Լրահոս
2026-04-28
-
ՔաղաքականԵՄ դիվանագետներն այցելել են ԿԸՀ՝ ծանոթանալու ԱԺ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներինԵՄ անդամ երկրների դեսպանությունների ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության ղեկավար, Վասիլիս Մարագոսի ղեկավարությամբ, ապրիլի 28-ին այցելել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դիվանագետները ԿԸՀ են այցելել սեփական նախաձեռնությամբ։Ավելին17:3028.04.26 -
ՄիջազգայինԾանր իրավիճակ է ռազմաճակատում. Ուկրաինային տարածքային զիջումների են տրամադրումԾանր իրավիճակ է ռուս-ուկրաինական ռազմաճակատում: Մոսկվան հայտնել է ուկրաինական անօդաչուների գրոհի մասին: Զոհեր ու վիրավորներ կան Բելգորոդում՝ ըստ տեղի իշխանությունների:Ավելին17:2528.04.26 -
ՔաղաքականՄենք առաջարկում ենք ստեղծել սփյուռքի երիտասարդներին Հայաստանին կապելու ցանց. Արման ԱբովյանԱյս մասին հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանը։Ավելին17:1828.04.26 -
ՀասարակականԱշոտ Փաշինյանն արդեն գրանցման հասցե ունի. «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և նրանց դուստրերի գրանցման հասցեն չի փոխվել։ Նրանք շարունակում են գրանցված մնալ Չեխովի 8 հասցեում գտնվող իրենց նախկին բնակարանի վրա, որը, իրենց իսկ հայտարարություններով, դեռ 2 տարի առաջ են վաճառել։Ավելին17:1328.04.26 -
ՔաղաքականԽաղաղության ցանկացած գործընթաց պետք է ամրապնդված լինի միջազգային երաշխիքներով. Սուրեն ՍուրենյանցԱյս մասին «Առաջարկ Հայաստանին» նախագծի անդամների նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակում ներառված Սուրեն Սուրենյանցը:Ավելին17:0928.04.26 -
ՔաղաքականՄեր երկրի խնդիրը կառավարման մեջ է․ Արա ԱյվազյանԱյս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։Ավելին17:0428.04.26 -
ԱշխարհՆիգերիայում զինված հարձակման հետևանքով 29 մարդ է զոհվելՆահանգապետի գրասենյակը հայտնել է, որ «հարձակվողները գործել են մի քանի ժամ՝ սպանելով տասնյակ բնակիչների, այրելով պաշտամունքի վայրեր և ոչնչացնելով գույք, այդ թվում՝ մոտոցիկլետներ»։Ավելին17:0028.04.26 -
ԻրավականԲնակչի տանը 122 գրամ մարիխուանա է հայտնաբերվել. 27-ամյա երիտասարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ապրիլի 27-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 27-ամյա բնակիչը տանը և հարակից շինությունում կանեփից պատրաստած թմրամիջոց է պահում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 27-ամյա երիտասարդի տան նկուղում հայտնաբերվել է ընդհանուր 122 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ։ Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերված թմրամիջոցը պատրաստել է իր աճեցրած կանեփից։ Նա ձերբակալվել, տեղափոխվել է Արմավիրի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Ակնալիճ գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։Ավելին16:4728.04.26 -
ՀասարակականԵրևանում 9-ամյա երեխային հարվածներ են հասցրել. մայրը դիմել է ոստիկանությունԱպրիլի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ Ա․ Ե․-ն և հայտնել, որ իրենց շենքի բակում իր 9-ամյա երեխայի հետ խաղացող երեխայի մայրիկը, ով բնակվում է մոտակայքում, հարվածներ է հասցրել իր երեխայի դեմքին։Ավելին16:3928.04.26 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս․ այն զգացվել է Գյումրիում և ՀՀ այլ բնակավայրերումԱպրիլի 28-ին` տեղական ժամանակով ժամը 16:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12։02-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․98⁰ և արևելյան երկայնության 43․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Զարիշատ, Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:Ավելին16:3528.04.26 -
ԻրավականԱնչափահասին ներգրավել է գողությունների մեջ. 30-ամյա երիտասարդը ձերբակալվել էԱնչափահասին ներգրավել է գողությունների մեջ. 30-ամյա երիտասարդը ձերբակալվել էԱվելին16:2328.04.26 -
ՄիջազգայինՁերբակալվել է թմրաբիզնեսի «այգեպանը». անկարգություններ են սկսվել ՄեքսիկայումՆարկոբարոն Էլ-Ժարդիներոյի ձերբակալաման մասին են հայտնել մեքսիկական հատուկ նշանակության ուժերը: «Խալիսկո նոր սերունդ» անունով թմրակարտելի առաջնորդի ձերբակալման օպերացիան բարդ է եղել, անհրաժեշտ է եղել ավելի քան 500 զինվոր, նաև օդուժ ներգրավել:Ավելին16:1528.04.26 -
ԱրցախԱրսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է․ 24NewsԱրտակ Բեգլարյանը հիշեցրեց, որ մշակութային ժառանգությունը քանդելը միջազգային հանցագործություն է, Ադրբեջանը հանցանք է գործում, իսկ ՀՀ-ն դրանք պաշտպանելու պարտավորություն ունի՝ սկսած հայկական ժառանգության հանդեպ ունեցած պատասխանատվությունից, մինչև այն, որ արցախցիներին ընդունած կողմն է, հետևաբար նրանց մշակույթը պիտի պաշտպանի:Ավելին16:0728.04.26 -
ՄիջազգայինՍլովակիայի վարչապետը կարող է ավտոմեքենայով մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի օրվա միջոցառումներին․ TVN24Նախօրեին Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ Ֆիցոյի ինքնաթիռի՝ Լեհաստանի օդային տարածքով դեպի Ռուսաստան թռիչքի հարցը հանված է օրակարգից։ Ընդ որում, նա չի պարզաբանել, թե արդյոք Վարշավան պատրաստվում էր թույլտվություն տալ, կամ թե Մոսկվա մեկնելու համար որ երթուղին էր ընտրել Բրատիսլավան։Ավելին16:0028.04.26 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանը հանդիպում է ունեցել երիտասարդների հետ«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդիպում է ունեցել երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում Սամվել Կարապետյանը ընդգծել է՝ երիտասարդները առաջին հերթին պետք է փոխեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի-որ դրանից հետո իրեն ավելի հեշտ կլինի մտածել մնացած այլ հարցերի մասին: «Առաջին քայլը պետք է միասին անենք, երկրորդ քայլի մասին չկասկածեք, ես միշտ եղել եմ իմ խոսքի տերը, հիմա էլ վստահեցնում եմ, որ շատ ավելի հեշտ են լինելու հաջորդ քայլերը»,- նշել է Կարապետյանը:Ավելին15:5128.04.26 -
ՄիջազգայինԳազայի հատվածի վարելահողերը գրեթե ամբողջությամբ վնասվել են Իսրայելի հետ պատերազմի հետևանքով«Այս ոչնչացումը միայն բնապահպանական չէ։ Այն ուղղակիորեն կապված է պարենային ճգնաժամի հետ», - ասել է մարդասիրական խումբը։Ավելին15:4428.04.26 -
ՄիջազգայինԹուրքիայի ԱԳ նախարարն Ավստրիայում կքննարկի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ուկրաինական հակամարտությունըԹուրքիայի ԱԳ նախարարն Ավստրիայում կքննարկի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ուկրաինական հակամարտությունըԱվելին15:3628.04.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Նոր պատերազմի՞ է պատրաստվում Ադրբեջանը. վարժանք Թուրքիայի հետ, գործարք՝ ՉեխիայիՀայլուր 15։30 Նոր պատերազմի՞ է պատրաստվում Ադրբեջանը. վարժանք Թուրքիայի հետ, գործարք՝ ՉեխիայիԱվելին15:3028.04.26 -
ՔաղաքականՄեկ շաբաթից կստորագրվի Ֆրանսիայի հետ ռազմավարական փաստաթուղթը. Արարատ Միրզոյանը՝ ՓարիզումԱպրիլի 27-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ կայացել է եվրոպական տարածաշրջանի երկրներում և կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը: Նախարար Միրզոյանն իր բացման խոսքում նշել է. «Վերջին անգամ բոլորս, իհարկե ավելի ընդլայնված կազմով, հանդիպել ենք օգոստոսի վերջին, որից հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել հատկապես եվրոպական աշխարհամասում և Եվրոպական միության ու առանձին երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններում։ Բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում։ Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը։ Մինչ այս՝ վերջին ամիսներին, իհարկե, առանձին երկրների հետ արդեն դա տեղի է ունեցել, օրինակ` Գերմանիայի հետ։ Իհարկե, անվանումները փաստաթղթից փաստաթուղթ մի փոքր տարբերվում են. մի դեպքում դա ռազմավարական գործընկերության հաստատում է, մի դեպքում դա գործընկերության ռազմավարական օրակարգ է։ Օրինակ` Եվրոպական միության հետ ստորագրեցինք «Գործընկերության ռազմավարական օրակարգ» և այսպես շարունակ»։ Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել մայիսի 4-6-ը Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին՝ Եվրոպական քաղաքական համայնքի ու ՀՀ-ԵՄ գագաթնաժողովներին և «Երևանյան երկխոսություն» միջոցառմանը։ Եվրոպական երկրների հետ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձ է կատարել ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների հիմնական օրակարգին, ստորագրվելիք փաստաթղթերին։ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն անդրադարձ է կատարել «Երևանյան երկխոսության» նախապատրաստական աշխատանքներին, քննարկումների հիմնական ուղղություններին: Դեսպանահավաքի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության, եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության՝ Հայաստանի ներգրավածությամբ ծրագրերի իրականացման ընթացքը, տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ցանցի զարգացման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման գործընթացներին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալիզացիայի ուղղությամբ քայլերին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, առկա մարտահրավերների շուրջ։ Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև դիվանագիտական ծառայության կատարելագործմանն ուղղված նախաձեռնություններին, այդ նպատակով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում առաջարկված փոփոխություններին։Ավելին15:2528.04.26 -
Քաղաքական«Բոլոր վտանգավոր առաջադրանքները նրան էինք վստահում»․ մարտական ընկերների հուշերը Արթուր Ավանեսյանի մասինՄայոր Գարիկ Օհանյանն էլ՝ խոսելով հետախույզ Արթուր Ավանեսյանի մասին, նշում է, որ Ավանեսյանը եթե իրենց ստորաբաժանման մոտ էր, անկախ իրենցից իրենց լավ էին զգում, անձնակազմի «դուխն» էր տեղը լինում, հումորն էր տեղը լինում, գիտակցությունն էր տեղը լինում, ու երբ Արթուր Ավանեսյանին հարցնում են ինչպես է, ասում է՝ մարտական լիցքավորված։Ավելին15:1528.04.26