Լրահոս

2025-10-21
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլապետությունը սկսվում և ավարտվում է ոստիկանական միջուկով. Մխիթարյան
    «Գյումրիում «զանգվածային անկարգություններին» մասնակցելու գործի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է: Նման հոդված են կախել մարդկանց վրա, որպեսզի ապագայում ցանկացած տիպի հանրահավաքի մասնակցելուց ժողովրդին հետ պահեն:
    11:30
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Այս ամենը պարզ ու պրիմիտիվ իրավունքի ժխտողականություն է և քաղաքական հետապնդում. Սամվել Կարապետյանի պաշտպան
    Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Իրավապահ մարմինները բացառապես քաղաքական հետապնդման պայմաններում դեռևս պնդում են, որ 2025 թվականի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի կողմից Մայր Աթոռը պաշտպանող մեկ նախադասությունը հանդիսանում է «իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ»: Ի դեպ միայն հենց այդ «մեղադրանք»-քաղաքական հետապնդման հիման վրա է, որ 120 օրից ավելի է ինչ ակնհայտ ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը: Մնացյալ տնտեսական բնույթի իբրև մեղադրանքներով երբևէ հիմնավոր կասկած չի հաստատվել, հետևաբար նույնիսկ մեկ օր կալանք չէր էլ կարող կիրառվել: Միաժամանակ 2025 թվականի հուլիսի 4-ին տեղի է ունենում բազմահազար հավաք և երթ ի աջակցություն Սամվել Կարապետյանի և նույնիսկ մեկ վարչական իրավախախտում տեղի չի ունենում: Այնուհետև 2025 թվականի հոկտենբերի 18-ին «Մեր Ձևով» շարժման կողմից նախաձեռնվում է բազմահազար հավաք և երթ, կրկին նույնիսկ մեկ վարչական իրավախախտում տեղի չի ունենում: Հանրային հավաքներ առանց մեկ վարչական իրավախախտման, բայց մեղադրանք իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի հատկանիշներով՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար, այս ամենը պարզ ու պրիմիտիվ իրավունքի ժխտողականություն է և քաղաքական հետապնդում»:
    11:27
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարը
    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով հոկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը:
    11:15
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բողոքի ակցիա` հայ-վրացական անցակետերում․ բեռնատարների համար ճանապարհը երկկողմանի փակ է
    Նրանք երկկողմանի փակել են ճանապարհները՝ սահմանափակելով միայն բեռնատարների երթևեկությունը: 
    11:09
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    11:05
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք մեր վեհափառի ու եկեղեցու կողքին ենք. Տեր Մանուկ
    «Առավոտյան շատ շուտ էր, դեռ քնած էինք, երեխաներն էլ քնած էին, բայց շատ կարճ ժամանակ հետո պատրաստվում էին դպրոց գնալու, մոտավորապես 7:15-ի կողմերն էր, և դուռը թակեցին, բացեցինք, իրենք 4-5 հոգի էին: Ասացին, որ պիտի տունը խուզարկեն: Ես ծանուցագիր ուզեցի, իրենք ներկայացրին ծանուցագիրը: Խուզարկեցին, ամբողջ տունը տակնուվրա արեցին, փնտրում էին փաստաթղթեր և այլն՝ կապված գործի հետ, բայց ոչինչ չգտան: Տարել են իմ և տան անդամների բջջային հեռախոսները, 2 համակարգիչ և մեկ կրիչ են տարել: Առանձնապես բան չեն գտել, կազմվել է արձանագրություն, բայց արձանագրության պատճենը չեն ներկայացրել: Չեմ շփվել իրենց հետ, ուղղակի հետևել եմ, թե ինչպես են իրենց գործողություններն անում: Շատ չենք հուզվել, չենք վախեցել, երեխաներն էլ շատ նորմալ տարան այդ ամեն ինչը: Անակնկալ էր շատ ինձ տանելու պահը, երբ իրենք հայտնեցին, որ ես իրենց հետ անպայման պիտի գնամ: Ես չառարկեցի, իրենց հետ գնացի քաղաքային կոմիտե, և ցավալիորեն ամբողջ օրվա ընթացքում ոչ մի քննիչի հետ հանդիպում չեղավ, անիմաստ ամբողջ օրը սպասեցի, պահեցին մինչև ժամը 7-ը: Ես պահանջեցի, որ իրենք փաստաբան տան, հաջորդ օրը՝ ժամը 3-ին գնացել եմ, ցուցմունքը իրենց կողմից արձանագրվել է արդեն իմ փաստաբանի ներկայությամբ»,- պատմում է Տեր Մանուկը: 
    11:00
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» դաշինքը նոր պատգամավոր ունի
    Պետրոս Մեղրյանը փոխարինել է Արեգնազ Մանուկյանին, որը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ 
    10:51
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հորդորում եմ ամբիոնից չվիրավորել․ մկան ծակը դու՛ք եք մտել․ Արծվիկ Մինասյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
    Այս մասին այսօր ազգային ժողովում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
    10:46
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց
    2022 թվականի հունիսի 28-ին Գլխավոր դատախազության կողմից դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում՝ ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց: Այս մասին հայտնում են դատախազությունից։
    10:40
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Փաշինյանը հանրահավաքներից անհանգիստ թիմակիցներին հանգստացրել է եւ տեղեկացրել, որ հեչ չմտածեն։ «Էնպիսի կոմպրոմատներ են` մեկը մյուսից բեթար պայթելու, որ վայրկյանական փոզմիշ են անելու բոլոր խոստումները»։
    10:35
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինի
    Գազամատակարարումը դադարեցվելու է ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով:
    10:30
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարդան Ղուկասյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում․ փաստաբան
    Նրա խոսքով, կիսատ փաստաթղթերով մարդուն զրկել են ազատությունից․ «Գործ ունենք ակնհայտ պատվիրված շինծու քրեական գործի հետ, որը նպատակ ունի զրկել Գյումրին կառավարելու իրավունքից ու ստեղծել քաոս»,- նշեց փաստաբանը։
    10:23
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարդան Ղուկասյանը կալանավորվեց
    Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։
    10:18
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրու համայնքապետարանի մոտից 33 անձ է ձերբակալվել. ՔԿ
    Հիշեցնենք՝ երեկ իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչին հաջորդել է Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։
    10:10
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Գյումրու օպերացիան» և ֆեյսբուքյան արդարադատությունը․ «Հրապարակ»
    Գյումրու օպերացիային զուգահեռ, ՔՊ-ական պաշտոնյաները, բանուգործը թողած, երեկ սինխրոն գրառումներ էին անում՝ Վ․ Ղուկասյանին որակելով թալանչի, կոռուպցիոներ՝ չսպասելով դատարանի որոշմանը, մոռանալով, որ Հայաստանը հռչակել են իրավական պետություն։
    10:05
    21.10.25
    Ավելին
  • Հասարակական
    Լկտիանոց ա դառել. Բյուրեղավանից՝ Սպիտակ ծեծկռտուքների մասին մարդիկ վախենում են խոսել
    Մեկ գրառման կամ մեկ նախադասության համար մարդկանց բանտեր տանելու իրավապահների գործելաոճը, կարծես, իր արատավոր հետքն է թողել Բյուրեղավանում: Այսօր Կոտայքի մարզի այս գյուղի բնակիչները տեսախցիկի առաջ հրաժարվել են պատասխանել փոխհամայքնապետի ու ավագանու անդամներից մեկի միջև դանակահարությամբ ավարտված ծեծկռտուքի մասին «Հայլուր»-ի թղթակիցների հարցերին:
    10:00
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու ձախողման առեղծվածը և 700 միլիոնի պահանջը. ինչ կապ ունի Նաիրի Սարգսյանը. «Ժողովուրդ»
    Երբ վերջին ասուլիսի ժամանակ Տիգրան Ավինյանին լրագրողները հարց տվեցին Աջափնյակի մետրոյի վերաբերյալ, որի կառուցման ճանապարհին ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի առանձնատունն է, նա խրոխտ ասաց, որ գերակա շահի մասին որոշումը չի ճանաչում ՀՀԿ պատգամավոր, չի ճանաչում որեւէ տեսակի անհատի կուսակցական պատկանելիություն. «Մենք հարգում ենք քո սեփականության իրավունքը, բայց այս հողատարածքը ավելի մեծ կարեւորություն ունի հանրության համար, քան քո ինդիվիդուալ շահն է»: Բայց երբ խոսքը վերաբերում է իրեն քաղաքապետ դարձրած «Հանրապետություն» կուսակցությանը, Ավինյանի սկզբունքայնությունը կաղում է:
    09:45
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արամ Ա կաթողիկոսը Փաշինյանի դեմ Գարեգին 2-ին մենա՞կ թողեց. «Ժողովուրդ»
    Այս տեղեկությունը տարածվեց այն բանից հետո, երբ հրապարակվեցին Կառավարության կողմից տարածված լուսանկարներ՝ վարչապետի եւ ՀՀ նախագահի հանդիպումներից։
    09:42
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    30 տարեկանում կյանքից հեռացել է Գեղամասարի վարչական ղեկավարը
    Մահացել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Ավետյանը։ Տեղեկությունը հայտնում է Վարդենիսի համայնքապետարանը։ «Ցավով և խորը վշտով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Մակիչի Ավետյանը: Արմեն Մակիչի Ավետյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 18-ին: 2001-2012 թվականներին հաճախել է Գեղամասարի միջնակարգ դպրոց: 2013 թվականի զորակոչվել է Հայոց բանակ: 2017-2019 թվականներին աշխատել է Գեղամասարի համայնքապետարանում, որպես առաջին կարգի մասնագետ(օպերատոր): 2019-2022 թվականներին նշանակվել է Գեղամասար համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար։ 2022-2025 թվականներին՝ Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար: Ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա: Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին՝ մեր սիրելի գործընկերոջ և ընկերոջ կորստի կապակցությամբ։ Թո՛ղ հոգիդ լույսերի մեջ սավառնի, մեր լա՛վ ընկեր… Տեղեկացնում ենք, որ հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, իսկ հուղարկավորությունը` հոկտեմբերի 22-ին»։
    09:38
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փնտրվում են «կռիսներ». «Իրավունք»
    Ըստ մերձիշխանական աղբյուրների` կառավարությունից բոլոր մարզպետներին եւ համայնքապետերին հրահանգ է իջեցվել. «Աչքներդ չորս արած հետեւել աշխատակազմին՝ տեղակալներից մինչեւ հավաքարար, հարկ եղած դեպքում ժուչոկներ տեղադրել, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»:
    09:34
    21.10.25
    Ավելին