Լրահոս

2025-08-08
  • Img default alt hy
    Իրավական
    Ավարտվեց Աղվան Արշակյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդության դատական նիստը
    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քիչ առաջ ավարտվեց Աղվան Արշակյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդության դատական նիստը։ Որոշումը դեռևս հրապարակված չէ:
    19:57
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանն ապօրինի է ճանաչել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարանների խուզարկությունները
    2025 թվականի օգոստոսի 8-ին Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավորներ Դավիթ Արղամանյանի և Մասիս Մելքոնյանի կայացրած որոշումների դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքները բավարարվել են և այդ դատավորների կայացրած դատական ակտերը բեկանվել են: Այս մասին հայտնում է փաստաբան Արմեն Ֆերոյանը։ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Վազգեն Ռշտունին և Արմեն Բեկթաշյանն ըստ էության փաստել են, որ տվյալ որոշումներով խախտվել են Նարեկ և Լիլիթ Կարապետյանների իրավունքները։ Այսպիսով, վերաքննիչ դատարանը հաստատել է, որ նշված բնակարաններում կատարված խուզարկություններն եղել են ակնհայտ ապօրինի։ Հորդորում ենք պատկան մարմիններին հետագայում զերծ մնալ որևէ ապօրինի գործողությունից»,– գրել է նա։
    19:51
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Նորաշեն թաղամասում․ շենքից տարհանել են 50 բնակչի
    Օգոստոսի 8-ին, ժամը 16:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի մուտքի պատշգամբում հրդեհ է բռնկվել՝ այրվում են էլեկտրական լարեր։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի մուտքի 3-րդ և 4-րդ հարկերում։ Փրկարարները շենքից տարհանել են 50 քաղաքացու․ տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։13-ին։ Շքամուտքի 3-րդ և 4-րդ հարկերում այրվել են գազի 10 հաշվիչ, կենցաղային իրեր, բնակարաններից մեկի և շքամուտքի դռները։
    19:46
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արաբկիրի թաղապետը հրաժարական է տվել
    «Ցանկությունս է, որ Արաբկիրը զարգանա, ծաղկի
    19:40
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    41-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. 4 վիրшվորներից մեկն անչшփահաս է
    Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 11:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Սամվել Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ - Արթիկ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով Սամվել Ս.-ն, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 63-ամյա Աիդա Ս.-ն, 36-ամյա Լուսինե Դ.-ն և 11-ամյա Ջիվան Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    19:30
    08.08.25
    Ավելին
  • Առողջապահական
    Նոր վիրուս է մտել Հայաստան. գլխացավ, բարձր ջերմություն, թուլություն
    Հանրապետությունում նոր վիրուսի տարածման մասին են ահազանգում բժիշկները: Եթե ունեք բարձր ջերմություն, թուլություն, ցավեր կոկորդում և գլխի շրջանում, ուրեմն վարակակիր եք: Ինչպե՞ս պաշտպանվել հիվանդությունից:
    19:15
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է երթևեկության կանոնները խախտած կին վարորդը․ կազմվել է արձանագրություն
    Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա վարում։ Երևանի պարեկներն ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
    19:00
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սթիվ Ուիթքոֆի հետ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:  Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, ինչպես նաև հաջորդիվ Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք եռակողմ հանդիպումների շուրջ: Փաշինյանը գտնվում է Վաշինգտոնում, որտեղ օգոստոսի 8-ին կկայանա եռակողմ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։
    18:54
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աղվան Արշակյանի գործով հրատապ նիստին դատախազը չի ներկայացել
    «Սրբազան պայքարի» աջակիցների Աղվան Արշակյանի գործով հրատապ նիստին դատախազը չի ներկայացել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այս առնչությամբ հայտնել է. «Ցավոք, մեր մտավախությունն անտեղի չէր։ Դատարանին ուղղված գրությամբ դատախազը հայտնել է, որ չի ներկայանալու քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի կալանքի իրավաչափության հարցով հրատապ նշանակված դատական նիստին»։ Նշենք, որ ըստ պաշտպանական կողմի՝ Արշակյանն առողջական լուրջ խնդիրներ ունի եւ կալանքը անհամատեղելի է հիվանդության հետ։
    18:48
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ն մասնատելու համաձայնությունը իշխանությունները ներկայացնելու են որպես «պատմական հաղթանակ»․ Արման Աբովյան
    Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանից դուրս մղումը և միջանցքով էներգառեսուրսների, ապրանքների, ռազմական բեռների և զորքերի տեղափոխման համար նոր լոգիստիկ ուղիների ձևավորումը։
    18:45
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դուք խաղաղարար էլ չեք․ 44-օրյա աղետաբեր պատերազմի պատասխանատուն եք․ Ռուբեն վարդապետ
    Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է․ Նա, ով ասել է՝ Երանի՜ խաղաղարարներին, նաև ասել է՝ Երանի՜ հեզերին, որից դուք անսահման հեռու եք, նաև ասել է՝ Երանի՜ սգավորներին, որը ձեզ անըմբռնելի է, նաև ասել է՝ Երանի՜ արդարության համար քաղց ու ծարավ ունեցողներին, որի հակառակորդներն եք։ Ի դեպ, դուք խաղաղարար էլ չեք․ 44-օրյա աղետաբեր պատերազմի հիմնական պատասխանատուն եք, այսօրվա թվացյալ խաղաղության դիմաց տարածքային և պետական շահերի զիջողներն եք և ապագա սերունդների պատերազմի նախադրյալների ստեղծողները։
    18:41
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Նախ Փաշինյանին, ապա Ալիևին կընդունի Թրամփը. նոր մանրամասներ՝ Սպիտակ տնից
    Հայլուր 18։30 Նախ Փաշինյանին, ապա Ալիևին կընդունի Թրամփը. նոր մանրամասներ՝ Սպիտակ տնից
    18:30
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Զովունիում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից
    Այսօր՝ օգոստոսի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովունի գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում։
    18:15
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպումը վտանգում է խաղաղության գործընթացում ամրապնդել մի անընդունելի զիջում. Օսկանյան
    Այսօր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Հավանական է, որ հանդիպումն ավարտվի համաձայնագրով՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տարանցիկ ճանապարհի վերաբերյալ, որը կներկայացվի որպես ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված «առաջընթաց» և գուցե անգամ կնշանավորվի «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) անվանմամբ։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Նախքան ծափահարելը, պետք է հստակ ասել․ նշանակություն չունի՝ միջանցքն տնօրինվելու է Հայաստանի, ԱՄՆ-ի, թե ինչ-որ «միջազգային կառավարչի» կողմից, վարձակալվելու է հարյուր, տասը կամ մեկ տարով, ներկայացվելու է որպես «չեզոք Սյունիքի ճանապարհ» կամ փաթեթավորվելու է այլ դիվանագիտական զուսպ ձևակերպումներով։ Փաստը մնում է այն, որ Հայաստանին համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է։ Իրական վրդովեցնող հանգամանքը ոչ թե այն է, թե այս գործարքը «լավ» է, թե «վատ», այլ այն, որ այն ընդհանրապես գոյություն ունի։ Արդեն մի քանի տարիներ շարունակ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Բաքվի կողմից օգտագործվել է որպես քաղաքական զենք՝ հարցականի տակ դնելու Հայաստանի ինքնիշխանությունը և վերաձևելու հետպատերազմյան կարգավորումը։ Այժմ, այս պահանջը կտրուկ մերժելու փոխարեն, Վաշինգտոնի միջնորդությունը այն ավելի է լեգիտիմացրել՝ ադրբեջանական արհեստածին պահանջը վերածելով «ստեղծագործական լուծումների» քննարկման թեմայի։ Սա դիվանագիտական առումով նույնն է, ինչ բանակցել՝ այգուդ տարածքից որքան պատրաստ եք զիջել, փոխարենը պահանջելու, որ ցանկապատը մնա իր տեղում։ «Տեխնիկական» քննարկումների միջոցով՝ կառավարման մոդելների, վարձակալության ժամկետների և կառավարչի չեզոքության մասին, Հայաստանը ներքաշվում է մի թակարդ, որը միջանցքը ներկայացնում է որպես անխուսափելի։ Երբ քննարկումը տեղափոխվում է այն հարթություն, թե ինչպես պետք է գործի միջանցքը՝ այլ ոչ թե՝ պետք է արդյոք այն գոյություն ունենա, ինքնիշխանության հիմնական սկզբունքը արդեն խախտված է։ Պետք է հստակ ասել․ Հայաստանը երբեք չի համաձայնել որևէ երկրին տրամադրել արտատարածքային մուտք Սյունիքով։ Հայաստանի օրենքը բացահայտ արգելում է նման նպատակով հող վարձակալելը։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ Հայաստանի իսկ առաջարկած մոդելը, նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցություն, որը հիմնված է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության վրա։ «TRIPP» գործարքը, որով ճանապարհի մի հատված երկարաժամկետ կտրվի ԱՄՆ վերահսկողությանը, խախտում է այս բոլոր չորս սկզբունքները։ Իրանն արդեն բաց տեքստով հայտարարել է, որ չի հանդուրժի Սյունիքում որևէ օտար ներկայություն։ Այս զգուշացումները պարզապես հռետորաբանություն չեն․ Սյունիքը և Հայաստանի ռազմավարական կենսական գոտին է, և հյուսիս–հարավ առանցքի կարևոր օղակ։ Այն վերածելը աշխարհաքաղաքական շոուի առևտրի առարկայի՝ վտանգում է թե՛ Հայաստանի անվտանգությունը, թե՛ տարածաշրջանային կայունությունը։ Գործարքի կողմնակիցները կհայտարարեն, թե սա «իրատեսական» փոխզիջում է խաղաղ բանակցությունները առաջ մղելու համար։ Բայց ի՞նչ տեսակ խաղաղություն է, որը սկսվում է կողմերից մեկի ինքնիշխանության խաթարմամբ։ Ոմանք կարող են պնդել, թե ԱՄՆ ներկայությունը «չեզոք երաշխիք» է։ Սակայն չեզոքությունը իմաստազրկվում է, երբ հենց միջնորդավորված միջանցքն է կատարում Ադրբեջանի պահանջը։ Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ։ Եթե Ադրբեջանը պնդում է, որ չի կարող վստահել սովորական հայկական ճանապարհներին՝ Նախիջևան հասնելու համար առանց «Թրամփի» միջանցքի, ապա փոխադարձության սկզբունքով անհրաժեշտ է «Թրամփի» միջանցք Ադրբեջանի տարածքում, որպեսզի հայերը նույնպես ապահով կերպով հասնեն Կասպյան ավազան՝ առևտրի կամ ճանապարհորդության նպատակով։ Փաշինյան–Ալիև–Թրամփ հանդիպումը որոշ շրջանակներում կարող է ներկայացվել որպես դիվանագիտական նվաճում։ Իրականում այն վտանգում է խաղաղության գործընթացում ամրապնդել մի անընդունելի զիջում։ Միջանցքի քննարկումը երբեք չպետք է օրակարգ մտներ։ Նրա պայմանների շուրջ «խելացի» փոխզիջումները ծափահարելու փոխարեն, միակ սկզբունքային դիրքորոշումը նրա ամբողջական մերժումն է»,-գրել է Օսկանյանը:
    18:09
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միակողմանի փակ է լինելու «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան - Ավետիսյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը
    «ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 11-ից՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն տեղամաս առ տեղամաս միակողմանի փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան փ. - Ավետիսյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: 
    18:00
    08.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Պատմական հանդիպում՝ դեռ գաղտնի վայրում. Պուտինն ու Թրամփը կորոշեն Ուկրաինայի ճակատագիրը
    Աշխարհն անհամբեր սպասում է ևս մեկ պատմական հանդիպման՝ Թրամփ-Պուտին: Նրանք կհանդիպեն՝անկախ Թրամփի սպառնալիքներից ու հիասթափություններից՝ որոշելու Ուկրաինայի ճակատագիրը՝ առանց Ուկրաինայի:
    17:45
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանն ուրախ է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պահպանում են կապերը. Սի Ծինփին
    Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում բարձր են գնահատել երկու երկրի միջև ռազմավարական փոխգործակցության մակարդակը: Այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
    17:30
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հրատապ այց․ ինչո՞ւ է Երևան գալիս ամերիկացի սկանդալային իրավապաշտպանը. News.am
    Ամերիկյան հանրահայտ փաստաբան, ԱՄՆ Հանրապետական կուսակցության ղեկավար շրջանակի նշանավոր ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը, որը հայտնի է նաև որպես քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան, մոտ օրերս ժամանելու է Հայաստան։ Տարբեր աղբյուրներից հայտնի է դառնում, որ Ամստերդամի այցը հրատապ բնույթ է կրում և կապված է միանգամից մի քանի աղմկահարույց գործերի հետ, որոնք, ըստ ամենայնի, անհանգստացրել են մեր տարածաշրջանում նոր ակտիվություն ցուցաբերող ԱՄՆ-ին։ Դրանք են՝ արքեպիսկոպոսների գործը, ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ամստերդամի այցը կոչված է որոշակի մոնիտորինգային գործառույթ իրականացնել ու պարզել մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակը։ Դոնալդ Թրամփի ամենամտերիմ շրջապատի ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը հայտնի է իր վառ հակառուսական դիրքորոշմամբ։ Հենց Ամստերդամն է եղել ռուսաստանցի հայտնի գործարար և ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու փաստաբանը, որի համար նույնիսկ ձերբակալվել է ՌԴ-ում։2003 թվականին Ամստերդամը ներգրավվել է «Յուկոսի» գլխավոր տնօրեն և Ռուսաստանի ամենահարուստ մարդ Միխայիլ Խոդորկովսկու պաշտպանությանը, որը նաև ներկայացվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր հակառակորդ։ 2005 թվականին Խոդորկովսկին դատապարտվեց ազատազրկման։ Դատավճռի գիշերը Ամստերդամին ձերբակալեցին անվտանգության՝ քաղաքացիական հագուստով աշխատակիցները, հյուրանոցի իր սենյակում։ Այնուհետև Ամստերդամը ջանքերն ուղղեց Խոդորկովսկու ազատ արձակմանը, որը, ի վերջո, տեղի ունեցավ 2013թ․։ 2010 թվականի մայիսին Թաիլանդի նախկին վարչապետ Թաքսին Շինավատրան վարձել է Ամստերդամին՝ որպես միջազգային իրավաբան և Դեմոկրատիայի դեմ պայքարի միացյալ ճակատի (UDD) կամ «Կարմիր վերնաշապիկներ» պաշտպանական խորհրդի խորհրդական։ Ամստերդամը հրապարակային կոչեր է արել միջազգային հանրությանը չհանդուրժել նոր կառավարության բռնաճնշումները։ Ապա հրապարակել է մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների և միջազգային իրավունքի ոտնահարման ցուցակը՝ այն անվանելով «Բանգկոկի կոտորածներ»։ Ամստերդամը պաշտպանել է բազմաթիվ հայտնի քաղբանտարկյալների, ժողովրդավարության կողմնակիցների, ինչպիսիք են վենեսուելացի Էլիջիո Սեդենյոն, նիգերիացի Նասիր Ահմադ Էլ-Ռուֆայը և այլք։ Ամստերդամը եղել է Megaupload-ի դատական գործի իրավաբանական թիմի մի մասը, որը ներկայացնում է Քիմ Դոքոմին՝ համացանցի ձեռներեցին, ով աշխատել էր ակտիվիստներ Գլեն Գրինվալդի, Ջուլիան Ասանժի, Էդվարդ Սնոուդենի հետ։
    17:15
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց
    ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կկալանավորվի։ Այս մասին հակակոռուպցիոն դատարանի բակում հավաքված լրագրողներին հայտնեց Վարդան Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը։ Վարդան Հարությունյանը ձերբակալվել էր երեկ՝ օգոստոսի 7-ի երեկոյան՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։
    17:05
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Արթիկ» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր
    Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, կրկնակի խուզարկության են ենթարկել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին բերված սառնարանը։ Խուզարկության արդյունքում սառնարանի ստորին հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս, 8 բաժանորդային քարտ, 7 լիցքավորման լար, 2 լիցքավորման սարք, անլար ականջակալ և բջջային հեռախոսի պահեստամաս։ Սառնարանը բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության 300․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։ Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները:
    17:00
    08.08.25
    Ավելին