Լրահոս
Միջազգային
12:53
14.05.26
284

Վենսն իրեն համեմատել է «Տանը մենակ» ֆիլմի հերոսի հետ՝ Թրամփի Չինաստան կատարած այցի ընթացքում

Img default alt hy

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատմել է, որ քանի դեռ ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը գտնվում է Չինաստանում, ինքն իրեն զգում է «Տանը մենակ» ֆիլմաշարի գլխավոր հերոս Քևին Մաքքալիստերի պես:

«Ես չեմ ճանապարհորդում նախագահի հետ: Այսպիսի օրերին ես երբեմն ինձ զգում եմ Մակոլեյ Կալկինի կերպարի պես՝ «Տանը մենակ» ֆիլմում: Ես մտնում եմ Սպիտակ տուն, և այնտեղ ոչ ոք չկա, քար լռություն է. ինձ ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում»,- ասել է նա լրագրողներին: 

Թրամփի թիմի զգալի մասն այժմ նրա հետ գտնվում է Պեկինում: Ամերիկյան պատվիրակության կազմում ընդգրկվել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը, ինչպես նաև երկրի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները:

ԱՄՆ առաջնորդը Չինաստանում կմնա մինչև մայիսի 15-ը ներառյալ: Այցի նպատակն է առևտրատնտեսական համագործակցության և երկկողմ օրակարգի այլ առանցքային կետերի շուրջ տարաձայնությունների մեղմացումն ու վերացումը, ինչպես նաև դիրքորոշումների համակարգումը գլոբալ խնդիրների, այդ թվում, ինչպես ակնկալվում է, ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության վերաբերյալ: