Լրահոս

2025-08-07
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վերջին զարգացումները Շիրակի մարզում մտահոգիչ են. պատգամավոր
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է․ «Վերջին զարգացումները Շիրակի մարզում մտահոգիչ են ոչ միայն համայնքային կառավարման որակի, այլև պետականության ընկալման տեսանկյունից։ Մեր մարզում ևս սկսում է խորանալ մի վտանգավոր քաղաքական երևույթ՝ անձի պաշտամունքը։ Այն, ինչ սկզբում դրսևորվում էր բացառապես կենտրոնական իշխանությունների մակարդակում՝ վարչապետ կոչեցյալի կերպարի շուրջ, այսօր արդեն արտացոլվում է նաև համայնքային ՔՊ-ական չինովնիկների վարքագծում։ Նրանք փաստացի սկսում են պետական պաշտոնը խառնել անձնական փառքի հարթակի հետ, իսկ սեփական պարտականությունների կատարումը՝ ներկայացնել որպես ժողովրդի հանդեպ արած մեծ բարեհաճություն։ Սա խորքային քաղաքական խնդիր է։ Երբ ՔՊ-ական համայնքապետն ամենատարրական գործը՝ ասֆալտի նորոգում, մանկապարտեզի վերանորոգում, կամ լուսավորության անցկացում, ներկայացնում է որպես իր «անձնական հաղթանակ» կամ «հատուկ լավություն» համայնքին, ապա տեղի է ունենում հանրային իշխանության պղծում։ Իշխանությունը դադարում է ընկալվել որպես հանրային ծառայություն և վերածվում է անձնական սեփականության։ Ավելին՝ այս երևույթը խրախուսվում է իշխանության վերևից։ Սա արդեն միայն բարոյական խնդիր չէ։ Սրա հետևանքն է ժողովրդավարական համակարգի քայքայումը։ Երբ պետության պաշտոնյաները չեն ընկալում հանրային վերահսկողության սկզբունքը, երբ իրենք իրենց ներկայացնում են որպես վեր՝ օրենքից, ժողովրդից և ինստիտուցիոնալ կարգավորումներից, ապա դա այլևս հանրային իշխանություն չէ։ Դա անձնական իշխանություն է՝ մերժելի բոլոր իմաստներով։ Ժամանակն է հստակեցնել։ Պետական ծառայողը ոչ մի բան «չի տալիս» ժողովրդին։ Նա վերադարձնում է այն, ինչ պարտական է տալ՝ ըստ Սահմանադրության, օրենքների և հանրային մանդատի։ Պաշտոնը հարթակ չէ՝ սեփական անձի գովերգումը կազմակերպելու համար։ Հ.Գ. Դուք էլ կանցնեք, կգնաք…»։
    11:15
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավարտվել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը
    Հայաստանի քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սրբազան պայքար» անունը կրող շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։  Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):  17 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը: 18 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:09
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խոհանոցային դանակով հարվածել է 38-ամյա տղամարդուն, հափշտակել հեռախոսը
    Օգոստոսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։ Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու խոհանոցային դանակով հարվածել մարմնի տարբեր մասերին: Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ավազակության հատկանիշներով: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ավազակությունը կատարողի ինքնությունը։ 41-ամյա տղամարդը նույն օրը Աբովյանի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է, ապա ներկայացվել նախաքննական մարմին: Նա խոստովանել է արարքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքն ու տուժողի բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:
    11:00
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իրանի նախագահը կայցելի Հայաստան
    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան։ Ինչպես փոխանցում tahlilbazaar.com-ը, այս մասին հայտնել է երկրի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին: «Տարածաշրջանում վերջին լարվածությունների համատեքստում, Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների յուրաքանչյուր հայտարարություն հովանավորող շրջանակ է ձևավորել Իրանի շուրջ։ Մեր հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ կարողացել են պահել երկրի արտաքին քաղաքականությունը լավ դիրքում», — ասել է Արաղչին։
    10:52
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու
    «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կիևյան, Օրբելու, Ն․Դումանի, Բարբյուսի, Սեպուհի, Սևաստոպոլյան, Քեռու, Երզնկյան փողոցների, Բաղրամյան պողոտայի թիվ 51-ից 89 (կենտ համարներ) բազմաբնակարան շենքերի, Հ․Հակոբյան փողոցի թիվ 3, 5, 7 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    10:45
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք․ 2,5 տարեկան երեխան ընկել է երկրորդ հարկի լուսամուտից
    Օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի քերծվածքներ, ձախ ոլոքի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի կողմից «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
    10:30
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարբիում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու մարդատար «ԳԱԶել»-ը. կան վիրավորներ
    Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիների: Վթարի հետևանքով «ԳԱԶել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի տան քարե պարիսպը, գազատար խողովակի երկաթե հենասյուները և կողաշրջվել: Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզվում է վարորդների, վիրավորների և փլված քարե պարսպի տան սեփականատիրոջ ինքնությունը:
    10:15
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 6-11-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
    10:00
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:50
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գարիկ Սարգսյանն ամեն բան անում է՝ այս անգամ ՔՊ վարչության անդամ դառնալու համար․ «Ժողովուրդ»
    Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին կկայանան ՔՊ վարչության նոր կազմի ընտրությունները, որի համար առաջադրվել է 42 ՔՊ-ական․ նրանցից ընտրվելու է 20-ը:
    09:45
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
    Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով։
    09:40
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔԿ-ում հարցաքննել են ՔՊ-ական պատգամավորի որդուն. «Ժողովուրդ»
    Բագրատյանի որդին ՔԿ-ում հայտնել է, որ 40 օրական փոքրիկի, կնոջ, ծնողների եւ հարազատների հետ այցելել էր Նորավանք։ Վանական համալիրից վերադառնալիս ինչպես նորածինը, այնպես էլ իր մայրիկը վատ են զգացել։ Ըստ նրա ցուցմունքի` հասնելով հայրական տուն` մեքենան կայանել է շքամուտքի մոտ, որպեսզի փոքրիկը եւ մայրը րոպե առաջ տուն մտնեն։
    09:35
    07.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    234 մլն դրամ՝ «Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի» համար. «Ժողովուրդ»
    Միջոցառման բացման և փակման հանդիսավոր արարողության համար հատկացվել է 65,5 մլն դրամ, տեխնիկական հագեցվածության ապահովման համար՝ 18 մլն դրամ, 800 մասնակցի տեղափոխման համար տրանսպորտային ծառայությունների համար հատկացվել է 7,1 մլն դրամ։
    09:30
    07.08.25
    Ավելին
2025-08-06