Լրահոս
Հասարակական
20:00
09.12.24
215

Վիզ վեկալ, բան չենք անի. ոստիկանները խփել են գլխին, փորին, փորձել խեղդել՝ ըստ քաղաքացու

Չարենցավանի ոստիկանական բաժնում ծեծի ենթարկված տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից ու արդեն տանն է: 

Նա այսօր «Հայլուր»-ի թղթակիցներ Զարուհի Սահակյանին և Աշոտ Մնոյանին մանրամասներ է պատմել 4 օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին: Արա Օհանյանի խոսքով, երեք ոստիկան իրեն ծեծել են՝ ստիպել խոստովանել չգործած հանցանքը, ապա հորդորել են հիվանդանոցում պատմել, թե ընկնելու հետևանքով է մարմնական վնասվածքներ ստացել: