Լրահոս

2026-02-24
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Խուճապի մե՞ջ է ռեժիմը. նախընտրական վախեր, որ թաքցնում են վստահ հայտարարություններով
    Հայլուր 18։30 Խուճապի մե՞ջ է ռեժիմը. նախընտրական վախեր, որ թաքցնում են վստահ հայտարարություններով
    18:30
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր հասարակությունն արժեքային խորը ճգնաժամի մեջ է, որի գլխավոր պատասխանատուն քաղաքական իշխանությունն է. Հակոբ Բադալյան
    Այս տեղեկությունները մեր հանրության վայրենացման գործընթացի մասին են: Եթե ձեզ թվում է, թե մեկի կամ երկուսի վրա հարձակված այդ քսան-քսաներկուսը մեր հանրության մարգինալ հատվածի ներկայացուցիչ են, դուք սխալվում եք չարաչար: Մեղմ ասած՝ սխալվում եք: Ընդ որում, չգիտեմ, թե ովքեր են այդ մեկը կամ երկուսը, որ ենթարկվել են քսանի հարձակման: Որևէ կերպ չեմ բացառում, որ վաղն էլ հենց իրենք կարող են այլ քսանի կամ քսանհինգ-երեսունի հետ հարձակվել որևէ մեկի կամ երեքի վրա ու ծեծել:
    18:15
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արշակ Սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան․ «Փաստինֆո»
    Արշակ Սրբազանը, հիշեցնենք, ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ ԱԱԾ-ի կողմից՝ ՔԿ շենքից դուրս գալիս։ Թե ինչի համար էր պետք այդ շոուն, որ ՔԿ շենքում ԱԱԾ-ն է ձերբակալում,գիտեն թերեւս մտահղացման հեղինակները։ ՔԿ-ն պաշտոնապես հաղորդեց, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Մինչդեռ, ինչպես պարզվել է, խոսքը ոչ թե Սրբազանի կողմից իրացման մասին է, ինչպես ի սկզբանե փորձ էր արվում շահարկել, այլ՝ Սրբազանը մեղադրվում է  2018թ․ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով  պայուսակում թմրամիջոց դնելու հրահանգ տալու մեջ, ինչը պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ անհեթեթություն է։
    18:04
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դա Թուրքիայի հստակ սպառնալիք-պահանջ է. Ռուբեն Մելքոնյան
    Քննարկան ժամանակ հայտարարել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
    17:54
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևի ռեժիմը պատժամիջոցներ է սահմանել ռուսական որոշ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ
    Ֆիզիկական անձանց ցանկում կա 29 ազգանուն։ Զելենսկին պարբերաբար հրամանագրեր է ստորագրում Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև Ուկրաինայի և այլ երկրների քաղաքացիների դեմ պատժամիջոցների մասին, որոնց Կիևը մեղադրում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության մեջ: Նախարարություններն ու գերատեսչությունները մշակում են պատժամիջոցների ցուցակները, առաջարկություններ են ներկայացնում, այնուհետև Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը համապատասխան որոշումներ է կայացնում: Ընդ որում՝ Կիևը մշտապես Արևմուտքի երկրներին պարտադրում է պատժամիջոցների վերաբերյալ իր առաջարկները։
    17:45
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևան-Մարտունի ճանապարհին «ՎԱԶ 2107»-ը բախվել է քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին. կան վիրավորներ
    Փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին։
    17:32
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եկեղեցականաց դասը վերջին հրաժեշտի խոնարհումը բերեց հանգուցյալ Տաթև Սրբազանին
    Փետրվարի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հուղարկավորության արարողությունը: Առավոտյան Սուրբ Գայանե վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբան Գերաշնորհ Տ․ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը։ Սրբազան արարողության ընթացքում բարեհիշատակ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի աճյունը դրվեց Սուրբ Խորանի առջև և կատարվեց Սրբազան Հոր վերջին օծման կարգը: Սրբալույս մյուռոնով օծվեցին Տաթև արքեպիսկոպոսի ճակատը և աջ ձեռքը: Այնուհետև եկեղեցականաց դասը, բարձրանալով Սուրբ Խորան, իր վերջին հրաժեշտի խոնարհումը բերեց հանգուցյալ Տաթև Սրբազանին։ Շահան արքեպիսկոպոսն իր դամբանական խոսքում անդրադարձավ հանգուցյալ Սրբազանի կյանքին և գործունեությանը։ Սուրբ Պատարագի ավարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը կատարվեց ննջեցյալ Սրբազան Հոր թաղման կարգը:
    17:21
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերաքննիչը Տեր Օշինի վերաբերյալ երկրորդ բողոքն է վարույթ ընդունել
    «Տեր Օշինի բնակարանում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին Դատարանի որոշումը, ինչպես արդեն հայտնել էի, բողոքարկել էինք ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Դատավոր Լուսինե Ալավերդյանը բողոքս մերժել էր այն հիմնավորմամբ, որ քննիչ Ն.Սարգսյանն ինձ վարույթից հեռացրել է և ես պատշաճ սուբյեկտ չեմ (այս մասով ևս վարույթ ընդունված վճռաբեկ բողոք ունենք):
    17:10
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նորվեգիան Կիևին կտրամադրի 8,8 միլիարդ դոլարի ռազմական և քաղաքացիական օգնության փաթեթ
    «Նորվեգիայի կողմից Ուկրաինային տրամադրվող երկարաժամկետ աջակցությունը, որը տրամադրվում է Նանսենի աջակցության ծրագրի շրջանակներում, հավանության է արժանացել Ստորտինգի (խմբ.՝ խորհրդարանի) բոլոր կուսակցությունների կողմից։ Քանի որ Ուկրաինան այժմ մուտք է գործում լայնամասշտաբ պատերազմի հինգերորդ տարին, կենսականորեն կարևոր է, որ Ուկրաինան ստանա այն ռազմական աջակցությունը, որն անհրաժեշտ է իրեն պաշտպանությունը շարունակելու համար», - վարչապետի խոսքերը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը։
    17:00
    24.02.26
    Ավելին
  • Հասարակական
    Պաչելուց դանակը կոխել են սիրտը. 19-ամյա Արամի սպանության դաժան մանրամասներն է պատմում նրա քեռին
    19-ամյա պայմանագրային զինծառայողի դաժան սպանությունից հետո սարսափած է Վերին Ծաղկավանը: Հանկարծ վենդետա չհաջորդի՞ պատահածին: Դանակահարված տղայի քեռին է սարսափազդու մանրամասներ պատմել «Հայլուր»-ին: Նա վստահեցնում է, որ իր քրոջ որդուն պարզապես մորթել են, դանակը սիրտն են մտցրել, երբ նա մեկնվել է, որ գրկի ու համբուրի այն տղային, որ նրան հանդիպման կանչելիս հեռախոսով ներկայացել է իբրև սիրած աղջկա եղբայրը:
    16:45
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգում է
    Ամենօրյա ռեժիմով մեր հայրենակիցներից ստանում եմ նամակներ և զանգեր, որոնք վերաբերում են անձնագրերի, այդ թվում՝ նույնականացման քարտերի ստացման ժամկետների հարցին։ Բանն այն է, որ հերթագրվելու դեպքում միայն ամիսներ հետո կարող ես ձեռք բերել կամ թարմացնել անձնագիրդ, ինչն էլ առաջացրել է մեր հայրենակիցների արդարացի զայրույթը։ Այս մասին գրում է «Հայաստան » խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
    16:39
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր Նորքի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել
    Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 19-ի ժամը 20-ից փետրվարի 20-ի ժամը 10.20-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գայի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր էլեկտրոմոպեդը՝ պատճառելով 600,000 դրամի վնաս։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են 34-ամյա և 36-ամյա երկու երիտասարդ: Նրանք Վաղարշյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և գողոնով հանդերձ՝ տեղափոխվել են բաժին: Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025 թ. սեպտեմբերին գրանցված գողությունները նույնպես նրանք են կատարել. սեպտեմբերի 15-ին գողացել էին «Հոնդա» մակնիշի, իսկ սեպտեմբերի 25-ին՝ «Հայասա» մակնիշի մոտոցիկլետներ։ Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:
    16:32
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մկրտիչ Սրբազանի օրհնությամբ ու անունից գեներալ Հրանտ Եպիսկոպոսյանի ընտանիքին հանձնվել է Սուրբ Մարիանե եկեղեցու խորանի խաչի ոսկե նմուշը
    Հավարտ մատուցված կարգի՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ու անունից գեներալի ընտանիքին հանձնվել է Սուրբ Մարիանեի խորանի խաչի ոսկե նմուշը, որը շնորհվում է եկեղեցուն իրենց հավատո ծառայությունը սրբորեն կատարած անձանց։
    16:24
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իշխող կուսակցության գրասենյակը չէ. Կաթողիկոսական Աթոռը վարչապետի գրպանի խաղալիքն ու «կադրային ռեզերվը» չէ․ հայտարարություն
    «Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական լծակների ամբողջ ծանրությամբ գործարկում է սահմանադրությունը ոտնահարող ներխուժում՝ ուղղված հայության ամենահին համազգային հաստատության՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Սա պետական ապարատի կողմից սրբության դեմ իրականացվող բացահայտ ահաբեկչություն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ պետական ամբիոնը սարքել է Եկեղեցին պառակտելու և խրամատավորելու գործիք։ Նրա հրապարակային շանտաժը, լկտի պիտակավորումներն ու վերջնագրերը փաստացի ոտնձգություն են Եկեղեցու անկախության և հայ ժողովրդի հոգևոր անվտանգության նկատմամբ։ Սա ոչ մի «բարեփոխում» էլ չէ, սա ուժային լծակներով իրագործվող բռնազավթման փորձ է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հլու-հնազանդ կցորդ սարքելու նպատակով։
    16:20
    24.02.26
    Ավելին
  • Միջազգային
    Արյունալի սարսափ՝ Մեքսիկայում. բախումները նոր թափ են ստանում Էլ Մենչոյի սպանությունից հետո
    2006-ին սկսված և շուրջ 19 տարի շարունակված մեքսիկական նարկոպատերազմի կրկնության վտանգ են տեսնում շատ փորձագետներ՝ հետևելով Մեքսիկայից ստացվող սարսափազդու լուրերին: Մեքսիկայի խոշորագույն նարկոկարտելի ղեկավարի սպանությունից 2 օր անց բախումներ են սկսվել ամբողջ երկրում:
    16:10
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը Մարտունիում քանդել է Հայրենական մեծ պшտերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիրը
    «Այս հուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին, որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ։ Այսօր այն այլևս չկա։
    16:07
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամենակարևորն այն է, որ մենք չդառնանք պատմական հիշողության գերիներ և չկտրվենք իրականությունից․ ՀՀ նախագահի հարցազրույցը՝ «Manifesto»-ին
    Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին՝ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագրին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ։
    16:00
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    34-ամյա երիտասարդը մեքենայում լիցքավորված ատրճանակ էր պահում. բացահայտում
    Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 20-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել 34-ամյա վարորդին և 25-ամյա ուղևորին: Բացատրական աշխատանքի արդյունքում 34-ամյա երիտասարդը մեքենայի խցիկից ոստիկաններին է ներկայացրել լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ: Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:
    15:50
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. վճիռը մտել է օրինական ուժի մեջ
    Արմավիրի մարզի Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի հուլիսի 16-ին հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր էր ճանաչվել 0.2 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 17-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր էին ճանաչվել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի և ֆիզիկական անձի միջև 2018 թվականի օգոստոսի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումը: Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
    15:45
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ
    ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 24-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Արարատ Միրզոյանը և Վոլկեր Տյուրկը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունների, մարդու իրավունքների միջազգային համակարգի առջև ծառացած արդի մարտահրավերների և փոխգործակցության հիմնական ուղղությունների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացման հարցում ՀՀ մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել խաղաղության շարունակական ամրապնդմանը, վստահության մթնոլորտի խթանմանն ուղղված քայլերին, ինչպես նաև հակամարտությունից տուժած բնակչության խնդիրների և հումանիտար բնույթի հարցերի հասցեագրմանը: Հանդիպմանը կարևորվել է ժողովրդավարական դիմակայունության և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների նկատմամբ վստահության շարունակական ամրապնդման ուղղությամբ ակտիվ փոխգործակցությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք՝ ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում մարդու իրավունքների թեմատիկայի հատկացվող նշանակությանը։
    15:35
    24.02.26
    Ավելին