Լրահոս
2026-01-24
-
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանին՝ զենք, Հայաստանին՝ համաձայնագիր. ինչո՞ւ է Թրամփը Վենսին ուղարկում «Պուտինի տարածք»Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կգա Հայաստան, այնուհետև կմեկնի Ադրբեջան: «Թրու» սոցիալական կայքում Դոնալդ Թրամփը հայտնել է, որ խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր է նախատեսվում կնքել Հայաստանի հետ, իսկ Ադրբեջանին, ըստ ամենայնի, Նահանգներում արտադրված պաշտպանական սարքավորումներ կվաճառեն՝ զրահաբաճկոններ և նավակներ: Այս ձևակերպման տակ իսկական տեղեկատվական ռումբ կա՝ փորձագետների համոզմամբ:Ավելին22:1824.01.26 -
ՀասարակականԻրանական 20-ից ավելի բեռնատար Սիսիանի վարչական տարածքում ստեղծել են արհեստական խցանում, որը ձգվում է 1 կմԱյսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան վարչական տարածքում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Իրանական համարանիշներով մի քանի բեռնատարներ Սիսիան վարչական տարածքի «Քարահունջ» հյուրանոցային համալիրի մոտ երթևեկությունը վերածել են «աջափսանդալի», ինչի հետևանքով ստեղծվել է երկկողմանի խցանում, և մեքենաների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ, բարեբախտաբար, կարճ ժամանակում կարողացան իրանցի վարորդներին հորդորել, ճանապարհը բացել և զերծ մնալ այլ արհեստական խցանումներ ստեղծելուց։ Պարեկները արդեն մոտ 20-ից ավելի իրանական համարանիշերով բեռնատար ուղեկցել են և հիմա էլ փորձում են մնացածները դուրս բերել ճանապարհից, որպեսզի այն դառնա լիովին երթևեկելի։Ավելին22:0024.01.26 -
ՄիջազգայինԼիտվան դադարեցրել է բեռնատարների մուտքը Բելառուսի հետ սահմանի անցակետերից մեկում«Դա պայմանավորված է մաքսային տվյալների բազայի ծրագրային ապահովման հետ կապված խնդիրներով»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին21:4524.01.26 -
ՔաղաքականՆոր ուժ, վարչապետի թեկնածու և տնտեսությունը զարգացնելու մեծ ծրագրեր. ի՞նչ է խոստանում «Մեր ձևովը»Եթե 2018-ից հետո պետական պարտքը շեշտակի չաճեր, իշխանությունը վարկ չվերցներ, կենսաթոշակները հնարավոր կլիներ կրկնապատկել: Սա «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի պնդումն է: Հանրային հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ տնտեսական գիտելիքներով ղեկավար է պետք Հայաստանին: Հենց այդպիսի որակներ կունենա, ըստ նրա, վարչապետի՝ «Մեր ձևով»-ի թեկնածուն: Նրա անունը փետրվարի 12-ին կհայտնեն:Ավելին21:3024.01.26 -
Հասարակական«Զիլ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ բեռնատարում հրդեհ է բռնկվել․ կա վիրшվորԱյսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Բերդ քաղաքում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Սևակ Ս․-ն իր վարած «Զիլ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում, ինչի հետևանքով բեռնատարում հրդեհ է բռնկվել։ ԱՅս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին21:1524.01.26 -
ՀասարակականԱրցախից տեղափոխված 11 մարդիկ «ապահով վայրում» են. 67-ամյա Սլավիկի մասին քույրը տեղեկություն չունիՕկուպացված Արցախից 10 հայերի և ազգությամբ ռուս մեր երկրի մեկ քաղաքացու Հայաստան տեղափոխելու տեղեկության հրապարակումից ավելի քան 30 ժամ անց որևէ հստակ բան նրանց ճակատագրի մասին հայտնի չէ: Պաշտոնական Երևանը չի հրապարակել անգամ Հայաստան տեղափոխվածների անունները: Հայտնի է միայն, որ մեկը հոսպիտալացված է: 2023-ին Արցախի հայաթափման օպերացիայի օրերին Արցախից Հայաստան եկած մեր այն հայրենակիցները, որոնք հարազատ են թողել այնտեղ, միայն գուշակել կարող են՝ արդյոք իրենց հարազատն էլ է Հայաստան բերված 10 հայերի թվում:Ավելին21:0024.01.26 -
ՔաղաքականՔիչ առաջ գործընկեր Աղվան Վարդանյանի հետ այցելեցինք Միքայել Սրբազանին և Նարեկ Սամսոնյանին․ Գառնիկ ԴանիելյանՄեզ հայտնեց, որ ինքն էլ իր օրը սկսում և ավարտում է հայ ժողովրդի բարօրությանն ուղղված աղոթքներով։Ավելին20:4224.01.26 -
ՀայլուրՀայլուր 20:30 Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը կվերացնի՞ ԱՄՆ-ն. հարցեր՝ Վենսի այցին ընդառաջՀայլուր 20:30 Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը կվերացնի՞ ԱՄՆ-ն. հարցեր՝ Վենսի այցին ընդառաջԱվելին20:3024.01.26 -
ՔաղաքականՍա ոչ արդարադատության, ոչ էլ հումանիզմի բացակայություն է․ սա դանդաղ մարդասպանություն է. Վարդան Ղուկասյանն՝ ԱԱԾ մեկուսարանիցՀայաստանի օրվա իշխանությունների կամայական ցանկությամբ արդեն ավելի քան երեք ամիս է, ինչ զրկված եմ ազատությունից։ Բացի այն, որ Նիկոլ Փաշինյանի կամակատար իրավապահներն ու դատական իշխանության ներկայացուցիչները նպատակադրված կերպով խախտում են իմ և երկրի մյուս քաղբանտարկյալների իրավունքները՝ զրկելով մեզ բանտում տարրական պայմաններից, նրանք ջանք չեն խնայում կատարելագործելու մահվան այն գործիքակազմը, որը յուրովի օգտագործում են յուրաքանչյուրիս նկատմամբ։Ավելին20:2824.01.26 -
ՀասարակականՄասյացոտն թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբենը հանդիպում է ունեցել մի խումբ եկեղեցասեր երիտասարդների հետՀանդիպման ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու Հայր Ռուբենին, ինչպես նաև անմիջապես քահանա հայրերից տեղեկանալու վերջին օրերին թեմում տեղի ունեցող զարգացումների մասին։Ավելին20:2524.01.26 -
ՄիջազգայինԱրդյունք կա. Մոսկվա-Վաշինգտոն-Կիև «կառուցողական» բանակցություններ՝ Աբու ԴաբիումԱբու Դաբիում ավարտվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները։ Կողմերը համաձայնել են հաջորդ շաբաթ նորից հանդիպել Աբու Դաբիում։ Կեսօրին մի պահ թվացել էր, թե տապալվել են բանակցությունները, երբ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը ֆիքսել էր՝ ինչպես է Ռուսաստանի պատվիրակությունը լքել Աբու Դաբիի հյուրանոցը: Հավանաբար, բանակցային երկրորդ ռաունդը պարզապես ուրիշ հասցեում էր: Հույժ գաղտնի են պահվել բոլոր դետալները:Ավելին20:1524.01.26 -
ՔաղաքականԶգացվում էր՝ Նարեկ Կարապետյանը չէր եկել դիմացինի հետ բանավեճի, այլ եկել էր իր ասելիքը ասի ու գնա․ Տիգրան Քոչարյան«Զուտ մասնագիտական հայացքով նայելիս, բավականին ստացված հարցազրույց էր։Ավելին20:0624.01.26 -
ՔաղաքականՀայաստանը սխալ է անում, որ անիմաստ լարվածություն է հաղորդում ՀՀ-ՌԴ հարաբերություններին․ Թաթուլ ՀակոբյանՈչ բարյացկամ Ռուսաստանը, ինչպես Թուրքիան, Հայաստանի համար ճակատագրական ուժ են և պետք է չափազանց զգույշ լինել»։Ավելին19:5024.01.26 -
ՔաղաքականՈւժեղ ցավեր ունի, լսողությունը թուլացել է. Բաքվի բանտից հետո դեռ ապաքինվում է Վիգեն ԷուլջեքչյանըԱդրբեջանական գերությունից 9 օր առաջ վերադարձած Գևորգ Սուջյանը անընդունելի է համարել Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելը այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում դեռ ապօրինի պահվող հայեր կան: Նրա կարծիքով՝ նրանք, ովքեր շնորհակալություն են հայտնում Ալիևին, ուղիղ ասում են՝ ինչ անում ես՝ ճիշտ ես անում։ Բաքվում պաշտոնական տվյալով դեռ 2 տասնյակ հայ կա, իսկ վերադարձածների պատմությունները պարզապես ցնցում են նրանց հարազատներին:Ավելին19:3824.01.26 -
ՀասարակականԱպօրինությունների համար պատասխան եք տալու թե՛ երկնային, թե՛ երկրային դատարանի առաջ. Տեր ԶարեհԱյս մասին հայտարարել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։Ավելին19:2524.01.26 -
ՔաղաքականՈրտե՞ղ են մսխվում այն միլիոնավոր դրամները, որոնք պետք է ուղղվեին ձնամաքրման աշխատանքներին. Դանիելյան«Երեկ հատկապես, երբ ձյան առատ տեղումներից հետո կաթվածահար էր եղել երթևեկությունը, մեր քաղաքացիներից ստանում էինք ահազանգեր, վթարների վայրերից լուսանկարներ:Ավելին19:1824.01.26 -
ՍպորտՍառույցին գրված աջակցություն. սկանդալից հետո կրքերը չեն մարում լեռնադահուկային սպորտումԱմենաձմեռային սպորտաձևի ֆեդերացիայում թեժ է: Կրթության նախարարությունը պնդում է, թե ավելի քան 16 մլն դրամ է տվել այս տարի դահուկասպորտի ֆեդերացիային: Ինչու՞ են ուրեմն մեկը մյուսի հետևից չեղարկվում միջազգային մրցաշարեր, հարցնում է ֆեդերացիայի արդեն նախկին նախագահը, որի հրաժարականը հաջորդել էր մարզահագուստի վրայի Ադրբեջան գրությունը կպչուն ժապավենով փակած դահուկորդի անվան շուրջ առաջացած սկանդալին:Ավելին19:0524.01.26 -
ՔաղաքականՊետք է խոսենք այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից. Նարեկ Կարապետյան«Մեր երկրի բոլոր քաղաքական խոսակցությունները չեն պատմում մարդկանց մասին: Մենք պետք է խոսենք մարդկանց մասին՝ այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Տեսանյութը՝ Կարապետյանի էջից.Ավելին18:5024.01.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Արտաքսո՞ւմ, թե՞ ինքնակամ հեռացում. գաղտնի են պահում Արցախից նոր եկածների անուններըՀայլուր 18։30 Արտաքսո՞ւմ, թե՞ ինքնակամ հեռացում. գաղտնի են պահում Արցախից նոր եկածների անուններըԱվելին18:3024.01.26 -
ՄիջազգայինՕրբանը ՆԱՏՕ-ին կոչ է արել ընդունել, որ Ռուսաստանը թույլ չի տա մոտենալ իր սահմաններինՈւկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ, նա պետք է մնա «բուֆերային գոտի» դաշինքի և Ռուսաստանի միջև, քանի որ նրա մոտենալը ռուսական սահմաններին ռազմական հակամարտության մշտական սպառնալիք կստեղծի։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով երկրի հարավ-արևմուտքի Կապոշվար քաղաքում իշխող «Ֆիդես-հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության ակտիվիստների հանդիպմանը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ձգտումը դարձել է ներկայիս հակամարտության գլխավոր պատճառներից մեկը, որը կարող է կարգավորվել միայն անվտանգության ոլորտում Ռուսաստանի շահերը հաշվի առնելով: «Այլ լուծում չեմ տեսնում, քան ընդունել, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն չեն կարող իրենց զորքերը հասցնել Ռուսաստանի սահմաններին, քանի որ ռուսները միշտ դրան կարձագանքեն ռազմական գործողությունների միջոցով»,-ասել է կառավարության ղեկավարը, որի ելույթը հեռարձակել են հունգարական հեռուստաալիքները: Օրբանը պարզաբանել է, որ հենց այդ պատճառով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պետք է լինի «ինչ-որ բուֆերային գոտի»: «Եվ մենք պետք է պայմանավորվենք, թե ինչպես Ուկրաինա կոչվող այս տարածքը, որը նախկինում արդեն բուֆերային գոտի էր, իսկ այժմ դարձել է ռազմական գործողությունների գոտի, կարող է կրկին բուֆերային պետություն դառնալ»,-հայտարարել Է վարչապետը: Նա կարծում է, որ եթե նման պայմանավորվածության հասնել չհաջողվի, ապա «դրա այլընտրանքը կլինի չդադարող պատերազմը»: Ավելի վաղ Օրբանն արդեն հայտարարել էր, որ Ուկրաինային չպետք է ընդունել ՆԱՏՕ և միջազգային անվտանգության շահերից ելնելով՝ նրան անհրաժեշտ է «բուֆերային պետության» դերը վերապահել դաշինքի և Ռուսաստանի միջև։Ավելին18:1124.01.26