Լրահոս
Քաղաքական
14:30
15.06.24
181

Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլք:

Նիստում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնելով իրականացված ծրագրերն ու նախագծերի ընթացքը:

Քննարկվել են հիմնադրամի 2023 թվականի ֆինանսական հաշվետվությունն ու 2024 թվականի տարեկան բյուջեն: