Լրահոս

2025-06-05
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում․ «Ժողովուրդ»
    ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ Միրզոյանը իրենց թիմի միակ անդամներից է, որ քիչ շփում ունի թիմի հետ ու կարելի է ասել սա հնարավորություններից մեկն է նրան հարցեր ուղղելու: ՔՊ-ականները մեզ պատմում են, որ Միրզոյանը մի կողմ է քաշվել, սկանդալային միջադեպերից թիմին չի պաշտպանում, այլ միայն իր աշխատանքով է զբղված:
    11:10
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի անասնաֆերմաներից մեկի անասնապահն իր մոտ աշխատանքի անցած ամուսիններին չի վճարել կատարված աշխատանքի դիմաց, նրանց նկատմամբ գործադրել է բռնություն, ինչի հետևանքով սպառնալիքների պայմաններում ամուսիններից մեկը դիմել է փախուստի: Անասնապահը շարունակել է անօգնական վիճակում գտնվող, հոգեկան վիճակով պայմանավորված իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցող և ղեկավարող, իրեն թրաֆիքինգի ենթարկելն ամբողջությամբ չհասկացող և չգիտակցող ամուսիններից մեկին ենթարկել շահագործման: Մասնավորապես՝ բացի անասնաֆերմայի աշխատանքներից, անասնապահն ամուսիններից մեկին պարտադրել է կատարել հավելյալ աշխատանքներ, ինչն ուղեկցվել է վերջինիս նկատմամբ պարբերաբար բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքներով: Շուրջ 4 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների դիմաց ամուսիններից մեկին վճարվել է 5000 դրամ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ անասնապահը բութ գործիքների ներգործությամբ բռնություն է գործադրել ամուսիններից մեկի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում, վերջինս դիմել է փախուստի: Անասնապահի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) և 189-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը)։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,-հայտնում են ՔԿ-ից։
    11:05
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արփինե Սարգսյանն իրեն շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ»
    Եթե ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը բարդույթ ուներ բանավոր խոսքի եւ խորհրդարանի հանձնաժողովներում պետական բյուջեի կամ դրանց կատարողականի քննարկումներին չէր մասնակցում, որ խուսափեր սուր հարցադրումներից եւ պատասխաններից, ապա ներկայիս նախարար Արփինե Սարգսյանն էլ, ըստ ամենայնի, իր անվտանգության հարցով է խիստ մտահոգ։
    11:00
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի մարզում «Ford Transit»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ մանրամասներ
    Այսօր՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Խ-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշներին, ապա բետոնե պաշտպանիչ քարերին և բռնկվել:    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:    Վարորդը կարողացել է ժամանակին դուրս գալ ավտոմեքենայից, որում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից:  Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:    Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:   Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում էր ծաղիկներ տեղափոխելու համար: 
    10:50
    05.06.25
    Ավելին
  • Միջազգային
    Սրվում են ռուս-ադրբեջանական հարաբերությունները. Ալիևը թռչկոտում է բրիտանական թևերո՞վ
    Սրվում են ռուս-ադրբեջանական հարաբերությունները. Ալիևը թռչկոտում է բրիտանական թևերո՞վ
    10:45
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քննարկումը բավական թեժ է եղել․ «Փաստ»
    Երբ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական անգամ հարձակման ենթարկվեց Հայ առաքելական եկեղեցին, ու հայտարարվեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, շատերը կարծիք էին հայտնում, որ Մայր Աթոռը պետք է արմատական մոտեցում ցուցաբերի. ոմանք կարծում էին, որ պետք է նզովվեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, որոնք պատերազմ են հայտարարել ՀԱԵ-ին, ոմանք կարծում էին, որ եկեղեցու «զանգերը պետք է հնչեցնել», ոմանք վստահ էին, որ Եկեղեցին պետք է առաջնորդի համաժողովրդական շարժում՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության:
    10:30
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Զարուհի Փոստանջյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին․ «Հրապարակ»
    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երեւանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին տուգանել է 200 հազար դրամով՝ 2024 թ. հայտարարագրում ամուսնու եւ երեխաների տվյալները չլրացնելու համար։
    10:25
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    10:15
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում․ «Փաստ»
    Նիկոլ Փաշինյանը երեկ գնացել էր ԱԺ, որպեսզի հերթական առիթն օգտագործի ու ինքնագովազդով զբաղվի, ձեռքի հետ էլ ներկայացնի բյուջեի կատարման հաշվետվությունը: Ու ինքնագովազի մրցույթում նորանոր ռեկորդներ սահմանեց, բնականաբար: Նրա ասելով՝ երկիրը աներևակայելի տնտեսական սրընթաց թռիչքի մեջ է: Բյուջեի մուտքերը ռեկորդային ցուցանիշների են հասել, աշխատավարձերը կրկնապատկվել են, մարդկանց կյանքը վերջին տարիներին մի այլ կարգի լավացել է, մի խոսքով՝ մի դրախտ, մի հրաշք վիճակ:
    10:10
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշտարակի մայրուղում «Ֆորդ տրանզիտ»-ը այրվել է․ առկա է բալոնների պայթելու վտանգ
    Ավտոմեքենաներին թույլ չեն տալիս առաջ շարժվել, քանի որ առկա է բալոնների պայթելու վտանգ, ինչի հետևանքով առաջացել է խցանում։
    10:07
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:54
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սկանդալային նախագծի շուրջ կրքեր են բորբոքվում. «Հրապարակ»
    ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած եւ կառավարության հավանությանն արժանացած` գումարի դիմաց բանակից ազատվելու աղմկահարույց նախագծի շուրջ ՔՊ-ում նոր կրքեր են բորբոքվել։ Անցած շաբաթ ԱԺ-ում տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ ՔՊ-ականները բացահայտել են, որ ԶՈՒ գլխավոր շտաբը նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է հայտնել, գրել են` «Դեմ ենք»:
    09:49
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է
    Մայիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից «սրտի կանգ» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի, ով այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը: Պարզել են, որ երեխան Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Է․ Ե․-ն է, ով մայիսի 28-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
    09:45
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատարն էլ «sms» կստանա՞․ «Փաստ»
    Նախօրեին «Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի մատակարարման հարցում խախտումները հաճախակի են դարձել։ Գերատեսչության հավաստիացմամբ, այս տարի Հայաստանից ներմուծված քաղված ծաղիկների ծավալը կտրուկ աճել է, ինչի մասին, ի դեպ, մենք ևս տեղեկացրել էինք որոշ ժամանակ առաջ։ Ընթացիկ տարվա սկզբից ի վեր արտահանվել է 52 միլիոն հատ, ինչը 49,7 տոկոսով ավելի է, քան 2024 թ. նույն ժամանակահատվածում, երբ ներմուծվել էր 34,7 միլիոն հատ։ «Անհրաժեշտ արձագանքման միջոցառումների բացակայության և կարանտինային օբյեկտների շարունակական նույնականացման դեպքում «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի 2025 թ. հունիսի 16-ից սկսած ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծման վրա»,- հայտարարել է Ռոսսելխոզնադզորը։
    09:38
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ալեն Սիմոնյանը բյուջեի հաշվին կոսմետիկա և երիտասարդացնող քսուքներ է ձեռք բերել․ «Ժողովուրդ»
    Ալեն Սիմոնյանի ղեկավարած Ազգային ժողովը պետական բյուջեի հաշվին անհավանական գնումներ է անում. «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել փաստաթուղթ, համաձայն որի՝ 2025 թվականի մարտին Ազգային ժողովը գնել է հակատարիքային քսուքներ:
    09:34
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անահիտ Ավանեսյանը 2018-ի հայտարարագրում դատարկ թղթեր էր լրացրել․ «Ժողովուրդ»
    Ի՞նչը հերքենք, որ 2018 թվականի հայտարարագիրը դատարկ չէ՞, բայց դատարկ է, որ գույք ձեռք չի՞ բերել, բայց գույք ունի։ Օրաթերթը հենց դա՛ էլ գրել է։
    09:30
    05.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Մահացու վիրուսը վերադարձել է Հայաստան. ինչպե՞ս պաշտպանվել «Արևմտյան Նեղոս» տենդից
    Մահացու վիրուսը վերադարձել է Հայաստան. ինչպե՞ս պաշտպանվել «Արևմտյան Նեղոս» տենդից
    09:25
    05.06.25
    Ավելին
2025-06-04