Լրահոս

2025-06-12
  • Միջազգային
    Ուժգին բախումներ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում. անկարգությունները նոր թափ են ստանում
    Ուժգին բախումներ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում. անկարգությունները նոր թափ են ստանում
    14:15
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հենց այսպես են ժողովրդին սուտ խոստումներով նախընտրական կուտ տալիս, որպեսզի թալանի աթոռին գամված մնան․ Արթուր Չախոյան
    Դավիթ Անհաղթ այգին դարձել է Աջափնյակի մետրոպոլիտենը, ընտրություններից ընտրություն են «կառուցում»: Այս մասին տեսանյութին կից գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը:
    14:00
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    13:45
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին
    Կառավարության այսօրվա՝ հունիսի 12-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից 100 մլն դոլարի՝ 2020թ․ պատերազմի օրերին պետբյուջե մուտք անելու և անհետանալու թեմային։ Իրեն բնորոշ ոճով՝ վիրավորական արտահայտություններ թույլ տվեց երկրորդ նախագահի հասցեին, ով անդրադառնում է համաժողովրդական հանգանակությամբ ձևավորված գումարների մսխմանը և հարցադրումներ անում։
    13:35
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պուշկին և Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes G»-ն և «BMW»-ն
    Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Պուշկին և Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes G» մակնիշի և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։ Դեպքի վայրում վարորդները մեկմեկու էին մեղադրում վթարի համար։
    13:30
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկաստանում ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել
    Times of India-հայտնում է, որ Հնդկաստանի արևմտյան Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց ուղևորատար ինքնաթիռ է կործանվել: Air India ավիաընկերության Boeing 787 Dreamliner ինքնաթիռում եղել է 290 ուղևոր, որն ուղևորվում էր դեպի Լոնդոն։ Այս պահի դրությամբ այլ մաTimes of India-ն հայտնում է, որ Հնդկաստանի արևմտյան Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց ուղևորատար ինքնաթիռ է կործանվել:նրմասներ հայտնի չեն։
    13:24
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված
    ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացի Ա․Ղ․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Խուզարկության արդյունքում Ա․Ղ․-ի հագին եղած տաբատի փոքր գրպանից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,40 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։ Քաղաքացի Ա․Ղ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
    13:15
    12.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Իրանք ճոխ-ճոխ ուտում են,ժողովուրդը թող մեռնի. սարսափելի են թանկացումները սովորական քաղաքացիների համար
    Իրանք ճոխ-ճոխ ուտում են,ժողովուրդը թող մեռնի. սարսափելի են թանկացումները սովորական քաղաքացիների համար
    13:00
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տարածաշրջանում իրավիճակը կրկին կտրուկ սրվում է․ Արմեն Այվազյան
    Օրինաչափ հարց է ծագում. պատահականությո՞ւն է արդյոք, որ հենց այս ճակատագրական պահին է Փաշինյանը ձեռնարկում գործողություններ, որոնց միակ արդյունքը լինելու է Հայաստանի դիմադրողականության քայքայումը, երկրում և Սփյուռքում նոր պառակտումների հրահրումը և համընդհանուր հուսալքումը»,-նշումէ  նա։
    12:45
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Թուրք-ադրբեջանական զորավարժություն՝ Նախիջևանում. նոր սպառնալիք չի տեսնում Փաշինյանը
    Հայլուր 12։30 Թուրք-ադրբեջանական զորավարժություն՝ Նախիջևանում. նոր սպառնալիք չի տեսնում Փաշինյանը
    12:30
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս աղետաբեր իրականության մեջ բացառիկ անելիք ունեն մեր մտավորականները, ո՞ւր եք Դուք․ Հայր Ասողիկ
    «Տարածաշրջանային լրջագույն զարգացումների, անիմանալի արհավիրքների առջև է կանգնած մեր Երկիրը: Համազգային համերաշխություն և միասնություն կայացնելու փոխարեն՝ ազգային ինքնության և արժեհամակարգի հիման վրա, Երկրի պետական ու քաղաքական գործիչները և ուժերը զբաղված են միմյանց քարկոծելով, միմյանց խաչելով… »,-գրել է Հայր Ասողիկ Կարապետյանը։ Հայր Ասողիկը շարունակել է. «Ավելին, իշխանությանց որոշ բարձր և խոնարհ ներկայացուցիչներ՝ ծանր կերպով մեղանչում են Սահմանադրության, օրենքների և միջազգային նորմերի առջև՝ բարբարոսաբար հարձակվելով Հայոց Եկեղեցու վրա. Ամենայն Հայոց Հայրապետը Եկեղեցու նվիրապետության մարմնացումն է և շնորհաբաշխության աղբյուրը, ուստի նրա Անձը կերպավորում է Եկեղեցու ամբողջությունը: Սա աստվածաբանական խորհուրդ է, որի ընկալման համար պահանջվում է համապատասխան կրթություն ու գիտություն: Չկա այս ամենը՝ պետք է իսպառ լռել ու կարկամել: Իսկ այս աղետաբեր իրականության մեջ բացառիկ անելիք ունեն մեր մտավորականները՝ բարձր և խոնարհ: Ո՞ւր եք Դուք: Որտե՞ղ է Ձեր կենդանի պատը՝ ողջախոհ, հաշտարար, փրկարար: Ազգային պետությունն ու Ազգային Եկեղեցին են վտանգված, իսկ Դուք լռո՞ւմ եք: Թե նորեն հերթական իշխանությանն եք հաճոյանում՝ անսկզբունք կրկնելով անհեթեթ մտքեր, հարցեր ու խոսքեր, ինչպես օրինակ՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը… Արթնացեք, ձայն հանեք, երևան եկեք և ջանքեր գործադրեցեք կանխելու նոր արհավիրքները: Նաև, առավել ևս նաև Ձեր անսկզբունքայնության և անգործության պատճառով է, որ տարիներ շարունակ կորուստներ ու ողբերգություններ ունեցավ Հայաստանն ու մեր ազգը… Ողջախոհություն ունեցեք և օրինակ վերցրեք բարձր Մտավորական պետական գործչից՝ ՀՀ առաջին Նախագահից, ով իմաստությունն ունեցավ ի դեմս Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի հերոսացնելու Հայոց Եկեղեցին, իսկ այսօր աջակից ու զորակից լինելու Հերոս Եկեղեցու գահակալին եւ Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի արժանահաջոդին՝ առաքինազարդ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այս նկարագիրն ու կեցվածքը հարկավոր է ազգին, պետությանն ու իշխանություններին, քանի որ Դուք՝ մտավորականներդ եք կոչված կերտելու մերազնյա ԱՐՇԱԼՈՒՅՍԸ»։
    12:15
    12.06.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 12.06.2025
    Մամուլի տեսություն 12.06.2025
    12:05
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Փաշինյա՛ն, Ձեր հոգևոր սնունդը ատելությունն է, ոչնչացումն ու արյունը․ Սվերդլովսկի հայերի միություն
    ՌԴ Սվերդլովսկի շրջանի հայերը դատապարտել են Փաշինյանին Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ թշնամական քաղաքականություն վարելու համար՝ հիշեցնելով նրան իր քաղաքականության ողբալի արդյունքների մասին։ «Իսկական Հայաստանը կար ձեր չարաբաստիկ հեղափոխությունից առաջ, երբ մենք՝ Սփյուռքի հայերս, ապրում էինք հայ լինելու արժանապատվությամբ, իսկ ձեր հիվանդ երեւակայության մեջ ապրող «իրական Հայաստանը» այսօր մնացել է թուրքերի ողորմածությանը։ Պարոն «վարչապետ», դուք արդեն ազատագրել եք Արցախը հայերից, ձեր շնորհիվ կգա այն սև օրը, երբ ձեր իսկ շուրթերով Հայաստանը կհռչակեք Արևմտյան Ադրբեջան…»։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհասփյուռ միլիոնավոր հայերի կողմից, և նրա հեղինակությունը թուլացնելու ցանկացած փորձ համայն հայության միասնությունն ու հույսը խաթարելու փորձ է։ «Ձեր հոգևոր սնունդը ատելությունն է, ձեր գործունեությունը` ոչնչացումը, ձեր առաքելությունը` արյունը, կորուստը և ցեղասպանությունը», – նշված է համայնքի ղեկավար Մասիս Նազարյանի տարածած հաղորդագրության մեջ։
    12:00
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանը մշակել է իսրայելական գրոհի դեպքում պատասխան հարվածի պլան
    «Թեհրանը մշակել է պատասխան գործողությունների պլան, որը կարող է ներառել Իսրայելի ուղղությամբ անհապաղ հակահարված՝ հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ», - ասել են թերթի զրուցակիցները։
    11:45
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում աշակերտը դպրոցի բակում դանակահարել է հասակակցին. 14-ամյա տղայի կյանքը փրկել են
    Երեկ հունիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում գործող դպրոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ աշակերտը դանակահարվել է, հայտնում է Shamshyan.com-ը:  Մինչ ոստիկանները կժամանեին դպրոց, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ ձախ զստափոսի շրջանում կտրած-ծակած վերք, ձախ նախաբազկի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ երեխա է տեղափոխվել:  Ոստիկանները պարզում են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել նշված դպրոցից Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 25 հերթապահ խմբի կողմից:  Մինչ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ ժամը 11:30-ի սահմաններում նշված դպրոցի տարածքում՝ հետնամասում, վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված երկու 14-ամյա տղաների միջև, որի ժամանակ 14-ամյա տղան իր մոտ եղած դանակով հարվածներ և մարմնական վնասվածքներ է պատճառել իր հասակակից տղային:    Ծնողները իրենց հետ բերել են նաև հանցագործության գործիք դանակը:    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալն ու վիրավորը սովորում են Աջափնյակ վարչական շրջանում գործող տարբեր դպրոցներում: 
    11:30
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարզվել է Ճամբարակում պայթյուն-փլուզումի հետևանքով մահացածների և վիրավորում ստացած քաղաքացիների ինքնությունը
    Հայտնի է հունիսի 11–ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքի 1-ին շքամուտքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից առաջացած պայթյունի և փլուզման հետևանքով տուժածների ինքնությունը, գրում է Shamshyan.com–ը։ Ըստ այդմ, այդ շենքի բնակիչներ՝ 42-ամյա Գուժ Կարապետյանը, 43-ամյա Հռիփսիմե Ավետիսյանը, 13-ամյա Կարեն Կարապետյանը, 68-ամյա Կարապետ Կարինյանը, 78-ամյա Սվետլանա Մկրտումյանը, 48-ամյա Նաիրա Հարությունյանը, 63-ամյա Անուշ Մարտիրոսյանը, 50-ամյա Անուշ Բաբայանը, 6-ամյա Վաչագան Շահբազյանը , 9-ամյա Կարեն Շահբազյանը և 13-ամյա Անի Խչոյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն, իսկ փլատակներից դուրս են բերվել 87-ամյա Ռոզա Վարդանյանի, 89-ամյա Ռոզա Մովսեսյանի, 61-ամյա Հրաչյա Լազարյանի, 76-ամյա Հռիփսիմե Սարգսյանի և 54-ամյա Արթուր Սարգսյանի դիերը:
    11:30
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ:
    11:15
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ
    Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ: Հունիսի 4-ին՝ ժամը 16-ի սահմաններում, մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց լիցքավորված «Մակարով» ատրճանակ, ընդ որում՝ մեկ փամփուշտ էլ՝ փողում: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Լևոն Խեչոյան փողոցում գտնվող իր փաստացի բնակության վայրին կից ավտոտնակի հետնամասից երիտասարդը ներկայացրեց ևս մեկ «Մակարով» ատրճանակ, «Կալաշնիկովի» երեք ինքնաձիգ և երկու նռնակ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
    11:00
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գրեթե բոլոր կենդանատեսակների գլխաքանակի անկում է արձանագրվել. «Փաստ»
    «Անասնապահությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որը ոչ միայն ապահովում է սննդամթերքի մատակարարումը, այլև նպաստում է տնտեսական կայունությանը, սոցիալական բարեկեցությանը և բնապահպանական հավասարակշռությանը։ Անասնապահության դերը սննդի անվտանգության ապահովման գործում առանձնահատուկ է, քանի որ այն անմիջականորեն կապված է մարդու առողջության, սննդի որակի և մատչելիության հետ։ Հայաստանի անասնապահության ոլորտում վերջին տարիների զարգացումները, հատկապես անցած տարվա ընթացքում արձանագրված միտումները բացահայտում են մի շարք խորը համակարգային խնդիրներ, որոնց լուծման բացակայությունը կարող է հեռանկարում լուրջ բարդություններ ստեղծել ինչպես գյուղատնտեսական ոլորտի, այնպես էլ սննդային անվտանգության համակարգի համար։
    10:50
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 12-ամյա տղայի դի
    Երեկ՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 46 խումբը կլինիկական մահ ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել տղա երեխայի, հայտնում է Shamshyan.com-ը:  Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 12-ամյա Գոռ Ա.-ն է, ով տեղափոխվել է «կլինիկական մահ» ախտորոշմամբ և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրում էլ գրանցվել է նրա կենսաբանական մահը:  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ նրա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    10:45
    12.06.25
    Ավելին