Լրահոս
2026-05-07
-
ԻրավականՎեդիի մանկապղծության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել էԴատավոր Ռուզաննա Ամիրջանյանի որոշմամբ, Վեդիի մանկապղծության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է։Ավելին22:1707.05.26 -
ՀասարակականՄանրամասներ՝ Երևանում բռնկված ողբերգական վթարիցՄայիսի 7-ին, ժամը 17։08-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։44-ին, մարվել՝ 18։20-ին։ Այրվել են վագոն-տնակի տանիքից մոտ 2 քմ և տնակին կից շինությունը՝ մոտ 10 քմ։ Հրշեջ-փրկարարները տնակին կից շինության լոգարանում հայտնաբերել են Պ․ Կ․-ի դին։Ավելին22:0807.05.26 -
Քաղաքական«Գուբեռնյա» չի լինելու ուժեղ Հայաստանը. Կարապետյանը «զառանցանք» է անվանում Փաշինյանի սպառնալիքները«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը առաջին մեծ ասուլիսն է տվել, ու մի քանի ուշագրավ հայտարարություն արել: Ըստ դրանցից մեկի՝ «Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս Ադրբեջանի մարզպետի դերում»: Կարապետյանն այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով իշխանականների մեղադրանքներին, թե իր ընտրվելու դեպքում «Հայաստանը Ռուսաստանի գուբերնիա է դառնալու»:Ավելին22:0007.05.26 -
ՀասարակականԽոշոր հրդեհ՝ Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են Հնդկաստանի քաղաքացու կիսամոխրացած մարմինըԱյսօր՝ մայիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում՝ Ամառանոցային 1 տարածքում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել։Ավելին21:4607.05.26 -
ՏարածաշրջանԻրանը զենքը վայր չի դնում. տագնապալի անորոշություն՝ Թեհրանի շուրջԻրանը զենքը վայր չի դնում. տագնապալի անորոշություն՝ Թեհրանի շուրջԱվելին21:4107.05.26 -
ՄիջազգայինԻրանը դեռևս չի պատասխանել ԱՄՆ-ի առաջարկինՆրա խոսքով՝ Իրանը «դիտարկում է հաղորդագրությունները», և առայժմ «ամերիկյան կողմին որևէ պատասխան չի տրվել»։Ավելին21:3607.05.26 -
ՔաղաքականԸնդդիմությունը բացահայտել է ՔՊ-ի ջղաձգումների պատճառը. եթե հաղթելու եք, ինչո՞ւ եք հիստերիա անումՔարոզարշավի պաշտոնական մեկնարկի նախօրեին ավել է թեժացել իշխանություն-ընդդիմություն խորհրդարանական բանավեճը: ՔՊ-ականներն այսօր «անակնալ» են խոստացել ընդդիմադիրներին հունիս 7-ին՝ փորձելով հերքել «Հայաստան» խմբակցության այն պնդումը, թե առաջիկա ընտրություններում իշխող ուժը վերընտրվելու որևէ շանս չունի:Ավելին21:3007.05.26 -
ՔաղաքականԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երեք թեկնածուի գրանցումըՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 7-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երեք թեկնածուի գրանցումը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԸՀ-ից: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում: ԿԸՀ-ն ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Արմեն Սոկրատի Փամբուխչյանի, Արմեն Ալիկի Գրիգորյանի և «Բոլորին դեմ եմ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Դավիթ Սերժիկի Պետրոսյանի ինքնաբացարկի դիմումները։ Դիմումները նոտարական կարգով վավերացված են եղել։Ավելին21:2007.05.26 -
ՀասարակականՌոբերտի մայրը շատ գեղեցիկ ու խիստ կին էր, ու այդպիսի խստությամբ էլ դաստիարակել էր իր երեխաներին․ Բելլա ՔոչարյանԱյս մասին «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» ֆիլմի ժամանակ ասաց Բելլա Քոչարյանը։Ավելին21:1307.05.26 -
ՄիջազգայինՄերցը խոսում է ողջ Գերմանիայի անունից, նրա կեցվածքը ողջամիտ չէր․ Գերմանիայի նախկին ԱԳ նախարար«Բառերը հետևանքներ են ունենում, հատկապես Գերմանիայի կանցլերի բառերը։ Ես չեմ ցանկանում այստեղ գրաքննությամբ զբաղվել, բայց ինքս նման բան չէի ասի։ Հայտնի է, թե ինչպես է [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփն արձագանքում նման բաներին։ Գերմանիայի կանցլերը չի խոսում որպես մասնավոր անձ Ֆրիդրիխ Մերց. նա խոսում է որպես Գերմանիայի կառավարության ղեկավար, նա խոսում է ողջ Գերմանիայի անունից», - հայտարարել է Ֆիշերը ZDF հեռուստաալիքի եթերում։ Նրա պնդմամբ՝ «կարևորը ոչ թե անկեղծությունն է, այլ Գերմանիայի Դաշնային Հանրապետության և ամերիկյան կառավարության, այսինքն՝ ամերիկյան նախագահի միջև հարաբերությունները»։Ավելին21:0607.05.26 -
ՔաղաքականՍարսափելի բառեր՝ ՔՊ-ի համար. լարված մթնոլորտում է անցել Գյումրիի ավագանու նիստըԹեժ է անցել երկրորդ քաղաքի ավագանու նիստը: Նախընտրական քարոզարշավից հաշված ժամեր առաջ Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամերը շտապել են հայտարարել՝ իրենց իշխանությունը թոշակներ է բարձրացրել, իսկ քաղաքում երբեք իշխանություն չեն եղել ու խնդիրների համար պատասխանատու չեն:Ավելին21:0007.05.26 -
Քաղաքական«Հիմա ինձ համար ավելի հասկանալի է՝ ինչ է կատարվել». Ռոբերտ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմի մասինԱյս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։Ավելին20:5207.05.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Լարվածությունը պիկին է հասնում քաղաքական բանավեճում. քարոզարշավի մեկնարկ՝ 3,5 ժամիցՀայլուր 20։30 Լարվածությունը պիկին է հասնում քաղաքական բանավեճում. քարոզարշավի մեկնարկ՝ 3,5 ժամիցԱվելին20:3007.05.26 -
ՔաղաքականՄոսկվայի կոշտ մեղադրանքները՝ Երևանին. Ռուսաստանի 1-ին պաշտոնական արձագանքը՝ Հայաստանում եվրահավաքինԵվրոպական քաղաքական համայնքի՝ Երևանում անցկացված գագաթնաժողովին կոշտ է արձագանքում Մոսկվան՝ իր արտգործնախարարության ներկայացուցչի շուրթերով: Ռուսաստանը պնդում է, թե իբր Հայաստանը ներգրավվում է հակառուսական գործընթացներում, իսկ եվրոպացիները միջամտում են մեր երկրի ներքին քաղաքականությանը։Ավելին20:1507.05.26 -
ՀասարակականԵրևանում հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա․ նա պատշգամբից անզգուշաբար վայր է ընկելՄայիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուզանդի փողոցի շենքերից մեկից Երևանի 103 շտապօգնության հերթապահ խումբը «քթի վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց է տեղափոխել մի երեխա։Ավելին20:0007.05.26 -
ԻրավականԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Պառավաքար գյուղի հարակից տարածքում գտնվող աղբյուրի մոտ։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի մարտական ակոսափող հրազեն, ինքնաձիգի ու գնդացրի 96 փամփուշտ և վառոդային լիցք։ Բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացել Արծվաբերդ գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել է «Կարաբին» տեսակի ակոսափող հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ Տավուշի բաժին ներկայացած Վերին Ծաղկավան գյուղի բնակիչն էլ կամավոր հանձնել է որսորդական ողորկափող հրացան և փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։Ավելին19:4907.05.26 -
ԻրավականՎեդիի դեպքով պայմանավորված Արարատի մարզային քննչական վարչության և Վեդիի քննչական բաժնի պետերն ազատվել են պաշտոններիցԱյս մասին ԶԼՄ-ներին հայտնել են քննչական կոմիտեից։Ավելին19:4707.05.26 -
ԻրավականՆԳՆ-ն հաստատում է. Վեդիի մանկապղծության գործով բարձրաստիճան ոստիկաններ են պաշտոնանկ արվելԱյս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։Ավելին19:4307.05.26 -
ՀասարակականՇոկ և ցավ՝ Վեդիում. սեռական սկանդալի մութ անկյուններըՄանկապղծության գործով ձերբակալված վեդեցի տաքսիստը երկու ամսով կալանավորվել է: Նրա ենթադրյալ հանցակցին կալանավորելու միջնորդությունը դեռ քննում է Արտաշատի դատարանը: Սարսափելի հանցանքի մասին առաջին ահազանգերից մոտ երեք ամիս անց է միայն քննչական մարմինը այս գործին պատշաճ ընթացք տվել, երբ մամուլը աղմուկ է բարձրացրել՝ անչափահաս երկու քույրերի նկատմամբ սեռական բռնությունների մասին:Ավելին19:3807.05.26