Լրահոս
2026-02-05
-
Մամուլի տեսությունԱյսօր ԱԺ-ում թեժ է լինելու. «Հրապարակ»Նախագծում նշվում է․ «Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, եւ դրա դրսեւորումն է նաեւ աննախադեպ թվով քաղբանտարկյալների առկայությունը»:Ավելին10:0905.02.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ի գրանցված թեկնածուներն ինքնաբացարկ են ներկայացնում. «Հրապարակ»Հիշեցնենք, որ գրանցումից հետո` ընտրությունից առաջ, թեկնածուները 500 հազարական դրամ են մուծվել կուսակցական գանձարան, անկուսակցականները՝ 1.5 միլիոն։ Բայց քանի որ գրանցված թեկնածուներին հնարավորություն չի տրվում ներքին քարոզարշավ անել` հանդիպել ընտրիչների հետ, համոզել, որ իրենց ձայն տան, կարող են այդ գումարը կորցնել եւ պատգամավոր էլ չդառնալ:Ավելին10:0405.02.26 -
ՄիջազգայինՊուտինի անունը՝ 1000 անգամ. սկանդալային Էփշտեյնի չիրականացած երազանքըԷփշտեյնի փաստաթղթերում նոր սկանդալային մանրամասներ են շարունակում գտնել դրանք ուսումնասիրող մարդիկ: Պարզվում է 3 մլն էջերում ավելի քան 1000 անգամ Պուտինի անունն է նշված: Էփշտեյնը ամեն կերպ փորձել է հանհդիպել Դաշնության առաջնորդի հետ՝ նրա մոտ ուղարկելով միջնորդների, բայց Պուտինին համոզել չի հաջողվել:Ավելին10:0005.02.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանը փորձում է սիրաշահել Հակոբ Արշակյանին. «Հրապարակ»Թե ինչու Արշակյանը, որին թույլ չէին տվել մասնակցել ՔՊ համագումարին, քանի որ անդամավճար չէր մուծել, եւ նա վիրավորված որոշել էր չառաջադրվել, պետք է հաշվի ՔՊ ընտրությունների արդյունքները եւ մասնակցի նախընտրական ցուցակի կազմմանը, մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի գեթ մեկ մարդ չպոկվի ՔՊ-ից, չթշնամանա իրենց հետ եւ չանցնի հակառակորդի ճամբարը:Ավելին09:5605.02.26 -
Մամուլի տեսությունՇտապօգնության համակարգում կներդրվի մոտոմիավոր. նախագիծ. «Փաստ»Առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1377 որոշման մեջ։ Ներկայում Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են շտապ բժշկական օգնության ընդհանուր գծային, մանկաբուժական, վերակենդանացման, մանկաբարձական, հոգեբուժական, դիատար և այլ մասնագիտացված բրիգադներ, որոնք ենթադրում են հագեցված շտապ օգնության մեքենաների պարտադիր առկայություն, սակայն միջազգային պրակտիկայում օգտագործվում են նաև շտապ օգնության մեկ այլ՝ մեքենա չենթադրող՝ շտապ օգնության մոտոմիավորներ: Մոտոմիավորի անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակի կենսական նշանակությամբ։ Շտապ օգնության համակարգում յուրաքանչյուր րոպեն կարող է վճռորոշ լինել, իսկ խիտ երթևեկությունը, նեղ փողոցները և դժվարանցանելի բակային տարածքները հաճախ խոչընդոտում են շտապօգնության մեքենաների արագ հասնելուն։ Մոտոցիկլով աշխատող բժիշկը կարող է շրջանցել խցանումները, ճկուն անցնել ամենադժվար հատվածներով և հիվանդին հասնել զգալիորեն արագ։ Այդ արագ արձագանքումը որոշ դեպքերում բառացիորեն կյանքի արժեք ունի, հատկապես սրտի կանգի, ծանր ալերգիկ ռեակցիայի, գիտակցության խորը խանգարման կամ ուժեղ արյունահոսության ժամանակ, երբ ամեն ուշացում նվազեցնում է հաջող միջամտության հնարավորությունը։Ավելին09:5205.02.26 -
ԻրավականՊարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել էՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները փետրվարի 3-ին Իսակովի պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելու ժամանակ 34-ամյա ուղևորը փորձել է կաշառել պարեկներին: Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով նա ձերբակալվել և տարվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին: Ուղևորը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:Ավելին09:4805.02.26 -
Մամուլի տեսությունՔՊ քարտուղարի համար օրենք չկա, իսկ քաղաքացիներին դատապարտում են. «Ժողովուրդ»Այս օրինակները ցույց են տալիս, որ դատարանի վճիռ չկատարելու համար քրեական պատասխանատվություն իրականում կիրառվում է շարքային քաղաքացիների դեպքում, իսկ իշխանական գործիչները անպատիժ են։Ավելին09:4505.02.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՀակոբ Արշակյանը պետք է հաշվի ՔՊ ընտրությունների արդյունքները եւ մասնակցի նախընտրական ցուցակի կազմմանը. Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի գեթ մեկ մարդ չպոկվի ՔՊ-ից, չթշնամանա իրենց հետ եւ չանցնի հակառակորդի ճամբարը:Ավելին09:4105.02.26 -
Մամուլի տեսությունՊԵԿ-ում ոսկու ներմուծման շուրջ աղմկահարույց փաստերը՝ Հակակոռուպցիոնը ուսումնասիրում է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ 2025 թ. հոկտեմբերի 9-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ոսկերչական ֆաբրիկա ՍՊ ընկերության կողմից ներմուծված շուրջ 2 տոննա ոսկյա ձուլակտորների վրա առկա սերիական համարները, արտադրող երկրի տվյալներն ու քաշը լուսանկարահանման միջոցով չեն ֆիքսվել, ինչի փոխարեն նկարահանվել են ձուլակտորների այն հատվածները, որտեղ տվյալները տեսանելի չեն։Ավելին09:3805.02.26 -
Մամուլի տեսությունԻշխանությունները փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ»Արդեն իսկ մի քանի համայնքապետեր, որոնք հայտնի էին իրենց ընդդիմադիր հայացքներով, այլևս ոչ միայն hակաիշխանական հայտարարություններով հանդես չեն գալիս, այլև որոշները, մեր տեղեկություններով, մտադիր են խորհրդարանական ընտրություններում աշխատել ՔՊ-ի համար։Ավելին09:3405.02.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին09:3005.02.26 -
Մամուլի տեսություն«Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ»Հայաստանյան, այսպես կոչված, արևմտամետների դաշտում, ինչպես երևում է, վերջնականապես պառակտում է սկսվել, կամ առնվազն գոնե առաջիկա ընտրություններՀայաստանյան, այսպես կոչված, արևմտամետների դաշտում, ինչպես երևում է, վերջնականապես պառակտում է սկսվել, կամ առնվազն գոնե առաջիկա ընտրությունների առումով բացակայում է միասնականությունը։ Հիշեցնենք, որ, այսպես կոչված, «Եվրաքվե» նախաձեռնությունից հետո, երբ արդեն քննարկումներ էին գնում, թե ինչպես պետք է մասնակցեն խորհրդարանական ընտրություններին իշխանությանը մերձ արևմտամետ ուժերը, դաշինքին մաս կազմող ուժերից մեկը՝ «Եվրոպական կուսակցությունը»՝ Տիգրան Խզմալ յանի գլխավորությամբ, դուրս մնաց «Եվրաքվե» դաշինքից, թեև ի սկզբանե թե՛ այդ նախաձեռնության, թե՛ դրա անվանման հեղինակը հենց Խզմալ յանն էր։ի առումով բացակայում է միասնականությունը։ Հիշեցնենք, որ, այսպես կոչված, «Եվրաքվե» նախաձեռնությունից հետո, երբ արդեն քննարկումներ էին գնում, թե ինչպես պետք է մասնակցեն խորհրդարանական ընտրություններին իշխանությանը մերձ արևմտամետ ուժերը, դաշինքին մաս կազմող ուժերից մեկը՝ «Եվրոպական կուսակցությունը»՝ Տիգրան Խզմալ յանի գլխավորությամբ, դուրս մնաց «Եվրաքվե» դաշինքից, թեև ի սկզբանե թե՛ այդ նախաձեռնության, թե՛ դրա անվանման հեղինակը հենց Խզմալ յանն էր։Ավելին09:2505.02.26 -
Մամուլի տեսություն«Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք...». «Փաստ»Բայց սա Հայաստանն է, որտեղ իշխանության է ՔՊ-ն, ու, բնականաբար, իրենց ձախողումների համար պիտի հերթական մեղավորները գտնեն: Այս դեպքում՝ այդ «մեղավորն» ընդդիմությունն է՝ իր հանրահավաքներով: Սակայն էլի չի «կպնում»: Նախ՝ ութ տարի է արդեն, ինչ ամբողջ ՔՊ իշխանաթիմով, Փաշինյանի գլխավորությամբ, երկիրը մի ցնցումից մեկ այլ ցնցման մեջ ենք գցում, անկայունությունն անկայունության վրա են հրահրում, ու հիմա ումի՞ց եք բողոքում: Ում գրպանն են ուզում նետել իրենց հրահրած ցնցումներն ու վայրիվերումները:Ավելին09:2005.02.26 -
ՄշակույթՀայաստանի չտեսնված գանձերը. Ազգային պատկերասրահը բացել է բոլոր ցուցասրահներըՕնլայն-տուր Ազգային պատկերասրահում, որը վերանորոգումից հետո բացել է բոլոր ցուցասրահների դռները ու պահոցներից մշտական ցուցադրության հանել ավելի քան 400 ցուցանմուշ:Ավելին09:1505.02.26
2026-02-04
-
ՀասարակականՊՆ-ն պաշտոններ է առաջարկում ուրացող հոգևորականներին․ Տեր ԶարեհՏեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով ժամանակին հոգևոր ծառայություն էր իրականացնում Մասյացոտնի թեմում, իսկ այժմ Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվն է, տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսել է ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայության լուծարման մասին։Ավելին23:3604.02.26 -
ՀասարակականԽորը փոսի մեջ է Երևանը. մարդիկ մեքենա են ջարդում, քաղաքապետարանը սպասում է տաք եղանակինԵրևանում ոչ միայն փողոցներն, այլ այդ փողոցներում եղած փոսերն են չափով ու ձևով մտապահում վարորդները: 9 օր առաջ «Հայլուր»-ի տեսախցիկի ֆիքսած փոսը Տիգրան Մեծ պողոտայում առաջին երթևեկելի գոտուց տարածվել է նաև երկրորդ ու երրորդ երթևեկելի գոտիներում: Քաղաքապետարանը խոստանում է, որ գարունը բացվելուն պես կլուծեն մեքենաների թշնամիների խնդիրը, առայժմ փոսալցման աշխատանքներ են անում:Ավելին23:1904.02.26 -
ՀասարակականԼիլիթ Գալստյանը ԱՄՆ-ում կոչ է արել պահանջել Ադրբեջանից հայ գերիներին ազատ արձակելՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը անցած շաբաթ ԱՄՆ կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ։Ավելին23:0804.02.26 -
ԻրավականՀիվանդանոցից՝ դատարան. վերաքննիչը փետրվարի 6-ին կհայտնի Միքայել Սրբազանի գործով որոշումըԱյսօր վիրահատությունից հետո առաջին անգամ դատարանի դահլիճում է եղել Միքայել Սրբազանը: Կալանքը վերացնելու միջնորդություն է ներկայացրել պաշտպանական կողմը, ինչը կքննվի ուրբաթ: Այսօր դատական նիստը հետաձգել է դատարանը: Ավելի վաղ դատավոր Էդգար Մանասյանը մերժել է իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը՝ պնդելով, թե դատախազներից մեկի հետ մտերմությունը գործի քննության համար խոչընդոտ չէ:Ավելին22:5204.02.26 -
ՀասարակականՈղբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ դպրոցի բուժկետում տղամարդու դի է հայտնաբերվելSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նուբարաշեն 11-րդ փողոցում գործող թիվ 175 դպրոց, որտեղ արձանագրել են քաղաքացու մահը։Ավելին22:4604.02.26 -
ՀասարակականՔրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև․ Բագրատ ՍրբազանՀայաստանի Հանրապետությունը ստեղծվել է որպես անվտանգ հայրենիք Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների համար։ Սակայն Ադրբեջանի բռնապետը, որը Հայաստանը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», ձգտում է Հայաստանը վերածել վասալ պետության, որը ի վիճակի չէ պաշտպանել հայ ազգին և նրա շահերը։Ավելին22:3204.02.26