Լրահոս
Սպորտ
09:55
05.11.24
76

Խորը ճգնաժամ հայկական ֆուտբոլում. ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով խաղադաշտ են մտնում երկրպագուները

20 օր է` երկրպագուները պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը: Ազգային ընտրանու և ակումբների ֆան շարժումները Բարձարագույն խմբի հանդիպումների ժամանակ մտնում են խաղադաշտ ու «հեռացիր» վանկարկում, այդպես իրենց բողոքը հայտնում ֆեդերացիայի գործող ղեկավարությանը:

Ֆուտբոլային ընտանիքից Արմեն Մելիքբեկյանի հեռանալու պահանջին են միացել նաև Երևանի Փյունիկը, Ուրարտուն ու Գյումրիի Շիրակը: Բայց Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի նախկին լրագրող Մելիքբեկյանին նաև աջակցության ու գործը շարունակելու ոգևորող հայտարարույուններ են արել հայկական այլ ակումբներ՝ իրենց անվերապահ աջակցությունը հայտնել նրան: