Լրահոս

2025-06-12
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք խորապես տպավորված ենք այն զարգացումներով, որոնք ՀՀ-ն ունեցել է վերջին 30 տարիների ընթացքում. Ալեն Բերսե
    Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը գոհունակություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի բարձր մակարդակի, կանոնավոր երկխոսության և փոխայցերի կապակցությամբ, որոնք ընթացիկ տարվա ընթացքում նշանավորվել են հագեցած օրակարգով։
    19:30
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության աշխատաժողովին
    ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր կազմակերպել են «Մշակույթի հարցերով քաղաքականության շուրջ» խորագրով աշխատաժողովը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Աշխատաժողովի բացմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում եվրոպական երկրների դեսպաններ և դեսպանությունների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ տարբեր ոլորտներում երկխոսության կայացումը վկայում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության խորացման մասին։ Այս համատեքստում նախարարը նշել է կրթության ոլորտում ԵՄ-ի հետ երկխոսության հարթակի ձևավորման մասին և իր շնորհակալությունն է հայտնել կրթական բարեփոխումների գործընթացում ԵՄ-ի հետևողական աջակցության համար։ Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է նաև մշակույթի ոլորտում երկխոսության ամրապնդումն ու զարգացումը՝ նշելով, որ ձևավորված հարթակը նոր ծրագրերի և գաղափարների իրականացման հիմք է դառնում։ «Մշակույթի ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ներուժը շատ մեծ է։ Սա այն ոլորտն է, որտեղ կարող ենք ունենալ երկուստեք կարևոր և շոշափելի արդյունքներ, որոնցից կշահեն թե՛ Հայաստանը, թե՛ Եվրոպական միությունը, որովհետև մշակույթը փոխադարձաբար հարստացնում է մարդկանց»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում նախարարը կարևորել է հատկապես «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ Հայաստանի մասնակցությունը տարեցտարի ընդլայնվում է։ «Առաջիկայում մեդիա բաղադրիչի ներգրավմամբ նոր հնարավորություններ կստեղծվեն հայաստանյան ստեղծագործողների և կազմակերպությունների համար՝ համագործակցելու եվրոպացի գործընկերների հետ։ Այս ամենը սերտորեն փոխկապակցված է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության հետ, որի իրականացման գործընթացում արդեն իսկ արձանագրում ենք լուրջ առաջընթաց»,- նշել է նախարարը։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև նախարարության որդեգրած մշակութային քաղաքականությունը՝ շեշտելով ստեղծարար արդյունաբերության, մշակույթի տնտեսական ներուժի բացահայտման և զարգացման, մշակույթը հանրային ու տնտեսական կյանքի ինքնաբավ ոլորտ դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: «Մշակույթը հաճախ ընկալվում է սոսկ որպես մշտական հոգածության կարիք ունեցող ոլորտ՝ առանց հավելյալ ակնկալիքների։ Իհարկե, հոգածությունն անհրաժեշտ է, բայց մշակութային գործունեությունը նաև կարող է լինել ինքնաբավ և զգալի ազդեցություն ունենալ թե՛ հանրության, թե՛ տնտեսության վրա։ Այն կարող է ստեղծել հավելյալ արժեք, որը չափելի է և արտահայտվում է հանրային կյանքի ամենօրյա զարգացման մեջ։ Վստահ եմ՝ կան կոնկրետ գործիքակազմեր այս ճանապարհով առաջ գնալու համար»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ դեռևս անելիքներ դեռ շատ կան, թեև տարբեր ոլորտային կառույցներ իրականացնում են լայնածավալ աշխատանք: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ արդեն իսկ թատերահամերգային մի շարք կազմակերպություններում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդելը, կինոյի ոլորտում գործարկվել է ներդրումների վերադարձի հնարավորություն, թանգարաններում և մշակութային ժառանգության ոլորտում կիրառվում են աշխատանքի նոր մեթոդներ։ Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և զարգացման ուղղությամբ ընթացքի մեջ են տարբեր նախաձեռնություններ։ Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը համագործակցության պատրաստակամության և ներդրած ջանքերի համար։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ևս ողջունել է ներկաներին և վերահաստատել Հայաստանի հետ մշակութային համագործակցության խորացման հանձնառությունը: «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ միասին այսօր վերահաստատեցինք մշակույթի ոլորտում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ մեր համատեղ հանձնառությունը։ Մշակույթը միայն ժառանգություն չէ․ այն կամուրջ է մեր ժողովուրդների միջև, նորարարության խթան և ներառական ու կայուն զարգացման հիմնասյուն։ Այս աշխատաժողովը մեզ հնարավորություն է տալիս ձևավորելու համահունչ և փոխլրացնող տեսլական ԵՄ-Հայաստան մշակութային ճանապարհային քարտեզի և Հայաստանի մշակույթի ազգային ռազմավարության միջև, ինչպես նաև մշակութային ոլորտում ներդնել Թիմ Եվրոպա մոտեցումը՝ ապահովելով առավել մեծ ազդեցություն միասնության, ստեղծարարության և գործընկերության միջոցով»,- ասել է Վասիլիս Մարագոսը: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման ընթացքը, ինչպես նաև ԵՄ կողմից մշակութային ոլորտին ցուցաբերվող և նախատեսվող աջակցությունը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը խոսել է Հայաստան-ԵՄ համագործակցության ընդհանուր ուղղությունների մասին ԿԳՄՍ համակարգման շրջանակում՝ մասնավորապես անդրադառնալով մշակութային երկխոսության օրակարգին: ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը ներկայացրել են վերոնշյալ ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրի ընթացքը: Աշխատաժողովի օրակարգում ընդգրկված էին նաև Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության ներկա վիճակի ներկայացման, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի գործունեության, ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի կողմից ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մեդիա» բաղադրիչին միանալու գործընթացի վերաբերյալ հարցեր: Ելույթներով հանդես են եկել «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի համակարգող Անի Հովսեփյանը, «Մեդիա» բաղադրիչին միանալու հարցերով փորձագետ Արա Ղազարյանը, «EU4Culture» ծրագրի երկրորդ շրջափուլի պատասխանատու Անատոլի Բեյֆերտը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը: «Կատապուլտ» ծրագրի արդյունքների և «ԱՍԱ» ցանցի ապագա քայլերի մասին հաշվետու ելույթով հանդես են եկել ծրագրի համակարգող Սեդա Գրիգորյանը: Հայաստանում Գյոթեի ինստիտուտի աշխատանքներն ու ծրագրերը ներկայացրել է Յան Թագ-Քյուհլինգը: Աշխատաժողովին մասնակցել են ԿԳՄՍ նախարարության ենթակայության մշակութային կազմակերպությունների տնօրեններ, Հայաստանի մշակութային և ստեղծարար արդյունաբերության ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչներ:
    19:15
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել են Արթուր Վանեցյանին պայմանագրային հիմունքներով ծառայություն մատուցող պահնորդական ծառայողները
    Քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին: Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
    19:10
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը
    Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները հունիսի 10-ին «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նկատել են կայանված «Տեսլա» մակնիշի սև ավտոմեքենայի հետնամասում կանգնած մի տղամարդու, որն իրենց տեսնելով` խոտերի մեջ է նետել ձեռքին եղած փաթեթը: Ոստիկաններն անմիջապես մոտեցել են: Տղամարդու նետածը կպչուն ժապավենով փաթաթված պոլիէթիլենային տոպրակ էր, որը, ենթադրաբար, լցված էր թմրանյութով: Տարածքը վերցվեց հսկողության տակ, իսկ հետագա գործողություններով ոստիկանների ենթադրությունը հաստատվեց: Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Կասկածելի վարք դրսևորած Գեղարքունիքի մարզի Զիլ գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց, իսկ նրա նետած տոպրակում հայտնաբերվեց կպչուն ժապավենով 60 փաթեթ՝ լցված թմրամիջոցի նմանվող բուսական ծագման կիսակոշտ զանգվածներով: Դրանց ընդհանուր քաշը 125 գրամ էր: Նշանակվել է փորձաքննություն: 24-ամա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ նրա վարած «Տեսլան»` պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
    19:00
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին
    Հայ Առաքելական եկեղեցին, Կոտայքի թեմի հոգևորականաց դասը ի դեմս թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի, ինչպես նաև թեմի հավատավոր ժողովուրդն իրենց զորակցությունն են հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Ամէն։
    18:45
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Պայթյունավտանգ դրություն. Իրանի վրա հարձակման վտանգը մեծ է, Թեհրանը սպառնում է ԱՄՆ-ին
    Հայլուր 18։30 Պայթյունավտանգ դրություն. Իրանի վրա հարձակման վտանգը մեծ է, Թեհրանը սպառնում է ԱՄՆ-ին
    18:30
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ-ն կընտրի նոր Գերագույն մարմին
    «Ժողովի ընթացքում քննարկվելու են նախորդ երկու տարիների գործունեության արդյունքները, գնահատվելու են կատարված աշխատանքները և հստակեցվելու առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարական ուղղությունները։ Ժողովի ավարտին տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ընտրություն։
    18:25
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էջմիածին համայնքի ղեկավարի ընտրության արտահերթ նիստը չկայացավ
    Հիշեցնենք, որ օրեր առաջ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել։
    18:20
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին
    ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես ՀԲ «Զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) ծրագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, այնպես էլ առաջիկա տարիների քաղաքականության աղյուսակներում ներառվելիք միջոցառումները: Կողմերն արձանագրել են համագործակցության հաջող ընթացքը և անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունը:
    18:15
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեծ տարածաշրջանում իրավիճակը տեսանելիորեն շիկանում է. Արմեն Պետրոսյան
    Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ից ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարվում է թերահավատություն՝ հնարավոր գործարքի հաջողման հարցում։ Պաշտպանական ոլորտի պատասխանատուները քննարկում են խնդրի լուծման հնարավոր ռազմական սցենարներ, ամերիկյան մեդիայում պարբերաբար հրապարակվող տարաբնույթ «ներքին» տեղեկություններն ավելի են մեծացնում լարվածությունը։
    18:00
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    68-ամյա տղամարդն իրեն ցած է նետել «Արմենիա» բժշկական կենտրոնի պատուհանից
    Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի  նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնում օպերատիվ տեղեկություններ  են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից քաղաքացին իրեն ցած է նետել, հատնում է Shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ, 68-ամյա Գևորգ Կ․-ն է, ով նշված հիվանդանոցի 5-րդ հարկի վիրաբուժական բաժանմունքի պատուհանից իրեն ցած է նետել։
    17:52
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբшպիղծն ինչ է, որին չհաղթահարի․ Լևոն Տեր-Պետրոսյան
    Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի, գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդը օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման և հայկական դպրոցների փակման մասին։ Դա բողոքի և ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձևավորումը, որ Կայսրն ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը»,- նշել է նա։
    17:48
    12.06.25
    Ավելին
  • Միջազգային
    Մահաբեր գիշերները շարունակվում են Խարկովում. ռուսները կանխել են ահաբեկչական ծրագիր
    Մահաբեր գիշերները շարունակվում են Խարկովում. ռուսները կանխել են ահաբեկչական ծրագիր
    17:45
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկական ինքնաթիռի բոլոր 242 մարդիկ զոհվել են. ԶԼՄ-ներ
    Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 230 ուղևորները և անձնակազմի 12 անդամները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Indian Express պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանությունը։ 
    17:35
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապամոնտաժվել են բենզալցակայաններ և հեղուկ գազի պահեստարան
    ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարությամբ Տեսչական մարմնի մասնագետները ստուգումներ են իրականացրել Երևանի Արին-Բերդի փող. 10/16 հասցեում «Յունիվերսալ Պրոջեքտ» ՍՊ ընկերությանը պատկանող, Գեղարքունիքի Վարդենիս քաղաքի Մյասնիկյան 21 հասցեում «ՄակՎիչ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայաններում։ Ստուգումների արդյունքում նշված բենզալցակայաններում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։ Հաշվի առնելով խախտումների ռիսկայնության ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա վերոնշյալ բենզալցակայանների գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել են, որոնք հետագայում տնտեսվարողների կողմից ապամոնտաժվել են։ Վերահսկողական գործառույթների արդյունքում Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան խճ. 125 հասցեում հայտնաբերվել է «Հայր և Որդի Հարոյաններ» ՍՊ ընկերության շահագործվող հեղուկ գազի պահեստարան՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներով։ Հաշվի առնելով նշված օբյեկտում առկա հրդեհային անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնության ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության և Կոտայքի տարածքային ստորաբաժանումների մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում, տնտեսվարողն ապամոնտաժել է պահեստարանը։
    17:30
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել Բաքվում պահվող հայերի նկատմամբ. Ռուբեն Վարդանյանի փաստաբան․ «Ազատություն»
    Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով՝ ահաբեկչությունից, վարձկանությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Նախկին պաշտոնյային մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։ Բանտային վատ պայմաններ, հացադուլներից հյուծված մարդուն այլևս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն էլ չեն կարող այցելել, ինչը, փաստաբանի խոսքով, է՛լ ավելի է մեծացնում անհանգստությունը։ Միջազգային կառույցի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին ավելի վաղ ասել էր, որ վերջին անգամ մարտին են տեսակցել Բաքվի բանտերում պահվող գերիներին։
    17:27
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի
    Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել Մասիս քաղաքի 28-ամյա մի բնակիչ։ Նա 2024 թվականի դեկտեմբերի 3-ից Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
    17:15
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի անապահով ընտանիքների աշխատունակ անձանց համար
    Պայմանավորված այն հանգամանքով, որ անապահովության գնահատման նոր համակարգը փորձարկվում է նշված երկու մարզերում՝ ծրագրի շրջանակում գործատուներին կտրամադրվի աջակցություն տվյալ մարզերում շահառուների զբաղվածության ապահովման 3 ուղղությամբ՝
    17:05
    12.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
    Հունիսի 12-ին, ժամը 12:57-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ սարալանջից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
    17:00
    12.06.25
    Ավելին
  • Քաղաքական
    100 միլիոն դոլար լափվել է Համահայկական հիմնադրամից. Բագրատ Միկոյան
    100 միլիոն դոլար լափվել է Համահայկական հիմնադրամից. Բագրատ Միկոյան
    16:53
    12.06.25
    Ավելին