Լրահոս
2026-04-28
-
Հասարակական«Իրավիճակը վերահսկելի է»․ Էկոնոմիկայի նախարարությունը՝ հեղուկ գազի շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալԼարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։ Խոսքն ամբողջական դեֆիցիտի մասին չէ, սակայն առանձին լցակայաններում հնարավոր են մատակարարման ժամանակավոր ընդհատումներ։Ավելին15:0028.04.26 -
ԻրավականՄի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: «Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Հ.-ն իր ծանոթներ՝ Ռ.Ա.-ի, Է.Խ.-ի, Ն.Կ.-ի հետ խմբի կազմում, 2025 թվականի մայիսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում տարբեր անձանց իրացրել է ընդհանուր 1 հատ 100.000 ՀՀ դրամ, 20 հատ 50.000 ՀՀ դրամ, 1 հատ 20.000 ՀՀ դրամ, 5 հատ 10.000 ՀՀ դրամ կեղծ թղթադրամներ՝ խարդախությամբ հափշտակելով 1 մլն 149 հզր 860 ՀՀ դրամի գույք: Մ.Հ.-ի, Ռ.Ա.-ի, Է.Խ.-ի և Ն.Կ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 29 դրվագ գործողությամբ կեղծ արժույթ իրացնելու և խարդախություն կատարելու համար: Մ.Հ.-ի և Ռ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, Է.Խ.-ի և Ն.Կ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին14:4728.04.26 -
ԱշխարհԽnշոր hրդեհ՝ Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում. կան զnhեր և վիրավnրներԱԻՆ-ից նաև հայտնել են, որ շենքի շրջագծով տեղադրվել են վերամբարձ մեխանիզմներ, ներսում շարունակում են աշխատել գազածխապաշտպան ծառայության օղակները: Աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ և 30 միավոր տեխնիկա: Հրդեհին տրվել է բարդության առավելագույն՝ հինգերորդ աստիճանը:Ավելին14:3928.04.26 -
ԻրավականՄիայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. փաստաբանՍիրելի՛ եղբայրներ ու քույրեր ի Հայաստան, ի Սփյուռս, յայլ մոլորակս ու յայլ ուրս, դուք տեսե՞լ եք ինչ «հանձնագիր» են ձեզ այսուհետ տալու ալիևի ծառաները՝ «անձնագրի» անվան տակ։Ավելին14:2728.04.26 -
ՀասարակականՀրդեհ՝ Բերդավանում. այրվել է երկհարկանի տունԱպրիլի 28-ին, ժամը 10:26-ին ՆԳՆ Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան բնակավայրում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 34-րդ փողոցի երկհարկանի տներից մեկի ննջասենյակում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:47-ին, մարվել՝ 10:55-ին: Այրվել է ննջասենյակը (մոտ 20 քմ)՝ գույքով։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ:Ավելին14:1628.04.26 -
ԻրավականԱրցախից տեղահանված 5 հոգանոց ընտանիքի միակ խնամակալը զրկվել է աշխատելու հնարավորությունից. փաստաբան«Դատարանի որոշումը դեռ չեմ ստացել, այլ միայն քաղվածքը։ Որոշման եզրափակիչ մասի ուսումնասիրությունը բավարար է դատարանի որոշումը որակելու որպես ակնհայտ անհիմն, ապօրինի և անօրինական, որովհետև դատարան է ներկայացվել մի այնպիսի միջնորդություն, որը պետք է մերժվեր առհասարակ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հիշեցնում եմ, որ, ըստ ձայնագրությունների, Գեղամ Զաքարյանը, իբրև թե, ինչ-որ անորոշ ընտրակաշառքի դիմաց տվել է իր և իր ընտանիքի անդամների ձայնը «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին տալու խոստում, այն դեպքում, երբ պարզվել է, որ Գեղամ Զաքարյանի ընտանիքի անդամներից չորսը, այսինքն, բացի իրենից մնացածը չունեն անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և օժտված չեն անգամ պասիվ ընտրական իրավունքով՝ նրանք ձայն տալու իրավունք չունեն։ Ոչ միայն չունեն ՀՀ քաղաքացիություն, այլ՝ նույնիսկ չեն էլ դիմել։ Նրանք հանդիսանում են Արցախի Հանրապետության քաղաքացիներ»,- մանրամասնեց փաստաբանը։Ավելին14:0928.04.26 -
ՔաղաքականԱրթուր Ավանեսյանը այն հետախույզն է, որին 30 տարի ադրբեջանցիները չէին կարողանում բռնել. Արեգա ՀովսեփյանԱյս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը:Ավելին14:0028.04.26 -
Քաղաքական«Սպառնացել, հայհոյել է, թե տղերքը ավտոմատներով Դոմբասից կգան, ես էլ հայհոյել եմ». Սարիկ Մինասյան․ ArmlurՎերջինիս հետ կապված հայհոյախառը հաղորդագրություն էր տարածվել:Ավելին13:5128.04.26 -
ԻրավականԿանդազին կալանավորած դատավորը Գրիգորի Խաչատուրովին երկար ժամանակ կալանքի տակ պահած դատավորն է. Արամ ՎարդևանյանԱվելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվեց 2 ամսով։Ավելին13:4228.04.26 -
ՄիջազգայինԻսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհերԱվիահարվածների ձայնը հասել է մինչև Տյուրոսի կենտրոնական առափնյա փողոց, իսկ քաղաքի արևելյան արվարձանի կողմից տեսանելի է հարձակման վայրից բարձրացող ծխի հսկայական սյունը։ Լիբանանի «հարավային մայրաքաղաքի» երկնքում շարունակում են շրջել մի քանի իսրայելական անօդաչու թռչող սարքեր, որոնք միջին բարձրության վրա թռիչքներ են իրականացնում։Ավելին13:3028.04.26 -
ԻրավականԵրևանում հայտնաբերվել է ավազակության համար հետախուզվող 46-ամյա տղամարդըՀետախուզվողի վերաբերյալ օպերատիվ տվյալը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 22-ին։ Ժամը 10:45-ին Ստեփանավանի բնակիչ 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց Երևանի Մարգարյան փողոցում և տեղափոխվեց մարզային վարչություն։ 2024 թվականի սեպտեմբերից նա հետախուզվում էր խոշոր չափերով ավազակության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։Ավելին13:2028.04.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․90 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:Ավելին13:1428.04.26 -
ՀասարակականՌուսական կողմը պաշտոնապես չի տեղեկացրել «Ջերմուկի» վաճառքի արգելքի մասին. ՍԱՏՄ պարզաբանումըԱյս մասին հայտարարություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն՝ անդրադառնալով հրապարակումներին, որ Ռուսաստանի մակնշման պետական համակարգն արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի խմբաքանակի վաճառքը օֆֆլայն ու օնլայն խանութներում։Ավելին13:0328.04.26 -
ՀասարակականԿոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ըԱյսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա 49 հասցեի մոտ բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Անուշավան Կ.-ի վարած «BMW» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Տիգրան Մ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։Ավելին12:5828.04.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։Ավելին12:4628.04.26 -
ՔաղաքականԽոր Վիրապ՝ առանց Արարատի. ինչպիսի՞ն է լինելու նոր կենսաչափական անձնագիրը«Փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Ըստ այդմ՝ նախ արտացոլված է Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:Ավելին12:3428.04.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Հեղուկ գազի դեֆիցիտը խորանում է. վարորդների բողոքըՀայլուր 12։30 Հեղուկ գազի դեֆիցիտը խորանում է. վարորդների բողոքըԱվելին12:3028.04.26 -
Արցախ«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վտանգված է․ Արցախում շարունակվում է հայկական հետքը ջնջելու քաղաքականությունըԳործակալության տարածած հայտարարության մեջ, մասնավորաես, ասվում է. «Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման փաստերը, Սուրբ Աստվածամոր տաճարի քանդման մասին հաղորդումները, ինչպես նաև սրբավայրերի, գերեզմանոցների, հուշարձանների և հայկական ինքնության տեսանելի նշանների նկատմամբ արձանագրված վանդալիզմի դեպքերը վկայում են ոչ թե առանձին միջադեպերի, այլ վտանգավոր և հետևողական քաղաքականության մասին։Ավելին12:2428.04.26 -
ՔաղաքականԳիտության զարգացումը առանձին վերցրած իմաստ չունի, գիտությունը զարգանա, որ ի՞նչ. Փաշինյանը՝ ԳԱԱ գիտնականներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում գիտական հանրության հետ։Ավելին12:1628.04.26 -
ԻրավականՀրապարակվել են 2026 թվականի ԱԺ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըՈրոնման համակարգում ընտրողը կարող է մուտքագրել իր անունը և ազգանունը՝ գտնելու համար այն ընտրական տեղամասը, որտեղ պետք է կատարի քվեարկությունը։ Ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար հնարավոր է լրացնել նաև ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը։Ավելին12:1128.04.26