Լրահոս

2025-07-29
  • Img default alt hy
    Իրավական
    Վանաձորի նախկին քաղաքապետն ու եղբայրը գրավի դիմաց ազատ են արձակվել
    Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ձերբակալվել էին Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նրա եղբայրն ու ևս երկու հոգի:
    18:55
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառ է ընկել
    Հուլիսի 29-ին, ժամը 16։21-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է երթևեկելի հատված․ երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ծառն ընկել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։
    18:45
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Մասսայական հրաժարականներ՝ ուժային կառույցներում. խորը ճգնաժամ է համակարգում
    Հայլուր 18։30 Մասսայական հրաժարականներ՝ ուժային կառույցներում. խորը ճգնաժամ է համակարգում
    18:30
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանրությանը «կրթել» փորձող այս խմբակը, իրականում, թքած ունի շրջակա միջավայրի և մեր անվտանգության վրա․ պատգամավոր
    Նախարարն առաջարկեց գրավոր դիմել, ինչին ի պատասխան՝ ստացել եմ թերի պարզաբանում, թե փրկարարական ծառայողները նշված վայրերում իրականացնում են ծառայություն՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում։
    18:23
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե կարողանանք Սյունիքի դարպասները բացել, վստահ եղեք՝ ապագան զարգացման առումով, մեծ հնարավորություններ է տալու մեզ․ ՀՀ նախագահ
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այցի մեկնարկին Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։ Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետը զեկուցել է մարզում իրականացվող ոլորտային ծրագրերի ընթացքը, արձանագրված առաջընթացն ու առկա խնդիրները, ինչպես նաև վերջիններիս հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները։ Նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզում նախաձեռնված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ու նախագծերը։ Հանրապետության նախագահը խորհրդակցության մասնակիցներից հետաքրքրվել է մարզում տիրող ընդհանուր իրավիճակով, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական մթնոլորտով, որի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ուժային կառույցների ներկայացուցիչները և համայնքների ղեկավարները։ Խորհրդակցության ավարտին նախագահ Խաչատուրյանը պատասխանել է մարզային իշխանության ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին՝ անդրադառնալով երկրի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին։
    18:15
    29.07.25
    Ավելին
  • Հասարակական
    Անաստվածություն է, վարչապե՛տ. արոտավայրերը թանկացել են Թուրքիայի սահմանի մոտ
    Անաստվածություն է, վարչապե՛տ. արոտավայրերը թանկացել են Թուրքիայի սահմանի մոտ
    18:00
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը
    Այս մասին հիշեցնում են Երևանի մետրոպոլիտենից՝ ընդգծելով, որ հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով.
    17:45
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Arca համակարգի աշխատանքը վերականգնվել է
    «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ժամը 15:25-ից սկսած Arca համակարգի բնականոն աշխատանքը լիովին վերականգնվել է։ «Մեր տեխնիկական թիմը գործել է առավելագույն արագությամբ՝ ապահովելու համակարգի կայունության և գործունակության վերականգնումը հնարավորինս սեղմ ժամկետներում։ Առաջացած տեխնիկական խափանման համար հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ պատճառված հնարավոր անհարմարությունների համար և գնահատում ենք Ձեր ըմբռնումն ու վստահությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
    17:35
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարի հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել. ՊՆ խոսնակ
    Մամուլում տեղեկություններ են շրջանառվում ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի և դրա հետևանքով «բժշկական կենտրոն տեղափոխված 1 վիրավոր քաղաքացու» վերաբերյալ: «Հայտնում ենք, որ ՃՏՊ հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել և չի տեղափոխվել բժշկական կենտրոն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
    17:30
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից
    Հուլիսի 29-ին, ժամը 12։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետի կիրճում՝ «Գոմերաձոր» կոչվող հատվածում, գետանցում իրականացնելիս ավտոմեքենան արգելափակվել է գետում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի չորս ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։
    17:15
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
    ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան և Ջանֆիդա բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
    17:00
    29.07.25
    Ավելին
  • Միջազգային
    Մեծ բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինը. Իսրայելի նկատմամբ ճնշումը մեծանում է
    Մեծ բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինը. Իսրայելի նկատմամբ ճնշումը մեծանում է
    16:45
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Ford Focus»-ն ու ՊՆ-ին պատկանող «Ուրալ»-ը. վիրավոր կա
    Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտոթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Ուրալ» մակնիշի բեռնատարը ու «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
    16:30
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկաստանում 1 տարեկան երեխան կծել-սպանել է 70-սանտիմետրանոց կոբրայի
    Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Շամփարան բնակավայրում, հուլիսի 25-ին, երբ Գովինդա անունով փոքրիկը խաղում էր իրենց տանը։ Երեխայի տատիկը հայտնել է, որ կոբրան տուն է մտել, երեխան այն շփոթել է խաղալիքի հետ և բռնել, որից հետո կծել է կոբրային՝ սողունին երկու կես անելով։ Մինչ այդ օձը հասցրել էր խայթել տղային։
    16:15
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Մոսկվա չվերթի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել
    Հուլիսի 26–ին FlyOne Armenia ավիաընկերության Երևան–Դոմոդեդովո 3F315 չվերթն իրականացրել է հարկադիր վայրէջք ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջական սուր վատթարացման պատճառով։ Այս մասին հայտնում են ավիաընկերությունից։ «Թռիչքի անձնակազմը արագ արձագանքել է իրավիճակին՝ ընդունելով վճռական որոշում Մախաչկալայում վայրէջք կատարելու մասին՝ ուղևորին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Օդանավի վայրէջքից անմիջապես հետո շտապ օգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության։ FlyOne Armenia-ն մաղթում է առողջություն և լիարժեք ապաքինում ուղևորին՝ խորապես շնորհակալ լինելով թռիչքային անձնակազմին` պրոֆեսիոնալիզմի, ցուցաբերած բարձր պատասխանատվության և մարդասիրական մոտեցման համար»,– ասված է հաղորդագրության մեջ։
    16:00
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սրտաբանական կենտրոնի տարածքում հրդեհ է բռնկվել
     Պարույր Սևակ Փողոցում գտնվող Սրտաբանական կենտրոնի տարածքում հրդեհ է բռնկվել։
    15:54
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բյուջեից մեկ միլիոն դոլարի ծախս և այգու փոխարեն անապատ. Քրիստինա Վարդանյան
    Բյուջեից մեկ միլիոն դոլարի ծախս և ԱՅԳՈՒ փոխարեն ԱՆԱՊԱՏ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել։ «Սա մի փոքր տեսանյութ է, որի ընթացքում խոսում եմ այն խնդիրների մասին, որոնք համակարգային բնույթ ունեն և ես՝ որպես Երևանի ավագանու անդամ և ոլորտի մասնագետ, մշտապես բարձրաձայնելու եմ այն, ինչ կարևոր եմ համարում, անկախ տարբեր որակումներից։ Բնությունը և բնակչության առողջությունը քաղաքականությունից վեր են, փորձեք ընդունել ասածս և առաջնորդվեք գիտահեն ճանապարհով, որն առայժմ չեք արել և վնասել եք մայրաքաղաքի մեկ միլիոնից ավել բնակչությանը և քաղաքի կենսաբազմազանությանը։ Այս սուզանավում բոլորս միասին ենք, հասկացեք ի վերջո… Նկարում՝ 2021-ին իմ և մեր զոհված ԶԻՆՎՈՐԻ եղբոր հետ տնկված սոճին է, որը պայքարում է կյանքի համար, մնացած ճստոների հետ միասին։ Շոգ և էկոխնդիրներով լի Երևանում, հասուն ծառերը «հնձելու» փոխարեն, ձեզնից առաջ ստեղծածը պահպանեք՝ բնակչության շրջանում թթվածնախաղցի հարց է կանգնած»,– գրել է նա։ Տեսանյությում Քրիստինա Վարդանյանը ցուցադրում է Նոր Նորքի 2–րդ զանգվածում գտնվող Վերածննդի այգին եւ նշում. «Եկեք հասկանանք, մենք ի՞նչ ենք պատկերացնում, երբ որ ասում ենք այգու բարեկարգում, և ի՞նչ ենք մենք ընտրում, ընտրում ենք կանաչը, ընտրում ենք ծառերը, թե՞ ընտրում ենք տոմետը, կիզիչ արևի տակ նստարանները, չորացած ծառերը։ Տեսեք այս ահռելի տարածքի մեջ, որը ուղղակի բետոնի հրապարակ է դարձել, այս մի հատ ծառն է, որ ի վիճակի է եղել առհասարակ այս տարածքում ստվեր իրականացնել։ Այս ծառի համար նույնիսկ չի ստեղծված ստանդարտին համապատասխան բնաբաժակ։ Հիմա վերանորոգումից հետո մենք նայում ենք, ամբողջ այգին չորացած ծառերով է, բաց կիզիչ արևի տակ նստարանների ահռելի քանակ, որ հասկանալի է, որ Երևանի պայմաններում այս նստարանների վրա մարդիկ նստելու են միայն այն ժամանակ, երբ որ արևը մայր է մտնում։ Այսինքն, օգտագործել այս տարածքը որևիցե ձևով հնարավոր չի, և տեսնում եք նաև մարդիկ չկան, էլի քանի ծառ կա, ոչ մի ծառի համար ստանդարտ բնաբաժակներ ստեղծված չեն։ Ուղղակի պետք է նորից գումարներ ծախսի քաղաքը, նորից ծառեր տեղադրի։ Ուզում եմ այստեղ անպայման ֆիքսել, որ ամենադիմացկունները հենց թեղի ծառատեսակն է, որի դեմ կանաչապատման ՀՈԱԿ–ը անտրտունջ պայքար է տանում»։
    15:45
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Հրդեհներ՝ Երևանում. օդի ջերմաստիճանն ավելի է բարձրանալու
    Հայլուր 15։30 Հրդեհներ՝ Երևանում. օդի ջերմաստիճանն ավելի է բարձրանալու
    15:30
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են
    Այս մասին հայտնում են «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից։
    15:15
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու են էլեկտրական շչակներ
    Հուլիսի 30-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, Բագրատունյաց, Օդեսայի, Ներքին Չարբախի 3-րդ, Խարբերդի 13-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
    15:00
    29.07.25
    Ավելին