Լրահոս
Հասարակական
16:30
14.06.24
1 228

Վայոց ձորի մարզում. բախվել են «Porsche Cayenne»-ն ու «Lada Priora»-ն. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 36-ամյա Ռոման Հովհաննիսյանի վարած «Lada Priora» մակնիշի և 42-ամյա Արսեն Մարգարյանի վարած «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Porsche»-ի վարորդ Ա. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բուժմիավորում, այնուհետև «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:  

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: