են ՌԴ-ի դեմ տարբեր բնույթի պատժամիջոցների և ակտիվ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային։ Մյուս կողմից, այստեղ հակազդեցության օրենքները լրիվ իրենց ընթացքի մեջ են և դրանից ՌԴ-ից բացի, որոշների դեպքում՝ շատ ավելի շատ, տուժում են հենց պատժամիջոցներ կիրառող երկրները։ ՌԴ-Չինաստան ռազմավարական դաշինքի առկայության և հատկապես վերջին վերանայումների պայմաններում, ՌԴ-ի և Չինաստանի դեն ընդհանուր ճակատի ձևավորումը սկսել է խիստ մտահոգել բոլոր այն երկրներին, ովքեր ավանդաբար գործել են այս ուղղությամբ։ ՌԴ-ի ու Չինաստանի՝ բոլոր ուղղություններով իրենց քաղաքականությունը ներդաշնակեցնելու և համակարգմամբ գործելու մոտեցումը, ուղերձ է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, որ իրենց դիրքերը պաշտպանելու և ամրապնդելու հարցում նահանջ չի լինելու։ Պատահական չէ, որ մեծ թվով երկրները իրենց զինանոցի վերանայման, ռազմական բյուջեների կտրուկ աճի գնալու քաղաքականություն են որդեգրել, ինչը աշխարհի ինչ որ անկյունում պայթելու է։ Բնականաբար աշխարհում այս մասշտաբի ընթացող զարգացումները չեն կարող չմտահոգել Հայաստանին, որովհետև արևելքից և արևմուտքից գործում են երկրներ, ովքեր հարմար առիթի են սպասում իրենց ռազմավարական խնդիրները իրացնելու և Հայաստանի հետ կապված հարցը վերջնական փակելու համար։ Անկախ այն հանգամանքից, թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ ինչ որակի բանակցություններ են տարվում, բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում, դրանք իրենց հավակնությունները բավարարելու են ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման միջոցով։ Այս իշխանությունների պայմաններում իմաստ չկա էլ քննարկելու, թե ինչ պետք է անի Հայաստանը աշխարհում ընթացող խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժերից նվազագույնը կորցրած դուրս չգալու համար»։Ավելին11:4515.06.22 -
ՔաղաքականՄանե Թանդիլյանը նախազորակոչային տարիքում գտնվող որդիներին հեռացրել է Հայաստանից«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի որդիներն ու ամուսինը Հայաստանում չեն բնակվում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին «լուսավորականը» դեռ մի քանի տարի առաջ է հեռատես գտնվել ու զավակներին հանել երկրից: Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, առաջին հերթին նրանց բանակից ազատելն է, քանի որ Թանդիլյանի որդիներն արդեն նախազորակոչային տարիքի են ու պետք է հաշվառում անցնեն: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Հռիփսիմե Հովհաննիսյանը՝ նշելով. «Մանե Թանդիլյանի որդիները ուսումը շարունակելու նպատակով ժամանակավորապես գտնվում են արտերկրում։ Ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Հայաստան՝ օրենքով սահմանված կարգով անցնելով պարտադիր զինվորական ծառայություն»։ Փաստորեն, «Ապրելու երկիր» անունն ունեցող կուսակցության համահիմնադիրը Հայաստանն իր զավակների համար ապրելու երկիր չի համարում՝ գերադասելով նրանց ապահով վայրում՝ օվկիանոսից այն կողմ պահել»:Ավելին11:4015.06.22 -
ԱրցախՇուշիում անցկացվում է թուրք-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններին նվիրված համաժողովԱրցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված է Ադրբեջանի կողմից, տեղի է ունենում «Ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները՝ խաղաղության և կայունության աղբյուր Կովկասի և տարածաշրջանի համար» խորագրով համաժողովը՝ նվիրված Շուշիի հռչակագրի ստորագրման մեկամյակին, գրում է minval.az-ը: Համաժողովին մասնակցում են Ադրբեջանի և Թուրքիայի պետությունների և կառավարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև երկու երկրների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը կմասնակցեն Թուրքիայի նախկին վարչապետ, Թյուրքական պետությունների կազմակերպության ավագանու նախագահ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը, Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, «Ազգայնական շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Իսմայիլ Բյույուքաթամանը։Ավելին11:3515.06.22