Լրահոս
2025-07-05
-
ՔաղաքականՆոր ուժ է ստեղծվում Հայաստանում իշխանությանը հեռացնելու համար. Սամվել Կարապետյանի գլխավոր ուղերձըՆոր ուժ է ստեղծվում Հայաստանում իշխանությանը հեռացնելու համար. Սամվել Կարապետյանի գլխավոր ուղերձըԱվելին21:4505.07.25 -
Հասարակական3 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոցՀուլիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարված վիճակում «Իջևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել Տավուշի մարզային քրեական վարչության պետ Ռոբերտ Պետրոսյանը և ոստիկանության Իջևանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը, որտեղ պարզվել է, որ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչներ 21-ամյա Էրիկ Թ․-ն, 21-ամյա Գոռ Պ․-ն և 20-ամյա Տիգրան Ա․-ն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Տավուշի քրեական և Իջևանի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզվել են, որ հունիսի 30-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Էրիկ Թ․-ի, Գոռ Պ․-ի, Տիգրան Ա․-ի, Տավուշի մարզի բնակիչներ 23-ամյա Էրիկ Մ․-ի, 25-ամյա Ռադիկ Մ․-ի և 23-ամյա Ժորա Մ․-ի միջև որի հետևանքով Էրիկ Թ․-ն, Գոռ Պ․-ն և Տիգրան Ա․-ն տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։Ավելին21:3005.07.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարիցՀուլիսի 5-ին՝ ժամը 13:47-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։Ավելին21:1505.07.25 -
ՔաղաքականՀայաստանն, ըստ էության, վերածում է ադրբեջանական ենթապետության կամ «Արևմտյան Ադրբեջանի». ՍուրենյանցԳաղտնիք չեմ բացահայտի, եթե արձանագրեմ, որ գործող Սահմանադրությունը լրջագույն փոփոխությունների անհրաժեշտությունի ունի:Ավելին21:0005.07.25 -
ՍպորտԺոտայի ողբերգական մահը կարող է փոխել Բարսելոնայի տրանսֆերային ծրագրերը«Բարսելոնան» կշարունակի նոր խաղացող փնտրել հարձակման ձախ եզրի համար։ Կատալոնացիները չկարողացան գնել Նիկո Ուիլյամսին․ խաղացողը 10 տարով երկարաձգեց պայմանագիրը «Ատլետիկի» հետ։Ավելին20:4505.07.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Էրդողանը սկանդալային բացահայտում է անում. Ստամբուլում «ճկուն» է եղել ՓաշինյանըՀայլուր 20։30 Էրդողանը սկանդալային բացահայտում է անում. Ստամբուլում «ճկուն» է եղել ՓաշինյանըԱվելին20:3005.07.25 -
ՏարածաշրջանՌուս-ադրբեջանական գզվռտոցը նոր թափ է հավաքում. Բաքուն սպառնում է փակել ռուսական դպրոցներըՌուս-ադրբեջանական գզվռտոցը նոր թափ է հավաքում. Բաքուն սպառնում է փակել ռուսական դպրոցներըԱվելին20:1505.07.25 -
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ:Ավելին20:0005.07.25 -
Արտաքին քաղաքականությունԽաղաղությունը, որը կկնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, կփոխի տարածաշրջանում մթնոլորտը. ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորությունների նոր պատուհաններ կբացի տարածաշրջանում։Ավելին19:4505.07.25 -
ԻրավականԳյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնինՀունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի 10-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում գողացել էին Մազմանյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մազդայի» կողային հայելիները: Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Շիրակի մարզային քննչական վարչություն։ Համայնքային ոստիկանության Կումայրիի և Կոտայքի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունները կատարել է Գյումրիի բնակիչ 27-ամյա երիտասարդը: Հուլիսի 3-ին նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:3005.07.25 -
ԻրավականԹող էթա Մուհամեդների հետ նստի, Սահմանադրության հարց լուծի. մարդիկ չեն ուզում, որ փոխվի Մայր օրենքըԹող էթա Մուհամեդների հետ նստի, Սահմանադրության հարց լուծի. մարդիկ չեն ուզում, որ փոխվի Մայր օրենքըԱվելին19:1505.07.25 -
ՔաղաքականՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը-Հայաստանը եղել և մնում է շահագրգռված տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական զարգացման մեջ: Այդ ըմբռնումով է, որ ՀՀ-ն հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ և դրան համահունչ առանձին գաղափարներով, լուծումներով, կառուցողական առաջարկներով։ Մեր կարծիքով, դրանք կարող են փոխշահավետ արդյունքներ ապահովել ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ հաղորդակցությունների ցանցի զարգացմամբ հետաքրքրված գործընկերների համար: Ինչպես նախկինում, այժմ ևս տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ՀՀ տեսլականը խարսխված է հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, կապուղիների նկատմամբ ազգային իրավազորության վրա, և ինչպես հայտնի է, չի ենթադրում այլ տրամաբանություն։ Շահագրգիռ գործընկերների հետ քննարկումները շարունակվում են։Ավելին19:0805.07.25 -
ՄիջազգայինԻսրայելական գործողությունների հետևանքով Գազայում սպանվել է առնվազն 56 պաղեստինցի. զոհերի թվում կան նաև երեխաներՆշվում է, որ սպանվածների թվում են նաև 9 քաղաքացիական անձ, զոհվածներից երեքը՝ երեխա։Ավելին19:0005.07.25 -
ՔաղաքականՀՀ բուհերի «ապաքաղաքական» խորհուրդների իրական պատկերը Փաշինյանի օրոք․ Yerkir.amՎերջերս «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի տարբեր քննարկումների ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առիթը բաց չի թողնում աղաղակելու, որ ՀՀ բուհերի հոգաբարձուների խորհուրդները նախկինում եղել են կուսակցականացված և քաղաքականացված:Ավելին18:4505.07.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Զայրույթ և խորը մտահոգություն.հայերը Բաքու են «ուղարկում» մայր օրենքը փոխող ՓաշինյանինՀայլուր 18։30 Զայրույթ և խորը մտահոգություն.հայերը Բաքու են «ուղարկում» մայր օրենքը փոխող ՓաշինյանինԱվելին18:3005.07.25 -
ՀասարակականԽանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրաՀունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարների ուժերով կոտրված ծառի ճյուղերը մասնատվել և հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածից:Ավելին18:1505.07.25 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար. ՀՀ ՊՆ ծառայողը տեղում մահացել է․ կան վիրավորներԱյսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում:Ավելին18:0005.07.25 -
ՀասարակականՀրդեհ՝ ավտոտնակում. մեքենան վերածվել է մոխրակույտիՀուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։Ավելին17:4505.07.25 -
ՀասարակականԱռևանգել են ոստիկանության ավտոմեքենանԱյսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում դեռևս չճշտված անձը Հյուսիսային պողոտայում առևանգել է ոստիկանության համարանիշներով ու տարբերանշանով «Samand» մակնիշի ավտոմեքենան, ապա վթարի ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առևանգողը ոստիկանական ավտոմեքենայով, ժողովրդին հայտնի «Կինոհայրենիքի» խաչմերուկում բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, ապա առաջ ընթացել, ավտոմեքենան թողել ճանապարհի երթևեկելի գոտում և դիմել փախուստի: Պարեկները սահմանազատել են տարածքը: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վթարված «Volkswagen»-ի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առևանգված ոստիկանական ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնի պահպանության բաժնի հաշվեկշռում:Ավելին17:3005.07.25 -
ՀասարակականՈւժեղ կարկուտ և տեղատարափ անձրև ԳավառումԱյս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։Ավելին17:1505.07.25