Լրահոս
2026-03-12
-
ՀասարակականԴրամահավաքն ավարտված է, դուք արեցիք մի բան, որն անհավանական է. Գոռ ՀակոբյանՀայտնի դերասան, հաղորդավար Գոռ Հակոբյանն այսօր ժամը 10-ին հայտարարեց որդու բուժման նպատակով հայտարարված դրամահավաքի ավարտի մասին։ «36 ժամում հավաքվեց այնքան գումար, որ անհրաժեշտ է մեզ Մյունխենում բուժում ստանալու համար։ Դուք արեցիք մի բան, որն անհավանական է»,-ասաց Գոռ Հակոբյանը։Ավելին11:0212.03.26 -
ՀասարակականՏուն է այրվել․ մանրամասներՄարտի 12-ին՝ ժամը 01։01-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարինջ գյուղի 7-րդ փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հրշեջ-փրկարարական հենակետից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։25-ին, մարվել՝ 04։00-ին։ Այրվել են տան (մոտ 100 քմ) տանիքից մոտ 60 քմ հատված և մեկ սենյակ՝ մոտ 50 քմ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։Ավելին10:5512.03.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.84 դրամ:Ավելին10:4512.03.26 -
Մամուլի տեսությունՅուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ»Հայաստանի պետական պարտքի խնդիրը հատկապես 2018 թ. իշխանափոխությունից հետո աստիճանաբար վերածվել է ոչ միայն ֆինանսատնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքական և հասարակական քննարկման թեմայի։ Այսօր արդեն այն ավելի հաճախ դիտարկվում է որպես համակարգային ռիսկերի աղբյուր, որը կարող է սահմանափակել երկրի տնտեսական ինքնուրույնությունը և երկարաժամկետ զարգացման հնարավորությունները։ Գաղտնիք չէ, որ պետական պարտքը ցանկացած ժամանակակից պետության ֆինանսական կառավարման կարևոր բաղադրիչ է, սակայն դրա չափը, կառուցվածքը, աճի տեմպերը և սպասարկման կարողությունը որոշում են՝ արդյոք այդ պարտքը դառնում է զարգացման գործիք, թե վերածվում է տնտեսական ծանր բեռի։Ավելին10:3012.03.26 -
ՔաղաքականՄարդը գնացել է ԵԽ ամբիոնից և պատմում է, թե եպիսկոպոսները ազդեցության գործակալներ են և ուզում են խանգարել իր «խաղաղությանը․ Օսկանյանը՝ Փաշինյանի մասինԲոլոր նրանց, ովքեր դեռ կասկած ունեն, որ թե՛ պատերազմից, թե՛ հետպատերազմական արհավիրքներից, Արցախի հայաթափումից, Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայից և Ադրբեջանի բոլոր պայմաններին հնազանդորեն համաձայնելուց կարելի էր խուսափել, եթե պետության ղեկին կանգնած մարդը որևէ պատկերացում ունենար, թե ինչ բան է դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և ինչ արժեք ունի խոսքը, պարզապես խորհուրդ եմ տալիս լսել Փաշինյանի ելույթի միայն մեկ հատվածը։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։Ավելին10:2012.03.26 -
Մամուլի տեսություն3 հազար դրամի համար իրանցու դեմ քրեական գործ են հարուցել. «Հրապարակ»Վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեում մի զավեշտալի վարույթ է նախաձեռնվել, որտեղ մեղադրյալն իրանցի է, իսկ «տուժողը»՝ պարեկ։ Զադեհ անունով իրանցին՝ Իրանից եկող մեքենայի վարորդը, Վայոց Ձորի պարեկներից մեկին 3 հազար դրամ է առաջարկել՝ իրեն չտուգանելու համար, ինչն էլ արձանագրել է պարեկը, եւ փոքրիկ «կաշառքի» դեպքը գնացել հասել է Հակակոռուպցիոն կոմիտե, դատախազություն, այնտեղից էլ՝ Հակակոռուպցիոն դատարան եւ մակագրվել, ոչ ավել, ոչ պակաս` նախկին դատախազ, քաղաքական գործերից հայտնի դատավոր Վահե Դոլմազյանին, որը քննել է, օրինակ, Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունները եւ այլն։Ավելին10:1212.03.26 -
ՀասարակականՀայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը. Գագիկ Սուրենյան«Ցիկլոնի ներթափանցումը կսկսվի մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և այն Հայաստանում կգործի մինչև մարտի 16-ը ներառյալ։Ավելին10:0812.03.26 -
ՀասարակականԼուռ տեռոր՝ բժշկական կենտրոններում. առողջության ապահովագրումն առաջացնում է բժիշկների անապահովությունԱռողջության ապահովագրության հակառակ կողմը՝ բժիշկները ահազանգում են, որ բժշկական հաստատություններում իրենց տեռորի են ենթարկում, ստիպում են Արմեդ համակարգից ջնջել իրենց խորհրդատվությունների ու մատուցած ծառայությունների մասին տվյալները, որպեսզի հավելյալ աշխատավարձ չստանան: Շատ բժիշկների խոսքով՝ առողջության ապահովագրության համակարգի ներդրումից հետո իրենց աշխատավարձը մի քանի անգամ կրճատվել է, որովհետև, օրինակ, խորհրդատվության համար նախկինում վճարվող 20.000 դրամի փոխարեն պետությունը 6000 դրամ է փոխհատուցում:Ավելին10:0012.03.26 -
Մամուլի տեսություն«Պետբյուջեի հաշվին կես մլն դրամով հեռախոս են գնել». պետական միջոցներով iPhone է գնել Լոռու մարզպետարանը. «Ժողովուրդ»Եվ բնական հարց է առաջանում՝ պետական միջոցներով գնված գրեթե կես միլիոն դրամ արժողությամբ հեռախոսը ո՞ւմ համար է նախատեսված եղել։ Փաստաթղթերում շահառու անձի կամ ստորաբաժանման բացակայությունը հարցեր է առաջացնում նաև թափանցիկության տեսանկյունից։ Պետական կառույցներում տեխնիկայի նման գնումների դեպքում պետք է նշվի օգտագործման նպատակը կամ այն պաշտոնյան, ում համար նախատեսված է սարքը։ Այս դեպքում, սակայն, այդ տեղեկությունը բացակայում է։Ավելին09:5612.03.26 -
Մամուլի տեսությունՈվ է եղել Դավիթ Դանիելյանի ոտքի տակը փորողը. «Հրապարակ»Հիշեցնենք, որ ՔՊ-ում ներքին քվեարկությունից հետո զտումներ են իրականացվում․ ովքեր խախտել են քարոզչություն չանելու արգելքը, հեռացվում են ցանկից։ Թումասյանի անունը շատերին անծանոթ կթվա, նրան հիմնականում կարելի է տեսնել Փաշինյանի երբեմնի աներձագ Հրաչ Հակոբյանի հետ։Ավելին09:5212.03.26 -
Մամուլի տեսությունԲաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է. «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը նախօրեին Արմավիրի «Նանա» ռեստորանում խնջույքի է մասնակցել եւ, ականատեսների պատմելով, ողջ խնջույքի ընթացքում դուրս չի եկել պարահրապարակից` հավանաբար, Փաշինյանից բաժանվելն է նրան նման բարձր տրամադրություն հաղորդել:Ավելին09:4612.03.26 -
Մամուլի տեսությունԵրբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»Հայաստանում հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության մակարդակը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ քաղաքական համակարգի ապագա կառուցվածքի վրա։ Եթե ընտրություններին մասնակցությունը ցածր է, ապա նույնիսկ ձևականորեն ազատ ընտրությունները (ինչը գրեթե անհավանական է այս իշխանությունների պարագայում) կարող են չարտահայտել հասարակության իրական քաղաքական տրամադրությունները։ Հիմա այն ցույց տանք կոնկրետ ցուցանիշային բանաձևումներով։Ավելին09:4112.03.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանը նախընտրում է, որ Հայաստանում նոր մոդուլային ատոմակայանը կառուցի Ֆրանսիան. «Փաստ»Նշենք, որ գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է՝ Մեծամորի ատոմակայանի ժամկետը լրանալուց հետո Հայաստանը որոշել է անցնել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի: Նա նաև հիշեցրել է, որ մոդուլային ռեակտորներն ավելի կարճ շինարարական ժամկետներ են պահանջում, հզորությունը կարող է ընդլայնվել, ինչն ավելի լավ է համապատասխանում Հայաստանի էլեկտրացանցերի կարիքներին։ Հայաստանի իշխանությունները մինչ օրս խուսանավում են մոդուլային ատոմակայանի հարցով և հստակ պատասխան չեն տալիս, թե ում են վստահելու ատոմակայանի կառուցումը։ Գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե ո՞ր երկրի արտադրության ռեակտորների վրա կանգ կառնի Հայաստանը: Համաժողովի ամբիոնից էլ Փաշինյանը փակագծեր չի բացել։Ավելին09:3812.03.26 -
Մամուլի տեսություն85 հազար դոլար կանխիկ, 12 անշարժ գույք, միլիոնավոր եկամուտներ․ Լոռու փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ»Ղարիբյանի աշխատանքային գործունեությունը սկսել է կրթության ոլորտում։ 2009-2015 թվականներին նա աշխատել է Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ, ֆիզկուլտուրայի և շախմատի ուսուցիչ։Ավելին09:3412.03.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին09:3012.03.26 -
Մամուլի տեսությունԳնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ»Տարիներ շարունակ միջազգային տարբեր ամբիոններից ընդդիմադիր գործիչները տարբեր հարցեր են բարձրաձայնել մեր երկրում այս կամ այն իշխանության կողմից ժողովրդավարության նորմերի խախտումների կամ այլ հարցերի վերաբերյալ: Այդպես եղել է բոլոր նախկին նախագահների օրոք: Ու թեպետ դա բնական է, նույնիսկ այդ դեպքում, այն ընդդիմադիրները, որոնք որոշակի «կարմիր գծեր» են հատել «դրսում», արժանացել են սուր քննադատության:Ավելին09:2512.03.26 -
Մամուլի տեսություն15 աշխատակից ազատել են, իսկ փոխնախարարի մայրը պաշտոն ունի. ի՞նչ է կատարվում Հաշվեքննիչ պալատում. «Ժողովուրդ»այաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատում սկանդալային իրավիճակ է հասունանում։ «Ժողովուրդ» օրաթերթին հենց ներսից պատմեցին, որ պալատի 15 նախկին աշխատակից դիմել են դատարան՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքային իրավունքները և վերադառնալ աշխատանքի։Ավելին09:2012.03.26 -
Մամուլի տեսությունԴա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ»Ակնհայտից էլ ակնհայտ է, որ, այսպես կոչված, «նախկինացավը» հանրության որոշակի մասին հանգիստ չի տալիս: Ավելին, այս հարցը հանգիստ չի տալիս քաղաքական որոշակի ուժերի: Ու, նկատենք, խոսքը տվյալ դեպքում ՔՊ-ի կամ Փաշինյանին կցակողված սատելիտների մասին չէ միայն: Նրանց պարագայում ամեն ինչ պարզ է: «Նախկինացավը» նրանց քարոզչական սնուցիչներից ու «բոբո»-ներից մեկն է: Եվ հենց իրենք էլ այն հղկել, փաթեթավորել ու նետել են դաշտ:Ավելին09:1512.03.26 -
ՀասարակականUcom-ը շարունակում է աջակցել Հայաստանի «կանաչ» նորարարներինՀայաստանը կանաչ պահելու համար տարվա ընթացքում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել «Ucom»-ը: «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը նպատակ ուներ աջակցել Հայաստանի «կանաչ» նորարարներին:Ավելին09:0012.03.26
2026-03-11
-
ՀասարակականԵրբ բանտում էի, միջնորդավորված փոխանցեցին, որ կարող են ինձ դուրս հանել, բայց պետք է չխառնվեի քաղաքականությանը. Լևոն ՔոչարյանՄեզ հետ չեն կարող պայմանավորվել, մեզ չեն կարող կաշառել։ Երբ բանտում էի, միջնորդավորված փոխանցեցին, որ կարող են ինձ դուրս հանել բանտից, բայց պետք է չխառնվեի քաղաքականությանը։ Բնականաբար, մերժեցի: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:Ավելին23:5511.03.26