Լրահոս
2025-08-22
-
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտ ավտոմեքենա կա կայանված, որի մեջ կա դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր: Նշված ՓԲԸ-ի մոտ կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայում` վարորդի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու դի: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղում պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Սերգեյ Ա.-ն է: Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ վերջինը մի քաղաքացու բերել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ, ով մտել է ներս, ապա մի քանի րոպե անց նշված ՓԲԸ-ի բժիշկները, մոտենալով ավտոմեքենային, հայտնաբերել են տղամարդուն՝ մահացած: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Ավելին10:5222.08.25 -
ՀասարակականԺամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՎրաստանի տարածքում՝ «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված օգոստոսի 22-ին ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:Ավելին10:4522.08.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:3022.08.25 -
Մամուլի տեսությունԻնչ է հայտարարագրել գաղտնալսման գործով դատավոր Վաչե Մարգարյանը. «Ժողովուրդ»Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտնի է մի շարք աղմկահարույց գործերով, որոնցից է Սասուն Խաչատրյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գաղտնալսման գործը։ Նա այն դատավորն է, որը պետք է կալանք նշանակեր ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ինչպես նաեւ այն դատավորը, որ «Հեղաշրջման պլանի» գործով կալանավորված անձանց կալանքի փոփոխման բոլոր միջնորդությունները մերժեց։Ավելին10:2322.08.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրովՆախօրեին Հայաստան ժամանած Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տհաճ խոսակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանն ընտրության առջեւ է կանգնած՝ կա՛մ դուրս է բերում Հայաստանը ԵԱՏՄ-ից, կա՛մ ենթարկվելու է պատժամիջոցների, նոր հեռացվելու։Ավելին10:1922.08.25 -
ԻրավականՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է վարկային գործունեությամբ զբաղվող կազմակերպության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 միլիոն ՀՀ դրամը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին10:1522.08.25 -
Մամուլի տեսությունՆախկին դատախազը դատի է տվել ՆԳ նախարարությանը. «Ժողովուրդ»Նախկին գլխավոր դատախազ Բորիս Արշալույսի Նազարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարության դեմ՝ պահանջելով ճանաչել իր՝ «ՍՏԱՌ» մոդելի 9 մմ տրամաչափի զենքը սեփականության իրավունքով պահելու եւ կրելու իրավունքը։Ավելին10:1022.08.25 -
ՔաղաքականՀԷՑ-ը վերածվել է կուսակցական մարմնի ու ավելին` նախընտրական շտաբի. ԹաթոյանՊարզվում է` իշխանությունը 3,250,000 ԱՄՆ դոլար է վճարում պետական բյուջեից, որ իր իսկ գործած ապօրինության պատճառով ՀԷՑ-ի «ազգայնացման» գործով Հայաստանի շահերը ներկայացվեն Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում ու դա արել է մեկ անձից գնման ընթացակարգով: Այս մասին իր գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ընդ որում, այս գումարը չի ներառում հարկերը, փորձագիտական ու այլ ծախսեր: Այսինքն` ստացվում է, որ ՔՊ-ն իր քաղաքական շահերի համար «ազգայնացնում է» ՀԷՑ-ը և մեր երկրի անվտանգության համար ռազմավարական նշանակության այդ օբյեկտը շարունակաբար հեղեղում ՔՊ կուսակցականներով, որոնք քաղաքական թիմի անդամներ են և որոնց էներգետիկ բնագավառի փորձի վերաբերյալ որևէ տեղեկություն գտնել հնարավոր չէ։ Փաստացի, ՀԷՑ-ը վերածվել է կուսակցական մարմնի ու ավելին` նախընտրական շտաբի: Սրանով լուրջ վնաս են հասցրել Հայաստանի միջազգային հեղինակությանը և ներդրումային միջազգային իմիջին, որի վերականգնումը տարիների ջանքեր է պահանջելու: Սա ևս մեկ ապացույց է, որ երկրում հաստատված է կուսակցապետություն և անձնիշխանություն»։Ավելին10:0522.08.25 -
ԻրավականՁերբակալվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալը. «Ժողովուրդ»Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ ձերբակալել է «Հայփոստ» ՓԲԸ տնօրեն Շուշան Ալեքսանյանի (ՔՊ խմբակցության ղեկավար Հ. Կոնջորյանի կինն է) տեղակալ Արման Աբրահամյանին։Ավելին09:5322.08.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ում նորից պաշտոնի համար են պայքարում. «Հրապարակ»Սակայն իշխանական թիմում առավել հավանական են համարում, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնա, եւ այդ գործառույթներն օրենքով սահմանված կարգով վերապահվեն փոխնախագահ Հռիփսիմե Հունանյանին, որը մասնագիտությամբ բուժքույր է, նախկինում աշխատել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, սակայն պատգամավոր է դարձել առանց բարձրագույն կրթության եւ, շատերի կարծիքով, չի ձգի այդ «պոստում»։Ավելին09:4822.08.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 09:30-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Մամիկոնյան, Ջիվանու փողոցների, Ծերենցի փողոցի 4-րդ և Ջիվանու փողոցի 2-րդ նրբանցնքների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Նոր կառուցված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 22-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աղաբաբյան փողոցի մի հատվածի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։Ավելին09:4522.08.25 -
Մամուլի տեսությունՆախարարություններ կմիավորվեն. «Հրապարակ»Հիշեցնենք, որ գործադիր իշխանության նախկին ղեկավարներից ոմանք պարբերաբար հայտնել են նման ցանկություն, սակայն դա տեղի է ունեցել միայն 2000 թվականին, երկու նախարարությունների միավորումից հետո գերատեսչության ղեկավար է նշանակվել Արարատ Մկրտչյանը, բայց ամիսներ անց կրկին հետողորմյա է արվել, քանի որ թե՛ առողջապահության, թե՛ սոցապահովության ոլորտները բավականին խնդրահարույց են ու ընդգրկուն։ Այս լուրերում, սակայն, առավել ուշագրավն այն է, որ, փաստորեն, Փաշինյանը կասկած չունի, որ 2026 թվականին վերընտրվելու է, ու արդեն նման պլաններ է գծում։Ավելին09:3922.08.25 -
ՀայաստանԳործարկվել է Ռոբերտ Քոչարյանի նորացված կայքըԿայքում ներկայացված են նախագահ Քոչարյանի գործունեությանը վերաբերող բազմաբնույթ տեղեկություններ՝ սկսած վերջին հարցազրույցներից, ասուլիսներից և ուղերձներից՝ մինչև պաշտոնավարման տարիներին իրականացված կարևորագույն բարեփոխումներն ու ռազմավարական ցուցանիշները։Ավելին09:3622.08.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3022.08.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը ստիպված է որոշում կայացրել. ամիսներ շարունակ չեն կարողացել «մարզպետ գտնել». «Ժողովուրդ»Դեռեւս հուլիսին Արեն Մկրտչյանին հրավիրել են ՔՊ վարչություն, հարցեր ուղղել՝ որպես Լոռու մարզպետի թեկնածուի, եւ թիմակիցները հասկացել են, որ նա «չի ձգի» այդ պաշտոնին:Ավելին09:2522.08.25
2025-08-21
-
ՄիջազգայինՄալայզիայի օդանավակայանում ամերիկյան կործանիչ է պայթելԱմերիկյան McDonnell Douglas F/A-18 Hornet կործանիչը պայթել է Մալայզիայի օդանավակայանում թռիչքի փորձի ժամանակ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Star պորտալը՝ վկայակոչելով Մալայզիայի Թագավորական ռազմաօդային ուժերի հայտարարությունը: Պորտալի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան Պահանգ նահանգի Կուանթան քաղաքի Սուլթան Ահմադ Շա օդանավակայանում: Ինչպես նշում է Սթար-ը՝ հղում անելով սոցցանցերում տարածված տեսանյութին, կործանիչը պայթել է թռիչքի փորձի ժամանակ: Նշվում է, որ Մալայզիայի Թագավորական ռազմաօդային ուժերը հաստատել են միջադեպի փաստը: «Մենք ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել Ֆ/Ա-18 Hornet կործանիչի հետ կապված միջադեպի մասին, որը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Քուանթանի Սուլթան Ահմադ Շա օդանավակայանում։ Մենք միջոցներ ենք ձեռնարկում»,-պորտալը մեջբերում է BBC-ի հայտարարությունը։ Մալայզիական Bernama պետական գործակալությունը, վկայակոչելով Պահանգ Դաթուկ նահանգի ոստիկանապետ Սերի Յահան Օտմանին, հավելում է, որ կործանիչի երկու օդաչուներն էլ ողջ են մնացել:Ավելին23:5821.08.25 -
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է Ուկրաինայի շուրջ իր մոտեցումների փոփոխության հավանականության մասին«Կարծում եմ՝ երկու շաբաթվա ընթացքում մենք կիմանանք՝ այս կամ այն կերպ։ Դրանից հետո մենք կարող ենք ստիպված լինել այլ մոտեցում ցուցաբերել, բայց կտեսնենք»,-ասել է Դոնալդ Թրամփը։Ավելին23:4521.08.25 -
ՔաղաքականԶարմանում եմ, որ որևէ լուրջ պետության ղեկավար սրա հետ բան է նստում-քննարկում. Սևակ Հակոբյան2021թ. բոլորովին այլ խոստումներով ընտրվել ես, լրիվ այլ բան արել ես: Ընդ որում՝ համար մեկ խոստումդ էր բանակցություններով, առանց պատերազմի Հադրութի ու Շուշիի վերադարձը, Արցախի ստատուսի միջազգային ճանաչումը: Բայց արել ես լրիվ հակառակը:2021-ի խոստումներդ տապալելուց հետո ասել ես միջանցք չես տա, Ղարաբաղը չես տա, դրանք էլ ես տվել: Ու ասում ես՝ եթե դեմ էիք՝ հեղափոխություն անեիք:Ավելին23:3021.08.25 -
ՀասարակականԿրակոցներ՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կաՕգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ ժամը 21։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Գ․ Ս․-ն գնացել է նախկին կնոջ, Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Ն․ Պ․-ի տուն, հայհոյանքներ հնչեցնել նրա և իր ընտանիքի հասցեին, որից հետո վերջինիս եղբայր՝ 36-ամյա Ա․ Պ․-ն դուրս է եկել տանից և սկսել վիճաբանել Գ․ Ս․-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, տվել հայհոյանքներ, իսկ Ա․ Պ․-ն իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է Գ․ Ս․-ի ուղղությամբ, ինչից հետո վերջինս հեռացել է դեպքի վայրից և շուրջ 15 րոպե հետո վերադարձել է նշված վայր և նորից հայհոյանքներ հնչեցրել, որից հետո հեռացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր անց ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեից գազային ատրճանակի կիրառման հետևանքով «ձախ դաստակի թիկնային մակերեսի վնասվածք, ձախ այտային շրջանի քերծած վերք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորութամբ, պարզել են, որ վիրավորը Գ․ Ս․-ն է։ Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։Ավելին23:1521.08.25 -
ՔաղաքականԱլիևին բավարարող վաշինգտոնյան համաձայնագրերի համար Փաշինյանը շնորհավորում է ՀՀ կառավարությանըԱրդեն ակնհայտ է, որ Վաշինգտոնում ստորագրված «խաղաղություն» անունով կոչված թուղթն է Փաշինյանը դարձնում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզչական դրոշակ, թեև համարում է, որ դեռ պետք է ստուգել նաև արտահերթ ընտրությունների անցկացման հիմնավորվածությունը: Նա այսօր հայտարարել է՝ Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրեն խաղաղության և ոչ խաղաղության միջև:Ավելին23:0021.08.25