Լրահոս
Քաղաքական
20:27
11.11.24
235

Խաչատուրյանին հիվանդանոց չեն տեղափոխել. նախագահի աշխատակազմից հերքում են տարածվող լուրերը

Img default alt hy

Նախագահ Վահագն Խաչատուրյանն առողջության հետ կապված խնդիր չունի, այս պահին գտնվում է իր աշխատասենյակում, 24News-ին ասել է ՀՀ նախագահի խոսնակ Աղասի Մարգարյանը։

«Հենց նոր եմ խոսել հետը, բնականանոն հունով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները», - ասել է նա՝ հավելելով, որ Խաչատուրյանն առավոտից եղել է նախագահականում։

Հիշեցնենք՝ Armlur.am-ը էր գրել, որ Վահագն Խաչատուրյանը նախօրեին է իրեն վատ զգացել, սրտի հետ կապված խնդիրների պատճառով՝ տեղափոխել են բուժկենտրոն։