Լրահոս

2025-07-29
  • Img default alt hy
    Հայաստան
    Հնի հետ փոխկապակցված նոր ընկերություն. Ազատեկի հանքավայրը կրկին ուզում են ուսումնասիրել․ «Հետք»
    Հովհաննես Բեկմեզյանը խոստովանեց, որ նորեկ է հանքարդյունաբերության ոլորտում, նախկինում դրանով չի զբաղվել։ «Ինչն է հետաքրքրել այդ ոլորտում»,- հարցրեցինք պրն Բեկմեզյանին։ «Հետաքրքրել է այն, որ Հայաստանում էդ ամեն ինչը քիչ է, շահագործման նպատակով օգտագործողները նկատի ունեմ, ես էլ կուզենամ, եթե կարողանամ, ես էլ մտնեմ դրա մեջ, մի բանով եթե կարողանամ օգուտ տալ պետությանը, ինձ, շրջապատիս, բոլորին, թող էդ էլ լինի, ի՞նչ է եղել»,-մանրամասնեց նա։
    14:45
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞րն է հայադավ եռյակի ծրագիրը. Ռուբեն Հակոբյանը՝ ՔԿՀ-ից
    Հետևելով «խաղաղության պայմանագիր» կոչվածի շուրջ դեպքերի զարգացմանը, կարծում եմ, որ մինչև տարեվերջ կստորագրվի կամ կնախաստորագրվի Հայաստանը թշնամու ողորմածությանը հանձնող մի փաստաթուղթ, ինչը խմբագրվել և վերջնական տեսքի է բերվել Էրդողանի և Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումների ժամանակ։  Այս մասին նշել է կալանավորված նախկին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
    14:30
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Opel Astra»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ
    Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ:    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը և վիրավորը, որը ուղևորն է, փրկվել են առաջին հերթին ամրագոտու շնորհիվ. նրանք եղել են ամրակապված:
    14:15
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է բարձր ջերմային ֆոն
    Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ի և 30-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով։
    14:00
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Սարի թաղում բռնկված կրակի տարածումը
    Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
    13:48
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլի ստրուկները շարունակում են գործել իրավապահ համակարգում. Գեղամ Մանուկյան
    - Քննչական մարմինների այդ արարքը հակասահմանադրական է. ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար: Սահմանադրության հիշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
    13:45
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե ՀԷՑ-ը պետականացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում․ Սրբուհի Գալյան․ «ՍիվիլՆեթ»
    Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ հարցազրույցի ընթացքում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով, որ նման գործընթացներն օրենքով կարող են իրականացվել միայն հատուցման եղանակով։ «Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու», — ասել է նախարարը։ Գալյանն ընդգծել է, որ ներկայում կիրառվող կարգավորումները ՀԷՑ-ի պետականացման մասին չեն։ «Ես կարող եմ մի բան շեշտադրել, որ այն կարգավորումները, որոնք կիրառվել են, պետականացման մասին չեն, առնվազն այս փուլում պետականացման մասին չեն»,- ասել է նա։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
    13:30
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում կասեցվել է բետոնահանգույցի և խճի ջարդիչ կայանի շահագործումը. ԲԸՏՄ
    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում շինարարությամբ և շինանյութերի վաճառքով զբաղվող «Մետտա գրուպ» ՍՊԸ-ում։
    13:15
    29.07.25
    Ավելին
  • Հասարակական
    Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում
    Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում
    13:05
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Պետական բյուջեի կատարումն էականորեն շեղվել է պլանավորվածից. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
    - Պետական բյուջեի կատարումն էականորեն շեղվել է պլանավորվածից։ Թեև բյուջեի եկամուտների մասով փաստացի ցուցանիշները գերակատարվել են պլանի համեմատ, ծախսերն էականորեն թերակատարվել են (240.2 մլրդ դրամով կամ 14.0%-ով)։ Ինչպես և կարելի էր սպասել, թերակատարման էական մասը (շուրջ 101.7 մլրդ դրամը) բաժին է ընկնում կապիտալ ծախսերին։ Կառավարությունը շեղվում է նախապես պլանավորված քաղաքականությունից, ինչը բնականաբար կարող է ունենալ էական բացասական տնտեսական հետևանքներ։ Կապիտալ ծախսերի թերակատարումը (շուրջ 25.6%) էական բացասական ազդեցություն կարող է ունենալ տնտեսության կարևոր ենթակառուցվածքների արդիականացման ընթացքի վրա՝ դանդաղեցնելով տնտեսական զարգացումը և երկարաժամկետ աճի ներուժը։ Հայտնի է, որ կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը խրոնիկ բնույթ ունի, սակայն դրա լուծման ուղղությամբ տեսանելի քայլեր չեն ձեռնարկվում։
    13:00
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պեկինում հեղեղումների զոհ է դարձել 30 մարդ
    Հուլիսի 28-ի երեկոյան հեղեղումների դեմ պայքարի մունիցիպալ շտաբը Պեկինում հեղեղումների պատճառով ակտիվացրել է արտակարգ իրավիճակների արձագանքման ամենաբարձր մակարդակը։
    12:45
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր հրդեհ՝ Սարի Թաղում
    Հուլիսի 29-ին, ժամը 11:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
    12:37
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Սկանդալ. ադրբեջանական նավթում խայտառակ խախտումներ են հայտնաբերել Եվրոպայում
    Հայլուր 12։30 Սկանդալ. ադրբեջանական նավթում խայտառակ խախտումներ են հայտնաբերել Եվրոպայում
    12:30
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
    Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն: Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
    12:15
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կրակոցներ՝ Նյու Յորքում. չորս մարդ է զոհվել
    Հրաձիգը Լաս Վեգասի 27-ամյա բնակիչ էր, որը հոգեկան խնդիրներ ուներ։ Նա վերջին օրերին մեքենայով էր գնացել Նյու Յորք։ Նրա գործողությունների շարժառիթը հայտնի չէ։ 
    12:00
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նորանկախ Հայաստանում առաջին եկեղեցին կառուցել են Կարապետյան եղբայրները (տեսանյութ)
    30 տարի առաջ Կարապետյան եղբայրները կառուցեցին Սովետական Միության փլուզումից հետո առաջին Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այս մասին ասվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի ֆեյսբուքյան էջում։ Գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակվել։
    11:45
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Այս ուսումնական տարվանից կսկսենք նաև ուսուցիչների առանձին ընդունելություն․ Ժաննա Անդրեասյան
    Ուստի այս ուսումնական տարվանից կսկսենք նաև ուսուցիչների առանձին ընդունելություն։ Ընդ որում, կարող են դիմել և գրանցվել նաև մարդիկ, որ դեռ ուսուցիչ չեն աշխատում, բայց նման ցանկություն ունեն։
    11:30
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլիզմը կամաց-կամաց ձեռք է բերում ոչ թե քրիստոնեական աղանդի, այլ բոլորովին նոր կրոնի հատկանիշներ. Ռուբեն Մելիքյան
    ՀԳ-2. Նոր կրոնների ճակատագիրը հանճարեղ պարզությամբ նկարագրված է Գործք Առաքելոցի 5-րդ գլխում (34-39): Կարդացե՛ք ու մտածե՛ք։
    11:15
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայկական սպորտում այլանդակություններ են տեղի ունենում. Արսեն Ջուլֆալակյան
    Հայկական սպորտում այլանդակություններ են տեղի ունենում։ Գլխավոր պատասխանատուն վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի ղեկավարն է։ Ֆեյսբուքի էջում գրել է ըմբիշ, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։ «Լրագրողական համայնքին և շահագրգռված այլ անձանց։ Ֆրանկոֆոնյան խաղեր 2027․ Քանի որ առնվազն վերջին 5 տարին Հայաստանը կանգնած է գոյաբանական վտանգի առաջ, ինքս հիմնականում խոսել եմ այդ մասին՝ գրեթե չանդրադառնալով հայկական սպորտում տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ այնտեղ, ինչպես և մնացած բոլոր ոլորտներում, այլանդակություններ են տեղի ունենում՝ չհաշված իմիտացիոն շարժումները՝ գեղեցիկ ֆոն ստեղծելու և վարկանիշ ապահովելու համար: Անդրադառնամ դրանցից մեկին, որն ունի միջազգային նշանակություն: 2027թ ամռանը Երևանում անցկացվելու են 10-րդ Ֆրանկոֆոնյան խաղերը: Սպասվում է շուրջ 4000 մասնակից, ավելի քան 50 պատվիրակություն։ Հայկական կողմից գլխավոր պատասխանատուն (առնվազն դե ֆակտո), սպորտի «մեծ գիտակ», առհասարակ՝ «ամենագետ», Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի ղեկավարն է: Հայկական կողմը ներկայացնողները Ֆրանկոֆոնյան խաղերի կազմ կոմիտեին առաջարկել են ներառել հետևյալ մարզաձևերը․ աթլետիկա, պարաաթլետիկա, բրեյքդանս, ծանրամարտ, բասկետբոլ 3x3, սայլակով բասկետբոլ ֆուտբոլ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս Ինչպես նկատեցիք, երկրի առաջատար մարզաձևերից ըմբշամարտը ցանկում չկա: Բնականաբար, դա զարմացրել է մասնակից պետություններին, որոնցից շատերում ըմբշամարտը առաջատար դիրքերում է: Նաև փորձում են հասկանալ, թե ինչու՞ է ընդունող կողմը կամավոր հրաժարվում մի մարզաձևից, որտեղ ամենից շատ մեդալներ կարող է նվաճել... Ինչևէ, առաջարկում եմ ակտիվորեն անդրադառնալ այս հարցին և ջանք գործադրել՝ ըմբշամարտը վերադարձնելու խաղերի ցանկ, քանի դեռ ուշ չէ: Որպեսզի նախապես կանխեք հեքիաթասացությունը գլխավոր «հերոսի» կողմից, մի քանի պարզաբանում: Միջազգային նման խաղերին ընդունող երկիրը կարող է առաջարկել իր համար առաջնահերթություն ունեցող մարզաձևերի ցանկ: Հիմնականում դրանք լինում են այն մարզաձևերը, որոնցում տվյալ երկիրն ուժեղ է: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ոչ մի առնչություն չունի որոշման ընդունման հետ: Ըմբիշներն էլ պատրաստ են պատվով ներկայացնել պետությունը: Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը ոչ մի առարկություն չունի խաղերի ծրագրում ըմբշամարտի ներառմանը: Դեռ ավելին. Հայաստանի պատկան մարմիններին այդ թեմայով ուղարկված նամակները մնում են կամ անպատասխան, կամ էլ ստացվում են ոչինչ չասող պատասխաններ... Թեպետ խաղերին մնացել է 2 տարի, առայժմ գոյություն չունի նույնիսկ կապի հստակ գործող միջոց խաղերի կազմկոմիտեի հետ... Խորհուրդ. կարող եք անիմաստ ժամանակ չծախսել ԿԳՄՍ-ի վրա: Հասցեատերը վերոնշյալ քպ-ականն է»։
    11:00
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրականում ձեզ ոչինչ էլ չի հաջողվել. Տեր Փառենը՝ ՔՊ-ականներին
    … այնպես անել, որ մայրը չկարողանա այցելել իր զավակի շիրիմին. փոխարենը մայրերը Խաչքարի առջևը դրված ծաղկամանով և խնկամանով են փորձում սփոփվել, որ այդպես էլ չեն սփոփվում
    10:45
    29.07.25
    Ավելին