Լրահոս
2025-09-12
-
Հասարակական«Նաիրիտ» գործարանի ենթակայանում՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը պատկանող տարածքում, հայտնաբերվել է 23-ամյա աշխատակցի մարմինըԱյսօր՝ սեպտեմբերի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 16։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում գտնվող Նաիրիտ 35/6 ենթակայանում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը պատկանող վայրում դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին21:4412.09.25 -
ՔաղաքականՋարդում են իշխանության բերած խաղաղության միֆը. մեզ էդ բառով հիպնոսացնում ենՀայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահը վստահեցնում է, որ «Թրամփի ուղու» վրա գործելու է հայկական մաքսային ծառայությունը: Բայց արդյոք այդ ճանապարհը գործելու է ԵԱՏՄ կանոններին համաձայն, որը շահագործելու համար ԱՄՆ-ն նախնական 145 մլն դոլարի աջակցություն է տալիս: Ընդդամդիրների հարցին դժվարացել է պատասխանել Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչը, որ տնտեսական մեծ ապագա են խոստանում հայ ժողովրդին: Իշխանության հռչակած «Թրամփի ուղու» տնտեսական աննախադեպիզմը կոտրում է ընդդիմությունը: Վաշինգտոնյան համաձայնագրում հայկական կողմի որևէ առաջարկ ներառված չէ. չկա զորքի հայելային հետքաշման մասին առաջարկը, չկան ԱԳՆ-ի գովազդած քարտեզները:Ավելին21:2712.09.25 -
ՔաղաքականՓաշինյանը կրկին կադրային փոփոխություններ է կատարելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Մկրտումյանը ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Որոշման մեջ նշվում է, որ այն ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա։Ավելին21:1612.09.25 -
ՔաղաքականԹոշակառուների եկամուտները կհաշվեն հաջորդ տարվանից. պարտադիր հայտարարագրման դանդաղ տեմպը700 հազար քաղաքացու ID քարտերի հարցը չլուծած կառավարությունն արդեն քննարկում է հաջորդ տարի պարտադիր հայտարարագրման տանել նաև 500 հազար թոշակառուներին: Խորհրդարանում հերթական քառօրյային է քննարկվել նոր նախագիծը. ընդդիմության դիտարկումներին, թե խնդիրներ կան համակարգում, կառավարության ներկայացուցիչը հորդորում է չմտահոգվել:Ավելին20:5812.09.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ո՞վ է Քըրքին սպանած երիտասարդը. հայրը հանձնել է կասկածյալ որդունՀայլուր 20։30 Ո՞վ է Քըրքին սպանած երիտասարդը. հայրը հանձնել է կասկածյալ որդունԱվելին20:3012.09.25 -
ՄիջազգայինՊայթյունավտանգ է իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին. ՆԱՏՕ-ն հետևում է Մոսկվա-Մինսկ զորավարժությանըԼեհ-բելառուսական սահմանին պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել: Լեհաստանը փակել է Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը: Մոսկվայի ու Մինսկի համատեղ զորավարժություններից սադրանքի հոտ են առնում Վարշավան ու դաշնակիցները, որ չեն հավատում ռուսական անօդաչուների՝ Լեհաստան ներխուժման պատահականությանը: «Արևմուտք 2025» զորավարժություններին մոտ 8 հազար ռուս և բելառուս զինծառայող է մասնակցում:Ավելին20:1712.09.25 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըԱլեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:Ավելին20:0612.09.25 -
ՀասարակականԻ՞նչ է առաջարկում Նարեկ Կարապետյանը Գեղարքունիքի մարզի զարգացման համար«Մեր Ձևով» շարժման համակարգողներից Նարեկ Կարապետյանը ներկայացրել է թե ինչ առաջարկներ ունեն իրենց թիմում Գեղարքունիքի մարզի զարգացման համար։Ավելին19:4712.09.25 -
ՔաղաքականԱլլահի օրհնությամբ Թուրքիայի հատուկ բանագնացը մտավ Հայաստան. ջերմ զրույց և բողոքի ակցիաԹուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար թուրք հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը առաջին անգամ Հայաստան է եկել: Հայ-թուրքական ցամաքային ճանապարհով Մարգարայի կամրջով է Քըլըչի գլխավորած պատվիրակությունը մտել Հայաստան, որտեղ նրանց դիմավորել է հայկական կողմից բանակցող Ռուբեն Ռուբինյանը: Սա հայկական և թուրքական բանագնացների 6-րդ հանդիպումն է, որը տեղի է ունեցել արտգործնախարարության շենքում: Թուրք բանագնացին ընդունել է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը:Ավելին19:2812.09.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանն ընդունել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար ՔըլըչինՍեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳՆ-ում նախարար Միրզոյանն ընդունել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։Ավելին19:1512.09.25 -
ՔաղաքականՌուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ Հարավային Կովկասում Թրամփի երթուղին. ԶախարովաՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան սեպտեմբերի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում Թրամփի երթուղու (TRIPP) նախագծին։Ավելին19:0112.09.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են ավտոբուսն ու ինքնագլորը. վերջինը կողաշրջվել է, երեխան տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսի և ինքնագլորի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Բաբայան 2/2 հասցեի մոտ բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 25 երթուղին սպասարկող «ZhongTong» մակնիշի ավտոբուսն ու ինքնագլորը։Ավելին18:4512.09.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ալլահից օրհնվածը Հայաստան է եկել. թուրքերի հատուկ օրակարգն ու հայերի չանցնող ցավըՀայլուր 18։30 Ալլահից օրհնվածը Հայաստան է եկել. թուրքերի հատուկ օրակարգն ու հայերի չանցնող ցավըԱվելին18:3012.09.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՆերկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:Ավելին18:2412.09.25 -
ՔաղաքականՀայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները կուսումնասիրեն Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման հարցըՀայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Երևանում անցկացրել են իրենց վեցերորդ հանդիպումը:Ավելին18:1312.09.25 -
ՔաղաքականՀայաստանի ոռոգման ջրի համակարգը 7 տարի եղել է «որբի գլուխ»․ Գեղամ Մանուկյան«Հայաստանի ոռոգման ջրի համակարգը 7 տարի եղել ա որբի գլուխ։ Ջրային կոմիտեի ղեկավարները մինչև մտել են կաբինետ ներքին հեռախոսահամարները սովորել են՝ հանել են»,- այս մասին ԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հերթով ներկայացնելով 2018-ից մինչ օրս ՀՀ ջրային կոմիտեի բոլոր ղեկավարներին և նրանց կառավարած ժամանակաշրջանը։Ավելին17:5412.09.25 -
ՔաղաքականՓաշինյանի որոշմամբ ՄԻԵԴ–ում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետն ազատվել է պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դիանա Լեոնիդին ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնից։Ավելին17:3712.09.25 -
ՔաղաքականԻշխանություններն ասել են՝ եթե էդ տարածքները չհանձնեք, ձեզ կմորթեն. Գառնիկ Դանիելյան«2021-ի ընտրություններին Փաշինյանն ասում էր՝ «ձեռքս կկտրեմ, էստեղից մի սանտի հող չեմ տա»։ Ի՞նչ է տեղի ունենում հետո․ Իշխանությունները գալիս են, գյուղացիներին հավաքում են Ոսկեպարում, Կիրանցում ու ասում՝ «եթե էդ տարածքները չհանձնեք, ձեզ կմորթեն, դուք էլ արունլվա կգաք Հանրապետության հրապարակ, կասեք՝ մեզ փրկեք»»,- այս մասին ԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին17:2312.09.25 -
ՀասարակականԱրարատի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «Kia»-ն. կա 2 տուժածԱյսօր սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Նիզամի և Սայաթ-Նովա գյուղերի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արթուր Ի.-ի վարած «Ford Transit» ու Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին16:4912.09.25 -
ՔաղաքականԱԽ քարտուղարը Գերմանիայի ԱԳ նախարարության պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգըՍեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Գեզա Անդրեաս ֆոն Գայրին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:Ավելին16:3412.09.25