Լրահոս

2025-07-07
2025-07-06
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաչատուրյանը դեռ ՀԷՑ-ը խլելու օրենքը չի ստորագրել․ նա ոտքը «կախ է գցում». Politik.am
    Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին օրենսդրական փաթեթը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկած՝ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու և «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագծին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 27։ ԱԺ-ում ընդունված այս օրենսդրական փաթեթը վերջնական գործարկման փուլ կմտնի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրումից հետո։ Շատերին զարմացրել է այն փաստը, որ ինչպես նախկին դեպքերում, այս անգամ նախագահ Խաչատուրյանը նույն օրը չի ստորագրել ԱԺ-ում հաստատված օրենքը։ Մեր տեղեկություններով՝ Խաչատուրյանը առանձնապես ոգևորված չէ նախաձեռնությամբ։ Տնտեսագետ լինելով՝ նա լավ հասկանում է, որ այն կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսության վրա։ Ավելի կարևորն այն է, որ ինքն ըստ էության դառնում է Հայաստանի և Արցախի համար անգնահատելի ներդրում ունեցող ընտանիքից գույք խլելու գործընթացի մասնակից։ Ըստ մեր աղբյուրների՝ Խաչատուրյանը խուսափողական վարքագիծ է դրսևորում՝ ձգտելով, նույնիսկ ստորագրելու դեպքում, հասկացացնել Կարապետյաններին, որ կատարվածը իր սրտով չէ։ Խաչատուրյանի այս վարքագիծը հիշեցնում է խորհրդային հայտնի ֆիլմի հայտնի դրվագը, որտեղ հերոսուհին արդարանում է «Не виноватая я, он сам пришёл» բղավելով։
    23:58
    06.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հարավային Կորեայում դատախազը կրկին դիմել է դատարան՝ երկրի նախկին նախագահին ձերբակալելու համար
    Հարավային Կորեայում հատուկ դատախազը, որը պատասխանատու է ռազմական դրության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության համար, կրկին դիմել է դատարան՝  հանրապետության նախկին նախագահ Յուն Սոկին ձերբակալելու օրդեր ստանալու համար:
    23:30
    06.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը հաղթեց ռուս ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն
    Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Գոտեմարտն ավարտվեց 5։5 հաշվով, սակայն հաղթող ճանաչվեց Բեգոյանը, քանի որ նա կատարել էր ավելի բարձր միավոր տվող հնարք։
    23:00
    06.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ
    Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) նվաճեց բրոնզե մեդալ։
    22:30
    06.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վեհափառի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ
    Հուլիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանից ու Սփյուռքից թեմակալ առաջնորդներ,Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) կողմից կազմակերպված համահայկական ուխտագնացության եկեղեցասեր երիտասարդներ և բազում հավատացյալ հայորդիներ։ Իր քարոզում Սրբազան Հայրն անդրադարձավ խոնարհության առաքինությանը որպես հոգևոր կյանքի առանցք՝ ընդգծելով, որ խոնարհության կենդանի և կատարյալ օրինակը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, Ով ուղեկից է ամենքին հոգևոր կյանքի ընթացքում։ «Սիրելի հայորդինե՛ր, Տերը հրավիրում է ամենքիս պայծառակերպության։ Խնդրենք Աստծուց, որպեսզի բացի մեր հոգու աչքերը՝ տեսնելու ճշմարիտը, տեսնելու այն, ինչ սուրբ է և վստահված է ամենքիս Տիրոջ կողմից», - ասաց Հովնան արքեպիսկոպոսը՝ հորդորելով հավատցյալներին անհատական և հավաքական կյանքում ամրագրել աղոթքի մղումը, համերաշխության, եղբայրության ոգին ու գիտակցությունը։ Ապա, իր խոսքն ուղղելով համահայկական ուխտագնացության մասնակից եկեղեցասեր երիտասարդներին, Հովնան Սրբազանը կարևորեց Հայաստանի և Սփյուռքի հայորդիների համախմբումը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում։ «Սուրբ Էջմիածինը ներշնչում է մեզ խոնարհվելու մեր սրբազան ավանդույթների առջև, Սուրբ Էջմիածինը մեր առջև բացում է լուսավորյալ կյաքնի ճանապարհը՝ նոր թռիչք տալով ձեր ծաղկյալ հոգիներին և իղձերին, որպեսզի ինչպես այսօր և հավիտյան միավորի աշխարհասփյուռ հայությանը՝ դառնալով ոգեշնչման աղբյուր մեր զավակների և գալիք սերունդների համար», - նշեց Հովնան Սրբազանը՝ պատգամելով ամենքին ծառայության բարձր գիտակցությամբ կամուրջ լինել Հայրենիքի ու Սփյուռքի միջև։ Համահայկական ուխտագնացության մասնակիցների անունից Սրբազան Հայրն իր որդիական սերն ու երախատգիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին՝ ՀԵՀԵՄ-ի հիմնադրման, հայրական օրհնության ու հոգածության համար։ Վերջում Հովնան Սրբազանը պատգամեց հավատավոր ժողովրդին և երիտասարդներին Հայրենիքով ներշնչված, Սուրբ Էջմիածնով զորացած ամուր փարվել մեր սրբություններին, միմյանց նկատմամբ անվերապահ սիրով հաղթահարել փորձությունները և առաջնորվել դեպի կենարար լույսը։
    22:00
    06.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում գործարկվելու են էլեկտրական շչակներ
    Հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարա ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
    21:30
    06.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայում իսրայելական զինված ուժերի գործողություններից զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 57,4 հազարը
    Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 57 հազար 418-ի, իսկ վիրավորներինը՝ 136 հազար 261-ի:
    21:00
    06.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արջը հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտել
    Արդեն 3 շաբաթից ավելի է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի անասնապահները հայտնվել են արտակարգ իրավիճակում։ Խնդիրը կայանում է նրանում, որ արջերը հանգիստ չեն տալիս թե ՛ մեղվապահներին, թե ՛ անասնապահներին։ Վերջին դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։ Արջը գյուղի մոտակա արոտավայրում հարձակվել է հորթի վրա, մի մասը հոշոտել ու հեռացել։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan. com-ը: Կայքի թղթակցի հետ զրույցում մտահոգ անասնապահները ասել են․ «Անհանգստացնող է հատկապես այն, որ նման բան չէինք լսել, որ արջը հարձակվի ընտանի կենդանու վրա, իսկ այն արջը որը հարձակվում է ընտանի կենդանու վրա և հոշոտում, նույն հաջողությամբ կարող է հարձակվել նաև մարդկանց վրա։ Լսել էինք, որ փեթակներն է վնասում, ծառերն է կոտրում, այգու հատապտուղներն է հավաքում, բայց որ հարձակվի ընտանի կենդանիների վրա, որ մտնի նախիրի մեջ ու վնասի ընտանի կենդանիներին, առաջին անգամ ենք վերջին 40 տարվա մեջ տեսնում։ Մեզ հասած տեղեկություններով մեծ, արու արջ է։ Գյուղացիներս անպաշտպան ենք զգում և ուզում ենք, որ պատկան կառույցները հետամուտ լինեն»։
    20:30
    06.07.25
    Ավելին