Լրահոս
2025-08-05
-
ԻրավականԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձինք կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որից հետո ձերբակալվել են ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից: Երեք քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:Ավելին10:1505.08.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Խնձորեսկ գյուղի տներից մեկի տանիքումՕգոստոսի 5-ին, ժամը 00։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խնձորեսկ գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 01:50-ին: Այրվել է Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի տանիքը՝ մոտ 50 քմ: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն:Ավելին10:0005.08.25 -
ՀասարակականԳազ չի լինիԱյս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից և նշում, որ գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով:Ավելին09:5105.08.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4505.08.25 -
Մամուլի տեսությունՄրցույթը չհաղթահարածը պաշտոնյա է դարձել, հիմա էլ բարեվարքություն է խախտում. «Ժողովուրդ»«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարին` հայտնելով, որ պաշտոնյան «Գրառմամբ խախտել է քաղծառայողի բարեվարքության կանոնները: Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ քաղծառայողների էթիկայի հանձնաժողովի կողմից հարուցել ծառայողական քննություն` քաղծառայողի ծառայողական բարեվարքության և գործունեությանն առնչվող աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերի ուսումնասիրության նպատակով»:Ավելին09:3505.08.25 -
Մամուլի տեսություն16.8 մլրդ դրամից Արսեն Թորոսյանը ՍԳԼ-ին տվել է 6.8 մլրդ` մնացածը բաշխելով 26 հիվանդանոցներին. կոռուպցիայի մաս 1․ «Ժողովուրդ»Ահա թե ինչպես է Արսեն Թորոսյանը շարունակում իր ազդեցությունը պահել պետական հիվանդանոցների տնօրենների վրա: Եվ ահա թե ինչու Արսեն Թորոսյանը ու ներկայիս նախարարը չեն թողնում, որ իրենց համար «օտար» մարդ դառնա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն․ որպեսզի պետպատվերների շռայլ հոսքը կառավարելի լինի:Ավելին09:3005.08.25 -
Մամուլի տեսությունԳլխավոր դատախազի վարքը ծիծաղ է առաջացրել իրավապահ համակարգում. «Ժողովուրդ»Իսկ վարչական շրջանների դատախազի տեղակալ Հ. Մանասյանն էլ գրություն է ուղարկել ՆԳՆ ոստիկանության համայնքային Արաբկիրի բաժնի պետ Ռ. Ներսիսյանին՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Ասել է թե՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազությունը եւ Արաբկիրի ոստիկանությունը ստուգում են ԱԺ դահլիճում ուղիղ եթերով ցուցադրված ՔՊ-ականների ծեծը։Ավելին09:2705.08.25
2025-08-04
-
ՔաղաքականԵրևանն ու Բաքուն կարող են ստորագրել տասնյակ թղթեր, բայց այդ թղթերի կենսունակությունը որոշողների շրջանակը այլ է. Հակոբ Բադալյան«Շատ է քննարկվում հարցը՝ խաղաղության պայմանագրի «նախաստորագրումը» կբերի՞ խաղաղության:Ավելին23:3704.08.25 -
ՀասարակականՎեհափառն իրավապաշտպանների հետ քննարկել է եկեղեցու դեմ իրականացվող արշավըՕգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամներին:Ավելին23:0004.08.25 -
ՀասարակականՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին ծեծկռտուքի մասնակից է դարձել«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, ծեծկռտուքի մասնակից է դարձել։ Sputnik Արմենիայի տվյալներով` բերման է ենթարկվել ու տեղափոխվել Քննչական կոմիտե։Ավելին22:2904.08.25 -
ՀասարակականԳետք գյուղի անասնագոմերի մոտ գտնվող ջրային տարածքում հովիվ է ջրահեղձ եղելՕգոստոսի 4-ին, ժամը 14։47-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղի անասնագոմերի մոտ գտնվող ջրային տարածքում հովիվը ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին22:1604.08.25 -
ՀասարակականԵրևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղելԱյսօր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային ապակու վրա կրակոց է արձակվել։Ավելին22:1004.08.25 -
ԻրավականՄԻՊ-ը խախտել է մարդու իրավունքները. նախկին աշխատակիցը հաղթել է դատարանումՀՀ մարդու իրավուքնների պաշտպան Անահիտ Մանասյանը, որն իրեն համարում է Հայաստանի լավագույն իրավաբաններից, խախտել է ՀՀ Սամանադրությամբ սահմանված՝ տեղեկություն ստանալու անձի իրավունքը, ինչն ապացուցել է ՄԻՊ նախկին աշխատակիցն, իսկ արձանագրել՝ դատարանը: Այս մասին տեղեկացանք ուսումնասիրելով այս տարվա մարտի 14-ին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը: Գրում է Tert.am-ը:Ավելին22:0404.08.25 -
ՀասարակականԱպաշխարության կարգ կկատարվի Սուրբ Սարգիս եկեղեցումՕգոստոսի 10-ին` Ս․ Աստվածամոր Վերափոխման տոնի բարեկենդանին` Երեկոյան ժամերգության ավարտին, ԱՀԹ առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցում տեղի կունենա ապաշխարության կարգ։Ավելին21:5204.08.25 -
ՄիջազգայինՈւկրաինական դրոնային հարձակման հետևանքով լուրջ վնասներ ունի Վոլգոգրադի մարզըՈւկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում վնասվել է էլեկտրագիծ, հրդեհ է բռնկվել երկաթուղային կայարանի շենքում:Ավելին21:2904.08.25 -
ՔաղաքականԿարապետյանի նոր հաղթանակը Եվրոպական ատյանում․ Արբիտրաժը հաստատեց որոշումն ի օգուտ ԿարապետյանիՍտոկհոլմի արբիտրաժը հաստատել է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը: Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը:Ավելին21:0104.08.25 -
ՀասարակականԱշտարակում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ ենԱյսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։Ավելին20:3904.08.25 -
Իրավական«Լևոն Քոչարյանի բերման անելը չեմ տեսել, մնացածը չեմ հիշում»․ վկա ոստիկանՀուլիսի 31-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունեցել Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը, որտեղ հարցաքննվել են վկա ոստիկանները։Ավելին20:2304.08.25 -
ԱշխարհԿամչատկայում արթնացել է Կրաշենիննիկով հրաբուխը՝ 600 տարվա քնիցԿամչատկայում 600 տարվա ընթացքում առաջին անգամ ակտիվացել է Կրաշենիննիկով հրաբուխը, որի ժայթքման հետևանքով արձակված 5-6 կմ բարձրությամբ մոխրային հզոր սյունը ծածկել է Կրոնոցկի արգելոցի մի հատվածը։Ավելին20:0004.08.25 -
ՄիջազգայինՆոր սպառնալիքներ է նկատում Թեհրանը. Իրանն ստեղծում է Ազգային պաշտպանության խորհուրդԹեհրանը նոր սպառնալիքներ է տեսնում Թել Ավիվից և հայտարարում է Ազգային պաշտպանության նոր խորհուրդ ստեղծելու մասին։ Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության հայտարարությունում նշվում է, որ որոշումը կայացվել է Իսրայելի հետ հունիսին կարճատև օդային պատերազմից հետո, որը Իրանի համար ամենալուրջ ռազմական մարտահրավերն էր Իրաքի հետ պատերազմից հետո։Ավելին19:4004.08.25