Լրահոս
2026-05-02
-
ՄիջազգայինՌումինիան կործանիչներ է օդ բարձրացրել Ուկրաինայի հետ սահմանին«Պաշտպանության նախարարության ռադարները ֆիքսել են Իզմայիլի (Ուկրաինա) ուղղությամբ շարժվող ռուսական 20 անօդաչուների խումբ. օդային ոստիկանության մարտական ծառայության երկու F-16 կործանիչներ ժամը 02:00-ի սահմաններում թռիչք են կատարել Ֆետեշտիում գտնվող 86-րդ ավիաբազայից», - նշված է նախարարության կայքում: Որևէ ապացույց չի ներկայացվում, սակայն պնդվում է, որ վերգետնյա ռադարները Կիլիայի շրջանում ֆիքսել են անօդաչուներից մեկի կարճատև ներթափանցումը ազգային օդային տարածք: ՆԱՏՕ-ն ուժեղացրել է Ռումինիայի վրայով օդային տարածքի մոնիթորինգը՝ տեղակայելով վաղ նախազգուշացման լրացուցիչ համակարգեր: Ռումինիայի խորհրդարանն ավելի վաղ օրենք էր ընդունել, որը թույլ է տալիս խոցել երկրի օդային տարածքը խախտող անօդաչուները: Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից Եվրոպայի երկրների օդային տարածքը խախտելու վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են:Ավելին11:2602.05.26 -
ՔաղաքականԻնձ համար պարզ էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիան միշտ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ է կապելու. Ռոբերտ ՔոչարյանԱյս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։Ավելին11:1502.05.26 -
ՀասարակականԱրարատի մարզում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներԵրեկ՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Դարբնիկ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել են 65-ամյա Հարություն Յ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արա Զ․-ի վարած բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից Արա Զ․-ի վիճակը գնահատվել է ծանր։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։Ավելին11:0402.05.26 -
ԱշխարհՄալին, Նիգերը եւ Բուրկինա Ֆասոն գործողություն են իրականացրել գրոհայինների դեմ․ Al ArabiyaՆրա տեղեկություններով՝ երեք երկրների բանակները զանգվածային օդային հարձակումներ են իրականացրել Մալիում զինյալների դիրքերի ուղղությամբ։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 25-ին ապօրինի զինված խմբավորումները Մալիում պետական հեղաշրջման փորձ են ձեռնարկել։ «Աֆրիկյան կորպուսի» ստորաբաժանումները թույլ չեն տվել իրականացնել պետական հեղաշրջումը և կանխել են քաղաքացիական անձանց զանգվածային զոհերը։ Երկրի անցումային խորհրդի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ֆուսեյնու Ուատտարան հայտարարել է, որ Բամակոն համակարգել է գործողությունները Բուրկինա Ֆասոյի և Նիգերի հետ՝ Սահելի պետությունների համադաշնության միասնական ուժերի շրջանակներում։Ավելին10:5102.05.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:4302.05.26 -
ՄիջազգայինԹրամփը խոստովանել է, որ ԱՄՆ զինվորականները լցանավերը գրավելիս իրենց ծովահենների պես են պահումԽոսելով ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական երկու տանկերների՝ Majestic-ի և Tifani-ի զավթման մասին, որոնք ընդհանուր առմամբ փոխադրում էին 3,8 միլիոն բարել նավթ, ամերիկյան առաջնորդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «զավթել են նավերը և վերցրել բեռը»։ «Մենք վերցրեցինք նավթը, դա շատ շահավետ բիզնես է։ Ո՞վ կմտածեր՝ մենք մեզ պահեցինք ծովահենների պես»,- հայտարարել է նա։ «Մենք ինչ-որ առումով ծովահեններ ենք, մենք խաղեր չենք խաղում»,- հավելել է նա։ Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդին ուղղված նամակում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իրականացրել է ագրեսիայի ակտ և պետական ծովահենություն՝ զավթելով իրանական երկու առևտրային Majestic և Tifani նավերը և հափշտակելով 3,8 միլիոն բարել իրանական նավթ։ Թեհրանը ԱՄՆ-ի գործողությունները որակում է որպես «ՄԱԿ-ի Կանոնադրության կոպիտ խախտում», մասնավորապես՝ 2(4) հոդվածի, և Անվտանգության խորհրդից պահանջում է միջոցներ ձեռնարկել։ Իրանն ընդգծում է, որ իրեն իրավունք է վերապահում «դիմակայել այդ լկտի գործողություններին»՝ միջազգային իրավունքին համապատասխան։Ավելին10:3202.05.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն մտադիր է ոչ թե համագործակցել Եվրոպայի հետ, այլ պատժել նրան․ PoliticoԻնչպես գրում է հրատարակությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «մեծամասամբ ուշադրությունը Ուկրաինայում շարունակվող հակամարտությունից տեղափոխել է» Իրանի դեմ ռազմական գործողության վրա։ Միևնույն ժամանակ, ամերիկյան առաջնորդի դժգոհությունը ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների նկատմամբ՝ իսլամական հանրապետության դեմ պատերազմում նրանց կողմից աջակցության բացակայության պատճառով, «դրդում է նրանց ավելի շուտ նվազեցնել կախվածությունը Վաշինգտոնից»։ «Թրամփի վարչակազմի և եվրոպական դաշնակիցների միջև տարաձայնությունները սկսում են անհաշտելի թվալ»,— ընդգծում է թերթը։ Politico-ի գնահատմամբ՝ ամերիկյան առաջնորդի քննադատությունը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հասցեին, այդ երկրում ամերիկյան ռազմական զորախմբի կրճատման պլանները, ինչպես նաև ապրիլի 29-ին Թրամփի զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վկայում են այն մասին, որ նա «տվյալ պահին ավելի շատ շահագրգռված է Եվրոպային դատապարտելով և, հնարավոր է, նույնիսկ պատժելով, քան նրա հետ համագործակցելով»։ Թերթի գնահատմամբ՝ «ցանկացած այլ պահի այս իրադարձություններից յուրաքանչյուրը կհանգեցներ ճգնաժամային հանդիպումների եվրոպական մայրաքաղաքներում», սակայն այնտեղ «հիմնականում կարծում են, որ երկինքն արդեն փլվել է, իսկ որոշ [եվրոպական] առաջնորդներ սկսել են հարմարվել» ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ներկա վիճակին։ Ապրիլի 29-ին Politico-ն, հղում անելով Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկացի պաշտոնյաներն արդեն չեն կարողանում հիշել, թե Սպիտակ տանը վերջին անգամ երբ է բարձրացվել Ուկրաինայի շուրջ բանակցությունների թեման, քանի որ ԱՄՆ բանակցողները հիմնականում կենտրոնացած են Իրանի վրա։ Նույն օրը ամերիկյան առաջնորդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է կրճատել Գերմանիայի տարածքում տեղակայված իր զորախումբը՝ չհստակեցնելով, թե ինչու վարչակազմը կարող է դիմել նման քայլի։ Հայտարարությունը հայտնվեց այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլերը քննադատաբար արտահայտվեց Իրանի դեմ Վաշինգտոնի ռազմական արշավի մասին՝ մատնանշելով ԱՄՆ-ի հստակ ռազմավարության բացակայությունը։ Մայիսի 1-ին Պենտագոնի ղեկավար Պիտ Հեգսեթը կարգադրեց 6-12 ամսվա ընթացքում Գերմանիայից դուրս բերել 5 հազար ամերիկացի զինվորականի։Ավելին10:2002.05.26 -
ՀասարակականԲորբոքվում են՝ Փաշինյանի անունը լսելիս. քաջարանցիները չեն վախենում նրան «խաբեբա» անվանելԱշխատավորի օրվա երևանյան ջերմությունը չի հասել Սյունիք: Մարդիկ, լսելով Հայաստանի իշխանության վստահեցումները, թե ծայրահեղ աղքատությունը վերացման եզրին է ու շատ շուտով այն պաշտոնապես կարձանագրվի, մատնացույց են անում հազար ու մի խնդիրները՝ խանութում ապրանքների բարձր գներից մինչև անվտանգային հարցեր:Ավելին10:1002.05.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:Ավելին10:0002.05.26 -
ՀասարակականՄայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավարԵրևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվում է աշխատանքը կազմակերպել հեռավար՝ ըստ անհրաժեշտության։Ավելին09:4902.05.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 3 կարեւոր լուրովՀիբրիդային պատերազմի անվան տակ առաջիկայում ռուսական որոշ ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցեր կբարձրացվեն։Ավելին09:4602.05.26 -
ՔաղաքականԿիրանցում «արտակարգ դրություն է». Փաշինյանն է այցելում. «Հրապարակ»Կիրանցի եկեղեցին է այսօր օծվելու, ինչն էլ Փաշինյանի այցի առիթն է, վաղ առավոտից գյուղում անվտանգային խիստ միջոցառումներ են իրականացվում ոստիկանության եւ ՊՊԾ տասնյակ աշխատակիցների կողմից։Ավելին09:4202.05.26 -
Մամուլի տեսությունԱլիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»Հատկապես ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Բաքվում երեք տարի պատանդ պահվող Ռուբեն Վարդանյանի ազատության համար ԱՄՆ բարձրաստիճան այրերի հետ շարունակում է բանակցել։ Խոսքն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, Թրամփի աղջկա ամուսնու, ինչպես նաեւ՝ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդիի մասին է, հատկապես որը մտերիմ է Աֆեյանի հետ։Ավելին09:3902.05.26 -
Մամուլի տեսությունԵվս մեկ գողականի են բաց թողել. «Հրապարակ»Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 3-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան էր հանձնել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա. Ի.-ին (Պիստ Արմեն) դիմած եւ նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, քրեական հեղինակությունը հետախուզման մեջ էր։ Բացի վերը նշված մեղադրանքից, Պիստ Արմենը մեղադրվում է նաեւ շանտաժով եւ սպառնալիքով առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու համար։Ավելին09:3502.05.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն կբարձրանա մայիսի 3-4-ին ևս 3-4 աստիճանով։Ավելին09:3002.05.26 -
Մամուլի տեսությունԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում. «Հրապարակ»Բողոքի ակցիան ծրագրել են իրականացնել անհետ կորածների, գերիների հարազատները, արցախցիներ, հասարակական կազմակերպությունների եւ տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։Ավելին09:2502.05.26 -
Մամուլի տեսությունԱնվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել․ «Հրապարակ»Իշխանական կուլիսներից տեղեկացանք, որ նիստում քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաեւ տելեգրամյան հարթակների փակման հարցը։Ավելին09:2002.05.26 -
Մամուլի տեսությունԱնձնագիրը տալու են հունիսի 10-ին, որ քվեարկությանը չմասնակցի․ «Հրապարակ»Ենթադրում են, որ ընտրություններին արցախցիները չեն քվեարկելու գործող իշխանությունների օգտին։Ավելին09:1502.05.26
2026-05-01
-
ՄիջազգայինԼավրովը և Արաղչին հեռախոսազրույց են ունեցելԼավրովը և Արաղչին հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։Ավելին23:3201.05.26 -
ՀասարակականՊահեստում հրդեհ է բռնկվել, յոթ մարտական հաշվարկ է մեկնելՄայիսի 1-ին, ժամը 22։34-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող պահեստում։Ավելին23:1601.05.26