Լրահոս
2026-04-29
-
ՀասարակականԵրևանում Անտառային փողոցի մի հատվածում երթևեկությունը կդառնա միակողմանիԵրևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Անտառային փողոցում:Ավելին11:2929.04.26 -
ՀասարակականՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվելՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՎԱԶԳԵՆ ԱՄՅԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ» Ա/Ձ-ում։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը։Ավելին11:1629.04.26 -
Հասարակական«Chevrolet»-ը Մուղնի բնակավայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահըԱյսօր՝ ապրիլի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Գևորգ Վ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մուղնի բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 47-ամյա Արման Մ.-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել։Ավելին11:0429.04.26 -
ՀասարակականԱդրբեջանական ինքնաթիռ` ԶվարթնոցումԱդրբեջանից Հայաստան պատվիրակություն է ժամանել: Այս մասին «Սպուտնիկ Արմենիային» հայտնել են Քաղավիացիայի կոմիտեից:Ավելին10:5229.04.26 -
ԻրավականԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և մինչև 93 մլն դրամի փողերի լվացման դեպք է բացահայտվելՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված 3 քրեական վարույթի նախաքննությունը:Ավելին10:4429.04.26 -
ՀասարակականԷլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին10:3029.04.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայտնի է, որ «Քաղպայմանագրի» նախընտրական մարզային շտաբների ղեկավարներ են նշանակվել մարզպետները։ Որոշ տեղեկություններով՝ ՔՊ շտաբը նրանց անսահմանափակ հնարավորություններ է տվել, միայն թե կարողանան ձայն բերել իրենց ուժի համար։Ավելին10:1529.04.26 -
Մամուլի տեսություն«Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում:Ավելին10:1229.04.26 -
Մամուլի տեսությունԻնչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8-ին մեկնարկելու է ԱԺ ընտրությունների նախընտրական պաշտոնական քարոզարշավը։Ավելին10:0929.04.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մայիսի 4-5-ին, ինչպես հայտնի է, Երեւանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։Ավելին10:0629.04.26 -
Մամուլի տեսությունԿանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, երկամսյա կալանքի է տարել Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացված դատավոր Արամ Գրիգորյանը։Ավելին10:0329.04.26 -
Մամուլի տեսությունՍահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը միլիարդներ է ներդրել սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար, բայց չի հաշվարկել՝ այդ տներում արդյոք մարդիկ ապրում են, թե ոչ։ «Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ 35 մլրդ դրամ վարկերի և 6.8 մլրդ դրամ բյուջետային աջակցության դիմաց պետությունը դեռ չգիտի՝ սահմանին քանի մարդ է բնակեցվել։ Թվերը կան, բնակեցման արդյունքը՝ ոչ։Ավելին09:5729.04.26 -
Մամուլի տեսությունՈւժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ»Հրապարակ» օրաթերթը գրում է. Ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ վերջին շաբաթներին նախընտրական «զտում» է սկսվել ՆԳ եւ պաշտպանության համակարգերում։Ավելին09:5329.04.26 -
Մամուլի տեսությունՀունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 7-ին նախատեսվող ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում առավել հաճախ բարձրաձայնվող խնդիրներից մեկը ընտրողների պասիվության միտումն է։ Իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հիմնական մրցակիցները վերջին շաբաթներին արձանագրում են, որ հանրության զգալի հատվածը պարզապես չի ցուցաբերում ընտրություններին մասնակցելու ցանկություն․ և գյուղերում, և մայրաքաղաքում, և խոշոր քաղաքներումԱվելին09:4629.04.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ»Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի ներսում միմյանց դեմ ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել։ Ցուցակի հետին հորիզոնականներում հայտնված գործող պատգամավորները չեն կարողանում հաշտվել այն անարդարության հետ, որ տեղի ունեցավ ներկուսակցական ընտրությունների եւ ցուցակը կազմելու ժամանակ:Ավելին09:4129.04.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։Ավելին09:3029.04.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի հետ։Ավելին09:2129.04.26
2026-04-28
-
ՄիջազգայինԹրամփը քննադատել է Գերմանիայի կանցլերին՝ Իրանի հարցում ունեցած դիրքորոշման համար«Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ընդունելի է համարում Իրանի մոտ միջուկային զենքի առկայությունը։ Նա գաղափար անգամ չունի, թե ինչի մասին է խոսում»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում։ «Եթե Իրանն ունենար միջուկային զենք, ամբողջ աշխարհը պատանդ կդառնար։ Ես այժմ Իրանի նկատմամբ ձեռնարկում եմ գործողություններ, որոնք վաղուց պետք է ձեռնարկեին այլ երկրներ կամ նախագահներ»,- պնդել է Թրամփը։ «Զարմանալի չէ, որ Գերմանիայի գործերն այդքան վատ են թե՛ տնտեսական, թե՛ այլ առումներով»,- հավելել է ամերիկյան առաջնորդը։Ավելին23:5628.04.26 -
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է վարչապետ Սթարմերի դեմ հետաքննություն սկսելու նախաձեռնությունըՊահպանողականների առաջարկին աջակցել էին նաև այլ ընդդիմադիր ուժեր՝ Լիբերալ-դեմոկրատները, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, աջ պոպուլիստական Reform UK-ը և «կանաչները»։ Սակայն, քանի որ Լեյբորիստական կուսակցությունը 650-տեղանոց Համայնքների պալատում ունի բացարձակ մեծամասնություն, նախաձեռնությունը մերժվել է։ Թորիների առաջարկին կողմ է քվեարկել 223 պատգամավոր, դեմ՝ 335-ը։ Լեյբորիստները ընդդիմության այս քայլը որակել են որպես «քաղաքական հնարք»՝ հաջորդ շաբաթ կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ։Ավելին23:4528.04.26 -
ՄիջազգայինԻրանի դեմ նոր պատերազմի վտանգը մեծ է. Թրամփը մերժում է Թեհրանի առաջարկները«Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ բացենք»,- այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Թրամփը, որն ըստ Ալ Ջազիրայի՝ անհամբեր է դարձել ու վայրկյան առաջ շոշափելի արդյունքներ է ուզում Իրանի հետ բանակցություններում: Ըստ ԱՄՆ նախագահի՝ Իրանը այսօր ամերիկյան կողմին հայտնել է, թե իբր «իրենք կոլապսի մեջ են» և ուզում են, որ «Ամերիկան որքան հնարավոր է շուտ բացի Հորմուզի նեղուցը»: Իրանը դեռ չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունը:Ավելին23:3728.04.26