Լրահոս
2025-08-07
-
ԱռողջապահականԻնչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆԱրևի ճառագայթները երբեմն կարող են «թշնամի» դառնալ մեր մաշկի համար` առաջացնելով մաշկային խնդիրներ։ Ֆոտոմաշկաբորբը (արևի լույսի նկատմամբ գերզգայուն մաշկային արձագանք) դրանցից մեկն է։ Այն հազվադեպ երևույթ չէ․ ըստ միջազգային հետազոտությունների` արևային սեզոնի ընթացքում բնակչության 10–20%-ը կարող է առնչվել տարբեր ձևերի ֆոտոմաշկաբորբերի։Ավելին18:1507.08.25 -
ՔաղաքականԳործող ռեժիմի շնորհիվ Հայաստանը Սիրիայի նման դառնում է սուվերենության առումով կասկածելի վայր, անհասկանալի՝ անվտանգային համակարգով․ ԴանիելյանՈւկրաինական պատերազմը կոնֆլիկտ է կոլեկտիվ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որը շոշափում է ողջ աշխարհի անվտանգության ճարտարապետության խնդիրները: Ակնհայտ է, որ հանդիպման ժամանակ ավելի լայն շրջանակի հարցեր են քննարկվել, առաջին հերթին աշխարհի ապագա անվտանգային համակարգի կառուցվածքին վերաբերվող:Ավելին18:0007.08.25 -
ԻրավականԱղվան Արշակյանի կալանքի փոփոխման պահանջով նոր միջնորդություն է ներկայացվել դատարան․ փաստաբան«Նախորդիվ ներկայացրած հայտարարությամբ անդրադարձել եմ Աղվանի կալանքը վերացնելու/փոխելու մասին միջնորդությանը և նշել, որ Դատարանն (Դատավոր Գնել Գասպարյանը) այն մերժել է վարույթ ընդունել` ենթադրելով, որ Դատարանի համար միջնորդությամբ նոր հանգամանք չի ներկայացվել:Ավելին17:5307.08.25 -
ՀասարակականՍտեփան Սամվելյանը ՄԻՊ միջամտությամբ տեղափոխվել է բազմամասնագիտացված բժշկական կենտրոնՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է Ստեփան Սամվելյանի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ քննարկման ընթացակարգը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից: Դրա շրջանակներում տեղեկություններ են ստացվել, որ Ստեփան Սամվելյանն այս գիշեր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի դինամիկայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով՝ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը կապ է հաստատել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ներկայացուցչի հետ, քննարկել նրան անհրաժեշտ բժշկական օգնության ծավալները։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ստեփան Սամվելյանը կարիք է ունեցել նեղ մասնագիտական (նեֆրոլոգիական) հսկողության։ Քննարկումների արդյունքում, համագործակցելով պետական իրավասու մարմինների հետ, ՄԻՊ աշխատակազմի հետևողական ջանքերով Ստեփան Սամվելյանը տեղափոխվել է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն։Ավելին17:4907.08.25 -
ՀասարակականՀրդեհի ահազանգ` Երևան քաղաքի Հալաբյան փողոցումՕգոստոսի 7-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։Ավելին17:4507.08.25 -
ԻրավականՌուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ. «Փաստինֆո»Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ռուբեն Հակոբյանի պաշտպան Գրիգոր Մղդեսյանը։ Պաշտպանը նշել է, որ կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանին։ Բողոքը քննվում է գրավոր ընթացակարգով, որոշումը կհրապարակվի օգոստոսի 15-ին։ Վերաքննիչ բողոքի շրջանակներում վիճարկել է թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանքի հիմքերի առկայությունը։ Պաշտպանը նկատում է՝ հիմնավոր կասկածն ի սպառ բացակայում է՝ հաշվի առնելով, որ տեսագրության ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ Ռուբեն Հակոբյանը իշխանության զավթման կոչ չի արել։ Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը եղել է պատմաքաղաքական վերլուծություն, որն ապագայում ուղղված որևէ բռնի ուժի գործողությունների միտում չի ունեցել։ Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, ապա մեղադրանքի հիմքում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող միակ ապացույցը Ռուբեն Հակոբյանի հարցազրույցի տեսանյութն է, հետևաբար, առհասարակ որևէ խոսք լինել չի կարող՝ խոչընդոտման հավանականության մասին։ «Հաղորդաշարը բացառապես կրել է քաղաքական-վերլուծական բնույթ, դա ավելի շատ բանավեճի, գիտական նյութ է, քան՝ իշխանությունների զավթման կոչ։ Եթե ևս նայեք տեսանյութը, ապա այնտեղ վարչապետին գահընկեց անելու, մարդկանց հավաքագրելու, ինչ-որ կերպ շենք կամ այլ բան զավթելու մասին խոսք չկա, անգամ՝ կոնտեքստից նման բան չի ենթադրվում»,- ասաց Մղդեսյանը։ Դիտարկմանը, որ ի վերջո, իշխանության ներկայացուցիչներն ընդհուպ ԱԺ ամբիոնից են բռնության կոչեր անում՝ ձեռքեր, լեզուներ կտրելու և այլն, սակայն իրավապահները դա դիտարկում են որպես քաղաքական հայտարարություն, փոխարենը՝ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հետապնդում են իրականացնում՝ քաղաքական վերլուծության համար, արդյոք երկակի ստանդարտներ չկան՝ փաստաբանը նշեց, որ մյուս դեպքը խորապես չի ուսումնասիրել՝ զուգահեռ անցկացնելու համար, բայց Ռուբեն Հակոբյանի դեպքում փաստ է՝ մեղադրում են մի բանում, ինչը չի արել։ Հարցին՝ ինչ խնդիր էին լուծում՝ նման հետապնդում իրականացնելով ՝ փաստաբանը պատասխանեց՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին նախաքննության ավարտ կհայտարարվի, քանի որ ապացույցների բազա չկա, Ռուբեն Հակոբյանն այդ առումով դատողությունները հրապարակավ կհայտարարի։ Փաստաբանը զերծ մնաց քաղաքական մեկնաբանություններից։ Քրեական գործով տուժող ճանաչված անձ ևս չկա։Ավելին17:3507.08.25 -
ՏնտեսականՀՀ պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 852 մլն 137 հազար ԱՄՆ դոլար էՀայաստանի պետական պարտքը 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 852 մլն 137 հազար ԱՄՆ դոլար է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տվյալներ է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն: Արտաքին պարտքը 6 մլրդ 943 մլն 296 հազար, իսկ ներքինը՝ 6 մլրդ 908 մլն 842 հազար դոլար է: Մեկամսյա կտրվածքով ՀՀ պետական պարտքն ավելացել է 116 մլն 520 հազար դոլարով: Ընդ որում՝ արտաքին պարտքը 46 մլն 7 հազար դոլարով պակասել է, իսկ ներքինն ավելացել է 162 մլն 527 հազար դոլարով: 2024 թվականի դեկտեմբերի 31-ին ՀՀ պետական պարտքը 12 մլրդ 842 մլն 240 հազար դոլար էր, որից արտաքինը՝ 6 մլրդ 454 մլն 151 հազար, իսկ ներքինը՝ 6 մլրդ 388 մլն 88 հազար դոլար:Ավելին17:3007.08.25 -
ՀասարակականՇղթայական ավտովթար՝ ԵրևանումԱյսօր՝ օգոստոսի 7-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Ազատության պողոտայում բախվել են «Lexus», «Mitsubishi», «Nissan Rogue» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:Ավելին17:1507.08.25 -
ԻրավականՁերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանաՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Ալավերդի քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը մարիխուանա է պահում: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա Ալավերդիի Բաղրամյան թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 22 գրամ՝ մարիխուանային նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Կազմված փաստաթղթերն ու 25-ամյա երիտասարդը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։Ավելին17:0007.08.25 -
ՀասարակականԵրեխաները փակել են հարսանիքի շարասյան ճանապարհը, այնուհետև առաջացած վիճшբшնության ժամանակ նրանցից մեկը դшնшկով hшրվածել է մյուսինOգոստոսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ սուր կտրող-ծակող գործիքով հարված ստանալու հետևանքով «աջ թիկունքի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 12-ամյա Ա․ Հ․-ն է։ Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներին Ա․ Հ․-ն հայտնել է, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող «Էլլադա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, ավանդույթի համաձայն հարսանեկան միջոցառման ժամանակ ավտոմեքենաների շարասյան ճանապարհը պարանով փակելու, գումար վերցնելու և գումարը միմյանց միջև բաժանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում համաքաղաքացի 13-ամյա Ռ․ Մ․-ն թիկունքից դանակով մեկ անգամ հարվածել է իր մեջքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից հետո հանցագործության գործիք դանակը նետել է հարևանությամբ գտնվող աղբարկղի ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին։Ավելին16:4507.08.25 -
ՔաղաքականԱրթուր Սարգսյանի հանդեպ քաղաքական հետապնդումները սկսվել են դեռևս 2021-ին․ Գառնիկ ԴանիելյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկ ամիս առաջ 2 ամսով ապօրինաբար կալանավորվեց մեր գործընկեր, ընկեր, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։ Արթուրի հետ գեթ մեկ անգամ առնչված յուրաքանչյուր մարդ կփաստի իր մարդկային բարձր որակների, անկեղծության, անմիջականության, նվիրվածության մասին։ Մեր ընկերոջ հանդեպ քաղաքական հետապնդումները սկսել էին դեռևս 2021 թվականին, երբ վերջինս Սիսիան համայնքի ղեկավարն էր։ Արթուրը, ինչպես յուրաքանչյուր պատվախնդիր հայ, չէր կարող համակերպվել թշնամու շահերը սպասարկող այս խմբակի բերած իրականության հետ։ Այդուհանդերձ, ինչպես Արթուրի, այնպես էլ մյուս քաղբանտարկյալների արարքներում չկա որևէ հակաօրինական բան, ինչի համար այս մարդիկ կարող էին հայտնվել ճաղերի ետևում։ Արթուր Սարգսյանն ԱԺ-ում՝ իր կալանավորումից առաջ, հայտարարեց․ «Ես երդվում եմ իմ բոլոր սրբություններով՝ քանի ապրում եմ, պայքարելու եմ, որ իմ հայրենիքում Աստված չպարտվի սատանային, Սերը՝ ատելությանը, Տերը՝ ստրուկին, Վեհը՝ ստորին, Ազնիվը՝ խաբեբային, Նժդեհը՝ թուրքին, Սյունիքը՝ Սումգայիթին, Նամուսն ու թասիբը՝ անբարոյականությանը»»։Ավելին16:3007.08.25 -
ՔաղաքականԿառավարությունը պարզաբանել է «Վիվա Արմենիա»-ում իր բաժնեմասի վերաբերյալ որոշումը«Մամուլում շրջանառվող՝ Կառավարության կողմից «Վիվա Արմենիա» ընկերությունում իր բաժնեմասը 50 մլն դոլարով վաճառելու վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ պարզաբանում ենք, որ Կառավարության՝ 2025 թվականի օգոստոսի 7-ի նիստում ոչ թե հավանություն է տրվել «Վիվա Արմենիա» ընկերությունում Կառավարության բաժնեմասը վաճառելու գործարքի, այլ Կառավարության որոշմամբ թույլատրվել է Կառավարության անունից «Վիվա Արմենիա» ընկերության մյուս բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր:Ավելին16:2407.08.25 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել հայկական եկեղեցին։ Հանրապետության նախագահի աշխատանքային այցը Թուրքմենստան ավարտվել է։Ավելին16:1507.08.25 -
ՀասարակականՍպասվում է բարձր ջերմային ֆոնՔամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ապրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 7-12-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին16:0007.08.25 -
ՀասարակականԲեռնատարի վարորդը կեղտաջրերը սահմանված վայրի փոխարեն թափել է ճանապարհին հարակից դաշտում. ԲԸՏՄՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևան համայնքում շրջայցի ընթացքում նկատել են կոյուղու կեղտաջրեր տեղափոխող բեռնատար ավտոմեքենա, որի վարորդը կեղտաջրերը սահմանված վայրի փոխարեն թափել է ճանապարհին հարակից դաշտային տարածքում։ Էկոպարեկային ծառայությունից տեղեկացնում են, որ իրավախախտի ինքնությունը պարզվել է, անհապաղ գրավոր հաղորդում է ուղարկվել ԲԸՏՄ:Ավելին15:4507.08.25 -
ԻրավականԻնքնաթիռի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել էՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։Ավելին15:3007.08.25 -
ՔաղաքականԵվրոպայի դուրս գրված գործիքը շտապում է Ալիևին ու Փաշինյանին օգնության․ Արա ՊողոսյանԱլիևն ու Փաշինյանը վաղուց զրուցում էին, բայց ԱՄՆ նախագահի միջամտությունը արագացրեց։ Այսօրվա օրը համաշխարհային պատմության մեջ կմնա որպես Կովկասի ազատագրման ամսաթիվ Ռուսաստանի ձեռքերից։Ավելին15:2007.08.25 -
ՄիջազգայինԻլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆԱյս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:Ավելին15:1007.08.25 -
ՔաղաքականՔանի չեն լուծվել անգամ հումանիտար բնույթի հարցերը, խաղաղության մասին խոսակցությունները ծաղր են հայ ժողովրդի նկատմամբ. ՍաղաթելյանՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ձևավորմամբ և մեր տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմամբ շահագրգռված որևէ երկիր պետք է ջանքերն ուղղի Բաքվում պահվող բոլոր գերիների ազատ արձակման, ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման, բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքն ապահովելու ուղղությամբ: Հայաստանը բավական ցավոտ և «խիզախ» միակողմանի զիջումներ արդեն արել է, սակայն այդ զիջումները ոչ միայն տարածաշրջանը չեն կայունացրել, այլ էլ ավելի են գրգռել Ադրբեջանի ախորժակը՝ դուռ բացելով նոր պատերազմի համար: Քանի չեն լուծվել անգամ հումանիտար բնույթի հարցերը, խաղաղության մասին խոսակցությունները ծաղր են հայ ժողովրդի նկատմամբ: Իհարկե դուք կարող եք տարբեր հուշագրեր ստորագրել խաղաղության մասին, կարող եք տասնյակ հայտարարություններ անել, բայց դրանցից և ոչ մեկը խաղաղություն չի բերելու տարածաշրջան: Պատմության ընթացքում ոչ մի ուժի երբևէ չի հաջողվել ագրեսորի բոլոր պահանջները բավարարելով հասնել խաղաղության: Այդպիսի քաղակաքանությունն, ի վերջո, հանգեցրել է աղետի բոլորի համար: Մինչ այդ` հերթական անգամ նշեմ, որ այս ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղի են ունենում ժողովրդի թիկունքում և բացառապես մեկ անձի հետ: Հայաստանում ազդեցություն ունեցող որևէ քաղաքական ուժ, լուրջ հեղինակություն ունեցող որևէ անհատ կամ կառույց չի սատարում այդ պայմանավորվածությունները և օրվա ռեժիմի որդեգրած քաղաքական ուղեգիծը: Ձեռք բերված պանմանավորվածությունները կյանքի կոչելու համար վարչախումբը ստիպված ամեն անգամ ընդլայնում է ռեպրեսիաների ալիքը, ավելացնում երկրում քաղբանտարկյալների թիվը: Ուստի արտաքին այն ուժերը, որոնց հույսը Փաշինյանի անվերջ զիջելու մարտավարութնունն է, պետք է լավ իմանան, որ անվերջ ռեպրեսիաների միջոցով հանրային դժգոհության ալիքը երկարաժամկետ զսպել հնարավոր չէ»:Ավելին15:0007.08.25 -
ԻրավականՊտղնիի նախկին ղեկավարն ու նրա հետ փոխկապակցված անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2021թթ. ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հասարակության և պետության շահերի դեմ, 2000-2013թթ․ կազմել է Պտղնի համայնքի տարածքում գտնվող՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 17 միավոր տարբեր նպատակային նշանակության հողերն իբր համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշմամբ իրեն, իր ընտանիքի անդամներին և իր հետ փոխկապակցված անձանց հատկացված լինելու վերաբերյալ կեղծ քաղվածքներ, որոնց արդյունքում գրանցվել է վերջիններիս սեփականության իրավունքը դրանց նկատմամբ։ Նշված 17 միավոր անշարժ գույքերի հափշտակության հետևանքով Պտղնի համայնքին և ՀՀ-ին պատճառվել է ընդհանուր 23.450.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։ Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Պտղնի համայնքի ղեկավարը նշված համայնքի տարածքում գտնվող ջրային նշանակության, 134.400.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողամասը 05.10.2020թ. կազմակերպված աճուրդ վաճառքում 42.000.000 ՀՀ դրամ գումարով օտարել է իր հետ փոխկապակցված՝ նշված աճուրդի միակ մասնակցին, որի հետևանքով համայնքին պատճառվել է 92.400.000ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։ Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, նպատակադրվելով վատնման եղանակով հափշտակել իրեն վստահված, Պտղնի համայնքի սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով գույքը, նախնական համաձայնություն է ձեռք բերել իր հետ փոխկապակցված անձանց հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել հափշտակության հետևանքով ձեռք բերված գույքերի նկատմամբ ձևականորեն գրանցել իրենց սեփականության իրավունքը և հետագայում այն փոխանցել համայնքի ղեկավարի որդուն: Արդյունքում՝ Պտղնի համայնքի ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2018 թվականի նոյեմբերի 26-ին կազմել է կեղծ քաղվածքներ և որոշումներ, որոնց հիման վրա բնակավայրերի նպատակային նշանակության 4 միավոր հողամասերի նկատմամբ գրանցվել է իր հետ փոխկապակցված 4 անձանց սեփականության իրավունքը, որից հետո՝ 2020-2021թթ․ ընթացքում, ձևական բնույթ կրող առուվաճառքի պայմանագրերի հիման վրա նշված հողամասերի նկատմամբ գրանցվել է համայնքի ղեկավարի որդու սեփականության իրավունքը: Այդ կերպ համայնքի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 65.920.000 ՀՀ դրամ արժեքով գույքը և օրինականացրել այն: Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և դրան օժանդակելու համար մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ Պտղնի համայնքի նախկին ղեկավարին և վերջինիս երկու որդիներին: Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ավելին14:4507.08.25