Լրահոս

2025-06-25
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի
    Հունիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 21 շենքի բակում կնոջ դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։ Տեղում ոստիկանները, քննիչներն ու պարեկները հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 79-ամյա Զոյա Բ.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով իրեն տանիքից ցած է նետել։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
    16:00
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը բացահայտ ահաբեկչություն է իրականացնում հայ ժողովրդի նկատմամբ. հայտարարություն
    Քողարկելով իր հանցավոր վարքագիծը, շեղելով հանրությանը հայոց պետականության սպառնալիքներից, ձգտելով խուսափել ազգային դավաճանության համար պատասխանատվությունից՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ահաբեկչություն է իրականացնում հայ ժողովրդի նկատմամբ: Շարունակվում են բռնատիրության կանոներով մարդկանց ապօրինի ձերբակալությունները, խուզարկություններն ու կալանավորումները: Ներկայացվում են շինծու մեղադրանքներ, կիրառվում են հոգեբանական տեռորի բոլոր միջոցները՝ դրանք ուղեկցելով «հանցանքների» նախապատրաստության արհեստածին նկարագրություններով:
    15:45
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկերեսանի սողունների ժամանակը պիտի ավարտվի ու կավարտվի․ Նարեկ Մանթաշյան
    Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «9 Տարի առաջ՝ 2016 թվականին, զինված խմբի կողմից ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ ՊՊԾ գնդի վրա, սպանվեցին իրենց ծառայական պարտականությունները կատարող ոստիկաններ: Ներկայիս իշխանության պարագլուխները հանրահավաք էին կազմակերպել ի պաշտպանություն ահաբեկչական գործողությունների և բոցաշունչ ելույթներ էին ունենում: Նրանք այդ գործողությունների արդյունքում մնացին անպատիժ, եկան իշխանության, ու հիմա «հեղաշրջման պլան» -ի, կամ ենթադրյալ ձայնագրությունների համար կալանավորում են մարդկանց… Համացանցում սրանց գործողությունները արդարացնում են «մարդիկ», ովքեր այդ օրերին ահաբեկիչների գործողությունը անվանում էին անհնազանդության դրսևորում: Երկերեսանի սողունների ժամանակը պիտի ավարտվի ու կավարտվի…»։
    15:35
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Հեղաշրջման փորձի տապալո՞ւմ, թե՞ ընդդիմության հալածանքների կատաղի ալիք. եղկելի պլան
    Հայլուր 15։30 Հեղաշրջման փորձի տապալո՞ւմ, թե՞ ընդդիմության հալածանքների կատաղի ալիք. եղկելի պլան
    15:30
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա, ժողովրդական լեզվով ասած, խուժանություն է. այն, ինչ կատարվում է, իրավական գործընթացի հետ որևէ կապ չունի․ Էլինար Վարդանյան
    Ինձ մոտ տպավորություն էր, որ իրենք 2018-ի իրենց գործողությունների պլանը նորից վերարտադրել են թղթի վրա և պարզապես այս անգամ վեր
    15:15
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասը
    Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Մ.Ղ.-ն, հանդիսանալով ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ, մթերքի արտադրությամբ, պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, առանձնապես խոշոր չափերով՝ 400 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով՝ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ: Մասնավորապես՝ Մ.Ղ.-ն, խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի և Հարկային օրենսգրքի 22-րդ գլխի (իրավահարաբերությունների ձևավորման պահին գործող խմբագրությամբ) պահանջները, 2013-2016 թվականներին, առանց կատարված գործարքների վերաբերյալ դուրս գրված հաշիվների, մեկ այլ կազմակերպության հաշվին փոխանցել է ընդհանուր 2 միլիարդ դրամ, որի հետևանքով ընդհանուր 400 միլիոն դրամ շահութահարկի գումար չվճարելու նպատակով՝ նվազեցրել է հարկվող շահույթը և հարկային մարմին ներկայացված՝ 2013, 2014, 2015 և 2016 թվականների տարեկան հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ: Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2024 թվականի հունիսի 23-ին հսկող դատախազի կողմից սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մ.Ղ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելը): Նախաքննության փուլում Մ.Ղ.-ն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված 400 միլիոն դրամ վնասը: 2025 թվականի հունիսի 23-ին դատախազի սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացվել Մ.Ղ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ ոչ արդարացնող հիմքով:
    15:00
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խուզարկել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի բնակարանը
    Խուզարկել ենԱրցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի բնակարանը: Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ ԱԱԾ-ն փորձում է մտնել նաև Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի տուն:
    14:54
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը սպառնացել է կրկին հարվածել Իրանին
    ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը լավ է ընթանում՝ հավելելով, որ 12-օրյա հակամարտության ավարտը «մեծ հաղթանակ էր բոլորի համար»։
    14:45
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հերթական մասկի շոուն էր. փաստաբան
    Խուզարկություն էր կատարվում, կար դատարանի կողմից որոշում խուզարկության, կարծում եմ՝ հերթական շոուն էր՝ մասկի շոուն: Այս մասին Բագրատ Սրբազանին բերման ենթարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը: Նա նշեց, որ երեկվա՝ իշխանության շրջանառած «հեղաշրջման պլանից» հետո, պարզ էր, որ այսօր նմանատիպ գործողություններ էին կատարվելու: Իսկ թե ինչ են առգրավել Սրբազանի տնից, փաստաբանը հեգնեց՝ «մի բուռ մեխ կոշիկի համար նախատեսված»: «Միակ ահաբեկչության հետ կապված, ահաբեկող նյութը, որ կարող է Սրբազանի տանից հայտնաբերեին, դա Հովհաննեսի հայտնության ապակալիպսիսի նկարագրությունն է, արկղերով նաև տարան այն մանուշակագույն ծխերը, որոնք յուրաքանչոյւր ակցիայի ժամանակ լինում են: Եթե հիշում եք, ներկայիս վարչախումբն Ազգային ժողովում 2018 թվականին այդ ծխերից արձակեց»,-ասաց նա:
    14:35
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 
    14:30
    25.06.25
    Ավելին
  • Քաղաքական
    Պլանային սրացումներ կամ 7 զվարճալի էջեր՝ «իշխանությունը տապալելու» մասին
    Պլանային սրացումներ կամ 7 զվարճալի էջեր՝ «իշխանությունը տապալելու» մասին
    14:18
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի թիմակիցները վաղուց փողոցային բոմժ դուռակները չեն, նրանք վաղուց դոլարային միլիոնատերեր են. Տիգրան Աթանեսյան
    Հայաստանում իշխանությունը պատկանում է նրան, ով կարող է մարդ կալանավորել: Կալանքը, ինչպես քաղցկեղը, մարդկանց պահում է վախի մեջ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանությունը կորցնում է նա, ում կիրառած կալանքից մարդիկ սկսում են կա՛մ չվախենալ, կա՛մ լուրջ չվերաբերվել: Կապիտուլյանտը դա բնազդաբար զգում է, հասկանում է, որ իր ժամանակը սպառվում է և վիրավոր բորենու պես հարձակվում է սրբությունների վրա, մինչև վերջ բացահայտում է իր անբարոյական էությունը, ձերբակալում և կալանավորում է անմեղ մարդկանց, այդ թվում` շատ լուրջ և ազդեցիկ մարդու: Կապիտուլյանտը խորամանկ է, վախկոտ ու ստոր, բայց խելացի չէ: Դա հաստատ գիտեմ: Էս իդիոտիզմները ոչ թե իր իշխանությունն են պահելու, այլ լրիվ հակառակը: Իր թիմակիցները վաղուց փողոցային բոմժ դուռակները չեն, որ պատրաստ են ծառայելու ամեն սիգարետ ունեցողին: Նրանք վաղուց դոլարային միլիոնատերեր են, փոխվել են թե՛ նրանց կյանքի որակը, թե՛ շահերը, թե՛ վախերը և այլն: Հենց իր թիմակիցներն են նրան փուռը տալու և արդեն փնտրում են հարմարավետ պահ: Իսկ պահը հասունացել է, և, որքան էլ զարմանալի է, այդ հասունացման ճանապարհի վերջին խոչընդոտն ընդդիմադիր պատգամավորներն են: Եվ դրա պատճառը այն է, որ իրենք իրենց հետնիկոլական Հայաստանում չեն տեսնում: Ճիշտ են անում, քանի որ 4 տարվա կյանքն ԱԺ-ում` բարձր վարձատրմամբ և աշխարհը ման գալով, այլևս բացատրություն չունի»։
    14:10
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Դա Հայաստանի ներքին գործն է. Պեսկովը՝ ՀՀ-ում «հեղաշրջման փորձ» կանխելու վերաբերյալ հաղորդագրությունների մասին
    Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի բարգավաճ և բարեկամական երկիր, սակայն երկրի ներսում տիրող իրավիճակը նրա ներքին գործն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում «հեղաշրջման փորձ» կանխելու վերաբերյալ հաղորդագրություններին: «Սա, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է։ Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում պահպանվի օրենքն ու կարգը, և որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ, կայուն, Ռուսաստանին բարեկամ երկիր»,-լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։
    14:00
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ալիևը Հայաստանին մեղադրել է ադրբեջանական բնակավայրերը հիմնովին ոչնչացնելու մեջ
    «Մեր հողերը տարիներ շարունակ օկուպացիայի տակ էին, և Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանը ոչ միայն կրակի տակ էր պահում մեր քաղաքները, գյուղերը և բնակելի տարածքները, այլև չի մոռացել, եթե կարելի է այսպես արտահայտվել, իր հրթիռներն արձակել նույնիսկ այստեղ՝ Մինգեչաուրում։ Սա ագրեսիա էր քաղաքացիական բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Սա ռազմական հանցագործություն է», — ասել է Ալիևը։
    13:50
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    13:45
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները
    Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի բոլոր անցակետերում 2025 թ. հունիսի 30-ից մինչև 2026 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում կներդրվի մուտքի և ելքի փորձնական կարգ՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար։  Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից: 
    13:40
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մոսկվան կապի մեջ է Սամվել Կարապետյանի գործին վերաբերող հարցերի շուրջ. Պեսկով
    ՌԴ նախագահի խոսնակն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի կարևոր դաշնակիցն է:
    13:37
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով
    Fars-ի տվյալներով՝ ձերբակալվածները մեղադրվում են Իսրայելի համար Իրանի տարածքից փոքր անօդաչու թռչող սարքերի արձակման, ինքնաշեն ռումբերի պատրաստման և ռազմական օբյեկտների նկարահանման մեջ՝ տեղեկատվությունը հետագայում Իսրայելի հետախուզական ծառայություններին փոխանցելու նպատակով: Ինչպես նշում է գործակալությունը, միայն Թեհրանում հունիսի 13-ից ի վեր առգրավվել է ավելի քան 10 000 ոչ մեծ  անօդաչու թռչող սարք:
    13:30
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել է գնդապետ Միհրան Մախսուդյանը
    Այսօր առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն իրականացրին մեր ընտանիքին պատկանող Իջևանի և Ոսկեպարի տներում, այս մասին գրել է գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին։ «Խուզարկության ընթացքում որևէ անօրինական բան չհայտնաբերվեց։ Այնուամենայնիվ, իշխանությունները դիմեցին ապօրինության՝ ձերբակալելով հորս՝ Միհրան Մախսուդյանին։ Այս պահին նրան տեղափոխում են Քննչական կոմիտե։ Սա ոչ միայն անօրինական է, այլև քաղաքական հետապնդման հստակ դրսևորում»,-գրել է Մախսուդյանի որդին։
    13:26
    25.06.25
    Ավելին
  • Հայաստան
    Նողկալի, ստորացուցիչ գործողություններ. խուզարկությունից հետո բերման են ենթարկել Բագրատ սրբազանին
    Նողկալի, ստորացուցիչ գործողություններ. խուզարկությունից հետո բերման են ենթարկել Բագրատ սրբազանին
    13:23
    25.06.25
    Ավելին