Լրահոս
Հասարակական
14:21
12.02.24
98

Վրաերթ՝ Արմավիրի մարզում. 17-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Ռուստամ Ս-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի Այգեստան փողոցի թիվ 59 տան մոտ հետընթաց կատարելու ընթացքում վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ 17-ամյա Պետրոս Տ.-ին:

Shamshyan.com-ի տեղեկություններով վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն մինչ շտապօգնության ժամանումը ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վարորդը իր մորը հիվանդանոց տեղափոխելիս է եղել, և տեղի է ունեցել վրաերթը, և ի շնորհիվ պարեկի և Վաղարշապատի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ տղայի կյանքին վտանգ չի սպառնում: