Լրահոս

2022-06-17
  • Իրավական
    «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու գործով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված, ինչպես նաեւ որպես զենք օգտագործվող առարկայի կիրառմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում պարզվել էին դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երեւան քաղաքի բնակիչներ Ա.Խ.-ն եւ Ա.Ա.-ն: Իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում անհատականացվել էին նշված անձանց գործողությունները, որոնց տրվել են համարժեք քրեաիրավական գնահատականներ: Ավելի վաղ նրանցից մեկին՝ Ա.Խ.-ին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, եւ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը, Ա.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում եւ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Օրեր առաջ վերջինս հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննական մարմնի որոշմամբ՝ Ա.Խ.-ի եւ Ա.Ա.-ի մասն առանձնացվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
    20:48
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղը համապետական հանրահավաք է լինելու
    «Դիմադրություն» շարժումը հայտնում է, որ վաղը համապետական հանրահավաք է տեղի ունենալու։ «Կհանդիպենք հունիսի 18-ին, ժամը 19:30-ին՝ Ֆրանսիայի հրապարակում, որտեղ համապետական հանրահավաք է կայանալու»,- նշված է հաղորդագրությունում։։
    20:38
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայկական ժողովրդավարություն․ Ավետիք Իշխանյան
    Այսպիսով, շուտով կնշանակվի, օ՛յ ներեցեք՝ «կընտրվի» նոր գլխավոր դատախազ, բռնապետիկ-վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։ Պատկերացնու՞մ եք, քպ-ականները հանդիպել են թեկնածուի հետ, հարցեր տվել և հավանություն տվել նրա թեկնածությանը, ներկայացնելով նրան, որպես քպ թեկնածու։ Ինչպիսի՜ ժողովրդավարություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Չէ՞ որ նրանք կարող էին և մերժել թեկնածությունը։Պատկերացնում եմ, այդ հանդիպման ընթացքում քպ-ականների քծնողական ժպիտները, իրենց ստրկատերի դատախազի թեկնածուի առջև։Այն որ քպ-ականները հլու-հնազանդ «հավանություն» պետք է տային, կարծում եմ ոչ ոք չէր կասկածում։ Հարցս ուղղում եմ, իրենց քաղհասարակություն անվանողներին։ Հարգելիներս, դուք անգիր արած կրկնում եք, թե ինչ է ժողովրդավարությունը, որ այն առաջին հերթին ենթադրում է իշխանության թևերի տարանջատում։ Իսկ ինչպե՞ս եք վերաբերում , երբ գործադիրի ղեկավարի օգնականը թելադրում է քննիչին, թե ինչպես կազմի մեղադրանքը։Ձեր երազած ցանկացած ժողովրդավարական երկրում, նման դեպքը կառավարության հրաժարականի պատճառ կհանդիսանար և առաջին հերթին այն կպահանջեր քաղհասարակությունը։ Ահա,թե ինչպիսին է հայկական «ժողովրդավարությունը», իր քաղհասարակությունով։ Իրականում, ինձ համար մեր համակարգում մեծ տարբերություն չկա, թե ով կլինի գլխավոր դատախազը, Արթուր Վարդապետյա՞նը, թե՞ Աննա Դավթյանը»,- գրել է իրավապաշտպանը։
    20:25
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհնազանդության էլի մի հուժկու ալիք, ու նիկոլական ռեժիմը, վստահաբար, չի դիմանա
    Ազգային-ազատագրական «Դիմադրության» շարժման հուիսի 16-ի առավել քան տպավորիչ երթը եկավ հաստատելու պայքարի նոր թափով ծավալման իրական հնարավորությունների վերաբերյալ դիտարկումներն ու կանխատեսումները: Եվ հակառակը՝ երթը լռեցրեց նիկոլական եղկելի քարոզչական աղբահորերից ծիկրակող-չարախնդացողներին: Ճիշտ է` վերջիններիս կռռոց-կռավոցը չի դադարի, բայց դա արդեն իրենց ռեֆլեկտիվ դրսևորման հարցն է ու, ոչ այնքան կարևոր: Իսկ այն, որ պայքարը հունիսի 14-ի հայտարարություններից հետո չի մարելու, սթափ գնահատողներին պարզ էր ու հիմնված փաստացի իրողությունների, պայքարի մեջ ներգրավված հայրենակիցների ընդրանուր տրամադրությունների, մարդկանց ու «Դիմադրության» շարժումն առաջնորդող գործիչների՝ մինչև վերջ գնալու վճռական տրամադրությամբ: Ասենք, դա արդեն տրամադրություն էլ չի, այլ Հայրենիք ու պետություն ունենալու համար համախմբված հազարավոր ու հազարավոր մարդկանց՝ հրապարակավ միմյանց տված անխախտելի երդում: Հասկանալի է, որ պայքարը ակտիվորեն շարունակվելու է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի երկրակործան ռեժիմից Հայաստանը չի ազատագրվել, քանի դեռ այդ ռեժիմը, իր պարագլուխներով հանդերձ, չի հեռացվել ու չի հայտնվել առավել քան վաստակած տեղում՝ ճաղերի ետևում: Հունիսի 14-ին Իշխան Սաղաթելյանի ունեցած ծրագրային ելույթում, ի դեպ, ընդգծվեց նաև օգոստոսի 2-ից հետո Նիկոլ Փաշինյանին, որպես վարչապետի, անվստահություն հայտնելու հնարավորության մասին: Այդ պահը որոշ ակամա, իսկ ոմանց դեպքում՝ կանխամտածված թերընկալման տեղիք տվեց: Ոմանք դա ընկալեցին, իսկ նիկոլական որոշ քարոզիչներ մատուցեցին այնպես, թե «Դիմադրության» շարժումը, ամեն ինչ մի կողմ դրած, նստել-սպասելու է, թե... Երբ է գալու օգոստոսի 2-ը, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն: Մինչդեռ, ոչ մեկը տրամադրված չէ մինչև օգոստոս, այսինքն՝ ամիսուկես թախտին նստած բախտին սպասելու, կամ այն չինական հայտնի ասացվածքի տարբերակով, գետի ափին նստած՝ թշնամու մարմնի անցնելու ականատեսը դառնալուն: Խոսքն ընդամենը այն մասին է, որ եթե մինչև օգոստոս գլխավոր նպատակը՝ նիկոլական ռեժիմի հեռացումը կատարված չլինի, ապա մեկուկես ամիս անց ազգային-ազատագրական շարժման տակտիկական զինանոցը համալրվելու է նաև անվստահության հայտնելու օրինական «զենքով» ևս: Այսինքն, դա նիկոլական ռեժիմի վրա ճնշում բանեցնելու ևս մեկ ու լավ «գործիք» է: Ավելին, «անվստահություն հայտնելու» գործընթացը փողոցային ակտիվ պայքարը նոր թափով ու Հայաստանով, Արցախով, Սփյուռքով մեկ ծավալելու լրացուցիչ խթան կարող է լինել: Նույնիսկ առանց այդ գործընթացի, այսինքն, եթե անգամ «անվստահություն հայտնելու» գործընթաց խորհրդարանական ընդդիմությունը չնախաձեռնի (ասում ենք՝ եթե), միևնույն է, պետք է ակնկալել ազգային-ազատագրական պայքարի ուժգնացում, եթե կուզեք՝ նոր հզոր ալիք: Նման կանխատեսման առիթ է տալիս այն, որ առաջիկա մեկ-մեկուկես ամիսը լիովին բավարար են, որպեսզի «Դիմադրության» շարժման ղեկավարությունը ավարտին հասցնի հունիսի 14-ին հռչակված կառուցվածքային-կազմակերպչական աշխատանքները, «թարմացումները»: Իսկ այդ աշխատանքների նպատակը հենց մի նոր և հուժկու ալիք բարձրացնելն է՝ անցած մեկուկես ամսվա ակտիվ պայքարի ընթացքում ձևավորված տպավորիչ ռեսուրսը համալրելուց և ուժեղացնելուց, ավելի արդյունավետ կառուցվածք ձևավորելուց հետո: Եվ այդ ամենը՝ առանց դադարի, փողոցային ակտիվ պայքարը շարունակելու պայմաններում: Առկա իրավիճակը, թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրա «թիմի» նյարդային ու անադեկվատ վիճակը հուշում են, որ այս մի ալիքին նիկոլական ռեժիմը կարող է և չդիմանալ: Դա է հուշում նաև ռեժիմի միակ հենասյանի՝ ոստիկանության ներքին խմորումներն ու «հալումաշ» տեսքը: Խոսքը ոչ թե հատուկ կատաղեցված մարդատյաց-սադիստ «բերետների»՝ մասին է, որքան «սովորական մելիցեքի»: Երեկ, օրինակ, նաև Արմավիրի մարզի ոստիկաններին էին քշել Երևան՝ երթի: Տեսնել էր պետք այդ ոստիկաններին. որը՝ անթրաշ, որը՝ համազգեստով ու արտաքինից ճմռթված, որը հոգնատանջ ու «հանգած» հայացքով: Մի խոսքով, խղճահարույց տեսքով, որքան էլ որ նիկոլական ռեժիմն արել է ամեն ինչ, որ որևէ հայ մարդ նրանց չխղճա:
    20:15
    17.06.22
    Ավելին
  • Հայաստան
    «Գործող վարչապետը ընդունել է Ալիևի հրահանգները». ինչու՞ Երևանը չի ասում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում
    Հայաստանի արտգործնախարարությունը, պատասխանելով «Հայլուր»-ի հարցմանը, հերքել է Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունը, թե Հայաստանը հրաժարվել է Թբիլիսիում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից: Ըստ մեր արտաքին քաղաքական գերատեսչության՝ հայկական կողմը ոչ միայն չի մերժել, այլև մշտապես դրական է արտահայտվել նման հավանական հանդիպման մասին: Ըստ Ալիևի մեկ այլ պնդման՝ Արցախի կարգավիճակի մասին չխոսելու բանավոր պայմանավորվածություն կա Հայաստանի վարչապետի հետ: Քաղաքագետները կասկած չունեն, որ Ադրբեջանի նախագահը չի ստում: Այդ մասին վկայում են թե եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները, թե Հայաստանի իշխանական թիմի ֆոբիան՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունից:
    20:00
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արբանյակն ունեն, մասնագետը՝ ոչ․ Հայաստանը փնտրտուքի մեջ է
    Հայաստանը մասնագետներ է որոնում նոր արբանյակի կառավարման համար: Պատճառն այն է, որ երկրում այդպիսիք պարզապես չկան: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նա նաեւ պարզաբանել է, թե ինչու արբանյակի նախագիծը չի գործարկվել «Ռոսկոսմոսի» հետ. ռուսական տիեզերական գործակալությունը նման ծրագրեր չի ունեցել, ուստի ստիպված է եղել այլ գործընկեր գտնել Իսպանիայից: Իսկ արբանյակի կառավարման կենտրոնի մասնագետներին այժմ փնտրում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արեւմտյան երկրներում, պարզաբանել Է նախագահը:
    19:45
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առողջության համար անփոխարինելի որ 3 համեմունքները պետք է լինեն ցանկացած տանտիրուհու խոհանոցում
    Համեմունքները ոչ միայն հարուստ համ են փոխանցում կերակրին, այլև ամրապնդում են առողջությունը։ Ո՞ր 3 համեմունքները պետք է լինեն ցանկացած տանտիրուհու խոհանոցում։ Քրքում՝ հակաքաղցկեղային «հակաբիոտիկ» Կոճապղպեղի այս բարեկամուհին, որպես հակաբորբոքային, վարակազեծող միջոց, Արևելքում հայտնի է շատ վաղուց։ Հնդկաստանում այն ավելացնում են բոլոր կերակուրների մեջ։ Քրքում լցնում են նաև թեյի մեջ։ Այս համեմունքը համատարած հակասանիտարիայի պայմաններում փրկում է հնդիկներին՝ ընդհուպ սպանելով մարդկանց օրգանիզում ապրող որոշ մակաբույծների։ Քրքումը նաև հրաշալի հակաքաղցկեղային միջոց է՝ շնորհիվ հակաօքսիդանտների։ Այն ոչ միայն ճնշում է քաղցկեղային բջիջների աճը, այլ նաև օրգանիզում նվազեցնում վնասակար խոլեստերինի քանակը։ Հոտավետ սև պղպեղ Այն ամենահին համեմունքներից է, որի օգտակար հատկությունների մասին իմացել են դեռ հնագույն ժամանակների բժիշկները։ Սև պղպեղը, բացի համեղ լինելուց, նաև խիստ առողջարար է. այն պայքարում է ստամոքսի մի շարք խնդիրների, նյութափոխանակության խանգարումների և ճարպակալման դեմ։ Սննդի մեջ այս համեմունքի շարունակական օգտագործումը նվազեցնում է սրտանոթային համակարգի շեղումների և թրոմբների գոյացման ռիսկը։ Կարմիր չիլի պղպեղ՝ լավագույն միջոցներից մեկը նիհարելու համար Չիլի պղպեղի հիմնական և գլխավոր առավելությունը քաշ իջեցնելու կարողությունն է։ Այս համեմունքով պատրաստված ուտելիքներից մարդիկ արագ հագեցածության զգացողությու են ունենում, և բացի այդ՝ անհնար է մեծ չափաբաժնով անասելի կծու ուտելիք ուտել։ Չիլի պղպեղը պայքարում է վիրուսների և մանրէների դեմ, այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում շատօգտագործել գրիպի սեզոնին։ Կարմիր պղպեղը խթանում է իմուիտետը և բարենպաստ ազդեցություն գործում սրտանոթային համակարգի վրա։
    19:30
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մասնագետի խորհուրդը ավելորդ քաշի և ճարպակալման վերաբերյալ
    Ավելորդ քաշը և՛ էսթետիկ խնդիր է, և՛ առողջական, նշում է ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը՝ մասնագիտական խորհուրդներ տալով ավելորդ քաշի և ճարպակալման խնդիրներ ունեցողներին։ ​ «Aysor.am»-ը գրում է. «Ավելորդ քաշը և՛ էսթետիկ խնդիր է, և՛ առողջական, նշում է ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը՝ մասնագիտական խորհուրդներ տալով ավելորդ քաշի և ճարպակալման խնդիրներ ունեցողներին»։ ​
    19:15
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ամռան ամենաօգտակար մրգերն ու բանջարեղենները
    Ի՞նչ մրգեր, հատապտուղներ և բանջարեղեն ուտել ամռանը. hարց, որը հետաքրքրում է շատերին։ Ամառը և ձմեռը երկու իդեալական սեզոնն են ցիտրուսների համար։ Ամռանն օգտակար է հատկապես թուրինջը (գրեյպֆրուտ), որով կարելի է տարատեսակ աղցաններ, ըմպելիքներ և խմորեղեններ պատրաստել։ Ամռան ամենասպասված և օգտակար բարիքներից են նաև ծիրանը, թուզը, թութը, ազնվամորին, բալը, կեռասը և խաղողը։ Բոլոր այս մրգերն ու հատապտուղները հարուստ են մի շարք վիտամիններով, և երկաթի, մագնեզիումի, կալցիումի և կալիումի հզոր աղբյուր են հանդիսանում։ Դրանք ամրապնդում են իմունիտետը, օրգանիզմը մաքրում տոքսիններից , բարձրացնում արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը և նպաստում արագ նյութափոխանակությանը։ Չպետք է մոռանալ նաև բանանի, կիվիի, հապալասի և իհարկե խձորի օգտակար հատկությունների մասին։ Ինչ վերաբերում է բանջարեղեններին, ապա պետք է աշխատել օրվա ռացիոնում հնարավորինս շատ ներառել եգիպտացորեն, սխտոր, ոլոռ, դդմիկ, կանկար (артишоки)։
    19:00
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչպե՞ս խուսափել արևահարությունից
    Արևահարությունն օրգանիզմի գերտաքացումն է, որը տեղի է ունենում արևի ճառագայթների տակ երկար մնալու հետևանքով։ Ընդ որում, արևահարություն կարող է լինել ինչպես արևի ճառագայթների տակ գտնվելու ժամանակ, այնպես էլ մի քանի ժամ հետո։ Արևահարության ժամանակ կարող են ախտահարվել մկանները, լյարդը, երրիկամները, թոքերը և սիրտը։ Հնարավոր են կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ։ Ինչո՞վ է արևահարությունը տարբերվում ջերմահարությունից Հաճախ մարդիկ շփոթում են արևահարութունը և ջերմահարությունը ՝ կարծելով, որ դրանք միևնույն բանն են՝ շոգ եղանակին փողոցում երկար գտնվելը։ Սակայն իրականում ջերմահարությունը կարող է պատահել այլ պայմաններում ևս՝ բաղնիքում, հեղձուցիչ օդով փակ տարածքներում կամ խցանման մեջ երկար ժամաակ կանգնածն ավտոմեքենայում։ Ի տարբերութուն ջերմահարության՝ արևահարությունը հետևաք է ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ազդեցության։ Սա ջրմահարութան տարատեսակներից է, և արևահարության արդյունքները ևս առողջության համար վնասակար են։ Արևահարված մարդու մոտ կարող են ի հայտ գալ սրտխառնոց, փսխում, գունատություն, գիտակցությա կորուստ։ Բժիշկները տարբերում են արևահարման երեք աստիճան՝ Առաջին կամ թեթև աստիճան՝ թուլություն, սրտխառնոց, գլխացավ, սրտի հաճախակիացած զարկեր, անկանոն շնչառություն Երկրորդ կամ միջին աստիճան՝ թուլ ախտանշանների ուժեղացում, քթից արյունահոսություն, հավասարակշռության խանգարում, - աստիճան ջերմություն։ Երրորդ կամ ծանր աստիճան՝ գունատություն, բարրձ ջերմություն,գիտակցության կորուստ։ Ի՞նչ պետք է անելարևահարության դեպքում. առաջին օգնություն Նախ պետք է հով վայր տեղափոխվել, հանել ավելորդ հագուստը, թուլացնել գոտին, բացառել ֆիզիկական ակտիվությունը, շատ ջուր խմել։ Գիտակցության կորստի դեպքում պետք է ամոնյակի 10 տոկոսանոց լուծույթ ներշնչել։ Եթե ախտանշանները խորանում են, սրտխառնոց և գլխապտույտ եք զգում, պետք է շտապօգնութան կանչել։ Արևահարությունից խուսափելու համար փողոց դուրս գալուց առաջ պետք է գլխարկ և թեթև հագուստ կրել, շատ ջուր խմել բացառելով ալկոհոլը, քանի որ ալկոհոլային խմիչնքերը նպաստում են ջրազրկմանը։
    18:45
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սպանախի օգտակար հատկություններն ու բաղադրությունը
    Ուտելի բույսերի շարքում թարմ սպանախը աչքի է ընկնում վիտամինների և օգտակար նյութերի մեծ քանակությամբ։ Այն պարունակում է կալցիում, վիտամին E, C, A, B9, K, մագնեզիում, նատրիում, Ֆոսֆոր: Հենց սպանախից է առաջին անգամ ստացվել բնական ֆոլաթթվի պարունակությունը։ Սպանախը մտնում է բույսերի առողջարար խմբի մեջ՝ թրթնջուկի, խավարծիլի, օքսալիսի հետ։ Այն օգնում է ազատվել երիկամների և միզուղիների խցանումից, կանխել հոդատապի և արթրիտի զարգացումը։ Սպանախն առանձնանում է կարոտինոիդների շատ բարձր պարունակությամբ, լյուտեինի քանակով։ Սպանախից ստացված ֆիտոքիմիկատներն ու կենսաակտիվ նյութերն ունակ են՝ կարգավորել նյութափոխանակության, տարածման, բորբոքման և հակաօքսիդանտ պաշտպանության մեջ ներգրավված գեների արտահայտումն ու ակտիվությունը սինթեզել սպիտակուցներ, որոնք ապահովում են արյան մակարդման նորմալ մակարդակ նվազեցնել սննդի ընդունումը` արտազատելով հագեցվածության հորմոններ ունենալ իմունոստիմուլյատոր ազդեցություն մակրոֆագների և մակրոֆագանման բջիջների վրա։ Սպանախը պահպանում է արյան մակարդման նորմալ մակարդակը, նպաստում է նյութափոխանակությանը մկաններում և շարակցական հյուսվածքում: Սրտի և թոքերի հյուսվածքներում առկա են նաև սպիտակուցային կառուցվածքներ, որոնք սինթեզվում են բացառապես վիտամին K-ի մասնակցությամբ: Բաղադրության մեջ, հատկապես, լյուտեինի առատությունը սպանախը դարձնում է արդյունավետ բուսական միջոց՝ տեսողական գործառույթը բարելավելու համար: Մտնելով օրգանիզմ սննդի հետ և կուտակվելով ցանցաթաղանթում՝ լյուտեինը սկսում է խաղալ լուսային ֆիլտրի դեր, որոնք կարող են կանխել ցանցաթաղանթի քայքայումը և ոսպնյակի պղտորումը։ Սպանախի մի շարք բուժիչ հատկություններ հաստատվել են լաբորատորիաներում բջջային նյութի կամ փորձարարական կենդանիների մասնակցությամբ փորձերի ժամանակ։ Պարզվել է, որ սպանախի տարբեր ձևերը կարող են՝ թեթևացնել օստեոպորոզը և բարձրացնել ոսկրերի միաձուլման արագությունը կոտրվածքների ժամանակ կանխել նեյրոդեգեներատիվ հիվանդությունները՝ մասնավորապես Ալցհեյմերի հիվանդությունը պաշտպանել աղիներում բորբոքային պրոցեսներից և նվազեցնում հիվանդությունների ախտանիշները արգելակել սրտամկանի նեկրոզը՝ մեղմելով բորբոքումը։ Հաստատվել է նիտրատ պարունակող սպանախի կարողությունը՝ նվազեցնել արյան ճնշումը, նորմալացնել արյան անոթների էնդոթելիումի աշխատանքը և ընդհանուր առմամբ բարելավել սրտանոթային համակարգի վիճակը:
    18:20
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ հիվանդությունների մասին են մատնանշում հիշողության հետ կապված խնդիրները
    Փորձագետները նշել են, թե ինչ հիվանդություններ կարող է թաքցնել վատ հիշողությունը։ Հայտնի է, որ տարիքի հետ մարդիկ ավելի դժվար են հիշում ու վերարտադրում տեղեկությունը։ Բայց առողջ տարեց մարդիկ հիշողությունը չեն կորցնում, նրանց պարզապես ավելի շատ ժամանակ է պետք, որպեսզի իմաստավորեն ստացած տեղեկությունը, տեղեկացրել է «Вечерняя Москва»-ն։ Այնուամենայնիվ, հիշողության վատացումը կարող է կապված լինել Ալցհեյմերի հիվանդության հետ։ Փորձագետները նշել են, որ հիշողության վատացմամբ տառապում են կոգնիտիվ խախտումներ ունեցող մարդիկ։ Նրանք կարող են մոռանալ մանրուքները, բայց հիշել վաղուց կատարված իրադարձությունները, նորմալ հաշվել, հիշել գնումների ցուցակը։ Հիշողությունը կարող է վատանալ նաեւ սթրեսից կամ վատ քնի հետեւանքով։ Մասնագետները խորհուրդ են տալիս նման դեպքերում ուշադրություն դարձնել շրջակա իրադրությանը եւ օրակարգում ներառել ֆիզկուլտուրան։ Հիշողության խախտումները, ինչպես նշել են մասնագետները, կարող են կապված լինել Ալցհեյմերի հիվանդության, գանգուղեղային վնասվածքների, գլխուղեղի ուռուցքների, նեյրոսիֆիլիսի եւ էպիլեպսիայի հետ։ Տկարություն զգալու դեպքում հարկավոր է դիմել բժշկի։ Հիշողությունը բարելավելու համար կարելի է փոխել օրվա սովորական դասավորությունը, վերապատմել անցած օրը, երբեմն ապրել փակ աչքերով, հիշել տեղեկությունն ասոցիացիաների օգնությամբ, նշել է «Пятый канал»-ը։
    18:10
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ամփոփվել են հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները
    Հունիսի 17-ին «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ամփոփվել են N զորամիավորման ենթակա զորամասերի մասնակցությամբ անցկացված հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները: Զորամիավորման հրամանատարությունն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորավարժության մասնակիցների պատրաստության աստիճանը, լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումների ղեկավարներին և առավել աչքի ընկած զինծառայողներին խրախուսել պատվոգրերով։
    18:03
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտում հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսատան աշխատակցի կախված դին
    Երեկ՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:50–ի սահմաններում Պտղավան բնակավայրի բնակչ Կարեն Աբովյանը ահազանգել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտում դի կա կախված: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/17/1215930/
    17:56
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պայքարը շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև հասնենք վերջնական հաղթանակի․ Արսեն Բաբայան
    Ուղիղ 2 ամիս առաջ, ապրիլի 17-ին Արթուր Վանեցյանը գնաց Ազատության հրապարակ և հռչակեց գլխավոր նպատակը, այն է՝ մեր Մեծ Հայրենիքի պահպանումը, որին հասնելու միջոցը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է: Ես ու իմ հարյուրավոր ընկերները, մեր հազարավոր հայրենակիցները միացանք այս պայքարին: Մենք մեր պայքարը շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև հասնենք վերջնական հաղթանակի: Մեր վերջնական հաղթանակն այլնտրանք չունի...
    17:47
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ինչ հայտարարություններ էլ հնչեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է գոյություն ունենալ. Միրզոյանի պատասխանն՝ Ալիևին
    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե իբր Հայաստանն անկեղծ չէ խաղաղությա հասնելու գործընթացում և ձգձգում է տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը: Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հարցերն ու ՀՀ ԱԳ նախարարի պատասխանները: Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ իր ելույթում նշել էր, որ Հայաստանն անկեղծ չէ խաղաղության հասնելու գործընթացում։ Ի՞նչպես կմեկնաբանեք դա: Պատասխան․ ՀՀ կառավարությունը բազմիցս է ապացուցել իր պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու Հարավային Կովկասում երկարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Միաժամանակ, ակնհայտ է, որ այս ջանքերը չեն կարող լինել միակողմանի, և Ադրբեջանը նույնպես պետք է գործուն և անկեղծ քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Խաղաղության հաստատումը չի կարող լինել միայն մեկ կողմի ջանքերի արդյունքում, իսկ խաղաղ բանակցությունները չեն կարող հիմնվել միայն մեկ կողմի առաջարկների վրա: Ակնհայտ է նաև, որ այդ ջանքերի հաջողության համար անհրաժեշտ է, որ հասցեագրվի և բոլոր կողմերի համար ընդունելի լուծում ստանա գոյություն ունեցող և հակամարտության պատճառ դարձած խնդիրների ողջ թնջուկը։ Այս համատեքստում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծված լինելու մասին, առնվազն չեն հասկացվում կամ ավելին՝ տեղիք են տալիս կասկածի տակ դնելու Ադրբեջանի իշխանությունների՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծությունը։ Ինչ հայտարարություններ էլ հնչեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է գոյություն ունենալ, քանի դեռ չեն հասցեագրվել Արցախի հայերի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության բավարար երաշխիքների և դրանից բխող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրները։ Ժամանակակից աշխարհում ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակը հիմնախնդրի լուծում չի կարող լինել։ Պնդումը, թե ուժի կիրառման արդյունքում այլևս չկա անգամ Լեռնային Ղարաբաղ, առհասարակ, ևս չի խոսում Ադրբեջանի կառուցողականության մասին։ Ավելորդ է ասել, որ այն, բնականաբար, չի համապատասխանում ո՛չ փաստացի իրականությանը, որի կարևորագույն մասն են կազմում Արցախում արցախահայության գոյությունը և նրանց անվտանգության ապահովման նպատակով ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունը, և ո՛չ էլ պատերազմը կանգնեցրած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որը հստակ սահմանում է Լեռնային Ղարաբաղի գոյությունը: Նույնը կարելի է ասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի գոյություն չունենալու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունների մասին։ Նախ՝ որևէ մեկը չի կասեցրել և առանց այն սահմանող միջազգային ինստիտուտի համապատասխան որոշման չի էլ կարող կասեցնել համանախագահության միջազգային մանդատը, այն է՝ նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը։ Այդ պարագայում անհասկանալի է, որ եթե կողմերն իսկապես ցանկություն ունեն անկեղծորեն բանակցել և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել, կայուն և համպարփակ խաղաղության հասնել, ապա ինչու՞ այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ ձևաչափ, որն ունի միջազգային հանրության հստակ աջակցությունը, և որի փորձն ու ներուժը չօգտագործելն ուղղակի տրամաբանական և ողջամիտ չէ։ Հարց. Իլհամ Ալիևը նաև պնդում է, որ հայկական կողմը ձգձգում է տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը։ Ի՞նչ կասեք այս մասին: Պատասխան. Մենք ինքներս մշտապես հայտարարել ենք, որ շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ։ Այս մասին են վկայում թե՛ 2021թ․ հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ռուսական կողմի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությունները, թե՛ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը ողջ ընթացքում քննարկումներին ներգրավված է եղել բարեխղճորեն, և գործընթացը շատ ավելի սահուն և արագ կընթանար, եթե չլինեին Ադրբեջանի հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք որևէ աղերս չունեն ինչպես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ հիշատակածս հայտարարություններով ստանձնած պարտավորությունների հետ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման ուղիների նույնացման ջանքերին, ապա դրանք ակնհայտորեն չեն կարող ունենալ նույն կարգավիճակը՝ առնվազն ելնելով 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթներից, որոնք հստակ սահմանում են Լաչինի միջանցքի կարգավիճակը: Ավելին, Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը տարբեր կարգավիճակներ, տարբեր հարևանություն և տարբեր անվտանգային միջավայր ունեն: Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի հետ նրանց կապերը նույնպես չեն կարող լինել նույնական: Կրկին ընդգծեմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակում, մինչդեռ Ադրբեջանը հապաղում է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Մենք պատրաստ ենք տարածաշրջանային ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության պահպանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, և երկու երկրների փոխվարչապետերի՝ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններն ընթացել են հենց այս տրամաբանությամբ։
    17:42
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տիգրան Ավինյանը խմբագրում է Հայկ Մարությանի կնոջ որոշումները
    «հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանը խմբագրում է Հայկ Մարությանի, ավելի ճիշտ՝ վերջինիս կնոջ արածները։ Առաջիկայում Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանը «կվերադառնա» քաղաքապետին առընթեր «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին։ Հիշեցնենք․ հիշյալ ՀՈԱԿ-ը ձեւավորել էր Բեգոյանը, սակայն Մարությանի կինը՝ չեխուհի Իվան, Բեգոյանին հրահանգել էր ազատման դիմում գրել, քանի որ ընկերուհու ամուսնուն էր խոստացել այդ պաշտոնը: Այս սկանդալային պատմությունը դեռ երկու տարի առաջ Բեգոյանն անձամբ էր հրապարակայնացրել: 2022 թ․ մարտից Բեգոյանը «շների ՊՈԱԿ»-ն է ղեկավարում, սակայն մեզ ասացին, որ 2023-ի քաղաքապետի ընտրություններից առաջ Ավինյանը նրան ուղարկում է իր նախկին պաշտոնին, որ քաղաքը կարգի բերվի, ու ընտրություններից առաջ երեւանցիների սիրտը գրավի»։
    17:36
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նարեկ Նիկողոսյանը և Պապին Հունանյանը պարտվել են
    Բուխարեստում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցագորգ է դուրս եկել 4 հայ ըմբիշ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանն ու 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ: Սակայն մեր մյուս 2 ըմբիշները՝ 65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը և 80 կգ քաշային Պապին Հունանյանը, պարտություններ են կրել և չեն հասել կիսաեզրափակիչ փուլ: Կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան երեկոյան:
    17:29
    17.06.22
    Ավելին