Լրահոս
Սպորտ
22:20
07.12.24
241

Վեսթ Հեմի հարձակվող Անտոնիոն սարսափելի ավտովթարի է ենթարկվել

Img default alt hy

«Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն սարսափելի ավտովթարի է ենթարկվել։ Լոնդոնյան ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել․

Մեջբերում. «Վեսթ Հեմը կարող է հաստատել, որ հարձակվող Մայքլ Անտոնիոն այսօր ավտովթարի է ենթարկվել: Ակումբում բոլորի մտքերն ու աղոթքները Մայքլի, նրա ընտանիքի և ընկերների հետ են: Ակումբը կհրապարակի թարմացված տեղեկատվություն»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ:

Բրիտանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Մայքլ Անտոնիոն ավտովթարի է ենթարկվել Լոնդոնի մերձակայքում գտնվող Էսեքսում և ուղղաթիռով տեղափոխվել հիվանդանոց։

Մանրամասները սպասվում են ավելի ուշ։