Լրահոս
2025-08-30
-
ՀասարակականԱմենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչներինՕգոստոսի 30-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար այցելած «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման համակարգող խորհրդի անդամներին։ Հանդիպմանը շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է շարժման հիմնական նպատակներն ու գործունեության առաջնահերթությունները՝ միտված հայրենական կյանքում առկա հիմնախնդիրների հաղթահարմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել շարժման ներկայացուցիչներին և գոհունակություն հայտնել, որ շարժումը պիտի գործի ազգային բարերար Սամվել Կարապետյանի գաղափարներով՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի՝ ցավով անդրադառնալով նաև, որ նա շարունակում է ապօրինաբար ազատազրկված մնալ՝ ի պաշտպանություն Հայոց Եկեղեցու դրսևորած իր նախանձախնդիր ոգու համար։ Հայրենիքի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների դիմագրավման համար Նորին Սրբությունն առաջնային և հրամայական է նկատել ազգային միասնականության ամրապնդումը և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ներուժի համախմբումը։ Այս առումով Վեհափառ Հայրապետը կարևորել է համագործակցությունը ազգային և հոգևոր կառույցների հետ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության, շարժման ռազմավարության շրջանակներում ազգային և հոգևոր արժեքների, ընտանիքի ինստիտուտի զորացմանն ուղղված առանձնահատուկ ուշադրության համար։ Հանդիպման ավարտին Հայոց Հայրապետը մաղթել է տիար Սամվել Կարապետյանին շուտափույթ վերադարձ ընտանեկան օջախ՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պիտի շարունակի կարելին ի գործ դնել բարերար տիար Սամվել Կարապետյանի և Միքայել ու Բագրատ արքեպիսկոպոսների ազատ արձակման ուղղությամբ։ Նորին Սրբությունն ազգօգուտ ու արդյունավոր առաքելություն է ցանկացել շարժման ներկայացուցիչներին։Ավելին19:3030.08.25 -
ՔաղաքականՊապիկյանի պահած բանակն էս ա. հայկական մարտական դիրքի խայտառակությունը՝ շվեյցարական ճշգրտությամբՈւրբաթ հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն գրեթե 2,5 ամիս թաքցրել է հանրությունից լուրը, որ արտգործնախարարության ներկայացուցիչ է կալանավորվել՝ պետական դավաճանության մեղադրանքով, իսկ շվեյցարացի Սանդրո անունով մի տղա իր մոտոցիկլետով հաջողել է մի ամբողջ «ռազմական տնտեսություն» շրջանցել ու հասել սահմանագծի վերջին շերտը: Փաշինյանի պահած բանակի բարդակացման վկայությունն են անվանում փորձագետները շվեցարացու՝ երկիրը ցնցած տեսանյութը:Ավելին19:1530.08.25 -
ՀասարակականԱխուրյան գյուղում տնակ է այրվելՕգոստոսի 30-ին, ժամը 13։44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տնակ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հոլանդական թաղամասի 1-ին փողոցում գտնվող վագոն-տնակում (մոտ 27 քմ) և ավտոտնակում (մոտ 18 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:07-ին, մարվել՝ 15:39-ին: Այրվել են վագոն-տնակը՝ կենցաղային իրերով և ավտոտնակը։Ավելին19:0030.08.25 -
ՄիջազգայինԱլիևը ժամանել է ՉինաստանԱդրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ալիևին և նրա տիկնոջը դիմավորել են Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Լեչենը և այլ պաշտոնյաներ։Ավելին18:4530.08.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Մի լրտեսուհի և մոտոցիկլիստ խայտառակում են Հայաստանը. անտերություն և բարդակ ԱԳՆ-ից՝ ՊՆՀայլուր 18։30 Մի լրտեսուհի և մոտոցիկլիստ խայտառակում են Հայաստանը. անտերություն և բարդակ ԱԳՆ-ից՝ ՊՆԱվելին18:3030.08.25 -
ՄիջազգայինՌԴ ակտիվները չեն վերադարձվի առանց Ուկրաինային փոխհատուցման. ԿալասԵՄ-ի և G7-ի երկրների կողմից սառեցված ռուսական ակտիվներ գտնվում են հիմնականում բելգիական Euroclear համակարգում։ Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն Կոպենհագենում նշել է, որ երկիրը դեմ է ռուսական ակտիվների ցանկացած բռնագրավմանը։ Նրա խոսքով՝ ակտիվները Մոսկվայի նկատմամբ ճնշման լծակ են և պետք է սառեցված մնան այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի վճարել ամբողջ վնասը։Ավելին18:1530.08.25 -
ՔաղաքականՀՀ ԱԽ քարտուղարն Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-Իրան երկկողմ օրակարգըՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։ Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը տեղի է ունենալու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում: Խարազին ողջունել է խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային ուղիների ապաշրջափակումը` վերահաստատելով ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերաբերյալ ԻԻՀ-ի սկզբունքային դիրքորոշումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին, ընդգծել ընթացիկ և նախանշված ծրագրերի շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը:Ավելին18:0030.08.25 -
ՔաղաքականՀալածվող մեղադրյալները. Սրբազան պայքարի մասնակից միակ կին կալանավորը նամակ է գրել բանտիցՀալածվող մեղադրյալները. Սրբազան պայքարի մասնակից միակ կին կալանավորը նամակ է գրել բանտիցԱվելին17:4530.08.25 -
ՔաղաքականՀայաստանը վերահաստատում է բռնի անհետացումների զոհերի իրավունքների պաշտպանության հարցում հանձնառությունը. ԱԳՆՀայաստանը, որպես բոլոր անձանց բռնի անհետացումից պաշտպանելու մասին կոնվենցիայի մասնակից, վերահաստատում է իր հանձնառությունը ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի մասին իմանալու և այդ անձանց նկատմամբ արդարադատություն ապահովելու իրավունքին»,- նշված է գրառման մեջ։Ավելին17:3030.08.25 -
ՀասարակականՇիրակում մոտոցիկլը բախվել է բենզալցակայանի տանիքի հենասյանը և բռնկվել. 34-ամյա մոտոցիկլավարը մահացել էԱյսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինճպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։40-ի սահմաններում Երևանի-Գյումրի ավտոճանապարհին՝ Մարալիկի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 34-ամյա Էդգար Հ․-ն իր վարած մոտոցիկլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Max Oil» բենզալցակայանի տանիքի հենասյանը և լիցքավորման սարքին։ Մոտոցիկլավարը տեղում մահացել է, իսկ բախման հետևանքով հրդեհ է բռնկվել և բենզալցակայանի աշխատակիցները մարել են այն։ Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին17:2030.08.25 -
ՔաղաքականԻ հեճուկս բոլոր ստրկածինների և նրանց գլխավորի, Արցախյան ոչ թե շարժումը, այլև հատկապես հաղթանակն ու պայքարը շարունակվելու է․ Բագրատ ՍրբազանՑավոք, այս պահին միայն այս կերպով կարող եմ հաղորդակցվել ձեզ հետ այս մեծ և կարևորագույն օրվա՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման առիթով։Ավելին17:1030.08.25 -
ՄիջազգայինԱՄՆ դատարանը անօրինական է ճանաչել Թրամփի սահմանած առևտրային տուրքերի մեծ մասըՄիևնույն ժամանակ դատարանը մաքսատուրքերի գործողությունը թողել է ուժի մեջ մինչև հոկտեմբերի 14-ը, որպեսզի ԱՄՆ նախագահի վարչակազմին հնարավորություն տրվի դիմել Գերագույն դատարան։Ավելին17:0030.08.25 -
ԱրցախԱրցախի նախագահի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության. փաստաբանԱրցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։ Պահանջելու ենք հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Ռոման Երիցյանը։ «Մենք վճռական ենք պայքարելու պատմության խեղաթյուրումների և նոր սերնդին մոլորեցնելու բոլոր փորձերի դեմ»,- նշված է հայտարարության մեջ։Ավելին16:4830.08.25 -
ՔաղաքականՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներն ու ընդգծել խաղաղության պահպանման կարևորությունըԹեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:Ավելին16:4530.08.25 -
ՀասարակականԱրգելված բարեգործություն. «Տաշիրին» թույլ չեն տվել պայուսակներ նվիրել դպրոցականներինԱրգելված բարեգործություն. «Տաշիրին» թույլ չեն տվել պայուսակներ նվիրել դպրոցականներինԱվելին16:3330.08.25 -
ՀասարակականԱրգելված բարեգործություն. «Տաշիրին» թույլ չեն տվել պայուսակներ նվիրել դպրոցականներինԱրգելված բարեգործություն. «Տաշիրին» թույլ չեն տվել պայուսակներ նվիրել դպրոցականներինԱվելին16:3330.08.25 -
Հասարակական1 զոհ, 1 վիրավոր. «BMW»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտումԱյսօր՝ օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։Ավելին16:2130.08.25 -
ՔաղաքականԿարեն Անդրեասյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ է նշանակել Կարեն Անդրեասյանին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Կարեն Անդրեասյանին նշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ»,- ասված է որոշման մեջ։Ավելին16:1030.08.25 -
ՀասարակականՊԵԿ-ը հորդորում է բացառել ոչ իրական պատվիրատուների անվամբ արտահանման ձևակերպումներըՊԵԿ-ը պարբերաբար ստանում է ազդակներ, որ ՀՀ-ից դեպի այլ երկրներ ապրանքներ արտահանելիս մաքսային հայտարարագրում, ինվոյսում և բեռնափոխադրման փաստաթղթերում ՀՀ առանձին տնտեսվարողներ որպես ապրանքների ստացող կողմ նշում են այնպիսի գնորդների տվյալներ, որոնք իրականում չեն հանդիսանում ապրանք պատվիրողը կամ գտնվում են լուծարման գործընթացում կամ արդեն իսկ լուծարված են: Նման գործողության արդյունքում` հետագայում այդ ապրանքները ստացող երկրում հայտվում են ստվերային շրջանառության մեջ և դուրս են մնում հսկողությունից: Խնդիրն առավել ընդգծված է ՀՀ-ից ԵՏՄ անդամ մյուս երկրներ արտահանման գործընթացում: Նման վարքագիծը հանգեցնում է նաև ստացող երկրի անցման կետում (օրինակ` Վերին Լարս) ուժեղացված հսկողության (այդ թվում` բարեխիղճ արտահանողների նկատմամբ) և բացի այդ, տվյալ երկրի պատկան մարմինների կողմից նման հանգամանք պարզվելու դեպքում` այդ ապրանքները վերադարձվում կամ արգելապահվում են: Հաշվի առնելով վերոգրյալը` Կոմիտեն հորդորում է ՀՀ արտահանողներին բացառել գործարքի հնարավոր ոչ իրական կողմի անվամբ փաստաթղթերի կազմումը և նման սուբյեկտների անվամբ ապրանքների ձևակերպումը:Ավելին16:0030.08.25 -
Աշխարհ«Gangnam Style» հիթով հայտնի ռեփեր PSY-ն ձերբակալվել է ՍեուլումՈստիկանության տվյալներով՝ 47-ամյա արտիստին կասկածում են առողջության պահպանման մասին օրենքի խախտման մեջ։ Ըստ հետաքննության՝ վերջին երեք տարիներին նա երրորդ անձանց, այդ թվում՝ իր մենեջերի միջոցով, հոգեմետ դեղերի դեղատոմսեր է ստացել՝ անքնության և դեպրեսիայի բուժման համար։ Սակայն երգիչը ինքն անձամբ երբևէ չի այցելել բուժհաստատություն։Ավելին15:4530.08.25