-
Միջազգային
Մերցի կառավարությունը թույլատրել է գրեթե 4 միլիոն եվրոյի սպառազինությունների արտահանումն Իսրայել
16:3019.06.25 -
Տարածաշրջան
Գնում ենք հրթիռների դեմ կանգնելու. իրանցիները ոչ միայն փախչում են պատերազմից, այլև վերադառնում տուն
16:1519.06.25 -
Միջազգային
Իրանում ձերբակալել են իսրայելցի 6 կին գործակալի և Իսրայելի համար ԱԹՍ-ներ նախագծողների
15:0019.06.25 -
Միջազգային
Հրթիռակոծվել են հիվանդանոցներ. Իրան-Իսրայել օդային դաժան բախումներից տասնյակ զոհեր ու վիրավորներ կան
14:4519.06.25 -
Իրավական
Աբսուրդի գագաթնակետն է. Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
13:4519.06.25 -
Հասարակական
Երկկողմանի փակ է Բաղրամյան պողոտան. անհետ կորած զինվորների հարազատների ակցիան շարունակվում է
13:0619.06.25 -
Քաղաքական
Սերժ Սարգսյանի մարդը Ստամբուլում․ ինչու՞ է նա վստահելի նաև Փաշինյանի համար․ Politik.am
12:2119.06.25 -
Հասարակական
Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿ
12:1519.06.25 -
Հայաստան
Ուխտերթ դեպի Մայր Տաճար՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ և ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
12:0519.06.25 -
Քաղաքական
ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և անդամ պետությունների դեսպաններն այցելում են Սյունիք
11:5119.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորումն է. Աննա Գրիգորյան
11:5019.06.25
Վեհափառը Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազին է ներկայացրել երկրի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրները

Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին ու «Ճշմարտության և արդարության կենտրոն» կազմակերպության անդամներին՝ ուղեկցությամբ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի։
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Ողջունելով ՄՔԴ նախկին դատախազի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում ունեցած կարևոր դերակատարության, հոգևոր, մշակութային արժեքների, ազգային ինքնության կերտման և ազգապահպան առաքելության մասին։
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց տիար Օկամպոյին միջազգային տարբեր ատյաններում հայ ժողովրդի և արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դատապարտաման և գերիների վերադարձման գործում ներդրած ջանքերի համար։
Խոսելով երկրի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների մասին՝ Հայոց Հայրապետն իր մտահոգությունները բարձրաձայնեց՝ ընդգծելով, որ Եկեղեցին մշտապես իր կարելի նպաստն է բերում առկա մարտահրավերների հաղթահարմանը, արցախահայերի հոգևոր և հումանիտար կարիքների բավարարմանն ու նրանց ապահով ապագայի կերտմանն ուղղված ջանքերին։ Հիշյալ խնդիրների ամբողջական լուծման ուղղությամբ Վեհափառ Հայրապետը կարևորեց ինչպես միջազգային հանրության գործուն աջակցությունը, այնպես էլ տիար Օկամպոյի ծավալած գործունեությունն ի խնդիր արդարության հաստաման և մարդու իրավունքների պաշտպանության։
Իր հերթին Լուիս Մորենո Օկամպոն Նորին Սրբությանը ներկայացրեց իր մտածումներն ու նախաձեռնած գործողություններն Ադրբեջանի կողմից Հայաստանի բռնազավթված տարածքների ազատագրման, Արցախում իրագործված էթնիկ զտումների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ՝ ընդգծելով միջազգային իրավունքի սկզբունքների գործնական կիրառման անհրաժեշտությունը: Այս առնչությամբ տիար Օկամպոն կարևորեց աշխարհասփյուռ հայության համախմբումն այդ սկզբունքները կյանքի կոչելու համար: ՄՔԴ նախկին դատախազը անդարաձավ նաև Հայ Եկեղեցու կարևոր դերակատարությանը՝ տեղահանված արցախահայերի հոգևոր առաջնորդության, նրանց ոտնահարված իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման ուղղությամբ։
-
15:45 19.06.25 Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից Կարդալ ավելին
-
15:06 19.06.25 23 համարի ավտոբուսի ոչ սթափ վարորդն ազատվել է աշխատանքից Կարդալ ավելին
-
14:15 19.06.25 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Կարդալ ավելին
-
13:30 19.06.25 Լարված իրավիճակ․ անհետ կորածների ծնողերը փակեցին ճանապարհը Կարդալ ավելին