Լրահոս
Հասարակական
12:07
13.05.26
587

Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ

Img default alt hy

Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ, հայտնում է Սպուտնիկ Գրուզիան:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ի գիշերը Մարդիի (Ախալցխա) տաճարում։ ՆԳՆ-ն գործ է հարուցել կրոնական ծիսակատարությունների կատարմանն ապօրինի խոչընդոտելու հոդվածով։