Լրահոս
2025-08-28
-
ՀայլուրՀայլուր 20։30 Ալիևը «դուշմանությունը» շարունակում է. Բաքուն ավելի շատ զենք կառնի, Երևանը չի ուզումՀայլուր 20։30 Ալիևը «դուշմանությունը» շարունակում է. Բաքուն ավելի շատ զենք կառնի, Երևանը չի ուզումԱվելին20:3028.08.25 -
ԻրավականԱզատամարտիկ Սարգիսը այսօր քաղբանտարկյալ է․ նա արժանի է, որ իր մասին գոնե իմանանք․ ՄելիքյանԱհա՛ հերթական օրինակը․ արժանապատիվ հայ, շիտակ մարդ, ազատամարտիկ Սարգիս Մելքոնյանը (ըստ գործի նյութերի՝ Բասենցյան): Որևէ կուսակցության անդամ չէ։ Որևէ քաղաքական ուժի չի հարում։ Պարզ հայ մարդ է։Ավելին20:2528.08.25 -
ՄիջազգայինԻրանն ուժեղացնում է բանակն Արևմուտքի հետ ձախողված բանակցություններից հետոԻրանի զինապահեստներում առաջիկա երկու տարիներին հրթիռների թիվը կարող է եռապատկվել՝ հասնելով 8000-ի: Իսրայելի պաշտպանության նախարարությունն իր ունեցած տվյալներից ենթադրում է, թե պատերազմի է պատրաստվում Իրանը: Իրանցի պաշտոնյաների խոսքով՝ զինվում են ինքնապաշտպանության համար:Ավելին20:1528.08.25 -
ԻրավականՓաշինյանն այսօր շատ անկեղծ ասաց՝ իր համար գոյություն չունի օրենք և իրավունք․ Րաֆֆի Ասլանյան«Ինքս չեմ զարմանում, որ այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժի որոշման կատարմանն անդրադառնալով, վերջապես շատ անկեղծ և ըստ էության ասաց, որ իր համար գոյություն չունի օրենք ու իրավունք, իր ենթականերից որևէ մեկը ոչ մի պարագայում ի զորու չէ հակառակվել իր կարծիքին, քանի որ կառավարությունն ինքն է, ուստի նման ենթական պետք է դիմում գրի և հեռանա։Ավելին20:0828.08.25 -
ՀասարակականԻշխանության ճնշումները չեն կարող կասեցնել Հայ Առաքելական Եկեղեցու ազգային առաքելությունը․ Արարատ քահանա Պողոսյան«Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և խորհրդային իշխանությունների փոխհարաբերությունների գաղտնի փաստաթղթերը վկայում են, որ Վեհափառի ազգային գործունեությունը մշտապես դիտարկվել է ոչ թե զուտ հոգևոր դաշտում, այլ նաև որպես քաղաքական սպառնալիք։ Խորհրդային պաշտոնյաները նրան բազմիցս զգուշացրել էին՝ չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի՝ Հայաստանին վերամիավորման հարցերին՝ դրանք որակելով որպես «քաղաքական» և վտանգավոր։ Նույն տրամաբանությամբ անգամ եկեղեցաշինական ծրագրերը կամ հուշարձանների պահպանության հիմնավոր առաջարկները ենթարկվել էին ձգձգման կամ մերժման, քանի որ իշխանությունները մտավախություն ունեին, թե Կաթողիկոսի ձայնը կարող է խթանել ազգային ինքնագիտակցությունը և սրել «անջատողական տրամադրությունները»։Ավելին20:0028.08.25 -
Զինված ուժերՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել նոր ընդունված կուրսանտների երդման արարողությունըՕգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել այս տարի ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին19:4528.08.25 -
ՔաղաքականԴուք թաթախեցիք ձեր ձեռքերը արդարների արյան մեջ. հաղթելու ենք չարի դեմ պատերազմում․ Բագրատ ՍրբազանՕգոստոսի 21-ին ևս մեկ ավելորդ անգամ փաստվեց ՀՀ արդարադատության չգոյությունը։ Եվ դեռ ավելի ցնցող էր «մեղադրական» եզրակացությունների ուղղակի պատճենված լինելը։ Իսկ Աղվան Արշակյանի դեմ գիշատչային դրսևորումը լիովին արտահայտեց «մեղադրող» կոչվածների դահճային հոգին՝ ամեն գնով ծառայել տիրոջը՝ ուրիշների կյանքի հաշվին իրենց «տունը պահելով»։ Դուք այս օրերին ձեր ձեռքերը թաթախեցիք արդարների արյան մեջ…Ավելին19:3528.08.25 -
ՔաղաքականԱլիևի սպառնալիքը նորմալ է, Օ'Բրայենը մեղավոր է, Պուտինի հետ էլ կշփվի Պեկինում. Փաշինյանի ճեպազրույցըՀայաստանի վարչապետն այսօր արտահերթ ասուլիս է տվել կառավարության նիստից հետո: Փաշինյանը լրագրողների առջև է հայտնվել վաշինգտոնյան բանակցությունների մութ կողմերը լուսավորելու համար, զրույցի ընթացքում ջրի երես է դուրս եկել Հայաստանի ղեկավարի դժգոհությունը Միացյալ Նահանգների նախկին վարչակազմից: ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենի հոդվածի որոշ ձևակերպումների վերաբերյալ հարցերն են ստիպել Փաշինյանին բացահայտել իր վերաբերմունքը հայ-ադրբեջանական բանակցություններով զբաղված Բայդենի վարչակազմի վերաբերյալ: Մի բան, որ շատ վաղուց արել է Ադրբեջանի նախագահը՝ հրաժարվելով բանակցել Բայդենի վարչակազմի միջնորդությամբ՝ նրանց անվանելով դեպի Հայաստան թեքված, կողմնակալ միջնորդ:Ավելին19:3028.08.25 -
ՄիջազգայինԿիևի վրա ռուսական հարձակումից հետո Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆԿիևի վրա ռուսական հարձակումից հետո, որի արդյունքում վնասվել է նաև Բրիտանական խորհրդի շենքը, Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն:Ավելին19:1528.08.25 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի ՂրղզստանԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2025 թվականի սեպտեմբերի 3-6-ը պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ: Այդ մասին նշված է ԱԺ նախագահի կարգադրության մեջ: Պատվիրակության կազմում են, մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ղրղզստան բարեկամական խմբի ղեկավար Ալեքսեյ Սանդիկովը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը:Ավելին19:0528.08.25 -
ՔաղաքականԱդրբեջանը ևս ձգտում է «անկախացման»․ Արմեն ՊետրոսյանՏարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իլհամ Ալիևի՝ Ալ-Արաբիային տված հարցազրույցում հնչեցված մի շարք ուշագրավ հայտարարություններից հատկապես հետաքրքիր է հետևյալ միտքը. «Մենք գիտենք, որ հաջորդ ամռանը Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Եվ մենք գիտենք, որ նրանք աշխատում են նոր Սահմանադրության նախագծի վրա։ Բայց եթե լինի ուժեղ արտաքին միջամտություն, ապա այո՛, մենք կարող ենք մտածել, որ դա կարող է խախտել նախկինում համաձայնեցված հարցերը։ Սակայն դա շատ կվնասի հենց Հայաստանին։ Որովհետև, անկախ այն հանգամանքից, թե ով է Վաշինգտոնում ստորագրել փաստաթղթերը, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ Հայաստանի առաջնորդի կողմից։ Եթե այնտեղ ինչ–որ բան տեղի ունենա, ինչ–որ բան փոխվի, և նրանք հրաժարվեն ստորագրվածից, դա լրջորեն կվատացնի Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները»։ «Ուժեղ արտաքին միջամտության» ներքո բնականաբար նկատի է առնվում Ռուսաստանի կանխատեսելի դերակատարումը։ Գուցե դեռևս վիճելի է, բայց «Միջաշխարհակարգի» շրջափուլում Ադրբեջանը, ինչպես նման կարգավիճակ ունեցող բազմաթիվ այլ երկրներ, ձգտում է անկախացման և ապագա աշխարհակարգում տարածաշրջանային դերակատարման։ Իսկ Ադրբեջանի անկախացման ձգտումը ենթադրում է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ազդեցության հնարավորինս նվազեցում, հավասարակշռում այնպիսի խաղացողների հետ համագործակցության խորացմամբ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Չինաստանը, Իսրայելը և այլն։ Վերոնշյալի համատեքստում, ինչպես նախկինում բազմիցս նշել եմ՝ ներկա իրողությունների պայմաններում, Ադրբեջանը բոլորից շատ է շահագրգռված 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և դրան հարակից եռակողմ ձևաչափերը նաև դե յուրե պատմության գիրկն ուղարկելու հարցում։ Քանի որ դա Ռուսաստանի համար այն իրավական հենքն է, որի միջոցով առնվազն Հայաստանի կողմից փոխադարձ շահագրգռվածության առկայության դեպքում Ռուսաստանը հնարավորության և ցանկության դեպքում կարող է «հարթել իր վերադարձը տարածաշրջան»։ Մինչև վերջին զարգացումները, այս քաղաքական ուղեգծում Ռուսաստանի առանցքային ապավենն Ադրբեջանն էր։ Վերջինն էլ, ըստ էության, նպատակ ունենալով թոթափել Ռուսաստանից զգալի կախվածությունը, անցած կես տարում միտումնավոր կերպով սրելով Մոսկվայի հետ հարաբերությունները, շտապեց ԱՄՆ՝ համաձայնելով Հայաստանի հետ կարգավորման և միջնորդությունների նոր ձևաչափին։ Երբ դիտարկում ենք Վաշինգտոնյան հռչակագրի 3-րդ կետում ապաշրջափակման վերաբերյալ ձևակերպումները՝ դրանցում ամրագրված սկզբունքները համեմատելով 2023թ. հոկտեմբերին ԵՔՄ շրջանակում առաջարկված փաստաթղթում թեմատիկ սկզբունքների հետ, դրանք հիմնականում նույնական են։ Հետևաբար, առնվազն Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից հետո պարզ է՝ Ալիևը ինչու չմեկնեց Գրանադա և չստորագրց համատեղ հայտարարությունը, քանի որ այն պարունակում էր Ադրբեջանի համար անցանկալի դրույթներ՝ արցախահայության իրավունքների վերաբերյալ։ Բայց միևնույն ժամանակ, ապաշրջափակման հարցում հռչակված սկզբունքների հիմքով պայմանավորվածություններն Ադրբեջանը տևական ժամանակ ձգձգում էր՝ վստահաբար, դրանք շահարկելով Ռուսաստանի հետ հարաբերություններում ևս՝ հասնելով ԼՂ տարածքից ռուս խաղաղապահ զորամիավորման դուրսբերման, ինչպես նաև Հայաստանից նոր զիջումների։ Իսկ ներկայում, քանի որ Ռուսաստանն էականորեն թուլացած է, նվազել է Անկարայից Բաքվի կախվածությունը, Ադրբեջանը հասնում է ԱՄՆ և պայմանավորվորվում Հայաստանի հետ՝ զուգահեռաբար հասնելով իր արտաքին կախվածության հավասարակշռման։ Հետևաբար, նաև Ադրբեջանում ուրվագծվող այս հաշվարկներն են, որ չափավոր լավատեսություն են հաղորդում Երևան-Բաքու հարաբերություններում նոր լարվածություններ թույլ չտալու ադբեջանական քաղաքականության հարցում։ Մինչդեռ եթե ալիևյան վարչակարգի հեռանկարային ծրագրերը ևս իրականան՝ հասնելով միջազգայնորեն ընկալված տարածաշրջանային դերակատարման, ապա Հայաստանին և Վրաստանին սպասվում է չափազանց բարդ հարևանություն Ադրբեջանի հետ։ Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ ներկայացված սցենարն ընդամենը սցենար է, քանի դեռ աշխարհը և տարածաշրջանը գտնվում են ներկա անորոշ շրջափուլում»։Ավելին19:0028.08.25 -
Հասարակական1 զnհ, 3 վիրшվոր. խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզումԱյսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են «Opel» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներից առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխվելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունները:Ավելին18:4528.08.25 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանը կմեկնի ԹեհրանՀՀ Անվտանգության խորհրդից հայտնում են՝ օգոստոսի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հրավերով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան: Այցի ընթացքում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:Ավելին18:3528.08.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Գաղտնի գործընկեր ունեն ՀՀ-ն ու ԱՄՆ-ը. Սյունիքի ճանապարհն ո՞վ է կառուցելու և կառավարելուՀայլուր 18։30 Գաղտնի գործընկեր ունեն ՀՀ-ն ու ԱՄՆ-ը. Սյունիքի ճանապարհն ո՞վ է կառուցելու և կառավարելուԱվելին18:3028.08.25 -
ՄիջազգայինԳազայում մեկ օրում 70-ից ավելի մարդ է զոհվելԳազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 71 պաղեստինցի, ևս 339-ը վիրավորվել են։Ավելին18:1528.08.25 -
ՄիջազգայինՄահաբեր հարձակում Կիևի վրա և դրոններ՝ դեպի Ռուսաստան. ադրբեջանցի լրտես է աշխատել Ուկրաինայի օգտինԿիևում ռուսական հարվածների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 40 մարդ` վիրավորվել: Ուկրաինայի նախագահի գնահատմամբ՝ դիվանագիտությամբ պատերազմը կանգնեցնելու հույս ունեցող երկրների համար սա ապացույց պետք է լինի, որ Ռուսաստանը խաղաղություն չի ուզում: Կիևն էլ իր հերթին չի նվազեցնում Ռուսաստանի ուղղությամբ արձակված ԱԹՍ-ների թիվը, Դաշնության երկնքում մեկ գիշերում 102 անօդաչու թռչող սարք է խոցվել:Ավելին18:0028.08.25 -
ՔաղաքականՆախագահ Քոչարյանին ամենաշատը մեղադրում են, թե ինչու միչև հիմա սրանք մեր քաղաքական կյանքում դեռ գոյություն ունեն. Բագրատ ՄիկոյանԱյսօր՝ օգոստոսի 28-ին, ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, ինչ-որ բաներ էր խոսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին և առաջիկա ընտրություններում իր երազանքը ներկայացրել: Նիկոլ Փաշինյանի ելույթին արձագանքելու խնդրանքով Yerevan.Today-ը դիմեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարին: «Նախագահ Քոչարյանին ամենաշատը մեղադրում են, թե ինչու միչև հիմա սրանք մեր քաղաքական կյանքում դեռ գոյություն ունեն»,- ասաց Բագրատ Միկոյանը և հավելեց. «Կարծում եմ, որ առաջիկա ընտրություններում մեր ժողովուրդը կօգտվի սրանց ստախոս քաղաքական լեզուները վերջնականապես կտրելու և մոտակա աղբանոցը նետելու հնարավությունից: Եվ կարծում եմ, որ դա տեղի կունենա քաղաքական և քաղաքակիրթ եղանակով»:Ավելին17:5328.08.25 -
Քաղաքական«Խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչման համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ»․ Խաչատուրյանը՝ դեսպան ԳամիլինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին։ Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական ծառայության ընթացքում իրականացրած արդյունավետ աշխատանքի և երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Դեսպան Գամիլը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ընդունելության և Հայաստանում գտնվելու տարիներին Հանրապետության նախագահի ու իշխանությունների կողմից ցուցաբերված աջակցության համար։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանից տանում է ջերմ ու բարի հիշողություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա համագործակցության ներուժի իրագործման հնարավորությունները։ Կարևորվել են տարբեր մակարդակներում իրականացվող երկկողմ նախաձեռնություններն ու փոխայցելությունները, երկկողմ ներդրումների խթանման հեռանկարները, որոնք նպաստում են գործարար շրջանակների միջև կապերի խորացմանն ու նոր հարաբերությունների ձևավորմանը։ Կողմերն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ամրապնդման հեռանկարներին։ Այդ համատեքստում Հանրապետության նախագահը նշել է, որ դրան է միտված Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի կյանքի կոչման համար ներկայում ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ընթացող զարգացումները։Ավելին17:4528.08.25 -
ՀասարակականՍեպտեմբերի 1-ից թղթային անաշխատունակության թերթիկները գործածությունից դուրս կգանՍեպտեմբերի 1-ից կգործի Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգ․ հարթակը, որը ստեղծվել է ԱՍՀ նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից, ամբողջացնում է Առողջապահության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող տեղեկատվական շտեմարանները, որոնցում առկա տվյալների հիմքով նախատեսվում է հաշվարկել անհրաժեշտ բանաձևերը և, համապատասխանաբար, նշանակել նպաստները։Ավելին17:3028.08.25 -
ՔաղաքականՓաշինյանի կառավարությունը բացահայտորեն խոստովանել է, որ զիջումները կատարվել են սպшռնալիքի ներքո. ՕսկանյանՓաշինյանի և նրա պաշտպանների փորձերը Հայաստանի դիվանագիտական ձախողումը ներկայացնելու որպես հաջողության պատմություն ոչ միայն անազնիվ են, այլև խորապես վիրավորական մեր ազգի հավաքական հիշողության հանդեպ։ Ամեն անգամ, երբ այս մարդիկ խոսում են, նախ պետք է իրենց հիշեցնեն, որ նրանք էին այն թիմի անդամները, որոնք պատասխանատու էին Արցախի ամբողջական կորստի, հազարավոր զոհերի, հաշմանդամների և անհետ կորածների, այժմ Բաքվում պահվող հայ պատանդների, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հայաստանի տարածքների համար։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Երկրորդ՝ նրանք շատ լավ գիտակցում են, որ վերջին ստորագրված փաստաթղթերով փաստացի հանձնել են «Զանգեզուրի միջանցքը»՝ Հայաստանի ամենակարևոր ռազմավարական շրջանում, Ադրբեջանին, իսկ նախաստորագրված «խաղաղության պայմանագրով» նոր սպառնալիքներ են ստեղծել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։ Միակ դրական հանգամանքը այստեղ այն է, որ Փաշինյանի կառավարությունը բացահայտորեն խոստովանել է, որ այս զիջումները, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի հանձնումը, կատարվել են սպառնալիքի ներքո. «Եթե չզիջեինք, այն կվերցնեին ուժով»։ Այս խոստովանությունը հաստատում է, որ այս պայմանավորվածությունները ոչ թե օրինական դիվանագիտական ձեռքբերումներ են, այլ հարկադրական փաստաթղթեր, որոնք իրավական հիմքով կարելի է վիճարկել և նույնիսկ անվավեր ճանաչել։ Չեմ կարող չհարցնել՝ ի՞նչ մարդիկ են բանակցել այս փաստաթղթերը։ Ակնհայտ է, որ դա մեկ մարդու գործը չէր. եղել է ամբողջական թիմ՝ խորհրդատուներով և իրավաբաններով։ Եթե իրոք հավատում են, որ փայլուն աշխատանք են կատարել, արդյո՞ք չպետք է ցանկանան հանրության առաջ գալ և ստանձնել այդ «փառքը»։ Ինչո՞ւ չկազմակերպեն մամուլի ասուլիս, չժպտան տեսախցիկներին և չվայելեն տասնյակ դարերի հայկական պայքարի և ինքնիշխանության հանձնման «ծափահարությունները»։ Փոխարենը նրանք մնում են հարմարավետորեն անանուն՝ թաքնվելով Փաշինյանի հռետորաբանության հետևում, ինչը հստակ ցույց է տալիս՝ իրենք էլ չեն հավատում իրենց «հաջողություններին»»,- գրել է նա:Ավելին17:1528.08.25