Լրահոս
2025-08-28
-
Քաղաքական«Մեր ձևով» շարժման մեկնարկը․ խոստումներից դեպի իրական գործողություններ. «Փաստ»Ի՞նչ սպասել նոր շարժումից։ Վերջին տարիներին հանրապետությունում ձևավորվել է խոր անվստահություն քաղաքական դասի նկատմամբ։ Խոստումների ու կարգախոսների ավելցուկը, գործնական քայլերի բացակայությունը և հանրային դժգոհությունների անարձագանք մնալը ստեղծել են մթնոլորտ, որտեղ մարդիկ պատրաստ են լսելու այլընտրանքային ձայն։ Այս առումով Կարապետյանի նախաձեռնությունը կարող է առանձնանալ՝ շեշտը դնելով ոչ թե խոստումների, այլ փաստացի գործերի վրա։Ավելին23:5228.08.25 -
ՄիջազգայինԴաշնային պահուստային համակարգի կառավարիչը դատի է տվել ԹրամփինՔուքի դատական հայցում ասվում է, որ Դոնալդ Թրամփը խախտել է դաշնային օրենքը, որը թույլ է տալիս նախագահին ազատել Դաշնային պահուստային համակարգի կառավարչին միայն հիմնավոր պատճառի առկայության դեպքում:Ավելին23:4528.08.25 -
ՔաղաքականՁեր օրինակով ցույց տվեցիք մեր հասարակության անորակությունն ու անողնաշարությունը. Հայկ ԴեմոյանՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը բաց նամակ է հղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներին, որում ասվում է․ «Այս նամակը հասցեագրում եմ թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներին, քանզի հենց իրենց են ուղղված ստորև ներկայացված բոլոր մեղադրանքներն ու գնահատականները: Դուք գերադասեցիք լռել, քաջատեղյակ լինելով, թե ինչերի միջով էր անցել հաստատությունը և ինչ հանցագործություններ էին կատարվել թանգարանի անվան տակ՝ վերջին 15 տարիների ընթացքում: Տեղյակ էիք, բայց գերադասեցիք դառնալ «թավշյա հեղափոխություն» կոչված ազգային խայտառակության կցորդ-կամակատարները: Դուք լուռ ու մունջ համակերպվեցիք այն փաստի հետ, որ «թավշյա» հանցախումբը ձեզ վրա վերակացու նշանակի մի ազգագրագետի, ով ստորացնելով առաջին հերթին ձեզ, հայտարարեց, որ ինքը «20-րդ դարասկզբի իրադարձությունների մասնագետ չի»: Դուք գերադասեցիք հանուն աշխատավարձի ու կառավարական դրամաշնորհների, լռությամբ տանել ու չարձագանքել Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների հայտարարությունները, քաջ իմանալով, թե մասնագիտական ինչ գնահատական ու սահմանումեր կարելի էր տալ ժխտողականության երևույթին, որի դեմ պայքարը ձեր աշխատանքային առաջնահերթությունը պետք է լիներ: Անցել է մեկ շաբաթ ու դուք անարձագանք եք թողել Նիկոլ Փաշինյանի՝ արցախահայության դեմ իրականացված ցեղասպանության գործում ոճրագործ կողմի հետ հանցավոր համաձայնության գալու և Արցախը հայազրկելու ցինիկ հայտարարությունը: Ու՞ր մնաց ձեր «Այլևս երբեք» կարգախոսը, որտե՞ղ ու ինչ հանգամանքներում մոռացաք, որ նահատակների հիշատակը ոգեկոչելու ու պաշտպանելու առաջնագիծը հենց ձեզ էր վստահված: Դուք գերադասեցիք գրավադրել ձեր մասնագիտական խիղճն ու արժանապատվությունը, գիտնականի ազատությունն ու ազատամտությունը, վերածվելով ցեղասպանության մեջ իր հանցակցության մասին բացահայտորեն հայտարարող իշխանության ներկայացուցիչների մուճակներն ու մույկերը փայլեցնող անդեմ էակների: Դուք ցեղասպանության մեջ մեղսակից կառավարությունից ստացած աշխատավարձն ու պաշտոնը վեր դասեցիք պատվից ու արժանապատվությունից, քծնանքն ու ծառայամտությունը դարձնելով ձեր հիմնական ինքնությունը: Ես փորձում եմ բացատրություն գտնել ձեր կյանքի ու ինքնության նշաձողերի կտրուկ անկման պատճառների վերաբերյալ, փորձում եմ զայրանալ, սակայն չեմ կարողանում, քանզի ամոթի զգացումը այնքան զորեղ է, որ իմ մեջ խեղդում է զայրույթի պոռթքումը: Շատերիդ ժամանակին աշխատանքի եմ ընդունել (որոշներին՝ երկու անգամ) ու փորձել ենք միասնաբար աշխատանքային միջավայր ստեղծել, անցել ենք կարևոր ու պարտավորեցնող մի առաքելություն իրականացնելու ճանապարհով, գրքեր ու ատենախոսություններ պատրաստել, աշխարհի տարբեր երկրներում ցուցադրություններ կազմակերպել, ուրախացել ու տխրել միասնաբար: Այսօր ձեր իրական արժեքը որպես ցեղասպանագետ-գիտնականի զրոյացված է: Ու՞մ են պետք ձեր հոդվածներն ու գրքերը, եթե չունեք ազատ խոսելու և մասնագիտական խղճի դրդմամբ բյուրավոր նահատակների հիշատակը պղծող ապիկարների դեմ դուրս գալու համարձակություն ու բարոյականություն: Այսօր դուք, այո´, հենց դուք եք լծվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրը պղծող ու ավերող իշխանություններին պաշտպանելու անամոթ ու անպատվաբեր գործին, այն դեպքում, երբ բոլորին հասկանալի ու պարզ է, թե ինչ հետևանքների է դա հանգեցրել: Դուք՝ բոլորդ, ձեր օրինակով ցույց տվեցիք մեր հասարակության անորակությունն ու անողնաշարությունը, ի ցույց դնելով նաև ձեր պատրաստակամությունը սեփական համոզմունքները, գիտելիքներն ու արժանապատվությունը վաճառելու համար: Կցեք այս նամակը բոլորիդ անձնական գործերին, թող այն ուղեկցի ձեր ողջ կյանքում: Թող դրան հասու դառնան ձեր ժառանգներն ու հարազատները և թող նրանց հայացքների մեջ անընդհատ կարդաք բոլոր այն հարցերը, որոնք շարադրեցի այս նամակում: Նողկանքով ու ամոթի գերագույն զգացումով Ժամանակին ձեր՝ Հայկ Դեմոյան»։Ավելին23:3028.08.25 -
ՀասարակականՀիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել․ վիրավորներ կանԱյսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմանենրում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել հիվանդ տեղափոխող «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել հիվանդանոց։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, շտապօգնության վարորդը եղել է ոչ սթափ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեկան վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ավելին23:1528.08.25 -
ՄիջազգայինԻսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք ՍանայինԻսրայելն օգոստոսի 28-ին հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային:Ավելին23:0028.08.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարիցՕգոստոսի 28-ին, ժամը 17։26-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղի վարչական տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Volkswagen» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորը տեղում մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։ Փրկարարները փակել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղևորի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։Ավելին22:4628.08.25 -
ՀասարակականՊայթյուն՝ Գեղարքունիքի մարզում․ զոհ կաՏեղում քրեական, համայնքային ոստիկանները ու պարեկները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Ալեքսան Մ․-ն եղբոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Մ․-ի հետ խոտի հակերը «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան բարձելու ժամանակ երբ փորձել են խոտի հակը միասին բարձրացնել լսել են ճայթյուն, որից հետո տեղի է ունեցել նռնակի պայթյուն, ինչի հետևանքով Գևորգ Մ․-ն, Ալեքսան Մ․-ն և նրանց հայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Դավիթ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։Ավելին22:3928.08.25 -
ՔաղաքականՄիասնության հանրահավաք՝ Արցախի անկախության օրը. Դաշնակցությունը կանչում է Ազատության հրապարակԱրցախի անկախության օրվան ընդառաջ միասնության հանրահավաքի կոչ է անում Դաշնակցությունը: Ըստ կազմակերպիչների՝ այդ հանրահավաքով պետք է ուղերձ հղել աշխարհին, որ Արցախի հարցը փակված չի համարում հայ ժողովուրդը, ինչպես այստեղ-այնտեղ հայտարարում է Ադրբեջանի նախագահը:Ավելին22:3028.08.25 -
ԻրավականԱվտոմեքենայից հայհոյել են 15–ամյա տղային. 21-ամյա երիտասարդը ձերբակալվել էՕգոստոսի 24-ին՝ ժամը 20:24-ին, hամայնքային ոստիկանության Իջևանի բաժնում ստացված ահազանգի հետքերով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ազատամուտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա և 21-ամյա երկու եղբայր, խախտելով հասարակական կարգը, ավտոմեքենայից հայհոյանքներ են հնչեցրել 15-ամյա համագյուղացու հասցեին, ինչից հետո նրանց են միացել պատանու երկու եղբայրները, և փոխադարձ հայհոյանքներ հնչեցրել միմյանց հասցեին, նաև կողմերից մեկը քարեր էր նետել մյուս կողմի ուղղությամբ՝ խախտելով բնակավայրի անդորրը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում մասնակիցներից 21-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին22:1528.08.25 -
Կրթություն և գիտությունՍեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ինՍեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Նախաձեռնության նպատակներից է այն, որ երեխաները խցանումների պատճառով դասերից չուշանան, ինչպես նաև երթևեկությունը որոշակիորեն թեթևանա առավոտյան ժամերին»,– ասել է նա։ Նշենք, որ դասերը սկսվում էին ժամը 08.30–ին։Ավելին22:0028.08.25 -
ՔաղաքականՈ՞ւմ են թաքցնում Հայաստանն ու ԱՄՆ-ը Սյունիքի ճանապարհին. Միրզոյանի պարզաբանումներըՓաշինյանից առաջ վաշինգտոնյան բանակցությունների շուրջ աղմուկը հանդարտեցնելու առաքելությունը ստանձնել է Հայաստանի դիվանագիտության պատասխանատուն: Արարատ Միրզոյանը «Հանրային հեռուստաընկերության» հետ զրույցում վստահեցրել է, որ ամերիկյան հուշագրերի ամբողջ բովանդակությունը բացահայտված է, թեև հրապարակված չեն թղթերը: Բոլոր պայմանավորվածությունները հիմնված են փոխադարձության ու փոխշահավետության վրա: Միրզոյանը բացառել է, որ ճանապարհը կարող է հանձնվել ինչ-որ մեկին սեփականության սկզբունքով:Ավելին21:4528.08.25 -
ՔաղաքականԿարևոր է «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը․ Միրզոյանը՝ Նեպալի ԱԳ նախարարինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նեպալի ԱԳ նախարար Արզու Ռանա Դեուբայի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների մանրամասները: Արզու Դեուբան շնորհավորել է Արարատ Միրզոյանին տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ճանապարհին այդ կարևոր իրադարձության կապակցությամբ: Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված Համատեղ հռչակագրին՝ նախարար Միրզոյանը մասնավորապես շեշտել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման համատեքստում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նեպալի միջև համագործակցության ակտիվացման հնարավորություններն՝ այդ առումով կարևորելով քաղաքական մակարդակով փոխայցելությունների իրականացումը: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։Ավելին21:3728.08.25 -
ՔաղաքականԱսֆալտին փռեց մեր պաշտպանությունը. Ալիևը դուշման է ասում, Փաշինյանը Կիկոսի մահն է հիշումՀայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն հաստատված խաղաղության մասին պնդումներ անող հայ պաշտոնյաները չեն խոսում այն մասին, թե ինչու է Ադրբեջանը շարունակում զինվել, իսկ Հայաստանը կրճատել՝ ռազմական բյուջեն եկող տարի: Փաշինյանն այսօր ասել է, որ էականորեն չի ավելանա պաշտպանական բյուջեն ու առհասարակ չի փոփոխվի, այնինչ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խոստովանել էր, որ կրճատվելու են պաշտպանական ծախսերը՝ խաղաղության համաձայնություններով պայմանավորված: Վերլուծաբանները կասկածներ ունեն, որ վստահության մթնոլորտ ստեղծելու համար է Հայաստանը պատրաստվում կրճատել ռազմական բյուջեն:Ավելին21:3028.08.25 -
ՀասարակականՀոգեբուժարանից փախուստի դիմած առանձնապես ծանր հանցագործը բռնվեցԱյսօր՝ օգոստոսի 28-ին, հայտնաբերվել է ավելի քան մեկ ամիս առաջ հոգեբուժարանից փախած պացիենտը։ Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ հուլիսի 24-ից «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից փախուստի դիմած 26-ամյա Արման Ա.-ն գտնվում է «Կասկադ» համալիրի տարածքում։ Ոստիկաններին հաջողվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող և Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխված, այնտեղից փախուստի դիմած Արման Ա.-ին ձերբակալել։ Երիտասարդը տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։Ավելին21:1528.08.25 -
Կրթություն և գիտությունԺաննա Անդրեասյանը ուսուցիչների հետ քննարկել է ոլորտային մի շարք խնդիրներՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչների՝ լսելու կրթության ոլորտին վերաբերող նրանց առաջարկները, հուզող հարցերն ու խնդիրները։ Հանդիպման մասնակից ուսուցիչների բարձրացրած հարցերը մասնավորապես վերաբերել են կամավոր ատեստավորմանը, տարակարգի դիմելու ընթացակարգին, ուսուցիչների ծանրաբեռնվածությանը, ինչպես նաև մանկավարժական գործունեությամբ զբաղվելու՝ ուսուցչի թափուր հաստիքներին դիմելու հնարավորություններին: Ներկաներին հատկապես հետաքրքրել է՝ հնարավո՞ր է, որ կամավոր ատեստավորումը դառնա պարտադիր: Ի պատասխան՝ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ պարտադիր կերպով կամավոր ատեստավորում պետք է անցնեն այն մանկավարժները, որոնք առաջին անգամ անցողիկ շեմը չեն հաղթահարել կամ ուսուցչի կարիքի գնահատման արդյունքում արձանագրվել է առարկայական գիտելիքի խնդիր: Հստակեցվել է նաև տարակարգի տրամադրման անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Աշխատանք փնտրող մասնագետների համար նախարարը ներկայացրել է ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններ ուսուցիչների գործուղման կարգը՝ ընդգծելով, որ կարգից օգտվող ուսուցիչների համար գործում են մի շարք արտոնություններ, այդ թվում՝ 30 տոկոս հավելավճար, ճանապարհածախսի, բնակարանի վարձակալության, կոմունալ վճարների փոխհատուցում և այլն: Գործուղվող ուսուցիչներն աշխատանքի են անցնում արտամրցութային հիմունքով. չհամալրվող թափուր տեղերի մասին տեղեկությունը հասանելի է kadrer.esmis.am կայքում, որտեղ առկա է հանրապետությունում գործուղվող մանկավարժների թափուր հաստիքների մասին ամբողջական տեղեկատվություն: Նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին հետաքրքրվել է նոր դասագրքերի, դրանց փոխարինող թղթապանակների արդյունավետության, առաջացրած խնդիրների մասին՝ համակարգային փոփոխությունների համատեքստում կարևորելով յուրաքանչյուր ուսուցչի կարծիքն ու դիտարկումը:Ավելին21:0028.08.25 -
Արտաքին քաղաքականությունԱնկարայի քաղաքապետն անդրադարձել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանըԱնկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ կատարած հայտարարությունը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։ Վերջինս, Հայոց ցեղասպանությունը որակելով «1915-ի իրադարձություններ», ասել է, որ Գազայում իրականացվող գործողությունների ֆոնին Նեթանյահուն բարոյական իրավունք չունի խոսելու մարդասիրությունից։ «Տարիներ շարունակ պաղեստինի ժողովրդին ուղղված բռնակցման գործողություններով, կոտորածներով ու բռնաճնշումներով պատմության մեջ որպես մարդկության դեմ հանցագործությունների հեղինակ անցած Նեթանյահուի կողմից 1915 թվականի իրադարձությունների խեղաթյուրմամբ մեր երկիրը թիրախավորելը երկերեսանիության, արատավորության և անամոթության ամենավառ դրսևորումն է»։ Թուրքիայի ԱԳՆ-ն ևս արձագանքել էր Նեթանյահուին՝ դատապարտելով վերջինիս հայտարարությունը և այն որակել հայտարարություն, որը չի համապատասխանում պատմական և իրավական փաստերին։Ավելին20:4528.08.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ալիևը «դուշմանությունը» շարունակում է. Բաքուն ավելի շատ զենք կառնի, Երևանը չի ուզումՀայլուր 20։30 Ալիևը «դուշմանությունը» շարունակում է. Բաքուն ավելի շատ զենք կառնի, Երևանը չի ուզումԱվելին20:3028.08.25 -
ԻրավականԱզատամարտիկ Սարգիսը այսօր քաղբանտարկյալ է․ նա արժանի է, որ իր մասին գոնե իմանանք․ ՄելիքյանԱհա՛ հերթական օրինակը․ արժանապատիվ հայ, շիտակ մարդ, ազատամարտիկ Սարգիս Մելքոնյանը (ըստ գործի նյութերի՝ Բասենցյան): Որևէ կուսակցության անդամ չէ։ Որևէ քաղաքական ուժի չի հարում։ Պարզ հայ մարդ է։Ավելին20:2528.08.25 -
ՄիջազգայինԻրանն ուժեղացնում է բանակն Արևմուտքի հետ ձախողված բանակցություններից հետոԻրանի զինապահեստներում առաջիկա երկու տարիներին հրթիռների թիվը կարող է եռապատկվել՝ հասնելով 8000-ի: Իսրայելի պաշտպանության նախարարությունն իր ունեցած տվյալներից ենթադրում է, թե պատերազմի է պատրաստվում Իրանը: Իրանցի պաշտոնյաների խոսքով՝ զինվում են ինքնապաշտպանության համար:Ավելին20:1528.08.25 -
ԻրավականՓաշինյանն այսօր շատ անկեղծ ասաց՝ իր համար գոյություն չունի օրենք և իրավունք․ Րաֆֆի Ասլանյան«Ինքս չեմ զարմանում, որ այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժի որոշման կատարմանն անդրադառնալով, վերջապես շատ անկեղծ և ըստ էության ասաց, որ իր համար գոյություն չունի օրենք ու իրավունք, իր ենթականերից որևէ մեկը ոչ մի պարագայում ի զորու չէ հակառակվել իր կարծիքին, քանի որ կառավարությունն ինքն է, ուստի նման ենթական պետք է դիմում գրի և հեռանա։Ավելին20:0828.08.25