Լրահոս

2025-08-05
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀԾԿՀ Ֆինանսատեխնիկական վարչության պետ Հայկ Ղոսալմյանն ազատվել է աշխատանքից. News.am
    Հայկ Ղոսալմյանը ՀԾԿՀ–ում է աշխատում 1997 թվականից սկսած.
    13:20
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բագրատ Սրբազանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին
    Բագրատ Սրբազանն օգոստոսի 2-ին հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից։ Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով՝ Բագրատ Սրբազանը պահանջում է Վաղարշակ Հակոբյանից բռնագանձել 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ, որից 2,000,000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ զրպարտության համար, 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ վիրավորանքի համար։ Հայցադիմումը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Ավագիմյանին։
    13:15
    05.08.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Բաքուն հերքում է Երևանի մեղադրանքը՝ Սյունիքում շինարարական տեխնիկայի վրա կրակելու մասին
    Բաքուն հերքում է Երևանի մեղադրանքը՝ Սյունիքում շինարարական տեխնիկայի վրա կրակելու մասին
    13:05
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    5,4 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում
    Իրանի հարավ-արևելքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 8։36-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Բամ քաղաքից 125 կմ հարավ-արևելք: Օջախն ընկած է եղել 60 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում:
    13:00
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը որդեգրել են մի ուղի, որով պետք է մուռ հանեն քաղաքացիներից. Ստեփանյան (տեսանյութ)
    «Երեկվանից քաղաքապետարանի վերահսկողության աշխատակիցները՝ էդ հսկիչ բոբոները, մտել են տրանսպորտային տարբեր միջոցներ, քաղաքացիներին, այսպես ասած, ահաբեկելով, ստիպում են վճարել, այլապես կտուգանեն: Ոչ մի հսկիչ բոբոներ չեն կարողանալու իրագործել խայտառակ նախագիծը»,- ասել է ավագանու անդամը:
    12:50
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. այն դարձել է ոչ շահագործելի
    Այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:15-ի սահմաններում Արցախի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Տեցի կրուգ»-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել 23-ամյա Արթուր Ե.-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Հրդեհի պատճառը պարզվում է:
    12:45
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Կրակոցներ՝ Բաքվից, խոստումներ՝ Վաշինգտոնից. Կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիևը Սպիտակ տանը
    Հայլուր 12։30 Կրակոցներ՝ Բաքվից, խոստումներ՝ Վաշինգտոնից. Կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիևը Սպիտակ տանը
    12:30
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգ․ Երևանի կենտրոնական ավտոկայանում գարշահոտությունն ու հակասանիտարական վիճակը պահպանվում է
    Երեկ՝ օգոստոսի 4-ին, Shamshyan.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, ովքեր իրենց զայրույթն են ուղղում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ովքեր անգործության են մատնված և չեն փորձում պատկան մարմիններին պարտավորեցնել, որպեսզի այս գարշահոտ վիճակը վերացնեն: Քաղաքացիներն ասում էին. «Սա 21-րդ դարն է, Երևանը: Հենց Երևանի սրտում Հայաստանի գլխավոր ավտոկայանում բարդակ վիճակ է տիրում, երբևէ կտեսնես մի երկիր, որտեղ գլխավոր ավտոկայանում նման տեսարանի հանդիպես: Ամոթն էլ է լավ բան, ասում են՝ տուրիզմ ենք զարգացնում, սա է՞ ձեր զարգացումը, մնում էր՝ զարտուղի ճանապարհով Ջենիֆեր Լոպեսին խնդրեինք այս ավտոկայանով գնար ու հաստատ պատկան մարմինները 1 ժամվա ընթացքում խնդիրը կվերացնեին, բայց դե նրանց երևի չի հետաքրքրում, որ էս գարշահոտ, հակասանիտարական վիճակը հղի է վարակի առաջացման վտանգներով: Ասում են, թե քաղաքային տրանսպորտը պետք է ուղևորներին մաքուր հասցնի տեղ: Բա ո՞վ է սրա պատախանը տալու, ու սա նոր չէ, երկար տարիների պատմություն ունի ու ոչ էլ խնդիրը լուծվում է, հիմա չգիտենք՝ ով է պատասխանատու: Խնդիրը պետք է հիմնովին վերացվի ու դա պետք է անեն Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը, ովքեր, չգիտես ինչու, ջայլամի կեցվածք են ընդունել: Երբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Գնել Սանոսյանն էր, մի 2 անգամ նման խնդրի առաջ ենք կանգնել, բայց նրա շնորհիվ հարցը կարգավորվել է, բա էս դեպքում նոր նախարար Դավիթ Խուդաթյանը չի ուզո՞ւմ մի օր դերվիշի կերպարով այցելի այստեղ, ու տեսնի՝ ինչ խայտառակ վիճակ է, մնում է՝ զգուշացնենք, որ եթե խնդիրը չկարգավորվի, դիմելու ենք տարբեր միջոցների, այդ թվում՝ գործադուլի, որովհետև մեզ հաճելի չէ էս պայմաններում կատարել ուղևորափոխադրումներ»:
    12:25
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխող վարչախումբը կազմաքանդում է երկրի անվտանգային համակարգը` նախապատրաստելով Թուրքիային ենթարկելուն. «Հայաքվե»
    «Վարչախմբի` բազմիցս դրսևորած վարքագծային մոդելը (պատասխանատվությունից խուսափել և հետո այն ուրիշների վրա բարդել) և քաղաքական իներցիան թույլ չեն տա նրան կանխելու Հայաստանի վրա ծրագրված (և փաստացի Ալիևի կողմից արդեն հայտարարված) հարձակումը, և կամ էլ դա տեղի կունենա նոր անհամաչափ զիջումների գնով։
    12:15
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ «Արևիկ» մսուր-մանկապարտեզում. աշխատակիցներն ու երեխաները տարհանվել են
    Այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մանկապարտեզներից մեկում ծուխ է նկատվում:    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:    Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ քաղաքի թիվ 2-րդ «Արևիկ» մսուր մանկապարտեզում:  Բարեբախտաբար տուժածներ չկան:    Մանկապարտեզի աշխատակիցներն ու երեխաները ժամանակին տարհանվել են:    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խոհանոցում: 
    12:08
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը
    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ խմբի կազմում ապօրինի մուտք գործելով Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն՝ վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով, և դուրս եկել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: «Հերթապահ բուժքույրը նրանց հետևից վազելով գոռացել է, որ տերմինալը չտանեն, սակայն վերջիններս անտեսելով բուժքրոջ հորդորը, գիտակցելով, որ արարքը կատարում են բացահայտ՝ հափշտակել են տվյալ տերմինալը և հեռացել: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված կողոպուտը): Ա.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Գ.Մ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ա.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:00
    05.08.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 05.08.2025
    Մամուլի տեսություն 05.08.2025
    11:50
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ:
    11:45
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին. News.am
    Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
    11:36
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացին Մարմարիկ գետից էլեկտրական հոսանքահարման միջոցով կարմրախայտ է որսացել
    ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի աշխատակիցները 2025 թվականի օգոստոսի 3-ին տեղեկություններ էին ստացել այն մասին, որ Կոտայքի մարզի բնակիչներից մեկը պատրաստվում է էլեկտրական հոսանքի սարքի միջոցով Մարմարիկ գետից ձուկ որսալ։ Այս մասին տեղեկացրել է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, Հանքավան բնակավայրի հարակից տարածքներից մեկում՝ Մարմարիկ գետի ափին, էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի ծառայողները հայտնաբերել են Հրազդան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ին, ով հասցրել է էլեկտրական հոսանքահարման միջոցով որսալ 9 հատ կարմրախայտ տեսակի ձուկ։ Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, իրավախախտման գործիքն ու օբյեկտները առգրավվել են և ուղարկվել ԲԸՏՄ:
    11:30
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Սրբազան պայքարի» ակտիվիստի առողջական վիճակը կալանքի տակ վատթարանում է․ փաստաբան
    «Սրբազան պայքարի» համակիր Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու/փոխելու միջնորդությունը մակագրվել է Աղվանին կալանավորած դատավոր Գնել Գասպարյանին, գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Գնել Գասպարյանի նախագահությամբ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառելով խափանման միջոց 2-ամսյա կալանքը, միաժամանակ դատական ակտով պարտավորեցրել է նախաքննություն իրականացնող մարմնին անհապաղ նշանակել դատաբժշկական փորձաքննություն պարզելու համար Աղվանի հիվանդության համատեղելիությունը կալանքի հետ: Նախաքննություն իրականացնող մարմինը չի կատարել դատարանի պահանջը և միայն մեր միջնորդությունից հետո` կալանքի վերցնելուց 25 օր անց է նշանակել փորձաքննություն, որը մինչև այժմ չի էլ իրականացվել: Այս ամբողջ ընթացքում վատթարացել է Աղվան Արշակյանի առողջական վիճակը, ինչի մասին վկայող ՔԿ կողմից վարվող ամբուլատոր քարտի քաղվածքը ներկայացվել է դատարանին: Հուսով եմ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարնն, ի դեմս Գնել Գասպարյանի, վարույթ կընդունի մեր ներկայացրած միջնորդությունն ու դատական ակտի տեսքով կարտահայտի իր վերաբերմունքը նախաքննություն իրականացնող մարմնի կողմից Դատարանի պահանջը չկատարելու և Աղվանին նման ծանր կացության մեջ թողնելու վերաբերյալ»,-գրել է փաստաբանը։
    11:15
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 21/13-23/7, 31-31/9 շենքերի, 21/10-31/5 տների ջրամատակարարումը:
    11:00
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կիրառվել է 343 կարգապահական տույժ, 22 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ
    Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունների շարքում առանցքային է հանրային հաշվետվողականության ապահովումը։Այս համատեքստում, նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր քայլ է կառույցի գործունեության թափանցիկության և հանրային վստահության ամրապնդման գործում։ 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1209 ծառայողական քննություն և ուսումնասիրություն: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 343 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 308 կարգապահական տույժ, այդ թվում՝ 191-ը՝ «նկատողություն», 34-ը՝ «խիստ նկատողություն», 59 աշխատակցի պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով, 2 ծառայողի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով, 22-ը ազատվել են ծառայությունից։ Միաժամանակ, ոստիկանության 22 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 9.1-րդ կետերի, այն է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։ Փրկարար ծառայության 13 ծառայողի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» 2-ի՝ «հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով», մեկի նկատմամբ՝ «ծառայության դադարեցում» կարգապահական տույժերը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում», 3-ի՝ «նկատողություն», մեկի նկատմամբ էլ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։ ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական մեկ ծառայողի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում», 2-ի՝ «նկատողություն» կարգապահական տույժերը։ ՆԳՆ ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներից 6-ի նկատմամբ կիրառվել է «նկատողություն», 4-ի՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։ Նշված ժամանակահատվածում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և քննչական մարմիններ է ուղարկվել ծառայողական քննության 30 նյութ, որոնց առթիվ նախաձեռնվել է 22 քրեական վարույթ՝ 19-ը ոստիկանության ծառայողների, 1-ը՝ Փրկարար ծառայության, 1-ը՝ ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանման, 1-ը՝ պետական ռեզերվների գրասենյակի ծառայողների և աշխատակիցների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։ Դրանք պարունակել են հանրային ծառայության շահերի, կառավարման կարգի, սեփականության ու տնտեսական գործունեության դեմ ուղղված և այլ բնույթի ենթադրյալ հանցանքների հատկանիշներ։ Անցած 6 ամսվա ընթացքում Ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 4 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 22 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին՝ ոստիկանության 22 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել 13 ծառայողի նկատմամբ՝ «ոստիկանությունից ազատում», 7-ի նկատմամբ՝ «խիստ նկատողություն», իսկ 2 ծառայողի նկատմամբ «նկատողություն» կարգապահական տույժերը:
    10:50
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 3 մեքենա է բախվել, վարորդներից մեկը եղել է ոչ սթափ․ վիրավոր կա
    Երեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններոմ Գայի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Էրիկ Ս.-ի վարած «Skoda», Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Խաչատուր Գ.-ի վարած «Mitsubishi» և Երևանի բնակիչ 31-ամյա Գևորգ Ա.-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքնաները: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ վարորդներից Գևորգ Ա.-ն եղել է ոչ սթափ:
    10:45
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իմ և պայքարիս ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են և կեղծ. Միհրան Մախսուդյան
    Իմ կյանքի ամենածանր հարվածները ստացել եմ դեռ պատանի տարիքում՝ պատերազմի դաշտում կորցնելով հորս, պապիս և եղբորս։ Նրանք, ինչպես բազմաթիվ հայորդիներ, իրենց արյամբ են կերտել մեր անկախությունն ու պետականությունը։
    10:30
    05.08.25
    Ավելին