Լրահոս
2025-08-22
-
ԻրավականԵղբայրները հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին․ վերջինս գիտակցության չգալով մահացել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի ապրիլի 23-ին Վաղարշապատ քաղաքում եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին, ով գիտակցության չգալով մահացել է։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: «Գ․Ա․-ի և Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 10-րդ և 15-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ անզգուշությամբ առաջացնելով հանցագործությունից տուժած անձի մահ)։ Գ․Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Վ․Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։ Գ․Ա․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին14:4522.08.25 -
ՔաղաքականԷջմիածնի ՔՊ-ական ղեկավարը մանկապարտեզի տնօրենին հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել՝ այլ քաղաքական բևեռում լինելու համարՎաղարշապատ համայնքի ղեկավարի ՔՊ-ական պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Էջմիածնի «Ծիծեռնակ» մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանին հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել՝ այլ բևեռում լինելու համար։ Տեղեկությունը Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատեց «Առաջ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ նախագահ, «էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը, ով նաև Սողոմոնյանի հետ հարազատ-բարեկամական կապեր ունի։ «Իմ քեռու կինը մոտ 7 տարի է այդ մանկապարտեզի տնօրենն է, բավականին բարձր մասնագետ։ ՔՊ-ն իր հին գործելաոճով սկսել է քաղաքական հաշվեհարդարներ տեսնել։ Խոսքը միայն իմ քեռու կնոջ մասին չէ, համայնքապետարանում էլի մարդիկ կան ում պահանջել են դիմում գրել, ազատվել գործից այլ հայացքներ ունենալու կամ իրենց հայացքները չկիսելու համար։ Սա պարզապես շատ փոքրոգի քայլ է, որ անձամբ համայնքապետը հորդորում է մանկապարտեզի տնօրենին, ով բավականին բարձր վարկանիշ ունի՝ որպես իր գործի վարպետ, աշխատանքից ազատման դիմում գրի»,- նշեց նա։ Խաչատրյանը տեղեկացրեց, որ մանկապարտեզի աշխատակիցները բոյկոտել են և աշխատանքի չեն գնացել՝ այդկերպ արտահայտելով իրենց բողոքը։ «Եթե այլ բևեռի մասին է խոսքը՝ իմ մայրն էլ մոտ 30 տարվա համայնքապետարանի աշխատող է, բնականաբար, ինքն էլ է արդեն ազատման դիմում գրել։ Իրեն չեն հորդորել, երևի մտածել են սկանդալ կառաջանա, որ ընդդիմադիրի մայրիկին հորդորեն գործից դուրս գալ։ Իրենք չեն հասկանում, որ ինձ համար որևէ տարբերություն չկա, իմ հարազատների, իմ բարեկամների հանդեպ քաղաքական հաշվեհարդարը ես դիտարկում եմ նաև իմ ընտանիքի դեմ։ Համայնքապետի պաշտոնակատարի մայրը Արագած գյուղի մանկապարտեզի տնօրենն է․ կցանկանայի փոխանցել, որ եթե մենք ստանձնենք համայնքի կառավարումը, վստահաբար կարող եմ ասել, որ իր մայրը շարունակելու է աշխատել։ Մենք նման գործելաոճ չենք ունենա երբեք, մեր ու իրենց բարոյականության տարբերությունը նաև դա է»,- հավելեց մեր զրուցակիցը։Ավելին14:3022.08.25 -
ԻրավականՔաղաքացին գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողելՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած Սիսիանի համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է թմբուկավոր ատրճանակ, «Իժ-16» տիպի մեկփողանի ողորկափող հրացան, սվին-դանակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 95 փամփուշտ և գնդացիրի 11 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։Ավելին14:1522.08.25 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանն ու Ալիևը կրկին կհանդիպենՕգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը: Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել Է, որ ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 20 օտարերկրյա պետությունների ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը հրավիրված են Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հայաստանի, Հնդկաստանի ղեկավարներ:Ավելին14:0022.08.25 -
ՄիջազգայինԳազայի գրավման մասին է հայտարարում անձամբ Նեթանյահուն. արյունալի պատերազմն ավարտվու՞մ էԳազա քաղաքի վրա հարձակումից ժամեր անց Թել Ավիվը հայտարարել է քաղաքը վերահսկելու մասին: Իսրայելի վարչապետն անձամբ է գնացել Գազայի հատված՝ խոշոր քաղաքի գրավման մասին հայտնելու:Ավելին13:4522.08.25 -
ԻրավականՁերբակալվել է Նորավանի դպրոցի տնօրենըՁերբակալվել են նաև դպրոցի գլխավոր հաշվապահը և մի շարք այլ աշխատակիցներ։Ավելին13:3822.08.25 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանըՕգոստոսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել և գոհունակությամբ ընդգծել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հետագա իրականացվելիք քայլերը։Ավելին13:2522.08.25 -
ՀասարակականՎիճաբանություն՝ Արզականի զրուցարաններից մեկում. բժիշկները պայքարում են 25-ամյա տղաների կյանքի համարԱյսօր՝ օգոստոսի 22-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ 25-ամյա Արամայիս Ն.-ն, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի կտրած ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, և 25-ամյա Մերուժան Ե-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «պարանոցի կտրած-ծակած վերք, կրծքավանդակի կտրած ծակած վերք՝ ձախից» ախտորոշմամբ: Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Կոտայքի մարզի քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 00:30-ի սահմաններում՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ Արզական գյուղի Բարեկամության փողոցի սկզբնամասում գտնվող զրուցարանում, և նշված անձանց դանակով հարվածելու մեջ որպես կասկածյալ որոնվում է Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հայկազ Մ.-ն: Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ոստիկանույունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցործությունը կատարած կասկածյալին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:Ավելին13:1522.08.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։Ավելին13:0022.08.25 -
ԱշխարհԹաիլանդի նախկին վարչապետին արդարացրել են թագավորական ընտանիքին զրպարտելու մեղադրանքներիցՄեղավոր ճանաչվելու դեպքում 76-ամյա նախկին վարչապետին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում, սակայն դատավորները նրան անմեղ են ճանաչել՝ նշելով, որ ապացույցները բավարար չեն նրան դատապարտելու համար։Ավելին12:4522.08.25 -
ՔաղաքականՌուբեն Հակոբյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ․ պատգամավորՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ այցելեցինք ապօրինաբար ազատազրկված Ռուբեն Հակոբյանին: Ռուբենը եղել է Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոս: Մշտապես ընդդիմադիր հայացքներ ունեցող, սուր քննադատությամբ աչքի ընկնող հասարակական, քաղաքական գործիչը հալածանքների է ենթարկվում սրանց իշխանության օրոք՝ իր տեսակետն արտահայտելու, ստեղծված իրավիճակին չհաշտվելու համար: Հիշեցնեմ, որ Ռուբեն Հակոբյանին մեղադրանք են առաջադրել և կալանավորել՝ հեռուստաընկերություններից մեկի հաղորդման յութուբյան ալիքում հրապարակված՝ «Պետք է մտնել, ականջներից բռնել և դուրս շպրտել» վերնագրով թողարկման ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը պահանջելու համար: Այս դեպքում ևս որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը: Գաղտնիք չէ, որ որպես խափանման միջոց կալանավորման կիրառումն այս իշխանությունների օրոք դարձել է արատավոր պրակտիկա: Ռուբեն Հակոբյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ: Այս ընթացքում վատթարացել է վերջինիս առողջական դրությունը, մեկ անգամ տեղափոխվել է բժշկական հաստատություն: Մտահոգիչ են նաև պահման պայմանները: Օգոստոսի 27-ին՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է Ռուբենի խափանման միջոցի փոփոխման հարցը (դատավոր՝ Դավիթ Արղամանյան): Լիահույս եմ, որ հաշվի կառնվեն Ռուբեն Հակոբյանի՝ քաղաքականության մեջ ունեցած ներդրումն ու առողջական լրջագույն խնդիրները: Այս օրերին ընթանում են նաև Սրբազան պայքարի մեր ընկերների դատավարությունները: Ազատությու’ն Ռուբեն Հակոբյանին, ազատությու’ն բոլոր քաղբանտարկյալներին»։Ավելին12:3522.08.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ալիևը պատրաստվում է պատերազմի. Բաքվի ռազմատեխնիկական ձեռքբերումներըՀայլուր 12։30 Ալիևը պատրաստվում է պատերազմի. Բաքվի ռազմատեխնիկական ձեռքբերումներըԱվելին12:3022.08.25 -
ՀասարակականՀայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանըՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2025-2026 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից: Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել են որսի կենդանիների համար նախատեսվող որսի հետևյալ թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները: 2025-2026 թվականների որսի կենդանիների, դրնց օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/hy/acts/210936/latest Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցողներին ՇՄՆ-ն հորդորում է որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։ Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում։Ավելին12:1522.08.25 -
ՀասարակականՍյունիքում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. 3 վիրավորներից 2-ը հարազատ եղբայրներ ենԵրեկ՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Մովսես Ծ.-ն իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Լյուդվիգ Փ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լյուդվիգ Փ.-ն, նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 35-ամյա Ադամ Խ-.ն և 28-ամյա Կարեն Փ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 3 վիրավորներից Լյուդվիգ Փ.-ն և Կարեն Փ.-ն հարազատ եղբայրներ են:Ավելին12:0022.08.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 22.08.2025Մամուլի տեսություն 22.08.2025Ավելին11:5022.08.25 -
ՍպորտԼևոն Արոնյանը կիսել է միավորը «Sinquefield Cup»-ի 4-րդ տուրումԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը, որտեղ կայացել են 4-րդ տուրի պարտիաները:Ավելին11:4522.08.25 -
ՀասարակականԼՂ-ից բռնի տեղահանվածները կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետտուրքի վճարիցՆերքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներն ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեներում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ «Դիմումներն ընդունվում են մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում, Ծառայության գլխամասային գրասենյակում, ինչպես նաև ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին11:3022.08.25 -
ԻրավականՀայտնաբերվել է մեծաքանակ կեղծ խմիչք և առանց դրոշմանիշի ծխախոտ (տեսանյութ)Օգոստոսի 7-ին քրեական ոստիկանները ստուգեցին տեղեկությունը: Հայտնաբերվեցին տարբեր տեսակի ակնհայտ կեղծ օղիներ, նաև առանց դրոշմանիշի ծխախոտներ: Մեծ քանակությամբ կեղծ օղիներ հայտնաբերվեցին նաև խանութի պահեստում:Ավելին11:1522.08.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ վերաքննիչ ատյանի դատավորին մակագրման տվյալը դեռևս առկա չէ. փաստաբան2025 թվականի օգոստոսի 18-ին ներկայացրել էինք հատուկ վերանայման բողոք Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգման Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ: 2025 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ դեռևս առկա չէ Վերաքննիչ ատյանի դատավորին մակագրման տվյալը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը: «Հիշեցման կարգով՝ հունիսի 18-ի կալանքի որոշման դեմ ներկայացվել էր բողոք անմիջապես հաջորդ օրը: 2025 թվականի հունիսի 20-ին արդեն իսկ առկա էր մակագրման տվյալը հանրահայտ դատավոր՝ Արմեն Դանիելյանին: Այսինքն 24 ժամվա ընթացքում տեղի էր ունեցել մակագրումը: Տվյալ դեպքում նույն մոտեցումը չի պահպանվել, չնայած Սամվել Կարապետյանը 60 օրից ավելի է ինչ ապօրինի կալանավորված է: Կալանքը 60 օրից ավելի է կիրառված է բացառապես հարցազրույցում Մայր Աթոռը պաշտպանելու համար: Ի դեպ սա հերթական տվյալն է այս գործով ապօրինությունների և քաղաքական հետապնդման փաստի: Եկեք չբացառենք, որ հնարավոր է նաև Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հենց այս պահին դիտարկվում է որպես Վերաքննիչ հակակոպռուցիոն դատարան տեղափոխման ենթակա հավանական դատավորի թեկնածու, քանի որ բողոքը պետք է քննության առնվի հենց Վերաքննիչ հակակոպռուցիոն դատարանի կողմից»,- գրել է նա:Ավելին11:1022.08.25 -
ԻրավականՁերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենըՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենը:Ավելին10:5822.08.25