Լրահոս

2025-08-30
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից
    Օգոստոսի 30-ին, ժամը 14:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի մոտ 60-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում․ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է վարորդի դին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնությանը։
    23:30
    30.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսական բանակի զանգվածային հարձակումը. Զելենսկին Մոսկվային զսպող իրական քայլեր է խնդրում
    Միացյալ Նահանագներն ամեն ինչ անում է, որ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում պահպանվի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: USA Today-ի հետ հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգֆտոնը ջանքեր է գործադրում, որ թույլ չտա Ռուսաստանին գրավել ամբողջ Ուկրաինան: Զելենսկին կարծում է՝ բանակցյունների քողի տակ Մոսկվան ժամանակ է շահում նոր, ավելի ուժգին հարձակումներ ձեռնարկելու համար:
    23:15
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջանում բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Hyundai X35»-ը. վիրավորներից 4-ը երեխաներ են
    Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ՝ դեպի դիլիջան ընթացող հատվածում, ճակատ ճակատի բախվել են «Toyota Land Cruiser» և «Hyundai X35» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 10 հոգի, որոնցից 4-ը՝ անչափահասներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները: Վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացնում են հերթապահություն: Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունները:
    23:00
    30.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ո՛չ էյֆորիա, ո՛չ հանգստություն. նոր տագնապներ է առաջացրել Հայաստան-ԱՄՆ հուշագրերի հրապարակումը
    Փաշինյանի կողմից գրեթե «հաղթական» որակված հայ-ամերիկյան հուշագրերի տեքստը նոր տագնապներ է առաջացրել վերլուծաբանների շրջանում: Հարցեր է առաջացնում ինքնին այն փաստը, որ հուշագրերը հրապարակվել են ստորագրումից երեք շաբաթ հետո: Փորձագետները չեն բացառում, որ հայ-ամերիկյան էներգետիկ համագործակցության հետևանքով փակվի մեր ատոմակայանը:
    22:45
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կշարունակվեն
    Ըստ Գերասիմովի՝ ռուսական զորքերը շարունակել են առաջ շարժվել Սումիի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում։ Մարտից ի վեր վերահսկողության տակ է անցել ավելի քան 3,5 հազար քառ. կմ տարածք և 149 բնակավայր։
    22:30
    30.08.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Սեղմելով Պակիստանի արյունոտ ձեռքը. ի՞նչ է փնտրում Միրզոյանն Իսլամաբադում
    Հարևան ու բարեկամ Իրանի հետ հարաբերություններում փոխադարձ չհասկացվածությունը խորացրած իշխանությունը տարօրինակ մտերմություն է սկսել Հայաստանը որպես պետություն չճանաչող, 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջան հատուկջոկատայիններ ու զենք ուղարկած Պակիստանի հետ: Նախօրեին են հեռախոսով զրուցել Հայաստանի ու Պակիստանի արտգործնախարարները: Պակիստանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցը Միրզոյանը անվանել է «կարևոր», Իշաք Դարը՝ «ջերմ»:
    22:15
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան արձագանքել է ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի վրա հարձակմանը
    Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ բազմիցս պարզաբանել է, որ ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում քաղաքացիական թիրախներին, հարվածները հասցվում են բացառապես ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին, զինծառայողների և ռազմական ղեկավարության ներկայացուցիչների կուտակումների վայրերին:
    22:00
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վարչապետ Մոդին ժամանել է Չինաստան՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին և հանդիպելու Սի Ծինպինի հետ
    Բացի այդ, Մոդին կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ամենամյա գագաթնաժողովին։ Վերջինս առանձնահատուկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով սեպտեմբերի 27-ին ուժի մեջ մտած ԱՄՆ-ի կողմից Հնդկաստանի նկատմամբ սահմանված 50 տոկոս մաքսատուրքերի շուրջ աճող մտահոգությունները։
    21:45
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանում գեղեցկության սրահ է այրվել
    Օգոստոսի 30-ին, ժամը 16:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է գեղեցկության սրահ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։36-ին, մարվել՝ 17։10-ին։ Այրվել են երկաթե երեսպատումով վագոն-տնակի (մոտ 18 քմ) փայտե կառուցատարրերը։
    21:30
    30.08.25
    Ավելին
  • Իրավական
    Խայտառակ սկանդալի հետքերով. լրտեսություն՝ Ադրբեջանի օգտին կամ ՀՀ ԱԱԾ և ԱԳՆ անգործություն
    Լրտեսներ են խլրտում ոչ թե ետնախորշերում, այլ քաղաքի ամենասպիտակ ու լուսավոր շենքում: Ինչու՞ է քննչական կոմիտեն գրեթե 2,5 ամիս թաքցրել հանրությունից լուրը, որ արտգործնախարարության ներկայացուցիչ է կալանավորվել՝ պետական դավաճանության մեղադրանքով:
    21:15
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են թիվ 41 երթուղին սպասարկող «MAN» ավտոբուսն ու «Toyota Alphard»-ը. կա վիրավոր
    Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավոտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ, բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշառված թիվ 41 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսն ու «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան: 
    21:00
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    18-ամյա վարորդը «Opel Combo»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին․ կա վիրավոր
    Այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 18-ամյա Նարեկ Կ․-ն իր վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու հաստաբուն ծառին։
    20:45
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Տագնապները խորանում են Վաշինգտոնից հետո. Թեհրանում ի՞նչ են ասել Հայաստանի ԱԽՔ-ին
    Հայլուր 20։30 Տագնապները խորանում են Վաշինգտոնից հետո. Թեհրանում ի՞նչ են ասել Հայաստանի ԱԽՔ-ին
    20:30
    30.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Քաղաքական ուժի աննախադեպ մեկնարկ՝ Հայաստանում. ինչպե՞ս և ինչո՞վ է սկսում «Մեր ձևովը»
    «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել կալանավայրից՝ շնորհավորելով թիմակիցներին ու համախոհներին «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման մեկնարկի կապակցությամբ։ Հայտնի է, որ շարժումը Կարապետյանի թիմի առաջին քայլն է, նրանք խոստացել են երկրորդ քայլով կուսակցություն հիմնել: Ի՞նչ քաղաքական հայտով է Սամվել Կարապետյանը պատրաստվում 2026-ի խորհրդարանական ընտրություններին:
    20:15
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերը դավաճանության զոհ են. Զատուլին
    ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը գրառում է կատարել, որում ընդգծել է՝ Բակո Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերը դավաճանության զոհ են։ «Այդ քաղցր «ազատություն» բառը։ Այսօր՝ օգոստոսի 30-ին, լրանում է իմ մեծ բարեկամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակի Սահակյանի 65-ամյակը։ Վաղը իմ մյուս ընկերոջ՝ ԼՂՀ առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ծննդյան օրն է։ Տղամարդկանց շրջանում նախկին ընկերներ չեն լինում։ Ես համարել եմ և շարունակում եմ համարել իմ պարտքը՝ շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին, որին Հայաստանի խղճուկ իշխանությունները շարունակում են հետապնդել՝ նույնիսկ այն բանից հետո, երբ ստիպված եղան նրան ազատել բանտից։ Բայց, ցավոք, չեմ կարող զանգահարել կամ շնորհավորական հեռագիր ուղարկել իմ ընկեր Բակոյին։ Նա արդեն երկու տարի է, ինչ գտնվում է Բաքվի բանտում՝ բռնազավթված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ ղեկավարների հետ միասին, որոնք ինձ մոտ են կամ ծանոթ։ Թերևս ինչ-որ տեղ մոտակայքում Ռուսաստանի այն քաղաքացիներն են, որոնց վերջերս վրեժխնդրությունից դրդված բանտարկել են Ադրբեջանում։ Ես նրանց չեմ ճանաչում, բայց, իհարկե, կարեկցում եմ նրանց և նրանց ընտանիքներին։ Բայց ես լավ եմ ճանաչում Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և նրանց մյուս ընկերներին, որոնք գերեվարվել են հանդիսության և ծաղրի համար, ես լավ գիտեմ։ Ես բազմիցս եղել եմ Լեռնային Ղարաբաղում, որտեղ երբևէ՝ 30-ական թվականներին Հադրութում սահմանապահ ջոկատի հրամանատարը հայրս էր, ով դրա համար ստացել է իր առաջին Կարմիր մարտական դրոշի շքանշանը։ Ես Ղարաբաղ զենք չեմ տարել և Ադրբեջանի հետ թշնամանքի կոչ չեմ արել։ Բայց անկեղծորեն հավատացել և շարունակում եմ հավատալ, որ Լեռնային Ղարաբաղի ազատությունը՝որպես դարերով այդ օրրանում ապրած հայ ժողովրդի ինքնորոշման հարկադրական միջոց, պատմական արդարության գործ է։ Ինչպես Ղրիմի վերադարձը Ռուսաստան, որը 2014 թվականին ԼՂՀ-ում նշվեց որպես սեփական տոն։ Բակո Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերը դավաճանության զոհ են։ Մենք Ռուսաստանում, հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո, պետք է լավ հասկանանք, թե ինչ է դավաճանությունը։ Ես ցանկանում եմ, որ Բակո Սահակիչը, Ռոբերտ Սեդրակիչը և բոլոր մյուսներն իմանան, որ Ռուսաստանում շատ մարդիկ կան, շատ ավելի, քան հայերը Հայաստանում և նույնիսկ ընդհանրապես աշխարհում, որոնք հիշում, հարգում և կարեկցում են։ Որովհետև ռուս մարդու խիղճը դա է պահանջում։ Կասեն՝ կարեկցանքը և նույնիսկ հարգանքը քիչ է։ Եվ ճիշտ կասեն։ Բայց ես վստահ եմ՝ արդարության ժամանակը կգա։ Միասին ողջ կմնանք, որպեսզի տեսնենք և մասնակցենք»,- գրել է քաղաքական գործիչն իր տելեգրամյան ալիքում։
    20:00
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն մեծացնում է ռազմական օգնությունը Ուկրաինային մոտ մեկ միլիարդ դոլարի նոր մատակարարումներով
    «Մենք Ուկրաինային միջոցներ ենք փոխանցում, որոնք թույլ են տալիս ավելի խորը հարվածներ հասցնել։ Եվ, ամենայն հավանականությամբ, ուկրաինացիները կօգտագործեն դրանք»,– նշել է դիվանագետը։
    19:45
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԱԽՔ-ի հետ հանդիպմանը Իրանի ԶՈւ ԳՇ պետը ողջունել է տարածաշրջանում հաստատվելիք խաղաղությունը
    Ս.Ա.Մուսավին ընդգծել է, որ պատմականորեն Հայաստան-Իրան հարաբերությունները բարիադրացիական ու եղբայրական են: ԱԽ քարտուղարն իր հերթին ընդգծել է ներկա հարաբերությունների բարձր մակարդակը:
    19:35
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչներին
    Օգոստոսի 30-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար այցելած «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման համակարգող խորհրդի անդամներին։ Հանդիպմանը շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է շարժման հիմնական նպատակներն ու գործունեության առաջնահերթությունները՝ միտված հայրենական կյանքում առկա հիմնախնդիրների հաղթահարմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել շարժման ներկայացուցիչներին և գոհունակություն հայտնել, որ շարժումը պիտի գործի ազգային բարերար Սամվել Կարապետյանի գաղափարներով՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի՝ ցավով անդրադառնալով նաև, որ նա շարունակում է ապօրինաբար ազատազրկված մնալ՝ ի պաշտպանություն Հայոց Եկեղեցու դրսևորած իր նախանձախնդիր ոգու համար։ Հայրենիքի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների դիմագրավման համար Նորին Սրբությունն առաջնային և հրամայական է նկատել ազգային միասնականության ամրապնդումը և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ներուժի համախմբումը։ Այս առումով Վեհափառ Հայրապետը կարևորել է համագործակցությունը ազգային և հոգևոր կառույցների հետ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության, շարժման ռազմավարության շրջանակներում ազգային և հոգևոր արժեքների, ընտանիքի ինստիտուտի զորացմանն ուղղված առանձնահատուկ ուշադրության համար։ Հանդիպման ավարտին Հայոց Հայրապետը մաղթել է տիար Սամվել Կարապետյանին շուտափույթ վերադարձ ընտանեկան օջախ՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պիտի շարունակի կարելին ի գործ դնել բարերար տիար Սամվել Կարապետյանի և Միքայել ու Բագրատ արքեպիսկոպոսների ազատ արձակման ուղղությամբ։ Նորին Սրբությունն ազգօգուտ ու արդյունավոր առաքելություն է ցանկացել շարժման ներկայացուցիչներին։
    19:30
    30.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Պապիկյանի պահած բանակն էս ա. հայկական մարտական դիրքի խայտառակությունը՝ շվեյցարական ճշգրտությամբ
    Ուրբաթ հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն գրեթե 2,5 ամիս թաքցրել է հանրությունից լուրը, որ արտգործնախարարության ներկայացուցիչ է կալանավորվել՝ պետական դավաճանության մեղադրանքով, իսկ շվեյցարացի Սանդրո անունով մի տղա իր մոտոցիկլետով հաջողել է մի ամբողջ «ռազմական տնտեսություն» շրջանցել ու հասել սահմանագծի վերջին շերտը: Փաշինյանի պահած բանակի բարդակացման վկայությունն են անվանում փորձագետները շվեցարացու՝ երկիրը ցնցած տեսանյութը:
    19:15
    30.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ախուրյան գյուղում տնակ է այրվել
    Օգոստոսի 30-ին, ժամը 13։44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տնակ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հոլանդական թաղամասի 1-ին փողոցում գտնվող վագոն-տնակում (մոտ 27 քմ) և ավտոտնակում (մոտ 18 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:07-ին, մարվել՝ 15:39-ին: Այրվել են վագոն-տնակը՝ կենցաղային իրերով և ավտոտնակը։
    19:00
    30.08.25
    Ավելին