Լրահոս

2025-06-05
  • Միջազգային
    Սիրիայում մարդիկ չեն դիմանում ամերիկյան խիստ պատժամիջոցներին
    Սիրիայում մարդիկ չեն դիմանում ամերիկյան խիստ պատժամիջոցներին
    14:00
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վրաստանի վարչապետը Եվրախորհրդարանը համեմատել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հետ
    Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրախորհրդարանի ընդունած հակավրացական բանաձեւերն անվանել է անհետաքրքիր, իսկ կառույցում տիրող իրավիճակը՝ ողբերգական, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Եվրախորհրդարանի բանաձևերը բացարձակապես անհետաքրքիր են, եթե որևէ բան հիշեցնում է խորհրդային ինստիտուտ, ապա, ցավոք, դա Եվրախորհրդարանն է, որը ոչնչով չի տարբերվում ԽՍՀՄ Գերագույն խորհրդից: Հիշում եմ 80-ականների նրանց պաթոսը, քննարկումների բովանդակությունը, անարդարության աստիճանը, ցավոք, այսօրվա Եվրախորհրդարանը շատ չի տարբերվում այս ամենից: Հուսով եմ, որ վերականգնման և փոփոխության գործընթացն առաջին հերթին կանդրադառնա Եվրախորհրդարանի վրա։ Սա շատ տխուր և տագնապալի է, իրավիճակը, որը մենք տեսնում ենք Եվրախորհրդարանում, ողբերգական է»,- լրագրողներին ասաց վարչապետը։ Եվրախորհրդարանը բազմիցս մտահոգություն է հայտնել «Վրացական երազանք» կուսակցության գլխավորած Վրաստանի կառավարության գործողությունների վերաբերյալ՝ ընդունելով մի շարք բանաձևեր, որոնք քննադատում են ժողովրդավարական նորմերից շեղումը և երկրի եվրոպական կուրսը։
    13:45
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հութիները 4 օրվա ընթացքում 4-րդ անգամ թիրախավորել են Իսրայելի օդանավակայանը
    Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը հունիսի 4-ի երեկոյան նոր ռազմական գործողություն է իրականացրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
    13:30
    05.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Փաշինյանի հետևից մահվան դեսպանն է եկել. թալան, նեռապաշտություն, սրբապղծություն
    Փաշինյանի հետևից մահվան դեսպանն է եկել. թալան, նեռապաշտություն, սրբապղծություն
    13:25
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ:
    13:15
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Առևանգված երեխան հայտնաբերվեց. մերձավոր ազգականը ձերբակալվածների թվում է
    Հունիսի 3-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մասին. Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձինք և փախցրել նրա դստերը: Մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները: Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո վարկած առաջ քաշվեց, որը կարճ ժամանակ անց հաստատվեց: Ըստ այդ վարկածի՝ աղջնակին փախցրել էր նրա կենսաբանական մայրն իր ներկայիս ամուսնու և երկու այլ անձի հետ: Ավելին’ մայրը նույնպես Երևանում բնակություն հաստատած օտարերկրա քաղաքացի է, և կասկած կար, որ առևանգողները երեխայի հետ կհատեն պետական սահմանը: Նման դեպքերում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների համագործակցությունը հաճախ է արագ արդյունք տվել: Այդպես եղավ և այս անգամ: Նույն օրը՝ ժամը 17.10-ին, Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալեցին երեխայի մորը, նրա ներկայիս ամուսնուն և էլի մի օտարերկրացու: Առևանգված աղջնակը նրանց հետ էր: Բոլորն էլ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:09
    05.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Մեքենա է այրվել Երևան-Գյումրի ճանապարհին. մայրուղում խոշոր խցանում է առաջացել
    Մեքենա է այրվել Երևան-Գյումրի ճանապարհին. մայրուղում խոշոր խցանում է առաջացել
    13:04
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Աշտարակ-Ագարակ ճանապարհին տեղի ունեցած բեռնատարի հրդեհի դեպքից
    Հունիսի 5-ին, ժամը 09:41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածներ չկան։
    13:00
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոլդովայի իշխանությունները փորձում են արդարացնել աղքատությունը․ ընդդիմություն
    Մոլդովայի իշխանությունները փորձում են արդարացնել իրենց քաղաքացիների աղքատությունը՝ այն ներկայացնելով որպես չափից ավելի խնայողություն՝ իրենց տնտեսական քաղաքականության ձախողումն ընդունելու փոխարեն, ասել է «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքի մաս կազմող «Շանս» կուսակցության առաջնորդ Ալեքսեյ Լունգուն։ Ավելի վաղ Մոլդովայի վիճակագրության ազգային բյուրոն ներկայացրել էր տվյալներ, ըստ որոնց՝ հանրապետությունում բացարձակ աղքատության մակարդակը վերջին երեք տարում գերազանցել է 30%-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավոր Ռադու Մարիանը որոշեց, որ խնդիրը ոչ թե խղճուկ աշխատավարձերի և թոշակների մեջ է, այլ նրանում, որ վիճակագրությունը «ճիշտ չի հաշվարկում աղքատությունը»: Նրա տրամաբանությամբ, եթե գոյատևում ես օգնությունով, ավելի քիչ ուտում և ավելորդ ոչինչ չես գնում, պարզապես խնայող ես, ոչ աղքատ: Նրանց համար ավելի հեշտ է վերաշարադրել բանաձևերը, քան ընդունել, որ Մոլդովայում միլիոնավոր մարդիկ աղքատության շեմից ցածր են իրենց կուսակցության ձախողված քաղաքականության պատճառով»,- գրել է Լունգուն իր Telegram ալիքում։ Քաղաքական գործիչը նշում է, որ իշխանությունների նման դիրքորոշումը վկայում է ժողովրդի ծաղրի մասին։ «Երբ մարդիկ կոպեկներ են հաշվում հաց գնելու համար, իսկ երեխաները դպրոց են գնում դատարկ նախաճաշերով, իշխանություններն ասում են, որ սա աղքատություն չէ, այլ «խնայողություն» է։ Ժողովուրդը վիճակագրություն չէ։ Ժողովուրդը Excel-ի աղյուսակ չէ։ Իշխանություններն ապրում են մեր հաշվին և ծիծաղում են հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու երեսին՝ աղքատությունն անվանելով «խնայողություն»։ 2022 թվականին երկրում գնաճը հասել է ռեկորդային 30,2 տոկոսի 2023 թվականի վերջին իշխանություններին հաջողվել է վերահսկել իրավիճակը, իսկ 2024 թվականի դեկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 7 տոկոս։ Սակայն 2025 թվականին Էներգառեսուրսների թանկացման ֆոնին տնտեսությունը կրկին հայտնվել է ճգնաժամային իրավիճակում ։
    12:45
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Իրան-Ադրբեջան՝ «շրջադարձային պահ». Ալիևն ու Փեզեշքիանը զրուցել են հեռախոսով
    Հայլուր 12։30 Իրան-Ադրբեջան՝ «շրջադարձային պահ». Ալիևն ու Փեզեշքիանը զրուցել են հեռախոսով
    12:30
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը հասկանում է՝ առաջիկայում ընտրություններ են․ նրան նոր թիրախ է հարկավոր, և այժմ այդ թիրախը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է․ «Հայաքվե»
    «Փաշինյանի թիրախում հայտնված այլ անձանց մասին արդեն ամեն ինչ ասվել է, ոմանք հավատացել են, ոմանք՝ ոչ։ Հիմա նրան նոր հիմնահարց ու կոնֆլիկտի նոր օբյեկտ է պետք։
    12:20
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան
    Հունիսի 5-ին, ժամը 10:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեպար գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գետից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։
    12:15
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը 12 երկրների քաղաքացիների արգելել է մուտքը ԱՄՆ
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 4-ին վերականգնել է իր առաջին նախագահական ժամկետի քաղաքականությունը և հայտարարել, որ 12 երկրների քաղաքացիներին կարգելվի այցելել Միացյալ Նահանգներ, իսկ 7 այլ երկրների քաղաքացիների նկատմամբ մուտքի սահմանափակումներ կմտցվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
    12:05
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը կնոջից խլել է բջջային հեռախոսը, նրան վայր գցել գետնին և հեռացել
    Մայիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացու ձեռքից գողացել են «Samsung» մոդելի բջջային հեռախոս և դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ 51-ամյա Անահիտ Կ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 29-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Վերին Շենգավիթի հասցեներից մեկում գտնվող իր տանը իր ծանոթ, Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Եգոր Ս․-ն իր ձեռքից խլել է իրեն պատկանող 70 հազար ՀՀ դրամի արժողությամբ «Samsung A7» մոդելի բջջային հեռախոսը, որից հետո նրան հետապնդել է մինչև տան բակ, որտեղ փորձել է նրա ձեռքից վերցնել բջջային հեռախոսը, որի ժամանակ Եգոր Ս․-ն հրել է իրեն և վայր գցելով գետնին՝ բջջային հեռախոսի հետ միասին դիմել է փախուստի՝ իրեն պատճառելով ֆիզիկական ցավ և գույքային վնաս։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Եգոր Ս․-ն ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է Անահիտ Կ․-ին պատկանող նշված բջջային հեռախոսը։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Եգոր Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։
    12:00
    05.06.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 05.06.2025
    Մամուլի տեսություն 05.06.2025
    11:57
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կալանավորվել է էլեկտրական ծխախոտների խանութ-սրահի մասնաճյուղերից գողություն կատարած անձը
    «Ա.Ա.-ն էլեկտրական ծխախոտների վաճառքով զբաղվող խանութ-սրահի մասնաճյուղերից գողացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4 մլն ՀՀ դրամից ավելի էլեկտրական և այլ ծխախոտներ։
    11:45
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կլուծարվի
    Կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը միաց­ման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Որոշման արդյունքում կստեղծվի «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ: Նշվում է նաև, որ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող հուշարձանը կամ­րաց­վի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Նշենք, որ թանգարանը հիմնականում արտացոլում է 2 թեմա` Հայ ժողովրդի մասնակցությունը 2-րդ համաշխարհային պատերազմին Արցախյան ազատագրական պատերազմ 1-ին հարկի ցուցադրությունը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը։ Ներկայացված են հայկական 6 դիվիզիաների, աչքի ընկած մարտիկների գործունեությունը։ Առանձին ցուցադրություններում ներկայացված են հայ մարշալների (Հովհաննես Բաղրամյան, Իվան Իսակով (Հովհաննես Տեր-Իսահակյան), Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանփերյանց)) և գեներալների գործունեությանը։ 2-րդ հարկի ցուցադրությունը նվիրված է Արցախյան ազատագրական պատերազմին, ներկայացված են ՀՀ ազգային հերոսների և Արցախի հերոսների, ՀՀ ԶՈւ զորատեսակների, տարբեր ռազմական գործողություններին մասնակցած ազատամարտիկների գործունեությունը, Արցախի հին մայրաքաղաք Շուշիի ազատագրման դիորաման։ 3-րդ հարկում հանդիսությունների դահլիճն է։ Թանգարանի օրգանական շարունակությունն է հարակից տարածքում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանը, Հերոսների, Մարշալ Բաղրամյանի, ռուս սահմանապահների ծառուղիները, զինատեսակների բացօթյա ցուցադրությունը։
    11:30
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը՝ ՄԻՊ ուշադրության ներքո
    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է՝ Ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ զորակոչին առնչվող հարցերով Պաշտպանի աջակցությունը կարող եք ստանալ՝ զանգարահելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։ Պաշտպանին կարող եք դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected]։
    11:25
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներում գազ չի լինելու
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը:
    11:20
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ. «Ժողովուրդ»
    Թեև պաշտոնական հաստատում կամ մեկնաբանություն այս տեղեկության վերաբերյալ առայժմ չկա, «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանից։ Սակայն վերջինս չի արձագանքել հարցին։
    11:15
    05.06.25
    Ավելին