Լրահոս

2026-07-13
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն հուլիսի 15-ին կփորձի համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը․ Կալլաս
    Նա ընդգծել է, որ ԵՄ-ն դեռ չի նախատեսում անցնել «պլան Բ»-ին, որը կենթադրեր ռուսական նավթի գնի «առաստաղի» գործողության ժամկետների առանձին երկարաձգում, եթե այդ որոշումը չընդունվի պատժամիջոցների 21-րդ փաթեթի վերաբերյալ ընդհանուր համաձայնագրի շրջանակում։ «Ես չեմ կարող բացառել ոչ մի որոշում, բայց մեր նպատակը համաձայնության հասնելն է։ Եթե համաձայնություն չունենանք, մենք կաշխատենք «պլան Բ»-ի վրա, սակայն այժմ աշխատում ենք «պլան Ա»-ի շուրջ»,- ասել է նա։ Ռուսական նավթի եվրոպական գնային «առաստաղի» գործողության ժամկետը լրանում է հուլիսի 15-ին։ Այժմ այն կազմում է 44 դոլար՝ Urals մակնիշի մեկ բարելի դիմաց։ Ենթադրվում է, որ փոխադրողներին արգելված է նավթ տեղափոխել այդ նիշից բարձր գնով։ Եվրահանձնաժողովը փորձում է այս միջոցը ներկայացնել որպես գործող, չնայած այն հանգամանքին, որ ռուսական նավթը ազատորեն վաճառվում և ծովային ճանապարհով տեղափոխվում է այդ «առաստաղից» զգալիորեն բարձր գներով պայմանագրերով։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հունիսին ներկայացնելով պատժամիջոցների 21-րդ փաթեթը, կոչ էր արել ռուսական նավթի գնային «առաստաղը» հաջորդ կես տարվա համար սառեցնել 44 դոլարի մակարդակում, սակայն, ինչպես պնդում են եվրոպական ԶԼՄ-ները, մասնավորապես՝ Euractiv պորտալը, ԵՄ երկրները պնդում են այդ «առաստաղը» բարձրացնել մինչև 58 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Ավելի վաղ Կալլասը խոստովանել էր, որ ԵՄ պատժամիջոցները ցավ են պատճառում եվրոպական տնտեսությանը, սակայն կոչ էր արել «մի փոքր համբերել՝ հանուն երկարաժամկետ շահի։
    21:30
    13.07.26
    Ավելին
  • Տնտեսական
    «Բարոյականությունից զուրկ» հայտարարություն և սպառնալիքներ. շառ ու փորձանքի մեջ են տնտեսվարողները
    Ռուսական շուկան եվրոպականով փոխարինելու՝ կառավարության քաղցր խոստումները բախվում են դառը իրականությանը։ Արտահանման ծավալի աճի մասին իշխանությունների հայտարարությունները տնտեսագետները մոլորեցնող են անվանում, գյուղացիները դաշտում մնացած բերքն են ցուցադրում:
    21:15
    13.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ-ը դեմ է Թրամփի՝ Հորմուզի նեղուցը վերահսկելու ծրագրին
    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան իշխանությունները ցանկանում են վերահսկել Հորմուզի նեղուցը՝ նավագնացության անվտանգությունն ապահովելու դիմաց տրանսպորտային բեռների արժեքի 20%-ը ստանալու միջոցով։ «Մենք այս ճգնաժամի ընթացքում շատ հռետորաբանություն ենք լսել Հորմուզի նեղուցի վերաբերյալ։ Գլխավոր քարտուղարի դիրքորոշումը մնում է հետևողական՝ նա ցանկանում է տեսնել նավագնացության ազատություն Հորմուզի նեղուցում»,- ասել է նա՝ մեկնաբանելով ամերիկացի առաջնորդի խոսքերը։
    21:00
    13.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի նախագահը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացումը
    «Անհրաժեշտ է, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների և դեսպանատների մասնակցությամբ այս աշխատանքային խմբերը մշտապես և ամենօրյա ռեժիմով հետևեն նախագծերի իրականացման ընթացքին՝ հնարավոր ցանկացած խոչընդոտ ամենասեղմ ժամկետներում վերացնելու համար»,- նախագահի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։
    20:46
    13.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
    «Տարիների մասնագիտական փորձով և բարձրարվեստ կատարողական մշակույթով Ելենա Վարդազարյանը նշանակալի ներդրում է ունեցել թատրոնի ստեղծագործական գործունեության մեջ
    20:39
    13.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության և դիվանագիտության միջոցով․ Էրդողան
    Էրդողանը նշել է, որ գագաթնաժողովի ողջ ընթացքում իրականացվել են առավելագույնս ինտենսիվ դիվանագիտական շփումներ և երկկողմ հանդիպումներ՝ ինչպես դաշինքի երկրների, այնպես էլ Անկարա հրավիրված ՆԱՏՕ-ին անդամակցող պետությունների առաջնորդների հետ։ «Հատուկ նշենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական այցը Թուրքիա։ Այն տեղի ունեցավ 17 տարվա ընդմիջումից հետո և հսկայական նշանակություն ուներ։ Մենք գոհունակությամբ ընդունեցինք մեր երկրի և գագաթնաժողովի մասին նրա դրական խոսքերը։ Մենք կշարունակենք համագործակցությունը պարոն Թրամփի հետ թուրք-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման, երկկողմ առևտրի 100 միլիարդ դոլարի թիրախային ցուցանիշին հասնելու, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»,- նշել է Էրդողանը։ Նա նաև տեղեկացրել է, որ այն համատեքստում, որ «ՆԱՏՕ-ի համար անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ջանքերը առաջնային հարց են, որոշում է կայացվել Կոնյայում (Կենտրոնական Թուրքիա) ստեղծել անօդաչու համակարգերին հակազդելու առաջադեմ կենտրոն։
    20:35
    13.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Նորապսակներին հանել են սենյակից առաջին գիշերից հետո. վերջնաժամկետ՝ Փաշինյանին
    Հայլուր 20։30 Նորապսակներին հանել են սենյակից առաջին գիշերից հետո. վերջնաժամկետ՝ Փաշինյանին
    20:30
    13.07.26
    Ավելին
  • Հասարակական
    Առեղծվածային կրակոցներ՝ Երևանում. արյունալի վեճը ցնցել է Արաբկիրը
    Երևանում երեկ հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա: Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած արյունալի վեճի մանրամասները՝ ռեպորտաժում:
    20:15
    13.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ԱԺ աշխատակազմին պարգևատրելու որոշում է կայացրել
    1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի:
    20:11
    13.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆոն դեր Լայենի և Կալլասի միջև «տարածքային պատերազմը» թևակոխել է բաց փուլ․ Euractiv
    ԵՄ արտաքին քաղաքականության նկատմամբ վերահսկողության համար Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասի միջև պատերազմը բաց է դառնում, քանի որ սրվում է վեճը Իսրայելի՝ օկուպացված տարածքներում գտնվող բնակավայրերի դեմ ԵՄ պատժամիջոցների տարբեր նախագծերի շուրջ։ Այս մասին հայտնել է բրյուսելյան Euractiv պորտալը։ «Ֆոն դեր Լայենի և Կալլասի միջև տարածքային պատերազմը թևակոխում է բաց փուլ», - հայտնել է Euractiv-ը՝ նշելով, որ դիմակայությունը ծավալվում է իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու կամ արգելելու տարբեր խնդիրների շուրջ։ Euractiv-ը նշում է, որ ԵՄ առաջատար երկրների մի մասը, այդ թվում՝ Ֆրանսիան, Իսպանիան, Բելգիան, Շվեդիան, Իռլանդիան և Նիդերլանդները, հանդես են գալիս իսրայելցի բնակիչների հետ առևտրի լայնածավալ արգելքի օգտին։ Euractiv-ը կարծում է, որ Կալլասը գտնվում է «դաշինքի երկրների արտգործնախարարների ճնշման տակ, որն էլ իր հերթին փորձում է այդ հարցում ճնշում գործադրել Եվրոպական հանձնաժողովի վրա»։ Պորտալի կարծիքով՝ Եվրոպական հանձնաժողովը փաստացի սաբոտաժի է ենթարկում Իսրայելի դեմ պատժամիջոցները. դեռևս 2025 թվականին այն առաջարկել էր առևտրային խիստ սահմանափակումների փաթեթ, որը «ԵՄ երկրների կողմից հաստատվելու հնարավորություն չուներ և մերժվեց»։ Այժմ Եվրոպական հանձնաժողովը, հենվելով այդ որոշման վրա, հրաժարվում է օկուպացված տարածքներում գտնվող բնակավայրերի հետ առևտրի արգելքից՝ փոխարենը առաջարկելով մի շարք կետային առևտրային սահմանափակումներ, ընդ որում՝ գործում է ոչ միայնակ, այլ ԵՄ այլ երկրների, այդ թվում՝ Գերմանիայի աջակցությամբ։ Ավելի վաղ Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը հայտարարել էր, որ, չնայած բոլոր ջանքերին, ԵՄ-ն «երբեք պատժամիջոցներ չի ընդունի Իսրայելի դեմ»՝ հանրակցության երկրների միջև առկա տարաձայնությունների պատճառով։
    20:00
    13.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանը մեկնում է Եթովպիա՝ վարչապետի աշխատակազմի հաշվին
    Հակոբյանը կգործուղվի Ադիս Աբեբա՝ «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
    19:48
    13.07.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Եվրոպայից նեղացած Ալիևը Հայաստանի համար «փրկություն» է անվանում Ադրբեջանի նավթը
    Ադրբեջանի նախագահի հերթական ելույթը օկուպացված Շուշիում կրկին զավեշտալի հայտարարություններով է առանձնացել: Ըստ փորձագետների՝ Հարավային Կովկասը «խաղաղության և փոխգործակցության» տարածաշրջանի վերածելու մասին խոսում է մեկը, որը շարունակում է ավելացնել ռազմական ծախսերը, չի դադարեցնում սպառնալից հայտարարությունները և օկուպացված է պահում հարևան երկրի տարածքները:
    19:45
    13.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանում ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
    Հուլիսի 13-ին՝ ժամը 16։26-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 700 մ հեռավորության վրա նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ:
    19:39
    13.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մակրոնը երկու շաբաթվա մեջ առաջին անգամ հանել է արևային ակնոցը
    Հունիսի 29-ին Ելիսեյան պալատում Օմանի սուլթան Հայսամ բեն Թարեքի ընդունելության ժամանակ Մակրոնը հանրության առաջ հայտնվել էր արևային ակնոցով։ Այդ ժամանակից ի վեր նա դրանք կրել է հանրային միջոցառումների և երկրների առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ։ Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նախագահը սկսել է ակնոց կրել աչքի հետ կապված խնդիրների պատճառով։ Մինչ այդ ֆրանսիացի առաջնորդը արևային ակնոցով հայտնվել էր նաև 2026 թվականի հունվարին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Այն ժամանակ ևս ֆրանսիացի առաջնորդն իր ելույթն արտասանել էր արևային ակնոցով՝ չնայած գտնվում էր փակ տարածքում, ինչը բացատրել էր աչքի մեջ անոթի պայթելու հանգամանքով։
    19:34
    13.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքով պայմանավորված հոսպիտալացման պատճառներից մեկը բարձրությունից վայր ընկնելն է. ԱՆ
    Պատուհանները փակ և կողպված պահեք, երբ երեխաները տանն են: Եթե օդափոխության համար բացում եք, հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանը, որը անհասանելի է երեխաներին:
    19:27
    13.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    24 ժամ ջուր չի լինի
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    19:20
    13.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ:
    19:13
    13.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «BMW»-ն և «Toyota»-ն․ կա մեկ զոհ
    Պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, իսկ մեկ երեխա՝ 7 ամսական, մահացել է։
    19:05
    13.07.26
    Ավելին
  • Հայաստան
    Տղե՛րք, Եվրոպա գնացե՞լ եք հեչ. անելանելի դրության մեջ են ռուսաստան բեռներ տանող հայ վարորդները
    Երկրորդ ամիսն է՝ Եվրոպա չեն կարողանում հասնել հայկական բեռնատարները: Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրողներն այսօր նորից են կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրել՝ պահանջելով լուծել արտահանման սահմանափակումների հետևանքով ստեղծված խնդիրը։ Նրանց խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակից դուրս այլ ուղղություններով աշխատելն իրենց համար գրեթե անհնար է։ Եվրոպական շուկա հայկական բեռներ հասցնելը, բեռնափոխադրողների գնահատմամբ, չափազանց թանկ և ոչ իրատեսական տարբերակ է։
    18:56
    13.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հեքիաթ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝
    18:45
    13.07.26
    Ավելին