Լրահոս
2025-06-25
-
ՏարածաշրջանԻրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքովFars-ի տվյալներով՝ ձերբակալվածները մեղադրվում են Իսրայելի համար Իրանի տարածքից փոքր անօդաչու թռչող սարքերի արձակման, ինքնաշեն ռումբերի պատրաստման և ռազմական օբյեկտների նկարահանման մեջ՝ տեղեկատվությունը հետագայում Իսրայելի հետախուզական ծառայություններին փոխանցելու նպատակով: Ինչպես նշում է գործակալությունը, միայն Թեհրանում հունիսի 13-ից ի վեր առգրավվել է ավելի քան 10 000 ոչ մեծ անօդաչու թռչող սարք:Ավելին13:3025.06.25 -
ԻրավականՁերբակալվել է գնդապետ Միհրան ՄախսուդյանըԱյսօր առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն իրականացրին մեր ընտանիքին պատկանող Իջևանի և Ոսկեպարի տներում, այս մասին գրել է գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին։ «Խուզարկության ընթացքում որևէ անօրինական բան չհայտնաբերվեց։ Այնուամենայնիվ, իշխանությունները դիմեցին ապօրինության՝ ձերբակալելով հորս՝ Միհրան Մախսուդյանին։ Այս պահին նրան տեղափոխում են Քննչական կոմիտե։ Սա ոչ միայն անօրինական է, այլև քաղաքական հետապնդման հստակ դրսևորում»,-գրել է Մախսուդյանի որդին։Ավելին13:2625.06.25 -
ՀայաստանՆողկալի, ստորացուցիչ գործողություններ. խուզարկությունից հետո բերման են ենթարկել Բագրատ սրբազանինՆողկալի, ստորացուցիչ գործողություններ. խուզարկությունից հետո բերման են ենթարկել Բագրատ սրբազանինԱվելին13:2325.06.25 -
ԻրավականԱրա Ռոստոմյանը ձերբակալվեցՓաստաբան Վահամ Հովհաննիսյանը գել է․ «Զոհվածի ծնող Արա Ռոստոմյանի տան և ավտոմեքենայի խուզարկությամբ անօրինական որևէ բան չհայտնաբերվեց: Արա Ռոստոմյանը ձերբակալվեց»:Ավելին13:2125.06.25 -
ԻրավականԽուզարկվում է Վահե Հակոբյանի տունըԱԱԾ-ն այս պահին խուզարկում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի տունը: Առգրավվել են հեռախոսները։Ավելին13:1825.06.25 -
ՀայաստանԳարեգին Բ-ն ընդունել է ՀԲԸՄ տարբեր ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդներինՀունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Երևանի «Գլոբալ առաջնորդության» և «Բացահայտիր Հայաստանը» ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանի։ 64 սփյուռքահայ երիտասարդներ Հայաստան են ժամանել ՀԲԸՄ ծրագրերի շրջանակներում հաղորդակից լինելու հայրենիքի պատմամշակութային ու հոգևոր ժառանգությանը և զորացնելու իրենց կապը հայրենիքի հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով հայորդիներին, բարձրորեն գնահատեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից իրականացվող հայրենաճանաչության, կրթադաստիարակչական, մշակութային նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ տարբեր երկրներում հասակ առած երիտասարդները հնարավորություն են ստանում համախմբվելու հայրենիքում, հարստացնելու իրենց գիտելիքները և հաղորդ դառնալու հայրենի իրականությանը։ Նորին Սրբությունը պատգամեց ներկաներին լինել ազգային ինքնության կրողը, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ և օգտակարություն բերել իրենց համայնքների առավել զորացմանն ու հայրենիքի բարօրությանը։ Հայոց Հայրապետը հորդորեց հայորդիներին, վերադառնալով իրենց համայնքներ, առավել ակտիվ ներգրավվածություն ունենալ ազգային-եկեղեցական կյանքում։Ավելին13:1525.06.25 -
Իրավական«Հեղաշրջման պլանի» հեղինակը Նիկոլ Փաշինյանն է. Ալեքսանդր ԿոչուբաևՏուրք մի տվեք իրավապահների կեղծ հայտարարություններին հիմա «նիկոլի թիվնա», ամեն ինչ կեղծ է, ընդամենը ամիսներ առաջ արդարացման հիմքով կարճվեց գործ, որտեղ «նիկոլի թվի» իրավապահները մարդուն մեղադրում էին իշխանության յուրացման մեջ՝ հիմքում դնելով կեղծված ձայնագրություն։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նա, մասնավորապես, նշել է. «Հեղաշրջման պլանի» հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, նա էր նաև 2008 թվականի մարտի 1-ի հեղինակը, ըստ նրա իշխանության գալու միակ ձևը սահմանադրական հեղաշրջումն է ու դա է պատճառը, որ բակում հավաքված 5 հոգին, ըստ իրեն, պետական հեղաշրջման փորձ է։ Ցավոք, մեր երկիրը ղեկավարում է մանկական անբուժելի տրավմաներ ունեցող մարդ, ով վտանգ տեսնում է անգամ իր բակի ստերջացված շների մեջ։ Եղեք զգոն, մի ահաբեկվեք, բոլորիս համար բանտում տեղ չկա, էս շոուն շատ արագ ավարտվելու է հարկադիր բուժմամբ։Ավելին13:1025.06.25 -
ԻրավականԿարապետյանի նախաձեռնությամբ գործող փաստաբանական թիմն աջակցում է բերման ենթարկված անձանցՎաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ընդդիմադիրների բնակարանում, կան բազմաթիվ բերման ենթարկված անձինք, որոնց թվում է նաև Բագրատ Սրբազանը։ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ գործող փաստաբանական թիմն իր աջակցությունն է հայտնում բերման ենթարկված և ձերբակալված անձանց։ «Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով այսօր վաղ առավոտից ՀՀ ողջ տարածքում իրավապահների կողմից տասնյակ քաղաքացիների բնականարաններում իրականացվող խուզարկությունները, անձանց բերման ենթարկելու և ձերբակալելու գործընթացները, Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ գործող փաստաբանական թիմն իր աջակցությունն է հայտնում բերման ենթարկված և ձերբակալված անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանության հարցում։ Համակարգողներ՝ Լուսինե Մարտիրոսյան, հեռ. 094 55 70 30 Միհրան Պողոսյան, հեռ. 091 25 02 50»,- ասվում է հաղորդագրությունում։Ավելին13:0425.06.25 -
ԻրավականՏոպրակներ, արկղեր, ինչ որ իրեր «հանեցին» Բագրատ Սրբազանի կեցավայրից (տեսանյութ)․ ArmlurՀիշեցնենք, որ Քննչական կոմիտեն «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրություններ է հրապարակել։Ավելին12:5525.06.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 25.06.2025Մամուլի տեսություն 25.06.2025Ավելին12:5025.06.25 -
ՔաղաքականԱռգրավել են երեխաների հեռախոսը, պլանշետը․ Արթուր Սարգսյան․ News.am«Ընդհանուր այս պրոցեսը, համոզված եմ՝ կապված է նրա հետ, որ երեկ իշխանական թևը ինչ-որ պլան էր գցել։ Այդ պլանի հետ կապված կատարել են խուզարկություն, նոր ավարտվել է խուզարկությունը։ Դա իշխանությունների վախն է, հասկանալով, որ մեր հայրենասեր ժողովուրդը չի ուզում լինի այն, ինչ որ կատարվում է այս երկրում։ Մեր պայքարը արժանապատվության, հայրենիքի, եկեղեցու համար է և կարծում եմ այս գործողություններով փորձում են լռեցնել։ Իմիջիայլոց, սա ինձ համար սովորական երևույթ է։ Այս վեց տարիների ընթացքում մի քանի անգամ այսպիսի պրոցեսների միջով ես անցել եմ, և ասեմ, որ սրանով մեզ չեն կարող լռեցնել»,–ասաց պատգամավորը՝ նշելով, որ 3 ժամից ավելի տեւել է խուզարկությունը։Ավելին12:4525.06.25 -
ՔաղաքականԳործընթացը ՀԷՑ-ով չի սահմանափակվելու. Վահե Դավթյան«Հեղաշրջման պլան» հատուկ տեղեկատվական օպերացիան շատ ավելի խորքային նպատակներ է հետապնդում, քան կարող է թվալ առաջին հայացքից:Ավելին12:3325.06.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Բերման է ենթարկվել Բագրատ սրբազանը. ահաբեկչություն կանխելու մասին է հայտնում ՔԿ-նՀայլուր 12։30 Բերման է ենթարկվել Բագրատ սրբազանը. ահաբեկչություն կանխելու մասին է հայտնում ՔԿ-նԱվելին12:3025.06.25 -
ՔաղաքականԵթե իմ պայուսակում գտնեք բանալի, կրակայրիչ ու Յանդեքս տաքսիի էփ, վսյո, պատրաստի ահաբեկիչ եմ․ Անժելա ԷլիբեգովաԱդրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՔԿ-ի ռելիզը մեռնելիք ա։ Ահասառսուռ զինված հեղաշրջման սցենարը երկաաաաար նկարագրում են, վերջում գրում են՝ դրա իրականացման համար ձեռք են բերել Երևանի քարտեզ, անվադող ծակելու համար սուր ծայրով աստղիկներ ու հեշտ հրկիզվող ինչ-որ անհասկանալի բան։ Այսինքն եթե իմ պայուսակում գտնեք բանալի, կրակայրիչ ու հեռախոսիս մեջ Յանդեքս տաքսիի էփ, որտեղ Երևանի քարտեզն ա, վսյո, պատրաստի ահաբեկիչ էլի»։Ավելին12:2525.06.25 -
ԻրավականՁերբակալվել է գործարար Տիգրան Գալստյանը. Ռուբեն ՄելիքյանՔաղաքական բռնաճնշումների շրջանակներում ձերբակալվել է նաև գործարար Տիգրան Գալստյանը, այս մասին հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Կատարվել են խուզարկություններ։ Շուտով վարութային գործողությունները կշարունակվեն Մազմանյան 5 հասցեում գտնվող քննչականի վարչական շենքում»,- նշել է նա։Ավելին12:1525.06.25 -
ԻրավականԱԱԾ-ն ձերբակալեց Բագրատ Սրբազանին ու տարավ անհայտ ուղղությամբ, իրավիճակը լարվեց«Չարի՛ք, լավ լսի, ինչ էլ որ սարքես, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել, դիմացի՛ր, կգա՛նք»,-իրավապահների մեքենան նստելուց առաջ ասաց Սրբազանը։Ավելին12:0625.06.25 -
Իրավական«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամներն առանձին-առանձին գտնվում են ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների բնակարաններումԱյս պահին «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամներն առանձին-առանձին գտնվում են ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների բնակարաններում, որտեղ իրականացվում են խուզարկություններ։ Այս մասին ասված է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության հայտարարության մեջ։ «Առանձին ուշադրության է արժանի այն փաստը, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կեցավայրում իրականացվող խուզարկությանը մասնակցում են նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված հատուկջոկատայիններ»։Ավելին11:5525.06.25 -
ԻրավականԻգոր Սարգսյանին տեղափոխեցին ՔԿ Աջափնյակի բաժինՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին, բնակարանի խուզարկությունից հետո տեղափոխեցին քննչական կոմիտեի Աջափնյակի բաժին, այնտեղ է նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը: Այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը;Ավելին11:5025.06.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ:Ավելին11:4525.06.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող բոլոր ձեռնարկությունները տուգանելու հրաման է իջեցրել․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական գրառումն արեց ՀԷՑ-ի մասին, թե ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»։ Մեկ շաբաթ առաջ էլ խորհրդարանում հայտարարեց, որ ՀԷՑ-ի ազգայնացման նախագիծն արդեն Ազգային ժողովում է, սակայն մինչ օրս չկա նման նախագիծ, անգամ իշխանական պատգամավորներն են այդ հարցից դիսկոմֆորտի մեջ ընկնում։Ավելին11:3025.06.25